Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, January 18, 2011

ԻՆՉ ԿԱՍԻ ՄԻՇԻԿՈՆ ՍԵՐԺԻ ԱԿԱՆՋԻՆ

Հունվարի 22-23-ին տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան: Հատկանշական է, որ Սահակաշվիլին Երեւան է գալիս ԱՄն կատարած այցից անմիջապես հետո, որտեղ նա հանդիպեց Բարակ Օբամայի հետ եւ ստացավ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի աջակցությունը: Այցի օրակարգը չի հրապարակվում, իսկ քանի որ այն նախապես ծրագրված չէր, այլ համաձայնեցվել է ընդամենն այցից մեկ շաբաթ առաջ, ապա արժե ենթադրել, որ այցի պատճառներն ի հայտ են եկել վերջերս: Ինչի մասին են Միխայիլ Սահակաշվիլիին խնդրել խոսել Սերժ Սարգսյանի հետ: Թերեւս ոչ հայ-վրացական հարաբերության: Հնարավոր է, խոսքը խողովակաշարերի եւ նոր ռեգիոնալ կառուցվածքի մասին է:  Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստանի նախագահը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ամբիոնից իր ելույթն օգտագործեց այն բանի համար, որ առաջ քաշի «ազատ, կայուն եւ միասնական Կովկասի» առաջարկը եւ Ռուսաստանին կոչ անի մաս կազմել Կովկասի տարածաշրջանում «ընթացող տրանսֆորմացիային»:Նրա խոսքով, երկու տարի առաջ Ռուսաստանի «լայնամասշտաբ ներխուժումից» հետո, «Վրաստանը վերադարձել է որպես քաղաքական ռեֆորմների եւ սոցիալական վերափոխումների լաբորատորիա», որի նպատակն է ստեղծել «լիբերալ-դեմոկրատական կառավարման առավել ինստիտուցիոնալացված համակարգ»: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ «Կովկասի միավորման պատմական քայլերը» պետք է սկսեն էներգետիկայի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հանրության ոլորտներում համատեղ նախագծերից: Հնարավոր է, այդ նախագծերը հրատապ են դարձել այն բանից հետո, երբ Ադրբեջանը հուշագիր ստորագրեց Նաբուկկոյի համար գազ մատակարարելու մասին:

No comments:

Post a Comment