Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, December 24, 2010

Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշչյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը մատնանշելով Ջավախքում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը, կարծիք հայտնեց, որ Ջավախքին և Հայաստանի Հանրապետությանը նետված է լրջագույն մարտահրավեր: Մոտ ապագայում Ջավախքը կամ  կարժանանա Նախիջևանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը: Ընտրությունը կատարելու է համայն հայությունը և ոչ թե մի խումբ հայախոսներ, որոնք ծառայում են Վրաստանի իշխանություններին:
«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրեց Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության հետ կապված փաստերը:
Մանրամասնելով, նա նշեց, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունը,  «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների, մասնավորապես Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալության փորձերը նախորդեցին վրաց-օսական պատերազմին: Խնդիրը պարզ էր. պատերազմից առաջ  Վրաստանի իշխանությունների համար անցանկալի բոլոր տարրերը պետք է մեկուսացվեին: Բոլոր այդ կամայականությունները ուղղված էին առաջին հերթին ջավախաբնակ հայության իրավունքների պաշտպանությունը իրականացնող անձանց, մասնավորապես «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների նկատմամբ: Վրաստանի օկուպացիոն ռեժիմի գործողությունների հետևանքով Վահագն Չախալյանը ձերբակալվեց և դատապարտվեց հանիրավի տաս տարվա ազատազրկման, իսկ Գուրգեն Շիրինյանը ստիպված դիմեց փախուստի:
Հայության համար    Ջավախքի նշանակության մասին մտքեր հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանը, մասնավորապես նշելով, որ Ջավախքը պատմականորեն և աշխարհագրորեն Հայկական Բարձրավանդանի մի մասն է կազմել, որտեղ հայերը կազմել են բնակչության գերակշիռ մասը: Ջավախքը Հայաստանի ազգային անվտանգության համար ունի անգնահատելի նշանակություն, հանդիսանալով Հայաստանի հյուսիսային դրապասը, որը թուրքերի կողմից շրջափակված չէ և արտաքին աշխարհ և դեպի ծով միակ հուսալի ճանապարհն է: Ցավոք, այսօր Ջավախքը հայկական գերիշխանության ներքո չի գտնվում: Ուստի այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Ջավախքում պետք է պահպանվի հայկականությունը, ապահովելով գործընթացների շարունակականություն և զարգացում: Սակայն իրականությունն այն է, որ Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով գործնականում փորձում են հայաթափել Ջավախքը, վրացացնելով Ջավախքը և այդտեղից դուրս մղել հայկական տարրը: Այդ ամենը ուղեկցվում է Հայաստանի իշխանությունների հաճախ անտարբեր, երբեմն էլ հանցագործ կեցվածքով: Այս ամենի հետևանքով Ջավախքը կլինի ոչ թե վրացական, այլ թուրքական, քանզի բոլոր գործընթացները տարածաշրջանում իրականացվում են այդ սցենարով:
«Հայաստանի Հանրապետության զարգացման համար Ջավախքի դերը անհնար է գերագնահատել»: Այսպես որակեց հավաքին հրավիրված, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, մատնանշելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Ջավախքի հիմնախնդիրների լուծմանը և ջավախահայության իրավունքների պաշտպանությանը, ուստի թիվ մեկ խնդիրը ջավախահայության հայապահպանման ապահովումն է: Համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվեն Ջավախքը հայաթափելու կեղտոտ քաղաքականությունից: Վրաստանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը դրսևորվում է բացառապես բոլոր ոլորտներում: Վրաստանի իշխող ռեժիմը այդ քայլերը իրականացնում է, ոտնահարելով ՄԱԿ-ում ընդունված և բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների կոնվենցիաների դրույթները: Եվ այս ամենը կյանքում գործադրում է իբր ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և մարդու իրավունքների պաշտպան հռչակած Վրաստանի իշխող վարչախումբը: Մեջբերելով «WikiLeaks»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարի հնչեցրած մտքերը Վրաստանի կողմից Ջավախքում իրականացվող քաղաքականության առթիվ, Շիրակ Թորոսյանը նշեց, որ այսուհետ պետք է կոշտացվի այդ դիրքորոշումը, բարձրաձայնելով ջավախահայության իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներըը, որոնք պետք է բարձրաձայնվեն միջազգային պատկան ատյաններում:
            Վահագն Չախալյանի մորեղբայր, Մանվել Սմբատյանը իրազեկեց, որ նոյեմբերի 29-ին ստացել է տեսակցության թույլտվություն և բանտում տեսել է Վահագն Չախալյանին: Վահագնը շատ ամուր է, գոտեպնդում էր մեզ, և ջերմ բարևներ փոխանցում:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայացնում է Վահագն Չախալյանի շահերը եվրադատարանում, փաստեց Չախալյանի նկատմամբ իրականացրած այն ապօրինությունները, և դրանց իրավական գնահատականը, որոնք ներկայացված են միջազգային դատարան, ինչպես նաև տրվեց անհրաժեշտ այն  հիմնավորումները, որով Վահագն Չախալյանը կճանաչվի որպես քաղաքական բանտարկյալ:
«Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանությունների բռնությունները հաջորդեցին այն դեպքերին, երբ Վահագնի նկատմամբ, իհարկե ոչ պատահական, բռնություն կիրառվեց Հայաստանում և արդյունքում Վահագնին դատեցին և արտաքսեցին Հայաստանից, դրանով իսկ Վրաստանի իշխանություններին հանիրավի իրավունք վերապահվեց բռնություններ կիրառել և Չախալյանի և իր համախոհ ընկերների նկատմամբ»,- այսպես գնահատեց Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացրած բռնությունները և ձերբակալությունը ջավախաբնակ մտավորական, բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր Հակոբ Ավետիսյանը: Ջավախաբնակ հայը միշտ ամուր է և կլինի: Ջավախքը ավելի շուտ կարող էր ազատագրվել, սակայն մենք լավ էինք գիտակցում, որ Ջավախքը Հայասատանի հյուսիսային դարպասն է և սպասում ենք այն ազդակին, որից հետո, անհրաժեշտ պահին Ջավախքը կմիանա Մայր հայրենիքին:
«Այսօր այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ մեր Ջավախքը դատապարտված է ունենալ երկու ճակատագիր՝ կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը։ Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն Ջավախքի հայաթափման այս ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ Ջավախքում տարեցտարի ավելի է վատթարանում իրավիճակը։ «Այսօր այդ նույն հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականցնում են այնտեղ բնակվող հայերը։ Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, ես նրանց ուզում եմ հիշեցնել, որ եթե նրանք կարծում են, որ անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվել են»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, շեշտելով, որ Ջավախքում տիրող այսօրվա մթնոլորտը նույնությամբ առկա էր 1988թ. շարժման նախօրեին Արցախում, երբ այնտեղի չինովնիկները նույնպես կարծում էին, որ շարունակելով կատարել Բաքվի հրամանները, չեն պատժվելու։ Մինչդեռ, Սեֆիլյանի խոսքով, չնայած նման մտածող չինովնիկների մի մասը փախավ, իսկ մյուս մասն էլ առ այսօր չի ստացել իր արժանի պատիժը, այնուամենայնիվ վերոհիշյալ չինովնիկների մի մասը պատժվեց։ «Այն հայ անհատներին, որոնք այսօր գործակցում են, ենթարկվում են Թիֆլիսի իշխանություններին, հորդորում եմ, որ հետ կանգնեն իրենց դավաճանական ընթացքից այն իմաստով, որ այսօր մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, և եթե 88թ. շարժումից հետո որոշ չինովնիկներ կարողացան խուսափել հայկական արդար դատից, ապա դուք չեք ազատվելու»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա ասաց, որ Արցախյան ազատամարտը հաջողություն ունեցավ այն պատճառով, որ առկա էր Հայաստանի աջակցությունը։ Սակայն այսօր, Սեֆիլյանի դիտարկմամբ, իրավիճակն այլ է։ «Այսօր Վահագն Չախալյանի ընկեր Գուրգեն Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ ոչ միայն վրացական, այլև մեր իշխանություններից։ Այսօր մեր երիտասարդներին պատսպարվելու տեղ չի մնացել, և մեր օրակարգը մեկն է՝ ՀՀ–ում իրականացնել համակարգային փոփոխություններ և միայն դրանից հետո է հնարավոր լրջորեն զբաղվել Ջավախքով»,– ասաց նա։
Հավաքի ավարտին ստեղծվեց մտավորականներից կազմված Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, որը մոտ ապագայում հանրությանը կներկայացնի հստակ գործողությունների ծրագիր:

Սամվել Ալեքսանյանը թիկնապահներ չունի, իսկ Նոր տարին նշելու է Հայաստանում, «ընտանիքի շրջանում»

Որոշ տեղեկություններով՝ վերջին երկու օրերին Երեւանում ավտոտեսուչները կանգնեցնում են թիկնապահական շքախմբերով անցնող ավտոմեքենաները եւ խուզարկում դրանք, նույնիսկ եթե դրանք ուղեկցում են պաշտոնատար անձանց։ Ենթադրվում է, որ այս ամենը կապ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ, որում նա նշել էր, թե իր համար անհասկանալի են թիկնապահների շքահանդեսները եւ որ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում: Հայտնի է, որ թիկնապահական շքախմբով շրջելու սովորություն ունեն ԱԺ պատգամավորներից շատերը, ովքեր անգամ սրճարան են այցելում 8-10 հոգուց բաղկացած թիկնապահական «մինի ջոկատով»: Այդ պատգամավորներից մեկն էլ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ով ժամանակ առ ժամանակ այցելում է «Առագաստ» սրճարան եւ նրա անվտանգությունը պոտենցիալ եւ ենթադրյալ ահաբեկիչներից պահպանում են ահազդու, լեղաճաք անող արտաքինով, «բոյեւիկ» կինոնկարների հերոսներին հիշեցնող երիտասարդներ: NEWS.am-ը փորձել է պարոն Ալեքսանյանից ճշտել՝ իրեն ուղեկցող թիկնապահական ջոկատներ տեղափոխող մեքենաները վերջին օրերին նույնպես խուզարկո՞ւմ են: Պարոն Ալեքսանյանը սկզբում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, բայց հետո պատասխանեց եւ...ինչպես միշտ, ուշագրավ զրույց ստացվեց նրա հետ:

Ես թիկնապահ չունեմ, ցավդ տանեմ, որ ստուգեն:

Բայց մի քանի անգամ անձամբ տեսել ենք ձեզ ուղեկցող թիկնապահների մեքենաները:

Դրանք իմ օֆիսի աշխատողներն են եղել, մաշնի մեջ են եղել:

Մի խոսքով, Ձեզ ուղեկցող մեքենաները չեն ստուգվում, քանի որ Դուք թիկնապահներ չունեք:

Չէ, չունեմ, ես թիկնապահներ չունեմ:

Իսկ ինչ է պատճառը, որ չունեք:

(Ալարկոտ ձայնով-խմբ.) Դե չունեմ, էլի...

Լավ, պարոն Ալեքսանյան, ուզում էինք ճշտել, Ամանորը որտե՞ղ եք նշելու:

Քունս տանում ա, քնած եմ, թող քնեմ, էլի...

Եւ այնուամենայնիվ, Նոր տարին Հայաստանո՞ւմ եք նշելու:

Բա որտե՞ղ նշեմ, ցավդ տանեմ, իհարկե Հայաստանում եմ նշելու:

Արտասահման չե՞ք մեկնելու:

Չէ...չէ:

Իսկ Ձեր ընտանիքի անդամները նույնպես Ամանորի տոները Հայաստանո՞ւմ են նշելու:  

100 տոկոսով որոշված ա՝ Հայաստանում ենք նշելու:

Արդեն որոշե՞լ եք, թե որտեղ եք նշելու, ինչ պայմաններում: Դուք սովորություն ունեք առանձնահատուկ ձեւով նշել տոները:

Մեր տանն եք նշելու, ընտանիքի շրջանում:

Իսկ Ամանորի գնումներն արդեն կատարե՞լ եք: 

Ես գնումներով չեմ զբաղվում:

Ուրիշնե՞ր են զբաղվում...

Ուրիշները չեն զբաղվում, տնեցիք են զբաղվում:

Իսկ տոնածառ արդեն դրե՞լ եք:

Հա, ազիզ ջան, տոնածառը դրել ենք, հիմա էլ էրեխեքը ուրախ-զվարթ պարում են տոնածառի կողքը: Ուզում եք՝ արեք նկարեք:

Եթե հնարավորություն տաք այցելել Ձեզ, Ձեր բնակարան, սիրով:

Արեք նկարեք, ինչ ա եղել, երբ ուզում եք, եկեք, էրեխեքի հետ նկարվեք: Բայց լավ բան ես գրելո՞ւ, թե՞ վատ բան:

Իհարկե լավ բան, ինչպես կարելի է Նոր տարվա շեմին վատ բան գրել որեւէ մեկի մասին:

Դե երբ ուզում եք, զանգեք եկեք, էրեխեքը ուրախ կլնեն, որ նկարեք իրանց:

Լավ, այցելելուց առաջ անպայման կկապվենք Ձեզ հետ:

Հ.Գ. Սա առաջին դեպքն էր, երբ պարոն Ալեքսանյանը հեռախոսին պատասխանելով, ասաց, որ ինքն է: Նա սովորություն ունի իրեն դնել իր վարորդի տեղը եւ ասել. «Ալեքսանյանը չի, վարորդն ա, ով ա՞, ի՞նչ փոխանցեմ, մի քանի օրից զանգեք»: Հավանաբար այս անգամ պատճառն այն էր, որ հայտնի օլիգարխը քնաթաթախ էր եւ չհասցրեց դերի մեջ մտնել:Զրույցը՝ Հ. Մանուկյանի

Լուրջ խախտումներ է հայտնաբերել գիտության եւ կրթության ասպարեզում

Հայաստանի նախագահի վերահսկողության ծառայությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել գիտության եւ կրթության ասպարեզում: Հիմնականում, խախտումները եղել են Գիտությունների պետական կոմիտեում: Ինչպես մամուլի ասուլիսի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին նշեց նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, գիտական աշխատանքների համար կոմիտեին տրված 85-90 տոկոս միջոցներն ուղղվել են աշխատավարձերի վճարմանը: Միեւնույն ծրագրերի իրականացման համար Կոմիտեն ստացել է երկու անգամ ավելի` տարբեր աղբյուրներից: 76 մլն դրամով, որ հատկացվել է վերջինիս գիտական աշխատանքների համար, ձեռք է բերվել կահույք եւ կենցաղային տեխնիկա: Համաձայն կոմիտեի հաշվետվության` 36 մլն դրամ ծախսվել է տարբեր գիտական նախագծերի իրականացման համար, սակայն այդ ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր չկան: Համաձայն կոմիտեի` գիտնականների ուղեւորությունների ծախսերի համար պահանջվել է 26 մլն դրամ, սակայն` կրկին այդ մասին վկայող փաստաթղթերի բացակայությամբ:

Տո դու ե՞ս պետությունը

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե իշխանությունը հնարավորինս հանդուրժող է լինելու բոլորի նկատմամբ, բացի պետության դեմ գործողներից: Զարմանալին այն է, որ Սամվել Նիկոյանը հրաժարվել «պետության դեմ գործողների» անունները տալ՝ պատխառաբանելով, թե առանց այն էլ ամեն ինչ պարզ է: Բայց խնդիրն այն է, որ պետության դեմ գործելը որքան հասկանում ենք լրջագույն հանցանք է եւ պետք է ոչ թե թաքուն պահել նրանց անունները, այլ հակառակը՝ բացահայտել, համապատասխան գործեր հարուցել եւ պատասխանատվության ենթարկել: Իսկ ընդհանրապես, Սամվել Նիկոյանը ճիշտ է ասում: Միայն թե նրա հայտարարության մեջ «պետություն» բառի փոխարեն պետք է գրել «Սերժ Սարգսյան», եւ ամեն ինչ միանգամից տեղը կընկնի: Իշխանություններն, ի դեպ, հենց այդպես էլ վարվում են. հանդուրժում են բոլորին՝ բացի նրանցից, ովքեր գործում են Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, երեւի Նիկոյանը տեղյակ չէ, բայց պետությունն ու Սերժ Սարգսյանը նույն բանը չեն: Պետությունը որոշակի տարածքի վրա տվյալ ժողովրդի ինքնակազմակերպման համակարգերի ամբողջությունն է, իսկ Սերժ Սարգսյանը հնդեվրոպական ռասային պատկանող 56-ամյա առանձնյակ է, որն իրադարձությունների բերումով ժամանակավորապես ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է:

Հարություն Քուշկյանը չի խմում «Բժիշկներից եւ ոստիկաններից հեռու» կենացը


Պարզվում է՝ խոզի ազդրը, որը շարքային քաղաքացիների շրջանում մեծ համբավ է վայելում, եւ որ առանց այդ ավանդական 10-15 կիլոգրամանոց «բդի» շատերը Նոր տարվա սեղանը չեն պատկերացնում, այնքան էլ մեծ տեղ չունի նախարարական սեղաններին:Կառավարության մի շարք ներկայացուցիչներ վստահեցնում են, որ իրեն ոչ նախորդ, ոչ էլ այս տարի խոզի ազդր իրենց տոնական սեղանին չեն դրել եւ չեն դնելու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այս Նոր տարին ոչնչով չի տարբերվելու մյուսներից. «Նշելու ենք, ինչպես միշտ: Իսկ խոզի ազդր երբեւէ չենք դրել սեղանին, այդ տարին եւս բացառություն չի լինելու»: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չի ցանկացել պատասխանել հարցին, թե տոնական օրերին խմո՞ւմ է Նոր տարվա հայտնի կենացներից մեկը՝ «Բժիշկներից եւ ոստիկաններից հեռու»: Հավանաբար նախարարի կենացների ցանկում կանտեսվի այն, թեկուզ «Էրեբունի» կամ «Նաիրի» հիվանդանոցների գործերը չվատացնելու համար: Նախարարը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են ուտել մարդիկ տոնական օրերին՝ բժիշկների ձեռքը չընկնելու համար: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թերթի հետ զրույցում նշել է, որ դեռ չգիտի՝ այս տարի սեղանին նապաստակի միս դնելո՞ւ է, թե՞ ոչ. «Մենք տարվա կենդանու մասին երբեք չենք մտածել: Մեր ընտանիքը առավելապես ձգտել է պահպանել ազգային ավանդույթներն ու Ամանորի սեղանը զարդարել հայկական ավանդական ճաշատեսակներով»: Լինելով ծնունդով Գավառից, պարզ է, որ տիկին Հակոբյանը հայկական ավանդական ճաշատեսակ ասելով՝ նախեւառաջ նկատի ունի, այսպես ասած՝ «Քյավառա քյուֆթան». «Ինչքան ես հիշում եմ, Քյավառի ավանդական քյուֆթան եւ փախլավան անպակաս են եղել մեր սեղանից, ես ինքս առանձնահատուկ սիրով եմ պատրաստում մեր ճաշատեսակները, եթե, իհարկե, ժամանակ եմ ունենում: Մեր սեղանին միշտ չէ, որ խոզի ազդր է լինում, եւ, իմ կարծիքով, այնքան էլ էական չէ՝ այդ ճաշատեսակը կա՞ սեղանին, թե՝ ոչ: Կարեւորը, անշուշտ, բարձր, տոնական տրամադրությունն է, անցած տարվա արդյունքների արժեւորումը թե՜ հարազատներիս եւ թե՜ իմ առումով, եւ, իհարկե, Նոր տարվա սեղանի շուրջ մեր նոր անելիքների ու ցանկություններ իմասին խոսելը»:

Ռուսաստանի ապագան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեք կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ընդունել է, որ ընդդիմադիրներ Գարրի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Միխայիլ Կասյանովը և Էդուարդ Լիմոնովն ունեն իրենց ընտրողներին: Նախագահի խոսքով` նրանք «տաղանդավող մարդկանց ռեսուրս են», և նրանց մեջ կան ապագա նախագահներ, վարչապետներ, պատգամավորներ: Ընդդիմադիր գործիչների անունները Մեդվեդևը թվարկել է` պատասխանելով հարցին` կան արդյոք Ռուսաստանում հրապարակային քաղաքական գործիչներ, բացի Մեդվեդևից և Պուտինից: Բացի ընդդիմադիրներից, նախագահը հիշատակել է նաև խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին: 

Thursday, December 23, 2010

ՄԵՆԱՏԵՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով անցնող տնտեսական տարին, հայտարարել է, որ Հայաստանում արձանագրված բարձր գնաճի պատճառը երկրում առկա մենաշնորհներն են: Բագրատ Ասատրյանն ասել է, որ երկրում կան մենաշնորհների դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմիններ, որոնք սակայն արդյունավետ չեն աշխատում, եւ հարցերը մնում են չլուծված: Բագրատ Ասատրյանը կանխատեսել է, որ 2010 թվականին գնաճը տարեկան ցուցանիշով կկազմի 10 տոկոս, ինչը 1997 թվականի ցուցանիշից հետո երկրորդ ամենավատ տվյալն է վերջին 16 տարիների ընթացքում: «Եթե տարվա ընթացքում դրամը արժեւորվել է, իսկ գներն էլ աճել են, ապա պարզ է դառնում, որ Հայաստանում մոնոպոլ դիրքեր ունեցող ներկրողներն ուղղակի գումար են աշխատել», հայտարարել է Բագրատ Ասատրյանը:

Որտե?ղ է աշխատում Արմեն Ավետիսյանի հայր Արտաշեսը

Որտե?ղ է աշխատում «ԱԱԾ-ի ենթակայության տակ քննվող մի շարք գործերի «հերոսը», տեղադրված ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգներով ՊԵԿ–ի աշխատակիցներին ահաբեկողը՝ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայր Արտաշեսը»։ «Ուշադրություն։ Արտաշես Ավետիսյանը պետական պաշտոնյա է։ Նա աշխատում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերահսկողական ծառայությունում։ Նշենք, որ այդ անձն էր, որ զանգահարում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե եւ տեղեկացնում, թե շենքում պայթուցիկ կա տեղադրված:

Գեւորգ Դանիելյանը իր մեջ ուժ եւ համարձակություն է ունեցել հրաժարվելու առաջարկից

Շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Սակայն ի տարբերություն մյուս պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում, թե ո?ւմ նշանակի նրա փոխարեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու օր առաջ այդ պաշտոնը առաջարկել է պաշտոնանկ արված արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին։ Սակայն Գեւորգ Դանիելյանը իր մեջ ուժ եւ համարձակություն է ունեցել հրաժարվելու առաջարկից։ Ներկա պահին դեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ ոչ ոքի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում չի տեսնում, սակայն նրան փնտրում է Սահմանադրական դատարանում։

Ի՞նչ են փնտրել անհետ կորած դասախոսի տանը

Մանրամասներ են հրապարակվել Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Մարինե Գալստյանի վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը փնտրում է անհետ կորած դասախոսին, ով դեկտեմբերի 13-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Անհետ կորած դասախոսը բնակվում է Երեւանի Նաիրի Զարյանի փողոցում: Հարեւանուհիների պատմելով՝ իրենք Գալստյանին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 10-ին: Տեսել են, թե ինչպես է նա դուրս գալիս շենքի մուտքից եւ հեռանում: Ոչ այդ օրը, ոչ հաջորդ օրերին հարեւանները կասկածելի ոչինչ չեն լսել, այդ իսկ պատճառով թերթի հետ զրույցում գրեթե բացառել են այն հնարավորութունը, որ կնոջը տանից առեւանգած լինեն: Մարինե Գալստյանի հարեւանները պատմել են նաեւ, որ ոստիկանները Գալստյանի տուն մուտք են գործել շուրջ 10 օր առաջ: «Որոշ ժամանակ դուռը ծեծեցին, բայց դե արդեն հասկանալի էր, որ ոչ ոք չի բացի: Դրանից հետո «դռել» բերեցին եւ սկսեցին կողպեքը ծակել: Բայց նույնիսկ կողպեքը ծակելուց հետո դուռը մեծ դժվարությամբ բացվեց: Ոստիկանները մի քանի անգամ հարվածեցին, եւ դրանից հետո միայն դուռը բացվեց»: Ականատեսի խոսքով, դուռը բացվելուն պես ներկաների առջեւ բացվել է քաոսային տեսարան: «Տանը ինչքան իր կար, պատառոտված, քանդված վիճակում թափված էր հատակին»,-ասել են ականատեսները: Մարինե Գալստյանը վերջերս վաճառել էր իր բնակարանը, ստացված գումարը պարտքով տրամադրել, եւ հենց դրա հետ էլ կարող է կապված լինել նրա անհետանալը: Անհետ կորած կնոջ եղբայրը՝ Սուրենը, ասել է, թե չի ցանկանում խոսել դեպքի մասին եւ այն մասին, թե որ օրն է անհետացել քույրը եւ ինչ պայմաններում: Հարցին, թե արդյոք իսկապես քույրը վաճառա՞ծ է եղել բնակարանը եւ նրա անհետացումը կարո՞ղ է կապված լինել վաճառված բնակարանի դիմաց ստացված գումարների հետ, Սուրենն ասել է. «Ո՞վ է նման բան ասում: Ես այդպիսի բան չգիտեմ, չեմ էլ լսել: Այս ամենը շուտվա պատմություն է»: Սուրենը չի ցանկացել պատմել, թե որն է այդ «շուտվա պատմությունը», եւ ասել է, որ դեռեւս այդ մասին խոսել չի կարող:

Հարբած ոստիկանի վրաերթից մահացել է նաեւ 18-ամյա Աննա Գասպարյանը. աղջկա մայրը մահացել էր դեպքի վայրում

Հիվանդանոցում մահացել է գիշերը՝ ժամը 00:20-ի սահմաններում Երեւանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 18-ամյա Աննա Գասպարյանը: Նա վթարի էր ենթարկվել մոր՝ 50-ամյա Կարինե Գասպարյանի հետ, ով տեղում մահացել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 23-ին ժամը 00:20-ի սահմաններում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել երկու կանանց։ Արդյունքում նրանցից մեկը տեղում մահացել էր, մյուսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքից մի քանի րոպե անց Երեւանի ՃՈ աշխատակիցները Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել էին «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով ավտոմեքենա, որը հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենայի: Վրաերթի հեղինակը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական վիճակում եւ դիմել փախուստի: Նրա մեքենայի մեջ հայտնաբերվել էր ոստիկանության աշխատողի «կամուֆլյաժ»: Պարզվել է, որ վրաերթը կատարել է 32-ամյա Արթուր Կարլենի Հովհաննիսյանը, ով բնակվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում որպես ոստիկան (կոչումով ավագ): Ի դեպ, բժշկական հետազոտման արդյունքում պարզվել է, որ վրաերթի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: Վթարից տեղում մահացած 50-ամյա Կարինե Գասպարյանն աշխատում էր «Ֆիգարո» գեղեցկության սրահում որպես վարսահարդար: Իսկ նրա դուստրը՝ 18-ամյա Աննա Նորայրի Գասպարյանը սովորում էր Երեւանի սլավոնական համալսարանի 2-րդ կուրսում: Տաքսու վարորդը Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու 4-րդ շենքի բնակիչ 38-ամյա Նորայր Վլադիմիրի Մխիթարյանն է: Ներկայումս Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վթարված ավտոմեքենայի դիմապակու եւ կողքի դռան վրա ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերել են կանացի մազեր, իսկ վնասված ավտոմեքենայի վրա՝ արյան հետքեր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Գագիկ Խաչատրյանը վախենո?ւմ է

Մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, ասաց, որ իր համար անընդունելի է թիկնապահների շքերթը։ Սովորաբար՝ մեծաքանակ թիկնապահներ ունեն օլիգարխները, սակայն պետական պաշտոնյաներից ոմանք եւս շրջում են թիկնապահներով։
ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողները հետեւել են, թե անվտանգության ի?նչ միջոցառումներ են իրականացնում նիստին ժամանող նախարարները։ Ի զարմանս մեզ՝ անվտանգության ամենախստացված ռեժիմն ունի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Նա կառավարություն ժամանեց 4 թիկնապահներով շրջափակված։ Նրա թիկնապահները շատ լարված էին ու թեեւ Գ. Խաչատրյանի ավտոմեքենայից մինչեւ կառավարության շենքի մուտքը ընդամենը 20 քայլ է, շրջապատում էլ 2 դյուժինից ավելի հերթապահող ոստիկաններ կան, նրանք անընդհատ շուրջն էին նայում, կարծես ինչ որ անվերահսկելի տարածքում լինեն։ Պարզ զգացվում էր, որ ՊԵԿ նախագահի նկատմամբ գործում է անվտանգության ուժեղացված ռեժիմ։ Համեմատության համար նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարություն ժամանեց 2 թիկնապահների ուղեկցությամբ։ Ընդ որում՝ պաշտպանության նախարարին շատ հանգիստ կարելի էր մոտենալ եւ ինչ-որ հարցեր տալ, ինչից նիստից հետո օգտվեցին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող կանացից երկուսը։ Նշենք նաեւ, որ պաշտպանության նախարարն առաջինը ժամանեց նիստին, իսկ նրա ծառայողական «Լեքսուսը» ճշտորեն պահպանում էր երթեւեկության բոլոր կանոնները՝ խցանված փողոցում համբերատար կանգ առնելով կարմիր լույսի ներքո։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը եւս 2 թիկնապահի ուղեկցությամբ է տեղաշարժվում։ Անվտանգության 1 աշխատակից է ուղեկցում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Տնտեսական բլոկի նախարարներից ոչ մեկը, բացի ՊԵԿ ղեկավարից, թիկնապահի ծառայությունից չի օգտվում։ Կառավարության նիստին նրանք ժամանում են կամ միայնակ, կամ լավագույն դեպքում՝ որեւէ օգնականի կամ տեղակալի հետ:

Wednesday, December 22, 2010

«Ոչ մի ձյաձյա էլ չի եկել մեր տուն». բացահայտվել է, որ «ավազակային հարձակումը» տանտիրուհու մտահղացումն է

Պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում ավազակային հարձակումն ընդամենը կեղծ բեմադրություն է եղել, որի մտահղացման հեղինակը տանտիկինն է եղել՝ Տաթեւիկ Պողոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին, ժամը 23-ի սահմաններում երկու տղամարդ խաբեությամբ ներս են մտել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարան, եւ կատարել ավազակային հարձակում: Ըստ տուժողի, հանցագործները հափշտակել են 307 000 դրամ եւ 80 000 դրամ արժողության ոսկյա զարդեր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Պարզվում է, սակայն, որ իրականում ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել, ինչպես այս մասին ոստիկանությանը հայտնել էր հիշյալ բնակարանի տանտիրուհի Տաթեւիկ Պողոսյանը: Նա նաեւ հայտել էր, թե ավազակային հարձակում կատարողները դանակով սպառնացել են իր անչափահաս երեխաներին: Դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելուց հետո ոստիկանները կնոջն ու նրա անչափահաս դստերը՝ Անահիտին տարել էին ոստիկանության քննչական բաժին: Այստեղ էլ պարզվել է իրականությունը:Հանցագործության բացահայտմանն օգնել է երեխան, ով քննիչի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է, որ «ոչ մի ձյաձյա էլ չի եկել մեր տուն»: Նույն օրը նախաքննությունը պարզել է, որ Տաթեւիկի ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ եւ ժամանակ առ ժամանակ ընտանիքին գումար է ուղարկում՝ սոցիալական կարիքները հոգալու համար: Դեկտեմբերի 21-ին ամուսինը վերադառնալու էր տուն, եւ բնական է, որ կնոջից հաշիվ էր պահանջելու ուղարկված գումարները ծախսելու վերաբերյալ: Բայց քանի որ կինն այդ գումարները ծախսած է եղել, ուստի ամուսնուն խոստովանել է, որ ստիպված է եղել նման պատմություն հորինել: Հնարավոր է, որ քննչական մարմինը մեղադրանք առաջադրի Տաթեւիկ Պողոսյանին՝ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` սուտ մատնություն համար:

Դոդը պատասխանել է. ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԿԱՍԿԱԴԸ ԿՎԱՃԱՌՎԻ

“Կոմերսանտ” պարբերականը գրում է, որ “ՌուսՀիդրո” ընկերությունը ակնկալում է մոտակա ժամանակահատվածում ավարտել Հայաստանի Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը ռուսական “Ինտեր ՌԱՕ ԵԷՍ”-ից գնելու գործարքը:  “Մենք կոռռեկտ պայմանավորվել ենք “Ինտեր ՌԱՕ ԵԷՍ”-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանում են ջերմակայանների վրա: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում կավարտենք այդ ակտիվի գնման գործարքը”, “Կոմերսանտին” ասել է “ռուսՀիդրո’-ի կառավարման Խորհրդի նախագահ Եվգենի Դոդը:  Հարցին, թե արդյոք “ՌուսՀիդրոն” ունի այդ ակտիվը, այսինքն հիդրոէլեկտրակայանների կասկադը զարգացնելու ծրագրեր, Դոդը պատասխանել է, որ այդ կասկադի համալիր վերակառուցման հարցը Հայաստանի կառավարության հետ համաձայնեցվել է 3 տարի առաջ եւ այդ ծրագրի մեջ ներդրումների ծավալը կկազմի մոտ 40 միլիոն դոլար:
“Դա մեր պրոֆիլն է եւ դրա համար այն մեզ համար հետաքրքիր օբյեկտ է, առավել եվս Հայաստանը մենք գիտենք, վաղուց աշխատում ենք այնտեղ”, ասել է Դոդը:

ԱՊՊԱ-ի գործով արդեն խարդախում են


Ըստ մեր տեղեկությունների ԱՊՊԱ ավտոապահովագրական <Ինգո Արմենիա> և <Նաիրի Ինշուրանս> ընկերություններում արձանագրվել են խարդախության դեպքեր` կապված ԱՊՊԱ կտրոնների վաճառքի հետ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գլխավոր մեթոդաբան Նարեկ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ նախնական սակագների` գործակալը, ԱՊՊԱ կտրոնը կորցնելու դեպքում, պարտավոր էր վճարել 5 հազար դրամ: «Որոշ անբարեխիղճ գործակալներ տեղեկացրել են կտրոնների կորստի կամ հափշտակման մասին, վճարել 5 հազար դրամ տուգանքը, սակայն կտրոնները վաճառել կրկնակի կամ եռակի գներով»,- նշեց նա: Պետք է հիշել, որ առանց պայմանագրի ձեռք բերված կտրոնները գրանցված են որպես անվավեր եւ ոչ միայն հիմք չեն հանդիսանա պատահարի դեպքում փոխհատուցում ստանալու համար, այլեւ համարվում են կանխամտածված եւ փոխադարձ համաձայնությամբ կատարված հանցագործության ապացույց: «ԱՊՊԱ պայմանագիր ունենալու մասին տվյալները գրանցվում են գործակալի եւ ապահովադրի ստորագրած պայմանագրից. այն չլինելու դեպքում, հարկ է հիշել, որ տուգանքներն անխուսափելի են»,- ասաց նա: Իսկ Երեւանի «Վերնիսաժի» տարածքից գրանցվել է մեքենայի բեռնախցիկից շուրջ 100 կտրոնի գողության մասին ահազանգ: Անբարեխիղճ գործակալների անօրեն գործարքների հնարավորությունը կանխելու` դրանք ոչ շահավետ դարձնելու համար Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է մեծացնել կորցրած կտրոնների համար գանձվող տուգանքի չափը` այն հասցնելով 25-35 հազարի: Այն կկիրառվի հունվարի 1-ից: Այսօրվա դրությամբ` ապահովագրված է Հայաստանում գրանցված մեքենաների ընդամենը 20 տոկոսը:

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՆԳՍՏԱՆԱ

Ամերիկայի հայ համայնքն արշավ է սկսել հանրահայտ բասկետբոլիստ Քոբի Բրայանի դեմ, պահանջելով նրանից, որ դադարեցնի Turkish Airlines-ը գովազդելու պայմանագրից: Հասկանալի է, որ այդ պահանջը վերաբերում է ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Բայց այդօրինակ պահանջների պարագայում ամերիկահայ համայնքի դիրքորոշումն արդեն սկսում է դառնալ զավեշտալի: Ինչպես կարելի է այդ կարգի հարցը սպասարկել այդպիսի անհեթեթ պահանջներով: Ըստ երեւույթին, ամերիկահայ համայնքում արդեն նկատվում է ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդման գաղափարների պակաս, եւ մնացել են այդօրինակ պահանջներն ու Քիմ Քարդաշյանի նախաձեռնությունները սոցիալական ցանցերում, որտեղ նա պարբերաբար սկսել է հանդես գալ ցեղասպանությունը ճանաչելու, կամ այդ կապակցությամբ ամերիկյան կոնգրեսականներին նամակ գրելու կոչերով: Կրեատիվությունն իհարկե շատ լավ բան է, անհրաժեշտ բան է արագ փոփոխվող աշխարհում: Բայց երեւի թե կան սահմաններ, որոնք պետք է զանազանել, այլապես կրեատիվը կարող է վերածվել խելագարության: Եթե ամերիկահայ համայնքում կա ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդման գաղափարների պակաս, ապա գուցե ավելի լավ է դադար տալ, ընդամենը պահել դիրքերը եւ մտածել նոր, բայց ավելի լուրջ քայլերի մասին: Միեւնույն է, դադարի շնորհիվ հարցն անուշադրության չի մատնվի: Այդ հարցը բավական լուրջ հարց է ԱՄն արտաքին քաղաքականության համար, հատկապես Թուրքիայի հետ հարաբերության առումով, եւ անկախ հայկական լոբբիի ակտիվությունից, ԱՄՆ այդ հարցը դեռ երկար ժամանակ կպահի իր արտաքին քաղաքական գործիքակազմում: Ավելին, եթե հայկական համայնքը մի քիչ դադար տա, գուցե հարցում տեղաշարժերն ավելի արագ տեղի ունենան:

ԲՀԿ-ից հետ են պահանջում առողջապահության նախարարի պորտֆելը. Այն կտրվի Արմեն Աշոտյանին

Այսօր «Օջախ» ռեստորանում «մեկնարկում» է ՀՀԿ-ականների՝ ամանորյա «քեֆերի» շարքր։ Ժամը 18:00-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռեստորանում են հավաքվելու ՀՀԿ-ականները։ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերով նախատոնական «քեֆին» կմասնակցեն նաեւ «կոալիցիոն գործրնկերները»։ Հրավիրյալների շարքում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բադդասարյանր։ Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ եւս կմասնակցեն հավաքին, բացառված չէ, որ ՀՅԴ խմբակցության վերնախավը եւս կընդունի հրավերը։ Ազգային ժողովում խոսակցություններ են շրջանառվում, համաձայն որոնց՝ «քեֆի սեղանների» շուրջ հստակ կլուծվի ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության կամ չհամագործակցության հարցը։ Սերժ Սարգսյանը պնդելու է իր առաջարկը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, այն է՝ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը հանձնել ՀՀԿ-ին, եւ դրա փոխարեն վերցնել այլ նախարարության պորտֆել։ Սերժ Սարգսյանի շրջապատից եկող խոսակցությունների համաձայն՝ Սերժն ամեն գնով ուզում է ԲՀԿ-ից «հետ կորզել» ՀՀ առողջապահության նախարարի աթոռը եւ այնտեղ Հարություն Քուշկյանի փոխարեն նշանակել մեկ ուրիշին։ Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կարողանում Քուշկյանին ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից «տարանջատված» ֆիգուր։ Եթե դեպքերը զարգանան այնպես, որ ԲՀԿ-ն «զիջի» ՀՀ առողջապահության նախարարի իր պորտֆելը, ապա բացառված չէ, որ ՀՀ կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը նշանակվի առողջապահության նախարար։

Ո՞վ է դառնալու ՀՀ Օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դառնում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը եւ նոր կարգավիճակով շուտով մեկնելու է Բիշքեկ: Օմբուդսմենի պաշտոնի հավանական թեկնածուների փնտրտուքն սկսված է: «Երկիր»-ի տեղեկություններով, այն զբաղեցնելու առաջարկ է արվել մասնավորապես միջազգային իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանին, ով, սակայն հրաժարվել է: Հիշեցնենք, որ Պողոսյանը GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգողն է: Արմեն Հարությունյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր 2006 թվականից:

Դասախոսին առեւանգե՞լ են. Նրա սենյակի գետնին ընկած է եղել ծաղկեփունջ

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ օրերս իր բնակարանից առեւանգվել է Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ.Գ.-ն: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դասախոսի հարազատները բնակարանը գտել են քաոսային վիճակում, սենյակում գետնին ընկած է եղել մի ծաղկեփունջ, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որպեսզի տիկին Մ.Գ.-ն բնակարանի դուռը բացի: Դեպքից անցել է շուրջ տասը օր, սական ոչ մի տեղեկություն չկա տիկին Մ.Գ-ի մասին: Կատարվածի մասին արդեն տեղյակ են նաեւ տիկնոջ գործընկերները: Երբ «Առավոտը» փորձել է Լեզվաբանական համալսարանից պարզաբանումներ ստանալ, բուհում ընդամենը հաղորդել են, որ տիկին Մ.Գ.-ն չի հաճախում համալսարան: Այլ տեղեկություններ չեն հաղորդել՝ պատճառաբանելով, թե դա «բուհի իրավասությունից դուրս է»:

69. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Քիչ առաջ հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ եւ Ժառանգությունը չեն մասնակցել քվեարկությանը: Այսպիսով, Հայաստանում կբացվեն օտարալեզու դպրոցներ:

ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ

Քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկի՝ Արմեն Կանեւսկոյի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են երեք հայ բարձրաստիճան զինվորականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալդիմիր Գասպարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը:

Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերում, որ իր կուսակիցը ընդդիմադիրներին հոգեկան հիվանդներ է անվանում

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը չի կարծում, որ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը, եւ վերջինս կարող է իրեն թույլ տալ միանգամից օրինագծերի կույտ «բերել-լցնել» ԱԺ-ի վրա, վստահ լինելով, որ դրանք ընդունվելու են, անգամ առանց կարդալու: «Բացառապես համաձայն չեմ նման տեսակետի հետ: Ուղղակի այս տարի աշխատանքը շատ էր եւ կառավարությունը ստիպված էր արտահերթ նստաշրջան գումարել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Լեզվի եւ հանրակթության մասին օրենքների փոփոխությունները քննարկելիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդդիմությանը հոգեկան հիվանդներ անվանեց, քանի որ ընդդիմությունը դեմ էր այդ օրինագծերին, որոնցով դուռ է բացվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ ունենալու համար, Ս. Նիկոյանն ասաց. « Խորհրդարան է, արտահայտություններ կլինեն: Հնարավոր են նման գնահատականներ, հոգեկան հիվանդ եւ այլն»: Նրա խոսքով, հասարակության մեջ կա խավ, որը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը, բայց իրենք նրանց չեն լսելու, քանի որ այդ օրենքը բխում է ժողովրդի շահերից:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Սերժ Սարգսյանն ընդդիմությանը բաժանեց 3 խմբի, ում նկատի ուներ 3-րդ խմբում, որտեղ, ըստ նրա, մարդիկ հստակ վարկաբեկիչ գործունեություն են ծավալում երկրի դեմ: Սամվել Նիկոյանն այս կապակցությամբ, անուններ չտվեց, այլ միայն նշեց. Իշխանությունը պետք է հանդուրժող լինի: Իսկ նման մարդիկ այս ելույթից հետո կմտածեն, արդյոք պետք է ծառայությունե՞ր մատուցեն թշնամուն, թե՞ մնան հայրենասեր: Նրանք իրենց դրել են մարգինալ վիճակի մեջ եւ պայքարում են մեր ժողովրդի դեմ»:

՚Եվրոպայում մրցանա’կ, հայրենիքում պաշտպանվա’ծՙ

Անցնող տարվա հաջողությունների և խնդիրների մասին զրուցում ենք Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի հետ:
- Պարոն Վաղարշակյան, ինչպիսի±ն էր անցնող տարին Բուհական ճյուղային արհմիության համար:
- Կրթահամակարգում, մասնավորապես` բուհական ոլորտում կատարվել է զգալի աշխատանք, հատկապես Բոլոնիայի գործընթացի գործառույթների ներդրման ուղղությամբ: Միևնույն ժամանակ` մեզ մտահոգում է նեգատիվ երևույթների փաստը, որը ամբողջ լրջությամբ անհանգստացնում է ոչ միայն համակարգի աշխատողներին, այլև ողջ հասարակությանը: Եվ ահա այս ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ միջոցառումներ, հատկապես` վերջին ամիսներին: Մասնավորապես` ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել 2011 - 12 թթ. հակակոռուպցիոն ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳ նախարարության և հանրության քննարկմանը:
- Ինչպիսի±ն էր Ձեր ճյուղային արհմիության դիրքորոշումը վերը հիշատակված երևույթների նկատմամբ:
- Փոքր հանրապետությունում բուհական համակարգի լայն ցանցը երկակի զգացում և վերաբերմունք է թողնում: Հատկապես մասնավոր բուհերի չհիմնավորված գոյատևումը` ՙթաղային համալսարանների՚ տեսքով: Սա իրոք մտահոգիչ է, քանզի չունենալով նյութատեխնիկական բազա, պրոֆեսորադասախոսական լուրջ ներուժ, դժվար է պատրաստել մրցունակ մասնագետ, որը կարող է իր ստացած գիտելիքներով և կարողություններով չափելի լինել արտերկրում` հատկապես Բոլոնիայի գործընթացի պահանջների գործառույթների կատարման ուղղությամբ: Եվ ահա, հենց որ որակյալ չապահովագրված կրթությունը ստեղծում է մութ էջեր և կոռուպցիոն երևույթների դրսևորումներ:
- Ձեր ասածը հիմնականում վերաբերվում է մասնավոր հատվածին, իսկ պետական սեկտո±րը:
- Այն ևս ունի լուրջ խնդիրներ, հատկապես բուհերի խոշորացման, թափանցիկության, լիարժեք մրցակցության ապահովման ուղղությամբ: Բոլոր պարագաներում անկախ սեփականության ձևից կրթությունը և ուսուցումը պետք է կազմակերպվի ապահովագրված կրթօջախներում:
- Նախկինում արհմիությունները նյութականացված խնդիրներ էր լուծում, իսկ ա±յժմ ...
- Այո, նախկինում լուծում էր Ձեր կողմից ասված նյութականացված խնդիրներ` բաշխումներ ... և միայն բաշխումներ, իսկ այժմ փոխվել են ժամանակները և հնարավորությունները: Այսօր առավելապես պետք է զբաղվել և որոշ դեպքերում դա արվում է` աշխատանք հատկապես սոցիալական խավերի ընդհանրական խնդիրներով ... Եթե կուզեք իմանալ, այսօր հայաստանյան իրականության մեջ արհմիությունները կատարում են առաջին քայլերը: Նախկինում եղել են գործադիրի ֆունկցիայով արհմիություններ, իսկ այժմ իրոք նախանշվում են ձեռնարկություններում:
- Ի±նչ նկատի ունեք ...
- Ժամանակները փոխվել են և նյութական բարիքների սղության պայմաններում նույնիսկ ճիշտ չէ խոշոր կոլեկտիվում մեկ կամ երկու ուղեգիր հատկացնել և հպարտությամբ շեշտել, որ կատարվում է արհմիութենական լուրջ աշխատանք: Անհրաժեշտ է հետամուտ լինել այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնց լուծման պարագայում կշահեն հազարավոր արհմիության անդամներ: Այսօր քան երբևէ պետք է ճյուղային արհմիությունը բարձրաձայնի իր սոցիալական խավին հուզող հիմնահարցեր:
- Ինչո±վ եք զբաղվել անցնող տարում, որն ըստ Ձեզ կարևոր է եղել ...
- ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է և նրա բոլոր գործառույթները պետք է միտված լինեն ապահովելու ազգաբնակչության երաշխավորված բարեկեցությունը: Ահա այս առումով անցնող տարում Աշխատանքային օրենսգիրքը ենթարկվեց լրացումների և լուրջ փոփոխությունների: Մեր ճյուղային միությունն իր նախագահության նիստերում մտահոգություն արտահայտեց և այն բարձրաձայնեց բազմաթիվ հրապարակումներում, ակումբային քննարկումներում, կազմակերպված բանավեճերում: Այս ամենը փաստ է: Մեր ճյուղային միության դիրքորոշումն արտահայտել ենք ՙՀայելի՚ ակումբում կազմակերպված բանավեճում` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ: Մեր տեսակետն արտահայտել ենք ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում ևս:
- Որքան գիտեմ այդ օրենսգրքի նախագծում շոշափվում էր նաև Ձեր կորպորատիվ շահը:
- Ձեր ակնարկը վերաբերում էր փոփոխության ենթարկված տասնյակ հոդվածներից միայն մեկին, իսկ մյուսների պարագայում մեր շահն առավել ընդգրկուն էր, քանզի այն վերաբերվում էր գործատու - աշխատող փոխհարաբերություններում` օրենսդրորեն ի պաշտպան լինել աշխատող մարդուն:
- Երկար քննարկվում էր ՙԿենսաթոշակային բարեփոխումների փաթեթը՚: Ինչպիսի±ն էր Ձեր դիրքորոշումը:
- Ի դեպ, այստեղ բացարձակապես արհմիությունը չէր հետապնդում իր կառույցի շահը, փոխարենը` ունեինք առավել բովանդակային և հեռանկարի իմաստով մտահոգիչ մարտահրավեր: Մեր երիտասարդության գալիք օրվա ամեն մի հաջողություն մեր մեծ շահն է, իսկ այն ինչ արվում է այդ օրենքի մշուշում, մեզ համար մտահոգիչ է: Այս օրինագծի վերաբերյալ ևս ունեցել ենք բազմաթիվ հրապարակումներ, քննարկումներ և բանավեճեր: Մասնավորապես` կենսաթոշակային հիմնադրամի խորհրդի անդամների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների հետ: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել է հարցը, և ես այնտեղ ևս բարձրաձայնել եմ իմ տեսակետը, որը բխում էր մեր վաղվա օրվա մտահոգությունից:
- Որքան հայտնի է անցած տասնամյակում Ձեր հրապարակումներում հիմնական թիրախը ԿԳ նախարարությունն էր: Այսօր ինչպե±ս են գործերը:
- Նախկինում կարծես չէր ստացվում սոցիալական գործընկերություն, այսօր առաջին քայլերն են կատարվում այդ ուղղությամբ: Կարծում եմ` և’ ժամանակը, և’ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի քաղաքական պահվածքը և մոտեցումները հնարավորություն են տալիս համագործակցության տարրեր ձևավորել` հանուն ընդհանուր գործի: Ճյուղային միության նախագահը հանդիսանում է մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամ` իբրև սոցիալական գործընկեր: Խորհուրդը հաստատված է ՀՀ վարչապետի որոշմամբ: Մասնակցում եմ ԿԳ նախարարի մոտ կազմակերպվող ամենշաբաթյա խորհրդակցություններին` տեղեկացված եմ աշխատակազմի գործունեությունից և թռուցկաժողովներում ներկայացնում եմ մեր ճյուղային միության խնդիրներն ու հիմնահարցերը:
- Մի խոսքով, բավարարվա±ծ եք և ԿԳ նախարարի հետ աշխատո±ւմ եք բարեկամաբար` առանց դժվարությունների:
- Արհմիությունը չի կարող ինքնագոհ և բավարաված լինել, առավել ևս` երբ սոցիալական գործընկերության առաջին քայլերն են կատարվում: Մեր արհկոմները դեռևս մասնակցություն չունեն բուհերի կառավարման խորհուրդներում, ճյուղային միությունը ներկայացված չէ ԿԳ նախարարության կոլեգիալ մարմնում: Ի դեպ, սա ամբիցիայի հարց չէ, այլ սոցիալական գործընկերության որակական նոր մակարդակ:
- Բոլոր խնդիրները լուծվա±ծ են ...
- Երբևէ չկա մի պետություն կամ կառույց, որտեղ բոլոր խնդիրները լուծված լինեն, էլ ո±ւր մաց մեր երկրում, որտեղ ազգաբնակչության գերակշռող մասը բավարարված չէ բարեկեցության նվազագույն պայմաններով: Ազգաբնակչության 30 տոկոսն աղքատ է, 20 տոկոսը ծայրահեղ աղքատ, իսկ տնտեսության զարգացումը դեռ մտահոգիչ է, չհաշված մեր արտաքին լուրջ պարտքը` շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար:
- Պարոն Վաղարշակյան, օրենսդիրի հետ բանավիճում եք, գործադիրի հետ համագործակցում, իսկ արհմիությունների կոնֆեդերացիայում ինչպե±ս են գործերը:
- Թույլ տնտեսության պայմաններում արհմիությունների սաբոտաժը ընդունելի չէ և ինչ որ տեղ չի ստացվի: Կրթահամակարգի դերակատարումը հաճախ ամբողջությամբ չի ընկալվում, քանզի այն ունի առավել մեծ նշանակություն և դերակատում, քան` միայն կրթելը և ուսուցանելը: Կրթահամակարգը և հատկապես բուհական համակարգն ունի ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու խնդիր, այլ նաև քաղաքական արժեվորում, և գուցե դա է պատճառներից մեկը, որ պետական այրերը հաճախակի են հանդիպում բուհական ակտիվի հետ և պետության առաջին դեմքերը հանդիսանում են բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ: Այս փաստը պետք է լրջորեն հաշվի առնել: Արհմիությունների կոնֆեդերացիայում կատարվում են քայլեր` դարձնելու արհմիությունների գործունեությունն առավել թափանցիկ: Եվրոպական և միջազգային համագործակցությունը ստեղծում է հնարավորություն համեմատական վերլուծության մեջ մեր սոցիալական գործընկերներին ներկայացնելու մեր լուրջ բացթողումները` հատկապես կոնվենցիաների վավերացման ուղղությամբ և գործատու - աշխատող փոխհարաբերությունների սոցիալականացման ուղղությամբ: Հաղորդակցման միջոցների առկա պայմաններում արհմիության անդամը կարող է տեղեկացված լինել, թե ինչո±վ են զբաղվում արհիմությունների կոնֆեդերացիայում` ի±նչ խնդիրներ են բարձրաձայնում, որտե±ղ և ովքե±ր:
- Շատ ոլորտներում աշխատանքի գնահատման ձևեր և մեթոդներ մշակված են վաղուց, Ձեր համակարգում ևս կան չափորոշիչներ, իսկ արհմիություններո±ւմ:
- Կարծում եմ ցանկացած աշխատանք կարելի է գնահատել մշակելով չափորոշիչներ, մեզանում այն առայժմ դժվար է հաղթահարված իներցիան իրեն զգացնել է տալիս: Սա պայմանավորված է նաև ՙԱրհեստակցական միությունների մասին՚ ՀՀ օրենքի անկատարելիությամբ, քանզի գործող օրենքը հնարավորություն է տալիս 3 հոգով գրանցվել որպես արհեստակցական կազմակերպություն: Բնականաբար` հարց է առաջանում. ինչպե±ս կարող է 3 հոգին 1000 կամ նույնիսկ 50 հոգանոց աշխատավորության կոլեկտիվում ունենալ լուրջ դերակատարում:
- Ինչպիսի±ն է Ձեր համագործակցության աշխարհագրությունը:
- Մեր ճյուղային միությունը ոչ միայն ՀԱՄԿ-ի հիմնադիր անդամներից է, այլ նաև մենք Կրթության ինտերնացիոնալի լիարժեք անդամ ենք, համագործակցում ենք Եվրոպայի կրթության հիմնադրամի, Արհմիությունների միջազգային միավորման, Կրթության համերաշխության միջազգային կազմակերպությունների հետ: Բացի այդ` ունենք երկկողմ համագործակցություն. Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Թաիլանդի և Իսրայելի արհմիությունների հետ:
- Ինն օր է մնացել մինչ Ամանոր և Սուրբ Ծնունդ, Ձեր շնորհավորական խոսքը կրթական ոլորտի աշխատողներին և հասարակությանն ընդհանրապես:
- Թող գալիք տարին և տարիները լինեն անամպ, ստեղծագործ աշխատանքի բերկրալի տարիներ: Մեր համակարգի ուսանողությանը, աշխատավորական կոլեկտիվներին և պրոֆեսորադասախոսական կազմին ցանկանում եմ համակարգված և համատեղ ջանքերով պատրաստել մրցունակ մասնագետներ և պաշտպանված քաղաքացիներ: Թող որ մեր ամենալավ մրցունակ մասնագետը գտնի, որ աշխարհում ամենից գրավիչ և սոցիալապես բարեկեցիկ երկիրը հայաստանն է և այստեղ պետք է մնալ ու շենացնել:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

Tuesday, December 21, 2010

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է “անհամաչափ ուժի” կիրառումը Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ: Պետդեպարտամենտը հայտարարել է նաեւ, որ Միացյալ Նահանգները “չեն կարող” Բելառուսում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունը ճանաչել լեգիտիմ: Այդ մասին հաղորդում է Ռոյթերզը: 
“ԱՄՆ համաձայն է ԵԱՀԿ եզրակացության հետ: Մենք չենք կարող ընտրությունների արդյունքները դիտարկել որպես լեգիտիմ”, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, որին մեջբերում է Agence France-Presse-ը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որում Բելառուսի իշխանության գործողությունը որակել է որպես նահանջ առանցքային հարցերի եւ ԱՄՆ հետ փոխհարաբերությունների առումով եւ պաշտոնապես կոչ է արել անմիջապես ազատ արձակել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին:

Աշոտյանն իր մեկ ամսվա աշխատավարձով iPad է գնել` Նոր տարուն որդուն նվիրելու համար

Կրթության եւ գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը 2011 թվականի Ամանորյա գիշերն անց է կացնելու ընտանիքի գրկում` կնոջ, որդիների, քրոջ եւ եղբոր հետ: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հենց Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ ընդամենը մեկ տարի է Նոր տարվա գիշերն անցկացրել արտասահմանում: «Դա 1999 թվականին էր, երբ որ ֆրանսիական համալսարաններից մեկում հայ ուսանողներով փող չունեինք 7 օրով վերադառնալ Հայաստան եւ մնացինք ուսանողական համալսարանում դիմավորելու 2000 թվականը: Դրանից առաջ եւ հետո պատրաստվում եմ ամանորներն անց կացնել միմիայն ընտանեկան շրջանակներում»,-նշեց Աշոտյանը` հավելելով, որ ինքն արդեն վաղուց ստացել է իր լավագույն ամանորյա նվերը: «Ես ինքս հիմա որպես ընտանիքի հայր, ով ունի երկու տղա, Ձմեռ պապիկի դերակատարություն եմ ստանձնել նաեւ այս տարի: Օրինակ ավագ որդիս iPad է ուզել եւ Ձմեռ պապիկի հետ կբանակցեմ այդ հարցով»,-ասաց ԿԳ նախարարը: Նշենք, որ Հայաստանում iPad-ն արժե 800-1000 դոլար, իսկ նախարարի աշխատավարձը 330 հազար դրամ է: Ի դեպ, 2011 թվականը հորոսկոպով ճագարի կամ կատվի տարի է: Այս կենդանակերպի տարում է ծնվել նաեւ Աշոտյանը:

Աղվան Հովսեփյանն ուզում է խլե՞լ «Շանթը»

«Շանթ» ընկերության համասեփականատեր Սամվել Ղարիբյանը բաց նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո նախագահ
Ձեզ եմ դիմում՝ որպես վերջին հույս և պետության երաշխավոր: Երկար ժամանակ է, ինչ սկսվել է մի գործընթաց, որի էությունը իմ երկու եղբայրների` Մանվել և Վարշամ Ղարիբյանների միջև անհամաձայնություն` անգամ թշնամանք սերմանելն է: Ցավն այն է, որ այդ ամենը կազմակերպվում է գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի կողմից: Պարոն նախագահ, ես անձնապես մեծ դժբախտություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ երկու եղբայրների հակամարտությունը: Առավել ևս, որ իմ, բարեկամներիս և բոլոր մեր ընկերների փորձերը՝ հաշտեցնելու եղբայրներիս, հակահարված են ստանում գլխավոր դատախազի կողմից: Նա աչք է դրել մեր «Շանթ» ընտանեկան բիզնեսի վրա, և այդ նպատակին հասնելու համար բազմաթիվ ապօրինի քրեական գործեր են հարուցվել և հարուցվում եղբայրներիս, նրանց աշխատակիցների և մեր բարեկամների նկատմամբ: Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինականություն ապահովելու, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելու:
Մեծարգո նախագահ Եղբայրներս մեր պետության հավատարիմ քաղաքացիներ են: Խնդրում եմ, պաշտպանեք եղբայրներիս գլխավոր դատախազի ճիրաններից և նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից:
Սամվել Ղարիբյան»:

Վարդան Գրիգորյան. «Իշխանությունը ցայտնոտի մեջ է»

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության անդամ Վարդան Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները տարին ավարտում են ցայտնոտի մեջ, իսկ ընդդիմությունը` վերելքով: «Ընդդիմությունը տարին ավարտում է բարձր վերելքի պայմաններում, քաղաքացիական հասարակությունը կայանում է, մարդիկ էլ ավելի են ակտիվանում` ժողովրդավարության հաղթանակի համար: Պայքարի արդյունքները ավելի և ավելի նկատելի են: Մեր քաղբանտարկյալ ընկերների մեծ մասը ազատ է արձակվել, և հույս ունենք, որ մինչև նոր տարի այլ քաղբանտարկյալները ևս կվերադառնան իրենց ընտանիքի գիրկը: Իսկ իշխանությունները ցայտնոտի մեջ են: Իշխանությունը չի կարողանում դուրս գալ այն ճահճից, որի մեջ է հայտնվել, այն, իհարկե, փորձեր է անում իրավիճակը շտկելու, սակայն, բուրգն արդեն տակից ճաքեր է տալիս: Այն համակարգը, որը իրենք են կառուցել, հիմա արդեն իրենք էլ են հասկանում, որ կառուցել են հոսող ավազների վրա»,- նշեց Գրիգորյանը:

Գալուստ Սահակյանը բառախաղ է արել Արթուր Բաղդասարյանի՝ ԱԽՔ-ի եւ աղբի մասին

Մի քանի օր առաջ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրության մասին» օրենքի նախագիծը, եւ հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները, նրանց մեջ` նաեւ Գալուստ Սահակյանը, դահլիճից դուրս են եկել ու բարձրաձայն կատակել` «ԱԽՔ-ի մարդը դրական է գնահատում աղբի մասին օրենքը»: Ահա այսպիսի կոալիցիոն գործընկերներ:

Աշոտյանը հոգեբան է պահանջում

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր, Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքների նախագծերի շուրջ հանդես գալով եզրափակիչ ելույթով, հայտարարեց, թե համաձայն չէ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, որ ԱԺ նիստերի դահլիճում անպայման նաև հոգեբույժ ներկա լինի: Շեշտելով, որ ինքն առաջին անգամ համաձայն չէ իր կուսակից ընկերոջ հետ, Աշոտյանը հեգնել է. «Հոգեբույժի կարիք, կարծում եմ, դեռ չկա: Ես ավելի լավատես եմ և կարծում եմ, որ հոգեբանով կարելի է սահմանափակվել գոնե այս փուլում»,- հայտարարեց նա: 

Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքների նախագծի վերաբերյալ այսօր ելույթ ունենալով Ազգային ժողովում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե պետք չէ հանդես գալ կեղծ հայրենասերի դիմակով: Ավելին, Սահակյանը պատգամավորներին խորհուրդ է տվել, որ իրենք շտկեն իրենց հայերենը ու լավ հայերեն խոսեն: Սակայն Սահակյանն այսքանով չի բավարարվել և շեշտել է. «Շատ հաճախ որոշ ելույթներ արդեն սղոցում են պատգամավորներից յուրաքանչյուրի ուղեղը: Անընդհատ նույն բանը: Ի միջի այլոց, այդ ելույթները եթե համախմբեք, կտեսնենք՝ կապ չունի` ինչի մասին է խոսքը, վերնագիրը փոխվում է, նույն խոսակցությունը գնում է: Ես կարծում եմ, մենք պատշաճորեն այս արտահերթը կավարտենք, և պիտի անպայման միջոցներ ձեռնարկել, եթե չէ, ուրեմն պիտի կանոնակարգ-օրենքում փոփոխություն անենք, և անպայման նիստերի դահլիճում ներկա լինի նաև հոգեբույժ»,- հայտարարել է նա:

Մարի Յովանովիչ. Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության ...

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի վերաբերյալ հնգակողմ հռչակագիրը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: 
«Ղարաբաղյան հակամարտության գոտիում առկա իրավիճակը շատ լուրջ է` հաշվի առնելով շփման գծում եղած միջադեպերը: Սակայն կարծում ենք, որ նախագահներ Սարգսյանի, Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ստորագրած հռչակագիրը դրական կազդի հարցի կարգավորման վրա», - Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է դեսպանը: Նրա խոսքով, այդ հռչակագրով Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի վճռական ջանքեր գործադրելու կարեւորության հարցում:Յովանովիչի կարծիքով, Աստանայում նախագահները համաձայնել են, որ հիմնահարցի վերջնական կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, Աքվիլայում եւ Մուսկոկում Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությունների վրա:Հակամարտության գոտիում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ դեսպանը նշել է, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, սակայն դա չի կարող լինել խնդրի լուծում:«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստանայում համաձայնել են, որ միակ ճանապարհը խաղաղ բանակություններն են: ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներն ամբողջությամբ աջակցում են այդ բանակցություններին»: 2011-ին հայ-թուրքական առկախված գործընթացը վերսկսելու վերաբերյալ Մարի Յովանովիչը խոսափել է կանխատեսում անել, սակայն նշել է, որ դժվար է պատկերացնել, թե երկու երկրների հարաբերությունները չկարգավորված կմնան եւս հարյուր տարի:

ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀՈԳՈՒ ԹԱՏՐՈՆԸ ԿԱ

Մեկուկես տարի առաջ, երբ մի շարք մտավորականներ Երեւանի քաղաքապետի ընտրության նախօրեին համալրեցին ՀՀԿ ավագանու շարքերը, ՀՀԿ-ականների հետ սկսեցին շրջել Երեւանի բակերում եւ քարոզարշավ իրականացնել, հետաքրքություն առաջացավ հասկանալ` ո՞րն է նրանց` ավագանի դառնալու նպատակը, ի՞նչ են ուզում փոխել քաղաքում, արդյոք պատկերացնում են իրենց քաղաքականության մեջ, արդյոք քաղաքապետը համապատասխանում է մեր մտավորական-ավագանու պահաջներին եւ թե ինչպե՞ս են ավագանու մշակույթի գործիչները պատկերացնում ընդհանրապես քաղաքապետի տեսակը:
Lragir.am-ին տրված հարցազրույցներում ավագանում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի որդին), դերասանուհի Մարիամ Ղազարյանը (Տաքսի-տաքսի հեռուստաներկայացման Ադելաիդան), դերասան Վլադիմիր Մսրյանը փորձեցին հիմնավորել իրենց` ավագանի դառնալու պատճառները:
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը դեռ այն ժամանակ մեզ հետ զրույցում նշել էր, որ տղամարդկանց մեջ բոլորից շատ գնահատում է տղամարդկությունը: «Գագիկ Բեգլարյանը, պարզ ասած, դմբուզ ունեցող տղա է: Մեր իրականությունն այդ տեսակ մարդ է պահանջում, ուժեղ տղա: Ես հարգում եմ ուժ ունեցող տղամարդկանց: Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, այլ նրա, ով վստահություն է ներշնչում: Նա եթե ասաց, կպատռվի, կանի, չանողներին էլ կպատժի, համոզված եմ, որովհետև ինքն էլ շատ խոստումներ է տվել և շատ ռեալ խոստումներ, ամպագոռգոռ բաներ չի ասել: Մի օր ինձ ասաց` ավելին ենք անելու, բայց բարձրաձայն չասենք, այնպիսի բան չասենք, որ հետո տակից չկարողանանք դուրս գալ, իսկ որ կարողանանք ավելին անենք, դա էլ մեր պատիվը կլինի»,- ասել է Լեւոն Իգիթյանը մեզ հետ զրույցում:
Դերասանուհի Մարիամ Ղազարյանն էլ նշում էր, որ Բեգլարյանին ճանաչել է դեռ մինչեւ քաղաքապետ եղած ժամանակ. «Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է»,- ասել էր դերասանուհին:
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ նշել էր, որ Բեգլարյանին ճանաչել է մոտ 7 տարի, երբ նա ընտրվում էր առաջին անգամ թաղապետ. «Այսինքն` ես գիտեմ նրան գործ անելիս: Նա մի մարդ է, որ ես համոզված եմ, որ նրա հան հա է, չէն չէ է: Եվ եթե նա հիմա ստանձնել է այդ պարտականությունները եւ գնացել է ընտրություններին ու դարձել է քաղաքապետ, ուրեմն դա ինչ-որ բան նշանակում է», ասել էր ռեժիսորը:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Մարտին Վարդազարյանն (ի դեպ, վերջինս նաեւ լայնաշղթան կախեց նրա վզին) էլ իրենց հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ հիշատակում էին քաղաքապետի արժանիքների եւ հին Երեւանը երեւանցուն վերադարձնելու, Երեւանը բարեկարգելու անհրաժեշտության մասին:
Ուղիղ մեկուկես տարի հետո` Բեգլարյանի դմբուզը ցուցադրելուց եւ հրաժարականից հետո փորձեցինք պարզել` նույն այս ավագանիները որքանո՞վ գոհ մնացին Բեգլարյանի քաղաքապետությունից, մյուս կողմից էլ ինչ են մտածում ստեղծված միջադեպից հետո նրա մասին, արդյոք վերաբերմունքը չի փոխվել վերջինիս նկատմամբ:
Դերասանուհի Մարիամ Ղազարյանից հետաքրքրվեցինք` մեկուկես տարվա ընթացքում ստացվե՞ց աշխատել արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, քաղաքը վերափոխվե՞ց: Ըստ դերասանուհու` քաղաքի փոխվել-չփոխվելու մասին ավելի շատ կարող են պատասխանել բնակիչները, քանի որ ինքն էլ Բեգլարյանի հետ աշխատել է: Իսկ թե ինչ տեսակ մարդ է նա, դերասանուհին մնում է նախկին կարծիքին. «Ինչպես մտածել եմ նրա մասին, այդպես էլ հիմա եմ մտածում, կատարվածի մասին ես տեղյակ չեմ, ներկա չեմ եղել եւ որեւէ կարծիք այդ մասին հայտնել չեմ կարող, իսկ ինչ ասեկոսեներ են պտտվում, ինչ բամբասանքներ, ինձ դա չի հետաքրքում», նշել է Մարիամ Ղազարյանը: Որպես թատրոնի ներկայացուցիչ` ի՞նչ ստացվեց քաղաքապետին թատրոնի համար անել, ինչ փոխվեց մեր թատերական կյանքի մեջ հարցին Մարիամ Ղազարյանը պատասխանեց, որ աշխատանքները դեռեւս ընթացի մեջ են, որովհետեւ միանգամից ոչինչ լինել չի կարող, բայց այն, որ կային նախադրյալներ եւ արվում էր ամեն ինչ, երեւի շուտով մենք դրա արդյունքը կտեսնենք: Պարզապես հավելել է, որ ժամանակը շատ կարճ էր եւ ոչինչ անել հանարավոր չէ այդ կարճ ժամանակահատվածում, բայց որ կար բարի կամեցողություն եւ կար այն, որ նա կարող էր լսել եւ իմանալ ցավերը, սա արդեն մեծ բան է, որ մարդն ականջը չի փակում: Դերասանուհին ասել է, որ ցավում է, որ այսպես ստացվեց, բայց նշել է, որ իր վերաբերմունքը նախկին քաղաքապետի նկատմամբ չի փոխել, ինչ կարծիք ուներ, այդ էլ մնում է, նա ավելին կարող էր անել, եթե իհարկե չլիներ այս դիպվածը: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, հոգում թատրոն ունեցող մարդը կարո՞ղ էր արդյոք մարդ ծեծել, ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, մարդ ծեծելն իր համար մի տեսակ շատ տգեղ արտահայտություն է:
Կոմպոզիտոր Մարտին Վարազարյանն այն կարծիքին է, որ Գագիկ Բեգլարյանը շատ բան հասցրել է անել հօգուտ Երեւանի: Նրա խոսքով, էկոլոգիայի տեսակետից քաղաքի տուժելու, ծառահատումների հարցում խիստ որոշում կա, որ նույնիսկ օրենքով թույլատրված ծառահատումը պետք է հատուցվի բազմապատիկ ծառատունկ անցկանցելով, հավելելով, որ Ուսանողական այգու հետ կապվածը պետք չէ վերագրել Գագիկ Բեգլարյանին, դեռ նախորդ քաղաքապետերի թույլտվությունն է եղել`96-ին: Իսկ հարցին`Դուք մտավորական, արվեստագետ, ինքը քաղաքի դմբուզով տղա, ինչպե՞ս եք համատեղ աշխատել, նկատեց, որ իրենք երկուսն էլ երեւանցիներ են, եւ այդտեղ արդեն մասնագիտությունը դեր չի խաղում: Իսկ քաղաքապետի հետ կատարված միջադեպից հետո մաեստրոյի վերաբերմունքը նրա նկատմամբ չի փոխել. «Որպես մարդ` ես վստահում եմ նրան, իսկ սա ես մեկ անգամ ասել եմ, որ այն պոռթկումնալից, վայրկյանական զգացմունքային դրսեւորումներից է, որից ոչ մեկս ապահովագրված չենք, որքան էլ մեզ կարողանանք զսպել», թեեւ նկատել է, որ վայրկյանում տեղի ունեցած բաներ կան, որ չեն ներվում նույնիսկ կայսրին:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւոգյանը, ով դեռ մեկուկես տարի առաջ ասում էր, որ պետք է հին Երեւանը երեւանցուն վերադարձնել, փորձեցինք պարզել`որքանով հնարավոր եղավ, նա նշեց, որ ի պատիվ նախկին քաղաքապետի` շատ կոնկրետ ծրագրավորված այդ քաղաքականությունը տարվել է: «Հիշո՞ւմ եք` Իսահակյանի արձանի շրջակայքն առաջին անգամ մաքրվեց, նստարաններ դրեցին, թոշակառուները, գործազուրկները նստում էին, հանգստանում էին եւ այլն: Քաղաքը սկսվեց ծաղկապատվել: Որոշ մարդիկ ասացին` դա զգայական է, ես տեր եմ այդ զգայականին, որ արեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որովհետեւ երբ ես աչք շոյող մայթերի կողքով անցնում եմ, եւ ամբողջ Երեւանը կորած է ծաղիկների մեջ, ես ինձ զգում եմ երեւանցի, իմ տրամադրությունը բարձրանում է` անկախ նրանից` ինչ տրամադրությամբ եմ տանից դուրս եկել»,- ասել է Աստղիկ Գեւորգյանը` ավելացնելով, որ քաղաքում չի եղել, եկել է իմացել քաղաքապետի հետ կատարվածի մասին, ափսոսացել, քանի որ իրար հետ համատեղ շատ աշխատանքներ են ունեցել իրականացնելու: «Կարող ենք զգույշ չլինել, սխալներ թույլ տալ, եկեք ներենք, եւ ոչ թե դնենք եւ ծեծենք, եզն ընկավ` դանակավորները շատացա՞ն, ես դեմ եմ դրան, հավատարմությունը շատ լավ բան է բոլոր դեպքերում», նշել է Ժուռնալիստների միության նախագահը:
Լեւոն Իգիթյանին հարցրի` Ձեր նշած դմբուզը, ստացվում է, Գագիկ Բեգլարյանին խանգարե՞ց, պատասխանեց, որ կատարվածի ընթացքում Մեղրիում է եղել: Չի կարող ասել, թե լավ բան է եղել. «Եթե ասեմ` ողջունում եմ նման արարքը, կստացվի ես իմ ամբողջ կենսագրության վրա խաչ եմ քաշում, բայց ես միեւնույն ժամանակ գնահատական եմ տալիս նրա ադիմինստրատիվ գործունեությունը, սակայն արարքն իհարկե ողջունելի չէ»:
Նշենք, որ ավագանու այս ցուցակից Միքայել Դովլաթյանը չպատասխանեց որեւէ հարցի, թեեւ արդեն լրանում էր Գագիկ Բեգլարյան եւ Միքայել Դովլաթյան ընկերության 9 տարին, բայց խոստացավ առանձին հարցազրույց տալ` հենց միայն ապաքինվի:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ. Lragir.am

Monday, December 20, 2010

Նախարար դառնալուց հետո իմ անձնական որակները չեն փոխվելու, մնալու եմ նույն մարդը

Արդարադատության նախարարությունում երկրորդական հարցեր լինել չեն կարող, բոլոր հարցերն էլ առաջնահերթ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արադարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը: «Պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձեռնամուխ եմ լինելու նախարարության բոլոր հարցերի լուծմանը: Երբեք չեմ ցանկանա լինել այն պաշտոնատար անձը, ով կփորձի կարճաժամկետ լուծումներ գտնել: Նման լուծումները, որպես կանոն, կամ նախարարի հեռանալուց կամ նրա պաշտոնավարման հաջորդ ամիսներին վերանում են: Կփորձեմ երկարաժամկետ լուծումներ գտնել եւ ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կաշխատեն ինքնուրույն եւ նախարարի փոփոխության պարագայում այնպիսի ինտիտուցիոնալ երաշխիքներ կլինեն, որոնք թույլ կտան այդ համակարգերին աշխատել»,-նշեց նախարարը:

Նա, որպես օրինակ վկայակոչեց քրեակատարողական վարչության, նոտարիատի աշխատանքը, դատական ակտերի հարկադիր կատարումը, իրավաբանական անձանց պետական գրանցումը, որտեղ, ըստ նրա, անելիքներ շատ կան: «Քանի որ հիմա ամանորին նախընթաց շրջան է, չեմ ուզում աշխատակազմին ծանրաբեռնել եւ ամբողջությամբ ներկայացնել անելիքների ողջ կազմը»,-նշեց Թովմասյանը: NEWS.am-ը Հրայր Թովմասյանին խնդրեց մեկնաբանել այն փաստը, որ իր նախորդը՝ Գեւորգ Դանիելյանը աշխատանքից հեռացվել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի պատճառով, մինչդեռ վերջինս շարունակում է պաշտոնավարել: «Այդ պաշտոնյան ենթարկվել է պատասխանատվության նախարարի կողմից: Նույն արարքի համար անձը չի կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկվել»,-նշեց նախարարը եւ հավելեց, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնավարման հարցը որոշում է բացառապես ՀՀ նախագահը: Ի դեպ, Թովմասյանը նշեց, որ նախարար դառնալուց հետո իր անձնական որակները չեն փոխվելու եւ մնալու է նույն մարդը, ինչ մինչ այդ:

ԲՀԿ-ին որևէ պահանջ չի ներկայացվել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին խնդրեցինք մեկնաբանել Սերժ Սարգսյանի ելույթի հատվածը, որտեղ նա հաստատել էր մամուլի հրապարակումները, թե ինքը ԲՀԿ-ից պահանջել է կողմնորոշվել նախագահի թեկնածուի հարցում: «Պահանջների մասին ոչինչ ասել չեմ կարող: Որևէ պահանջ մենք չենք ստացել, և ես իրավասու չեմ մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը: Դիմեք Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակին, ինքը մեկնաբանի նրա խոսքերը: Ես միայն կարող եմ ասել, որ ԲՀԿ-ին որևէ պահանջ չի ներկայացվել»,- հայտարարեց Խաչիկ Գալստյանը:Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածի մասին ասաց. «Սերժ Սարգսյանը հստակ խոսել է, որ ինքը պահանջում է խաղի կանոնների պահպանում»:

ԱԱԾ-ում ցուցմունք է տվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, թե ով է այն չարագործը, որը պարբերաբար եւ հետեւողականորեն ահազանգում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե եւ տեղեկացնում, թե շենքում պայթուցիկ կա տեղադրված: «Չար կատակի» հեղինակը մաքսայինի նախկին պետ, ՀՀ միլիոնատերերի ցանկում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի հայրն էր՝ Արտաշես Ավետիսյանը: «Մեր տեղեկություններով, օրերս նա արդեն կանչվել է ԱԱԾ, որտեղ ցուցմունքներ է տվել: Ի դեպ, Արտաշես Ավետիսյանի «գծի վրա» ԱԱԾ-ն դուրս է եկել բոլորովին ուրիշ գործով:

Մեր տեղեկություններով, նա հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում «սուտ մատնության» մի գործով, որի քննության շրջանակներում էլ բացահայտվել է, որ ՊԵԿ զանգահարողը եւս Արտաշես Ավետիսյանն է: ՀՀ իշխանությունները հիմա չգիտեն ինչպես վարվել չարագործի հետ՝ նախ, որովհետեւ նա Արմեն Ավետիսյանի հայրն է, եւ երկրորդ՝ պատկառելի տարիքում է, եւ դժվար կլինի նրա համար ծանր պատիժ կիրառելը: