ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել Եվրամիության «սեւ ցուցակում», որտեղ հայտնվում են այն պաշտոնյաները, ում մուտքը Եվրամիության երկրներ արգելվում է: Դրա պատճառը կլինի Յուկոսի նախկին նախագահ Խոդորկովսկու երկրորդ գործի դատավճիռը, որով Խոդորկովսկին դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման: «Սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հունվարի 17-ի համարում գրել է The New Times պարբերականը: Սակայն չի նշվում, թե հատկապես ինչ աղբյուրի հիման վրա է The New Times-ը գրում «սեւ ցուցակում» Պուտինի հայտնվելու հավանականության մասին: The New Times-ի տվյալով, այդ ցուցակում կարող է հայտնվել նաեւ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը, ինչպես նաեւ Խոդորկովսկու գործի քննիչները, դատախազներն ու դատավորները: Բացի Եվրամիություն մուտքի արգելքից, «սեւ ցուցակի» մեջ ներգրավվածների բանկային հաշիվները կարող են սառեցվել: «Եվրոպան կանգ չի առնի ոչնչի առաջ, որպեսզի Ռուսաստանում մարդու իրավունքները պաշտպանվեն», The New Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդը:
No comments:
Post a Comment