Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, January 25, 2011

՚Չարենցի կրակոցըՙ վեպի առանձնահատկությունները

Հովիկ Չարխչյանի ՙՉարենցի կրակոցը՚ փաստագեղարվեստական գրքի առանձնահատկությունների մասին հարցրեցինք - հետաքրքրվեցինք հենց հեղինակից, քանի որ գիրքը նոր միայն նվեր ստացանք և մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
- Առաջինն` այն փաստագրական վեպ է, մի ժանր, որը մեր գրականության մեջ գոնե վերջին շրջանում կարծես մեռած վիճակում է: Գրողներից շատերը խուսափում են վեպի այդ ժանրից: Ապավինում են միայն իրենց երևակայությանն ու դրա արդյունքում ծնված գրական հերոսներին, հորինովի իրավիճակներին: Իսկ փաստագրական վեպը գրավիչ չէ, որովհետև միշտ չէ, որ այնտեղ դեպքերը դինամիկ են զարգանում, հանգուցալուծումները` հետաքրքիր են, կոնֆլիկտները` գրավիչ են: Դրա համար էլ` մարդիկ խուսափում են: Ես` հավաքելով Եղիշե Չարենցի մասին փաստագրական շատ նյութեր, հասկացա, որ դրանք ներկայացնելու լավագույն ձևը փաստագրական վեպն է: Ոչ թե չոր գրականագիտական փաստերով ու վերլուծությամբ, այլ` գեղարվեստական, որպեսզի այն հասկանալի ու մատչելի լինի ընթերցողների համար, անկախ նրանից նա չարենցասեր է, գրականությամբ հետաքրքրված է, թե` ոչ: Պայմանականորեն գիրքը Չարենցի մասին է, նրա կյանքն է, սակայն, ըստ էության, մարդկային սիրո, ողբերգության, ապաշխարհանքի, մտածումների, տաղանդավոր, հանճարեղ մարդու կյանքի մասին է, որը կարծում եմ, շատերին կհետաքրքրի: Ժամանակահատվածը 1926 - 27 թթ.-ն է: Ես մտածում էի, թե Չարենցի կյանքի ո±ր ժամանակահատվածն է, որ ավելի բնորոշ կարող է լինել նրա նկարագրի, կյանքի համար: Հայտնի պատմությունը Մարիաննա Այվազյանի հետ կապված` նրան սիրահետելու, նրան կրակելու, բանտարկվելու ու ազատվելու մասին, թերևս, դա է: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ իմաստ չունի այն մեկ անգամ ևս վերապատմելու, բայց երբ ես հասկացա, որ հսկայական նյութ դուրս է մնացել ամբողջից և ավելորդություն չէ այն պատմել երկրորդ անգամ և ... բոլորովին ուրիշ պատմություն, որը շատ ավելի ճշմարտանման է, քան այն, ինչը մինչ այժմ գիտեինք: Այդքանը բավարար էր գործը նախաձեռնելու համար:
Գրքում չկա մի հերոս, որը հորինված լինի, չկա մի դեպք, որը հորինովի լինի, չկա մի իրադարձություն, որը երևակայության արդյունք է: Նույնիսկ` աշխարհագրական դիրքը, փողոցը, տունը, բոլոր նկարագրություններն ուսումնասիրվել են և համապատասխանում են իրականությանը: Դրա համար հիմք են ծառայել քարտեզներն ու լուսանկարները, ժամանակակիցներն ու փաստաթղթերը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվել են, որ ամեն ինչ հավաստի լինի: Ստեղծվել է այնպիսի պատկեր, որ գիրքը կարդալիս հայտնվում ես 20-ականների Երևանում, Թիֆլիսում, Մայկոպում և այնտեղ, ուր Չարենցը եղել է:
Կա նաև հայտնի փաստերը նոր հայացքով դիտարկելու, վերագնահատելու խնդիր: Գրքում կան գլուխներ, էջեր, պատմություններ, որոնք Չարենցի կյանքի բացահայտման առումով լրիվ նորություններ են, որոնք մինչև հիմա անհայտ է գրասեր հասարակությանը: Օրինակ, Մայկոպում անցկացրած տարիները. Բանտից ազատվելուց հետո Չարենցը մեկնել է այնտեղ` ծնողների ու ընտանիքի մոտ: Կարևոր բացահայտում է նաև, որ 1926 թ. Լենինականի երկրաշարժից հետո, Չարենցը թեև բանտված, բայց այցելել է աղետի գոտի և այնտեղ հանդիպել Շուշանիկ Կուրղինյանին, անգամ` Պոլոզ Մուկուչին: Կա բանտում Իսահակյանի հետ նրա հանդիպման ու զրույցի մանրամասները: Այսպիսի բացահայտումներ, էլ չեմ խոսում հրապարակումների մասին: Կարծում եմ` նաև այսօրվա և ապագա չարենցագետների համար հարուստ նյութ կա այս գրքում:
- Այդ փաստերն ինչպե±ս է, որ ժամանակին չեն հրապարարակվել: Կրկին որոշ մարդկանց կրավորական պահվածքի±, թե`անփության արդյունք են:
- Հավասարապես` և’ մեկը, և’ մյուսը: Կան փաստեր, որոնք հասու են եղել շատերին, սակայն չեն հրապարակվել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Խուսափել են սկանդալային իրավիճակներից, աղմկահարույց թեմանարից: Ես այդպիսի ՙծանր՚ և ՙնրբանկատ՚ թեմաներից չեմ խուսափում: Ի վերջո, կա ճշմարտություն և այն պետք է հասցնել մարդկանց, անկախ նրանից` դա դուր կգա± որոշներին, թե` ոչ: Եթե մարդկանց մի խումբ կա, որն ուզում է ապրել ինքնախաբկանքի մեջ, սիրում է հորինովի իրականությունում լինել, թող շարունակի այդպես: Մինչդեռ` կան ստվար մարդիկ, ովքեր կարոտ են ճշմարտության և ուզում են, որ իրենց սիրելի գրողի կերպարն ամբողջական լինի... Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ գիրքը չընկալվի զուտ որպես Չարենցի կենսագրություն: Այդպես շատ միակողմանի կլինի: Չարենցասերներին հետաքրքրում է հանճարեղ գրողի ամբողջական կերպարն իր մեղանչումներով, հաջողություններով, ապաշխարանքով ու մարդկային ամբողջական կերպարով:
Գիրքը տպագրվել է հեղինակի անձնական միաջոցներով և վաճառվում է մայրաքաղաքի գրեթե բոլոր գրախանութներում...

Monday, January 24, 2011

Աշխատավարձերը կրթական համակարգում


17.01-19.01.2011 î»ÕÇ áõÝ»ó³í ÎñÃáõÃÛ³Ý ÇÝï»ñݳóÇáݳÉÇ å³ïíÇñ³ÏÝ»ñÇ` ÜÇÏáɳë èÇã³ñ¹ëÇ ¨ ´»ññÇ üáë»ÃÇ ³ÛóÁ г۳ëï³Ý, áñÇ ÁÝóóùáõÙ Ýñ³Ýù ùÝݳñÏáõÙ áõÝ»ó³Ý ÏñÃáõÃÛ³Ý ÇÝï»ñݳóÇáݳÉÇ ³Ý¹³Ù ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ Õ»Ï³í³ñáõÃÛ³Ý Ñ»ï` г۳ëï³ÝÇ ´áõÑ»ñÇ ³ß˳ïáÕÝ»ñÇ ³ñÑ»ëï³Ïó³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ×ÛáõÕ³ÛÇÝ Ñ³Ýñ³å»ï³Ï³Ý ØÇáõÃÛ³Ý Ý³Ë³·³Ñ` ¶³éÝÇÏ ì³Õ³ñß³ÏÛ³ÝÇ, г۳ëï³ÝÇ ·ÇïáõÃÛ³Ý ¨ ÏñÃáõÃÛ³Ý ³ß˳ïáÕÝ»ñÇ ³ñÑ»ëï³Ïó³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ×ÛáõÕ³ÛÇÝ Ñ³Ýñ³å»ï³Ï³Ý ÙÇáõÃÛ³Ý ÷áËݳ˳·³ÑÇ` ¶ñÇ·áñ Ô³ñǵ۳ÝÇ ¨ г۳ëï³ÝÇ ýǽÏáõÉïáõñ³ÛÇ, ëåáñïÇ ¨ ïáõñǽÙÇ ³ß˳ïáÕÝ»ñÇ ³ñÑ»ëï³Ïó³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ×ÛáõÕ³ÛÇÝ Ñ³Ýñ³å»ï³Ï³Ý ÙÇáõÃÛ³Ý Ý³Ë³·³Ñ` γéÉ»Ý Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÇ Ñ»ï: øÝݳñÏÙ³Ý ·É˳íáñ Ã»Ù³Ý ¿ñ гñ³í-²ñ¨»ÉÛ³Ý ¨ ÏáíϳëÛ³Ý »íñáå³ÛáõÙ ³ß˳ï³ÝùݳÛÇÝ å³ÛÙ³ÝÝ»ñÁ ¨ ³ß˳ï³í³ñÓ»ñÁ ÏñÃ³Ï³Ý Ñ³Ù³Ï³ñ·áõÙ: гݹÇåÙ³Ý ÁÝóóùáõÙ ùÝݳñÏí»óÇÝ ÏñÃ³Ï³Ý Ñ³Ù³Ï³ñ·Ç µ³½Ù³µÝáõÛà ËݹÇñÝ»ñ: ÐÛáõñ»ñÁ ³Ûó»É»óÇÝ Ý³¨ سï»Ý³¹³ñ³Ý ¨ ØËÇóñ 껵³ëï³óÇ ÏñóѳٳÉÇñ, áñï»Õ ͳÝáóó³Ý ÏñóѳٳÉÇñáõÙ ·áñÍáÕ ³é³ÝÓݳѳïáõÏ ÏñÃ³Ï³Ý Ù»Ãá¹Ý»ñÇ Ñ»ï:

Ծեծկռտուք ռուսների ու կովկասցիների միջև

Ռուսների ու կովկասցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ-Պետերբուրգում: Ականատեսների վկայությամբ, ծեծկռտուքի պատճառը եղել է կովկասցու կողմից պետերբուգի բնակչին հասցված դանակի հարվածը: Չարագործները փորձել է են դեպքի վայրից թաքնվել «ՎԱԶ-2109» մակինիշի մեքենայով, սակայն տեղացիները գտել են նրանց, կոտրել մեքենայի ապակիները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները դադարեցրել են ծեծկռտուքը: Ականատեսներից մեկը պատմել է, որ լսվել են կրակոցներ: Սանկտ Պետերբուրգի ՆԳ գլխավոր վարչությունից հաստատել են կովկասցիների եւ ռուսների միջեւ ծեծկռտուքի փաստը` նշելով, թե սստիկանները կռիվը դադարեցնելու համար ստիպված են եղել նախազգուշական օդ կրակել: Ոստիկանները ձերբակալել են 5 ռուսի եւ 6 կովկասցու:

«Պահանջում ենք քաղաքապետի ու նախագահի հրաժարականը»

Ինչպես բազմիցս տեղեկացրել էինք Երևանի քաղաքապետի՝ փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կրկին հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց և իրենց բողոքն էին արտահայտում տվյալ որոշման դեմ։ Ցուցարարները գտնում են, որ իշխանությունների այս որոշումը զրկելու է նրանց մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։ -Շատերս ուրիշ աշխատանքի հնարավորություն չունենք և ուղղակի ստիպված ենք զբաղվել փողոցային առևտրով մեր ընտանիքները պահելու համար։ Թող իշխանությունները նախ աշխատատեղեր ստեղծեն, ապա նոր նման որոշումներ կայացնեն։ Նրանք մեզնից խլում են մեր մի կտոր հացը։ Ինչպե՞ս ենք պահելու մեր երեխաներին, - հայտնում էին ցուցարարները։Նրանք նաև նշում էին, որ իրենց խոստացել էին նախ լուծել տաղավարների հարցերը և ապա միայն արգելել փողոցային առևտուրը, այնինչ դեռևս ոչ մի հարց կարգավորված չէ։ Որպես այս ամենի նպատակ նրանք տեսնում են սուպերմարկետների առևտրի շատացումը։ -20 տարի իշխանությունները երբեք չեն հոգացել մեր մասին ու միայն իրենց մասին են մտածել։ Պահանջում ենք քաղաքապետի ու նախագահի հրաժարականը։ Նրանք չեն մտածում ժողովրդի մասին։ Ցուցարարները խոստացան, որ նրանց ցույցերը կշարունակվի այնքան ժամանակ մինչև հարցին դրական լուծում չտրվի։

Facebook-ից օգտվելն ավելի կարևոր է

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle-ի կայքը, Գերմանիայում հիմա ավելի կարևոր է Facebook-ը, քան մեքենան: Այս մասին հայտարարել է պրոֆեսոր Սթեֆան Բրատցելը ` հայտարարելով, որ Գերմանիայում երիտասարդությունը ավելի քիչ ուշադրություն է դարձնում մեքենաներին, քան Facebook սոցիալական կայքին: Նա իր ասածները հիմնավորում է վիճակագրությամբ. 1988 թ. 18-29 տարեկան երիտասարդների 16,4%-ը ցանկանում էր գնել նոր մեքենա: Դրանց թիվն այսօր պակասել է 10%-ով: եթե 1988 թ. երիտասարդների 89%-ը ցանկանում էր ստանալ վարորդական իրավունք, ապա այժմ այդ թիվը նվազել է մինչև 75%-ը:Մեքենայի փոխարեն գերմանացիներն այսօր կարևորում են iPhone-ն ու iPad-ը: «Facebook-ից օգտվելն այսօր ավելի կարևոր է, քան մեքենա ունենալը: Ընկերների հետ շփվելը դարձել է ավելի հետաքրքիր, քան նրանց մոտ մեքենայով գնալը»,- նշում է Բրատցելը: Նա նաև հայտարարել է, որ ավտոարդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները մտահոգվելու լուրջ պատճառ ունեն:

ՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼՈՒ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի` իրենք պետք է փետրվար-մարտ ամիսներին համատեղ վերահսկողություն իրականացնեն Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Բարձրագույն Վերահսկիչ Մարմինների Միջազգային Կազմակերպության (INTOSAI) շրջանակներում Ազգային Առանցքային Ցուցանիշների Հանձնաժողովում Հայաստանի լիիրավ անդամ դառնալու հարցը: Սերգեյ Ստեպաշինը, որն անցյալ տարվա նոյեմբերին ընտրվել էր INTOSAI փոխնախագահ, խոստացել է ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաքում անցկացվող համաժողովում դրական լուծում տալ Հայաստանի լիիրավ անդամության խնդրին:

Երեւանի քաղաքապետը նպաստում է գործազրկության աճին եւ աղքատության խորացմանը

Բացօթյա առեւտուրը արգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը ժամանակավրեպ է եւ կարող է հանգեցնել գործազրկության աճին ու աղքատության խորացմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ որքան էլ դա օրենքի պահանջ է, սակայն այն չի կարող արդարացված լինել, քանի որ քաղաքպետարանը նախ պետք է հոգար, որպեսզի քաղաքացիներն ունենային առեւտրի կազմակերպման այլընտրանքային հնարավորություն։ «Այդ քայլին պետք է նախորդեր աշխատատեղերի ստեղծման կամ համարժեք աշխատանքով ապահովելու կամ առնվազն եկամուտով փոխհատուցելու մեխանիզմը, եւ նոր միայն իրականացվեր այդ քաղաքականությունը»,-հայտարարեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չունի կոնցեպցիա սուպերմարկետների, տոնավաճառների, առեւտրային կետերի վերաբերյալ, եւ դրանք գործում են «տարերայնորեն եւ անբռնազբոսիկ ձեւով առաջ են գնում»։ «Ինչո՞ւ պետք է այսօր 15 առեւտրային փոքր օբյեկտներ փակվեն, ինչ է թե քիչ հեռվում մի սուպերմարկետ է տեղադրվելու։ Մենք դրանով ինչի՞ ենք դիմում, ինչ ապագա ենք ունենալու։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում եւ հետեւանքը լինելու է այն, որ հետագայում վնասներ է պատճառվելու Երեւանի զարգացմանը»,- ասաց Մինասյանը:Ասուլիսին ներկա մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցութան անդամ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանի հետ։ «Այսինքն, ուզում եք ասել, որ պետությունը պետք է հանդուրժի, որ ով ասես ամեն մի անկյունում կանաչի վաճառի՞։ Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդս մնա ստրկամիտ, խեղճ ու կրակ, մի մեշոկի շրջանակներում կանաչի ծախողի հոգեբանությամբ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ ցանկանում է պրոգրես տեսնել առեւտրի կազմակերպման ոլորտում։ Նրա խոսքով՝ պետությունն ունի լծակներ՝ փողոցային առեւտուր իրականացնողների համար առեւտրի կազմակերպման համար արժանավայել պայմաններ ստեղծելու համար։ Սակայն նա չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանը մինչ փողոցային առեւտուրը արգելելը չի ստեղծել իր նշած արժանավայել պայմանները:

Չարենցավանի նոր քաղաքապետն այնքան էլ նոր չէ

Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եւս 3 տարի կպաշտոնավարի: Այսօր` հունվարի 23-ին կայացած ընտրություններում նա հաղթանակ է տարել անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանի նկատմամբ: Ինչպես Չարենցավանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված մոտ 21 հազար ընտրողներից 9514-ը: Հակոբ Շահգալդյանը ստացել է 8340 քվե, մինչդեռ նրա մրցակիցը ստացել է 792 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը 270-ն է: Այժմ Չարենցավանում բավական հանդարտ իրավիճակ է, եւ որեւէ միջադեպ չի արձանագրվել: Նշենք, որ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է, իսկ Նիկողոսյանը նախկինում եղել է ՀՅ Դաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից: Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, իսկ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հենց նրա վստահված անձինք տեղամասերում հերքել էին Նիկողոսյանին` նշելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել: Ի դեպ, ֆոտոլրագրողը Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ, «Արամյանի օբյեկտում» նկատել էր ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վարդան Այվազյանի եւ Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին` աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին, եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից: 

ԵՊՀ-ում կոռուպցիա կա

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի հերքում, որ պետական համալսարանում կոռուպցիա կա, սակայն ընդգծում է, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի կոռուպցիան նվազագույնի հասցվի. «2010 թ. դեկտեմբերի սկզբին կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագրի դրույթները քննարկելով՝ դիտողություններ և առաջարկներ ենք արել և ուղարկել նախարարություն, որոնք հաշվին են առնվել և մտել նախարարության ծրագրի մեջ: ԵՊՀ-ում ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական գործող հանձնաժողով, որի անդամներ են ոչ միայն աշխատակիցներ, այլ նաև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ես կարծում եմ, որ ԵՊՀ անցած տարվա ընթացքում, որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ արել է»: Արամ Սիմոնյանի կարծիքով, հակակոռուպցիոն գործունեությանը նպաստում է նաև ամեն տեսակի նորմատիվ ակտերի, կանոնակարգերի ընդունումը, որով ԵՊՀ զբաղվում է 5-6 տարի. «Ուզում եմ նշել, որ գնահատման համակարգը անհրաժեշտ քայլ էր, որը կոռուպցիոն ռիսկերը փոքրացնում է: Կրեդիտային հենքով ուսուցման ներդրումը բուհերում մեծապես նպաստում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, որովհետև ուսանողներից շատերն արդեն մինչև քննությունը իրենց գնահատականը ձեռք են բերում այն միավորների հիման վրա, որոնք հավաքում են կիսամյակի ընթացքում, ոչ թե սպասում, որ այդ միավորը ունենան քննության ժամանակ: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում մեր համալսարանում անցյալ տարի դասախոսների ազատման երկու դեպք է եղել։ Դասախոսներն ազատվել են իրենց դիմումի համաձայն, բայց չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, և հետո, չի կարելի մեղադրել մարդուն՝ ելնելով զուտ խոսակցություններից: Մեր խնդիրը, այսպես ասած, պրոֆիլակտիկան է, մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որպեսզի կտրուկ նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ինչով և զբաղված ենք։ Ես կարծում եմ, որ նաև իրազեկումը շատ մեծ նշանակություն ունի»: ԵՊՀ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդ դասախոսներին և շատ լրջորեն զբաղվում է աշխատակիցների վերապատրաստմամբ ու վերաորակավորմամբ. «ԵՊՀ-ն ունի մի քանի հիմնախնդիր, առաջինը երիտասարդ կադրերի համալրումն է, կրեդիտային համակարգի կատարելագործումը, ապա նաև գիտահետազոտական աշխատանքների կիրառման ոլորտի զարգացումը: Բոլոր բուհերը պետք է մենեջմենթի և մարքետինգի մասնագետներ ունենան»: Ըստ Արամ Սիմոնյանի՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 20 տարի անց ԵՊՀ կլինի հետազոտական համալսարան. «Մեր համալսարանը կարող է հետազոտական լուրջ համալսարան դառնալ, բայց դա 20 տարի հետո, իսկ այս տարի մենք ցանկություն ունենք ավագ դպրոց ունենալ, բայց դա կախված է ոչ թե մեզանից, այլ` նախարարությունից և կառավարությունից»:

ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Ռուսաստանը հայտարարել է Կիրգիզիա նավթամթերք արտահանելու մաքսատուրքը չեղյալ հայտարարելու համաձայնության մասին, իսկ Պուտինը հայտարարել է, որ Բելառուսը 2011 թ. կստանա առանց մաքսատուրքի նավթ 4 միլիարդ դոլարի: Ռուսաստանն առաջարկել է Բելառուսից հանել նավթի բոլոր մաքսատուրքերը, պայմանով, որ Մինսկը 2012 թ. կմտնի Տնտեսական միասնական տարածք, Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Ի՞նչ կպահանջի Ռուսաստանը Հայաստանից գազի գնի դիմաց: Ավելի շատ հնազանդություն արդեն չի կարող լինել` նույնիսկ Երեւանի քաղաքապետ է նշանակվել Գազպրոմի կառույցի ղեկավարը: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի բոլոր հնարավոր հաղորդակցությունները, այն բացարձակ ազդեցություն ունի հայկական իշխանության վրա: Սակայն ինչ որ բան, այնուամենայնիվ, նրան դուր չի գալիս: Թերեւս, հայ հասարակության վրա ազդեցության բացակայությունը, որը համառորեն չի ուզում վերադառնալ ռուսալեզու անցյալին եւ ավելի հաճախ է նայում Արեւմուտքի կողմ: Ռուսաստանն ամեն առիթով “խանդի տեսարաններ” է սարքում եւ արդեն ակնհայտ է, որ դրանք զզվացրել են նույնիսկ Հայաստանի իշխանությանը, որը արդեն վաղուց է ցանկանում հանել իր վրայից “հավատարմության գոտին”: Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին հարկ է հաշտվել գազի շուկայական գների հետ: Հնարավոր է, Հայաստանի իշխանություններն այլեւս չեն ցանկանում լինել գազի գների պատանդ, որոնց շնորհիվ Ռուսաստանը մանիպուլյացիայի է ենթարկում իրենց: Հատկանշական է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ուղարկել Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը, կարծես հուսալով, որ ՍԴ-ն “կհաստատի” դրա չհամապատասխանությունը Սահմանադրությանը: Այն բանի ուղղակի վկայությունը, որ Հայաստանը կցանկանար “բաժանվել” Ռուսաստանից, կարող է հանդիսանալ նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին այցը Երեւան: Ոչ ոք չգիտե, թե ինչի մասին են խոսել նախագահները: Համենայն դեպս ակնհայտ է, որ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած այցից հետո այն բանի համար չէր եկել Երեւան, որ համակարգիչներ նվիրի երեխաներին: Նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների մասին էլ խոսք չկար: Այդժամ ինչի՞ մասին: Հնարավոր է գաղտնիքը Սահակաշվիլիի այն հայտարարության մեջ է, որ Վրաստանը մտադիր է Հայաստանից դաս քաղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Հնարավոր է, Սահակաշվիլին Սարգսյանին փոխանցել է ինտելեկտուալ արտադրությունը ֆինանսավորելու Արեւմուտքի պատրաստակամությունը, եթե ոչ Ռուսաստանի հետ “բաժանվելու”, ապա գոնե “տարբեր սենյակներում քնելու” համաձայնության դիմաց: Իհարկե, հասկանալի չէ, կհամաձայնի՞ արդյոք Հայաստանի իշխանությունն այդպիսի գործարքի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Wednesday, January 19, 2011

Քոչարյանի ընտանիքն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի

Հունվարի 20-ին ժամը 10.00-ին Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/1, տեղի կունենա Բելլա Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական առաջին նիստը: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: «Ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խոսքով, սա Քոչարյան ընտանիքի փորձն է ֆինանսապես ծանր դրության մեջ դնել «Ժամանակ» թերթին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել է հերքում, որոնք, Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:

Ադոլֆ Հիտլերի նկարներն աճուրդի է հանվել

Ադոլֆ Հիտլերի ավելի քան 600 դեռևս չհրապարակված լուսանկարներն աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայում։ Լուսանկարները 1920-30-ականներին արել է Հիտլերի անհատական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը։ Լուսանկարները, որոնցում Հիտլերը պատկերված է իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի հետ, վաճառվել են 50 հազ. դոլարով։

20-րդ դարավերջին Հայ Առաքելականը ցանկացել են միացնե՞լ Ռուս Ուղղափառ Եկեղեցուն

20-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցական բարձր պաշտոնական մակարդակով պատրաստվել է փաստաթուղթ, որը հայտարարում էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ Հայաստանյան, Եթովպական եւ Ղպտական եկեղեցիների միավորման մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի ԵՐԿՐԱՄԱՍ թերթը, «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հայտնի քարոզիչ եւ աստվածաբան Անդրեյ Կուրաեւը: Ռուս աստվածաբանի խոսքով, հաշվի առնելով, որ այդ Եկեղեցիները տիեզերական 7 ժողովներից ճանաչում են միայն առաջին 3-ը, ինքը պետերբուրգցի աստվածաբան Վ. Լուրյեի հետ գրել է եւ եպիսկոպոսներին ուղարկել է բրոշյուր, որը քննադատում է այդ քայլը: Ի վերջո, արքեպիսկոպոսական ժողովը չեղյալ է համարել այդ միավորումն, ու այն չի կայացել:

«Միկան» խոշոր հաշվով պարտվեց Ադրբեջանի չեմպիոնին

Անկախ պետությունների համագործակցության գավաթի խաղարկության քիչ առաջ ավարտված քառորդ եզրափակչում Աշտարակի «Միկան» 4։0 հաշվով պարտվեց Ադրբեջանի չեմպիոն «Ինտեր»-ին։ Խաղի սկզբունքայնության պատճառով կազմակերպիչները անվտանգության ավելի խիստ միջոցներ էին ձեռնարկել։ Երկու թիմերի երկրպագուների համար նախատեսված էր մարզադաշտ մտնելու տարբեր մուտքեր և տարբեր տրիբունաներ։ Հատվածները հսկվում էին ոստիկանության հատուկ ջոկատի ներկայացուցիչների կողմից։

Tuesday, January 18, 2011

Փուչիկապետության կազմատրաքումը

Իր պաշտոնավարման դեռ 100 օրը չլրացած` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին, ասել է, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Հայաստանի քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երևի թե իշխանությունն ինքն էլ չէր սպասում, որ բարեփոխիչ կադրային փոփոխությունների տեսքով հասարակությանը ներկայացրած փուչիկը այդքան արագ կարող է պայթել: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև նախարար դառնալն ուներ բավական լավ, պարկեշտ, օբյեկտիվ փորձագետի համբավ: Բայց պարզվում է, որ բավական է նստել որևէ իշխանական աթոռի, և օբյեկտիվությունը և բարի համբավը հօդս են ցնդում, ու մարդը կարող է հայտարարել, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա, որ քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երբ այդ մասին հայտարարում է, օրինակ, Գալուստ Սահակյանը, կամ երբ այդ մասին հայտարարում են Արթուր Բիշարյանը կամ Հեղինե Բաղդասարյանը, կամ էլ հակառակը, կամ երբ այդ մասին հայտարարում է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ապա դա միանգամայն նորմալ է. ի վերջո նրանցից որևէ մեկը հանրային շրջանակներում չուներ ազնիվ ու անկաշառ, անաչառ փորձագետի համբավ: Բայց երբ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը մերժում է նոր նախարար նշանակված Հրայր Թովմասյանը, ապա դա իրապես ի ցույց է դնում իշխանության հայտարարած վերափոխումների իրական արժեքը: Դրանց արժեքը թերևս կայանում է նրանում, որ ինչքան հնարավոր է, արագորեն ծուղակը գցվեն հանրության մեջ դեռևս հեղինակություն վայելող մի քանի անհատներն էլ, որպեսզի Հայաստանում ընդհանրապես չվարկեբակված արժեք չմնա: Ընդհանրապես, հատկանշականն այն է, որ իշխանության այդ վերափոխումներ կամ բարեփոխումներ ասվածը նույնիսկ 100 օր էլ չեն «ձգում» և փուչիկի նման պայթում են: Զորօրինակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն իբր քաղաքակիրթ մենեջերի, գիտնական-տնտեսագետի ժամանակակից կերպար է Չոռնի Գագոյի կրիմինալ կենսագրության ֆոնին, բայց որի կադրային քաղաքականությունը առ այսօր իր կրիմինալ ծագումնաբանությամբ գրեթե ոչնչով չի զիջում Չոռնի Գագոյի քաղաքականությանը, եթե չասենք, որ գերազանցում է դրան, և քաղաքապետարանի տարբեր պաշտոններում շարունակում են թաղային և քրեական հեղինակությունների նշանակումները: Նման դեպքերի համար ժողովուրդը մի շատ լավ խոսք ունի, թե ում ժամանակն է 40 օր: Փաստորեն իշխանության բարեփոխումների ժամանակը ոչ միայն 100, նույնիսկ 40 օր էլ չի տևում և փուչիկները պայթում են շատ ավելի շուտ և սպասվածից էլ ուժգին` հիշեցնելով մեկ այլ ժողովրդական խոսք, այս անգամ կարմիր կովի մասին:

Նադեժդա Սարգսյանին սարքել է Նադեժդա Սարգսյան Ակսել Բակունցը

ՀՀ կառավարության որոշմամբ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին։ Հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանն այս որոշմանը դեմ է։ -Բացասական եմ վերաբերվում, որովհետև 30 տարի Ակսել Բակունցն աշխատել է և շատ լուրջ ու հետաքրքիր արդյունքներ է տվել։ Ինչո՞ւ են իրեն հանում այդ գործից, որովհետև միավորելն իրեն հանել է նշանակում, չէ՞,- ասել է ջազմենը՝ որոշակիացնելով, որ ինքը հատկապես դեմ է ոչ թե վերոնշյալ երկու քոլեջների միավորմանը, այլ Ա. Բակունցին այդ աշխատանքից զրկելուն։ -Եթե Ակսել Բակունցը պիտի մնա, թող միավորեն։ Իսկ Նադեժդա Սարգսյանը «Սերպանտին»-ում սկսել է Ակսել Բակունցի մոտ։ Նադեժդա Սարգսյանին սարքել է Նադեժդա Սարգսյան Ակսել Բակունցը։ Ես ոչ թե Նադեժդա Սարգսյանին դեմ եմ, այլ Ակսել Բակունցին հանելո՛ւն եմ դեմ,-ընդգծել է Լ. Մալխասյանը՝ նշելով նաև, որ տասնյակ երգիչներ, երաժիշտներ արհեստավարժ են դարձել հենց Ակսել Բակունցի շնորհիվ։

Ո?վ է Տիգրան Կարապետյանը

-Տիգրան Կարապետովիչը հալածյալ է։ Ի վերջո նա միակը չէ մեր իրականության մեջ, եղել է և Խաչիկ Սուքիասյան, և այլն, և այլն, ումից փորձել են խլել։ Գիտեք՝ նա ասում է՝ տված բանը չեն խլում։ Իսկ այդ խլելու հոգեբանությունն ինձ համար անհասկանալի է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տիգրան Կարապետյանի ընդդիմադիր կեցվածքին՝ ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Լրագրողի՝ «համոզվա՞ծ եք, որ խլել են» հարցին ի պատասխան՝ նա ասել է. -Չի՞ զրկվել ալիքից։ Դուք տեղեկություն ունեք, որ ամսի 20-ից հետո մնա և մեզ ուրախացնի՞ կրակոտ ելույթներով։
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ Տիգրան Կարապետյանի կոչերում ինքը երբեք ընդդիմադիր մարդու կերպար չի նկատել։ -Նա ասում է՝ արդարություն, ո՛չ կաշառակերությանը և այլն, բայց հեղափոխական որևէ կոչ չի անում։ Ասում է այն, ինչի մասին ասում ենք նաև մենք։ Համենայնդեպս, նրա միտինգներին ու հավաքներին ես շատ բացասական չեմ վերաբերվում, բայց այդ հավաքված զանգվածը համարում եմ, որ, այո՛, մարդիկ են, իրոք դժգոհ են իրենց աշխատանքից, տնից, տեղից և իշխանություններից, բայց այդ զանգվածն այն զանգվածը չէ, որ կանգնի, գաղափարական ընդդիմադիր կոչեր անի,-ասել է նա։

«Սեւ ամպեր» Գեղարքունիքի մարզպետի գլխին

այս օրերին քննարկվում է «պորբլեմատիկ» որոշ մարզպետների պաշտոնանկության հարցը։ Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մասին է։ «Մեր աղբյուրների համաձայն, «սեւ ամպեր» են կուտակվել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի գլխին։ Ամենայն հավանականությամբ, այս թեմայի շուրջ զարգացումներ կլինեն մոտ ժամանակներս»

Երգչուհի Սյուզան Մարգարյանը քոլեջների վերակազմակերպումը «աբսուրդ» է համարում

Երգչուհի Սյուզան Մարգարյանն «աբսուրդ» է համարում ՀՀ կառավարության այն որոշումը, համաձայն որի երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին։ 
-Միանշանակ դե՛մ եմ։ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը շատ երկար տարիներ այնքա՜ն սերունդներ է կրթել։ Եթե նայեք շատ երգիչ-երգչուհիների կենսագրականները, անպայման Ակսել Բակունց անվանը պետք է հանդիպեք, որովհետև ահռելի գործ է արել այդ մարդը, մարդ, ով գրեթե բոլորիս ճակատագրում դեր է ունեցել։ Եթե այդ մարդը, ով համեստ է և այդ ամենը դրոշակի պես չի բարձրացնում, փոխանակ դա գնահատեն, հիմա, փաստորեն, չեն կարողանում ճիշտ տալ գնահատականը և տարիներ շարունակ քոլեջի ունեցած ձեռքբերումների մասին չեն խոսում,-«7օր»-ին ասել է երգչուհին։ Նա Ակսել Բակունցին իր առաջին ուսուցիչն է համարում։ Երգարվեստում իր առաջին քայլերը Սյուզան Մարգարյանն սկսել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլից, որի ղեկավարն էր հենց Ակսել Բակունցը։ Ինչպես նաև, Ս. Մարգարյանը Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի առաջին շրջանավարտներից է։ -Շատ մարդիկ քոլեջին և հատկապես Ակսել Բակունցին երախտապարտ են, որ այսօր իրենք կայացել են և կան, ու դա ոչ ոք չպետք է մոռանա։ Ես ավելի շուտ կսպասեի, որ քոլեջի պայմանները բարելավվեին, առանձին շենք հատկացնեին։ Բայց որ այս ամենի փոխարեն ուզում են քոլեջը փակել, դա ինձ համար աբսուրդ է,-ավելացրել է Ս. Մարգարյանը։

Պիկետի մասնակիցները նամակը հանձնեցին Համարբերգին

Քիչ առաջ Երևանի կենտրոնում անցկացվող պիկետի մասնակիցները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից երթով շարժվեցին դեպի Եվրախորհրդի գրասենյակ և քաղբանտարկյալներին ազատելու դիմում-պահանջով նամակը հանձնեցին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Պիկետի մասնակիցները հայերենով և անգլերենով վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ակցիային մասնակցում էին նաև բանակում սպանված զինծառայողների ծնողները և հարազատները:

ԻՆՉ ԿԱՍԻ ՄԻՇԻԿՈՆ ՍԵՐԺԻ ԱԿԱՆՋԻՆ

Հունվարի 22-23-ին տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան: Հատկանշական է, որ Սահակաշվիլին Երեւան է գալիս ԱՄն կատարած այցից անմիջապես հետո, որտեղ նա հանդիպեց Բարակ Օբամայի հետ եւ ստացավ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի աջակցությունը: Այցի օրակարգը չի հրապարակվում, իսկ քանի որ այն նախապես ծրագրված չէր, այլ համաձայնեցվել է ընդամենն այցից մեկ շաբաթ առաջ, ապա արժե ենթադրել, որ այցի պատճառներն ի հայտ են եկել վերջերս: Ինչի մասին են Միխայիլ Սահակաշվիլիին խնդրել խոսել Սերժ Սարգսյանի հետ: Թերեւս ոչ հայ-վրացական հարաբերության: Հնարավոր է, խոսքը խողովակաշարերի եւ նոր ռեգիոնալ կառուցվածքի մասին է:  Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստանի նախագահը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ամբիոնից իր ելույթն օգտագործեց այն բանի համար, որ առաջ քաշի «ազատ, կայուն եւ միասնական Կովկասի» առաջարկը եւ Ռուսաստանին կոչ անի մաս կազմել Կովկասի տարածաշրջանում «ընթացող տրանսֆորմացիային»:Նրա խոսքով, երկու տարի առաջ Ռուսաստանի «լայնամասշտաբ ներխուժումից» հետո, «Վրաստանը վերադարձել է որպես քաղաքական ռեֆորմների եւ սոցիալական վերափոխումների լաբորատորիա», որի նպատակն է ստեղծել «լիբերալ-դեմոկրատական կառավարման առավել ինստիտուցիոնալացված համակարգ»: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ «Կովկասի միավորման պատմական քայլերը» պետք է սկսեն էներգետիկայի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հանրության ոլորտներում համատեղ նախագծերից: Հնարավոր է, այդ նախագծերը հրատապ են դարձել այն բանից հետո, երբ Ադրբեջանը հուշագիր ստորագրեց Նաբուկկոյի համար գազ մատակարարելու մասին:

Monday, January 17, 2011

ՊՈՒՏԻՆԻՆ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել Եվրամիության «սեւ ցուցակում», որտեղ հայտնվում են այն պաշտոնյաները, ում մուտքը Եվրամիության երկրներ արգելվում է: Դրա պատճառը կլինի Յուկոսի նախկին նախագահ Խոդորկովսկու երկրորդ գործի դատավճիռը, որով Խոդորկովսկին դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման: «Սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հունվարի 17-ի համարում գրել է The New Times պարբերականը: Սակայն չի նշվում, թե հատկապես ինչ աղբյուրի հիման վրա է The New Times-ը գրում «սեւ ցուցակում» Պուտինի հայտնվելու հավանականության մասին: The New Times-ի տվյալով, այդ ցուցակում կարող է հայտնվել նաեւ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը, ինչպես նաեւ Խոդորկովսկու գործի քննիչները, դատախազներն ու դատավորները: Բացի Եվրամիություն մուտքի արգելքից, «սեւ ցուցակի» մեջ ներգրավվածների բանկային հաշիվները կարող են սառեցվել: «Եվրոպան կանգ չի առնի ոչնչի առաջ, որպեսզի Ռուսաստանում մարդու իրավունքները պաշտպանվեն», The New Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդը:

Երևանին լավ ծտեր են պետք

Երևանը մաքուր պահելով և կանաչ տարածքների վերականգմամբ կարելի է ետ բերել մայրաքաղաքի երբեմնի երգեցիկ թռչուններին: Մինչ այդ Երևանում ծլվլում են ճնճղուկներն ու կռում են ագրավները: Մայրաքաղաքում ճնճղուկից ու տարբեր ագռավազգիներից բացի այսօր դեռ բնակվում են կարմրակատարը, ամուրիկը, սովորական սերինոսը, կաչաղակը և այլն: Վերջին շրջանում Երևանում շատացել են հատկապես ագռավները: Ըստ բնապահպանի` պատճառը քաղաքի չափից շատ աղտոտվածությունն է, իսկ ագռավները միշտ հաստատվում են այնտեղ, որտեղ աղբը շատ է: «Նրանք բնության սանիտարներ են և պետք չի ինչ-որ կերպ պայքարել նրանց դեմ. պարզապես պետք է քաղաքը մաքուր պահել»,- այս համոզմանն է բնապահպան Ծովինար Հովհաննիսյանն, ով այսօր տեղեկացրել է, որ մեծ երաշտահավը ճանաչվել է 2010 թվականի Հայաստանի թռչուն: Այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի թռչունների պահպանման միությունը` ամփոփելով հարցման արդյունքները, որին մասնակցել են տարբեր մարզերից 1717 հոգի, որոցից 436-ը իրենց ձայնը տվել են հենց մեծ երաշտահավին:

ԴԱՀԿ ՊԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ

“ԴԱՀԿ պետը կշարունակի աշխատել: Նա իր արարքի համար կարգապահական տույժի է ենթարկվել: Իսկ իրավական պետությունում անձին մի բանի համար երկու անգամ չեն պատժում: Իսկ եթե խնդրիներ լինեն աշխատանքը շարունակելու ընթացքում, ապա նախորդ նկատողությունները հաշվի կառնվեն”, ասել է Արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը

H1N1 վիրուսի դեպքերը բավական լուրջ մտահոգության առիթ են տալիս

Եվրոպայում եւ Ռուսաստանում արձանագրված H1N1 վիրուսի դեպքերը բավական լուրջ մտահոգության առիթ են տալիս, քանի որ հատկապես վերջինից մեծ թվով հայեր են ժամանում Հայաստան, ինչով էլ պայմանավորված՝ վիրուսի տարածման վտանգը Հայաստանում մեծանում է։ Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյան. «Մտագոհվելու առիթ, իսկապես ունենք, Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան»,- ասաց նա։ Նշենք, որ Ռուսաստանում՝ հատկապես Չուվաշիայում, Տյումենում եւ Տոմսկի մարզում խոզի գրիպի դեպքեր են արձանագրվել։ H1N1 գրիպի բարդացումների հետեւանքով Մեծ Բրիտանիայում օրեր առաջ վախճանվել էր բրիտանացի երգչուհի եւ Broadcast ռոք-խմբի անդամ Թրիշ Քինենը։

«Հացի հեղափոխություն» Թունիսում

Ի վերջո, Թունիսի ժողովրդի բողոքի մեկամսյա ցուցերը արդյունքի հասան. երկրի բռնապետ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալին փախուստի դիմեց՝ ապաստան գտնելով Սաուդական Արաբիայում:Նախ հարկ է նշել, որ Թունիսում կատարված իրադարձությունները աննախադեպ էին արաբական աշխարհում, և հակառակ մինչ այժմ եղած դեպքերի, Բեն Ալին գահընկեց արվեց ո՛չ հեղաշրջումով և ո՛չ էլ ներքին քաղաքական առևտրով. այս անգամ արաբական երկրում փոփոխությունն իրականացավ ժողովրդի ընդվզումով՝ հեղափոխության միջոցով: Թունիսը 1956-ին անկախացավ Ֆրանսիայից, և չնայած համակարգը հանրապետություն անվանվեց, բայց երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրղիբեն բանակի օգնությամբ 31 տարի Թունիսը ղեկավարեց որպես բռնակալ: 1987-ին Բեն Ալիին հաջողվեց ժողովրդական կարճաժամկետ բողոքների արդյունքում երկրի ղեկավարությունը խլել Բուրղիբեից: Բայց Բեն Ալին, ինչպես և Բուրղիբեն, երկիրը 23 տարվա ընթացքում ղեկավարեց բանակի, ոստիկանության ու անվտանգության ուժերի խիստ ճնշան օգնությամբ: Մի խոսքով, Թունիսը իր անկախության 54 տարիների ընթացքում ունեցել է միայն երկու նախագահ, և, բացի 1987-ի բողոքի կարճաժամկետ ցույցերից, երկրում առհասարակ բողոքի ոչ մի ակցիա տեղի չէր ունեցել: Թունիսում, հակառակ Եգիպտոսի կամ Հորդանանի, գոյություն չունեն քաղաքական կուսակցություններ, որոնք մեծ ընդունելություն ունենան ժողովրդի կողմից: Ուրեմն հարց է առաջանում թե նմանօրինակ երկրում ինչպե՞ս է, որ ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենում, և դրանց արդյունքում նախագահի՝ փախուստի դիմելով փլուզվում է նրա կառուցած, 23-ամյա ավտորիտար համակարգը: Վերոհիշյալ հարցի պատասխանը կարելի է գտնել Թունիսի ներքին քաղաքական իրավիճակի ու տնտեսական անհամահունչ զարգացման մեջ: Նախ անդրադառնանք ներքին քաղաքական իրավիճակին: Ճիշտ է, որ Բեն Ալին երկիրը ղեկավարեց 23 տարով, բայց իրականում Թունիսի ներքաղաքական իրավիճակը չափազանց փխրուն և անկայուն էր դարձել հենց նախագահի արարքների հետևանքով: Այդ իրավիճակում համակարգն այլևս գոյատևելու հնարավորություն չուներ: Բեն Ալին իր պաշտոնավարության տարիներին հասարակության համար փակել էր արտահայտման բոլոր միջոցները, ժողովուրդը զրկվել էր հասարակական ու քաղաքացիական ոլորտում ներկայություն ունենալու և համագործակցելու իրավունքից: Հասարակական ընդվզումը սկսվեց Մուհամադ Բուազիզիի ինքնահրկիզումից, երբ նա պատվաբեր աշխատանք չունենալու պատճառով դիմեց ինքնահրկիզմանը: Բուազիզիի ինքնահրկիզումից առաջացած ժողովրդական ընդվզումը շատ արագ տնտեսական ոլորտից փոխադրվեց քաղաքական ոլորտ, և բանակն ու ոստիկանությունն էլ չկարողացան պատնեշել ժողովրդի ընդվզումը: Սակայն պետք է ասել, որ Թունիսը տնտեսական ոլորտում բավականին հաջող է հանդես եկել: Թունիսի տնտեսությունը, անկախ նավթային գումարներից, զարգացավ ազատ շուկայի կայացման միջոցով: Բայց, ինչպես բնորոշ է ավտորիտար երկրներում ազատ շուկայական մոդելներին, Թունիսի հասարակության մեջ առաջացան լուրջ դասակարգային ճեղքեր: Թունիսի տնտեսության անհամահունչ զարգացման հետևանքով երկրում առաջ եկավ համատարած գործազրկություն, և ժողովրդի մեծամասնությունը զրկվեց երկրի տնտեսական ոլորտում առաջացած զարգացումների արդյունքներից: Տնտեսական անհամահունչ զարգացումն ու քաղաքական փակ համակարգը Թունիսի ժողովրդի ընդվզման բնական պատճառներն են. ժողովրդի տնտեսական ընդվզումը, վերածվելով քաղաքականի, գահընկեց արեց Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին: Ի վերջո, նման իրավիճակը միայն Թունիսի մենաշնորհը չէ։ Այսօր արաբական այլ երկրներ ևս, ինչպիսիք են Եգիպտոսը, Ալժիրը, Քուվեյթը, Հորդանանը և անգամ Սաուդյան Արաբիան, նման իրավիճակներում են հայտնվել: Այս պահին Թունիսի նման իրավիճակ է Ալժիրում, Հորդանանում և Եգիպտոսում, և շատ հավանական է, որ Թունիսի ժողովրդի հաջողությունից հետո այդ երկրներում ավելի թեժանան ժողովրդական շարժումներն ու ակցիաները: Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը:

Երեւանի քաղաքապետարանում նոր փոփոխություններ են լինելու

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ են լինելու: Այսօր՝ հունվարի 17-ին քաղաքապետարանում խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, թե փոփոխությունների նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Երեւանի ավագանու քննարկմանը: Մեր տեղեկություններով, քաղաքապետը ներկայացրել է մի քանի թեկնածություններ, որոնք առաջիկայում առանցքային պաշտոններ են զբաղեցնելու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում: Քաղաքապետարանի գործելաոճում գերակա է դառնալու թարմ, պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը՝ բարձրացնելու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը: Մասնավորապես, բացի գործող երեք փոխքաղաքապետերից՝ Տարոն Մարգարյանից, Կամո Արեյանից, Վանո Վարդանյանից, եւս մեկ փոխքաղաքապետ կլինի, ով համակարգելու է ֆինանսական խնդիրները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում է Վահե Ստեփանյանի անունը: Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը: Քաղաքապետը մտադիր է նոր պաշտոն ստեղծել՝ Երեւանի գլխավոր դիզայներ:

Հրկիզել են լրագրողի մեքենան

Հունվարի 16-ի գիշերը հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Այն կայանված է եղել շենքի բակում գտնվող ավտոտնակում: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը: Հունվարի 17-ին Ն.Ավետիսյանն աշխատանքի գնալիս բացել է ավտոտնակի դարբասները և մեքենան գտել հրկիզված վիճակում: Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված լաթի կտոր, որը գցվել է ավտոտնակի վերևի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաև հեղուկ վառելանյութ: ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ն.Ավետիսյանի խոսքերով՝ անձնական որևէ բնույթի խնդիր բացառվում է, իսկ մասնագիտական գործունեության հետ կապող վարկածի մասին՝ հայտնի չէ: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանօրինակ դեպքն է, որ այս կամ այլ կերպ վնաս են հասցնում Ն.Ավետիսյանին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործողությունը համարում է որպես հերթական ոտնձգություն լրագրողի նկատմամբ. «Ցավոք, նախորդ բոլոր ոտնձգությունների հեղինակները չեն բացահայտվել իրավապահ մարմինների կողմից, որը նպաստել է և՛ լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, և՛ անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով սույն գործողությունները, պահանջում է իրավապահ մարմիններից՝ բացահայտելու պատվիրատուին և կատարողին»:

Վանաձորի «Նավ» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում այսօր՝ հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ)։ Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 15-ին արձանագրված միջադեպի փաստով։ Ըստ այդմ, հունվարի 15-ին ժամը 23։ 00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում Վանաձորի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ սուր ծակող-կտրող գործիքով պատճառված վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք երիտասարդներ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Սամվել Ավետիսյանի, Լոռու մարզային քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորները Երեւանի բնակիչներ են։ Նրանք են՝Վերին Չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ 24-ամյա Տիգրան Սարգիսի Եղիազարյանը (նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի կտրած-ծակած վերքով), Շիրակի 17 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 23-ամյա Արթուր Արմենի Բաղդասարյանը։ Վերջինս վնասվածքներ է ստացել լյարդի, եւ աջ ոտքի ստորին մասում՝ կտրած-ծակած վերքով։ Երրորդ երիտասարդը Շիրակի 37 տան բնակիչ 24-ամյա Արամ Սամսոնի Ավագյանն է։ Նա վնասվածքներ է ստացել ձախ ոտքի ազդրի վերին հատվածում։ Երիտասարդներից երկուսը՝ Տիգրանն ու Արթուրը այս պահին Վանաձորի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են։ Երեքն էլ գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ։ Դեպք տեղի է ունեցել Լոռվա խճուղի 1Ա հասցեում գործող «Նավ» ռեստորանում։ Ռեստորանի հարեւանությամբ ապրող վանաձորցիները պատմել են, թե վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ։ Երեւանցի երիտասարդները եկել են ռեստորան եւ հաց ուտելու ընթացքում սկսել են հայհոյանքներով խոսել։ Նրանց զգուշացրել են՝ հայհոյանքներ չտալ, քանի որ ռեստորանում կանայք կան, սակայն երիտասարդները եղել են գինովցած եւ շարունակել են հայհոյանքներ տալ, ինչից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է երեւանցի երիտասարդների դանակահարությամբ։ Ոստիկանությանն արդեն հայտնի է երիտասարդներին վնասվածք պատճառած անձանց ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով նրանց անունները չենք հրապարակում։ Ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական օպերատիվ աշխատանքներ՝ հայտնաբերելու նշված անձանց։ Ի դեպ, երիտասարդների հարազատները բողոքել են, թե ինչու է ոստիկանությունը թույլ տալիս, որպեսզի ընդդիմադիր մամուլը լուսաբանի տեղի ունեցածը։ Հարազատներից մեկն էլ հայտնել է, թե նախկինում աշխատել է արդարադատության նախարարության դատական դեպարտամենտում որպես դատական կարգադրիչ: