Հունվարի 20-ին ժամը 10.00-ին Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/1, տեղի կունենա Բելլա Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական առաջին նիստը: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: «Ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խոսքով, սա Քոչարյան ընտանիքի փորձն է ֆինանսապես ծանր դրության մեջ դնել «Ժամանակ» թերթին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել է հերքում, որոնք, Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:
No comments:
Post a Comment