Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, December 4, 2010

ՈՐՏԵՂ Է ԼԻՆՈՒՄ ՁՐԻ ՊԱՆԻՐԸ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը ավարտել է «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը եւ նախապես արված հայտարարության համաձայն, ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացվեցին հանրությանը:

Շուկայի կառուցվածքը
Պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշվածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի ավելի քան 30 տոկոսը եւ ընդհուպ մոտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչվելու համար անհրաժեշտ սահմանագծին: Սակայն, գործող օրենսդորությամբ ընկերությունը չի կարող ճանաչել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցությունից: Ներկայում ԱԺ-ում գտնվող օրենքի փոփոխությունների նախագծի ընդունումից հետո «Աշտարակ կաթը» արդեն առկա փաստերի հիման վրա կարող է ճանաչվել գերիշխող դիրք ունեցող: Միաժամանակ չի բացառվում, որ մոտ ապագայում շուկայի նոր ուսումնասիրություն անցկացվի, որի արդյունքում ընկերությունը ճանաչվի գերշխող դիրք ունեցող, քանի որ այն մեծ թափով ընդլայնում է իր գործունեությունը եւ առաջիկայում կարող է հատել անհրաժեշտ սահմանագիծը:

Գնի բարձրացման պատճառները
Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, տեղեկատվություն ներկայացրած բոլոր 16 ընկերությունները դա հիմնականում պայմանավորել են կաթի գնի բարձրացմամբ:Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ շուկայում, իրոք, առկա է մթերվող կաթի գնի բարձրացում, բայց եւ պարզվել է, որ պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը:
Պարզվել է նաեւ, որ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Մյուս արտադրողները հետեւել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ: Ի դեպ, այս փաստերի ներքո, ուսումնասիրութան ընթացքում «Աշտարակ կաթն» արդեն 400-500 դրամով իջեցրել է պանրի գինը, ինչի մասին վկայում են երեւանյան սուպերմարքեթներում Հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս: Անիրական համարելով ընկերությունների ներկայացրած տվյալները, Հանձնաժողովը ենթադրում է, որ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ, ուստի եւ որոշում կայացվեց ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային մարմիններին:
Այլ խախտումներ
Ուսումնասիրությունը բացահայտեց մեկ կարեւոր հանգամանք եւս.
2009թ-ի տվյալներով պանրի արտադրության մեջ մեծ ծավալով կաթի փոշի է օգտագործվել: Մինչդեռ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել Գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

No comments:

Post a Comment