Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, January 24, 2011

ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Ռուսաստանը հայտարարել է Կիրգիզիա նավթամթերք արտահանելու մաքսատուրքը չեղյալ հայտարարելու համաձայնության մասին, իսկ Պուտինը հայտարարել է, որ Բելառուսը 2011 թ. կստանա առանց մաքսատուրքի նավթ 4 միլիարդ դոլարի: Ռուսաստանն առաջարկել է Բելառուսից հանել նավթի բոլոր մաքսատուրքերը, պայմանով, որ Մինսկը 2012 թ. կմտնի Տնտեսական միասնական տարածք, Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Ի՞նչ կպահանջի Ռուսաստանը Հայաստանից գազի գնի դիմաց: Ավելի շատ հնազանդություն արդեն չի կարող լինել` նույնիսկ Երեւանի քաղաքապետ է նշանակվել Գազպրոմի կառույցի ղեկավարը: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի բոլոր հնարավոր հաղորդակցությունները, այն բացարձակ ազդեցություն ունի հայկական իշխանության վրա: Սակայն ինչ որ բան, այնուամենայնիվ, նրան դուր չի գալիս: Թերեւս, հայ հասարակության վրա ազդեցության բացակայությունը, որը համառորեն չի ուզում վերադառնալ ռուսալեզու անցյալին եւ ավելի հաճախ է նայում Արեւմուտքի կողմ: Ռուսաստանն ամեն առիթով “խանդի տեսարաններ” է սարքում եւ արդեն ակնհայտ է, որ դրանք զզվացրել են նույնիսկ Հայաստանի իշխանությանը, որը արդեն վաղուց է ցանկանում հանել իր վրայից “հավատարմության գոտին”: Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին հարկ է հաշտվել գազի շուկայական գների հետ: Հնարավոր է, Հայաստանի իշխանություններն այլեւս չեն ցանկանում լինել գազի գների պատանդ, որոնց շնորհիվ Ռուսաստանը մանիպուլյացիայի է ենթարկում իրենց: Հատկանշական է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ուղարկել Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը, կարծես հուսալով, որ ՍԴ-ն “կհաստատի” դրա չհամապատասխանությունը Սահմանադրությանը: Այն բանի ուղղակի վկայությունը, որ Հայաստանը կցանկանար “բաժանվել” Ռուսաստանից, կարող է հանդիսանալ նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին այցը Երեւան: Ոչ ոք չգիտե, թե ինչի մասին են խոսել նախագահները: Համենայն դեպս ակնհայտ է, որ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած այցից հետո այն բանի համար չէր եկել Երեւան, որ համակարգիչներ նվիրի երեխաներին: Նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների մասին էլ խոսք չկար: Այդժամ ինչի՞ մասին: Հնարավոր է գաղտնիքը Սահակաշվիլիի այն հայտարարության մեջ է, որ Վրաստանը մտադիր է Հայաստանից դաս քաղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Հնարավոր է, Սահակաշվիլին Սարգսյանին փոխանցել է ինտելեկտուալ արտադրությունը ֆինանսավորելու Արեւմուտքի պատրաստակամությունը, եթե ոչ Ռուսաստանի հետ “բաժանվելու”, ապա գոնե “տարբեր սենյակներում քնելու” համաձայնության դիմաց: Իհարկե, հասկանալի չէ, կհամաձայնի՞ արդյոք Հայաստանի իշխանությունն այդպիսի գործարքի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:

Post a Comment