Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, November 6, 2011

Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետը

Հանրապետության Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ` ինչպես նախորդ համարում խոստացել էինք, զրուցել ենք նաև վայոցձորցու, գյուղնախարարի իբր ուշադրության, Մոսկվայի մեր ընթերցողների համար ներդրումային ոլորտների շուրջ հետաքրքրությունների ու բազմաբնույթ այլ խնդիրների մասին:



- Պարոն Բագրատյան, ինչպե±ս է ապրում Վայոց ձորը, վայոցձորցին:

- Վայոցձորցին ապրում է իր կյանքով: Նա իր հույսն ու բարեկեցությունն իր վրա է դնում: Գիտակցում է, որ իր աշխատանքով պիտի բարեկեցիկ լինի, ոչ թե օգնություններով ու օժանդակություններով: Երբևէ` պատմության ընթացքում, վայոցձորցին որպես հենարան միշտ ընկալել է իր ամենօրյա, ծանր, գյուղացու աշխատանքը: Լեռնային գյուղերում` անասնապահությունն է զարգացած, հարթավայրերում` գյուղատնտեսությունը: Եվ երբևէ վայոցձորցին չի ապավինել միայն պետությանը: Այսօր էլ տեսակի փոփոխություն չկա: Եվ եթե պետությունն այսօր հնարավորություն ունի որոշակի բարելավելու շինականի կենցաղը, գյուղացին դա ընդունում է շնորհակալությամբ:

- ՀՀ գյուղնախարարի իբր ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Վայոց ձորի մարզում:

- Վայոց ձորը հիմնականում գյուղատնտեսական մարզ է և անցած տարի 12,5 մլրդ դրամի համախառն արտադրանք է տվել: Գյուղնախարարը հնարավորինս փորձել է աջակցել, հատկացվել է գարու և ցորենի սերմացու, որն օգտագործողները բերքն ստանալուց հետո նոր պիտի վճարեն ՀՀ կառավարությանը: Սահմանամերձ գյուղերին` ինչպիսին են Խաչիկը, Բարձրունին, Խնձորուտը, կարողացել ենք լրացուցիչ սերմացու տրամադրել: Մեր ժողովուրդը հավուր պատշաճի կգնահատի ՀՀ կառավարության ջանքերը:

- Պարոն Բագրատյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում հավաքագրված գույքահարկի և հողահարկի ցուցանիշները: Այսօրվա սոցիալ - տնտեսական բարդ պայմաններում ինչպե±ս եք վերաբերվում այդպիսի քաղաքականությանը և ինչպիսի±ն են արդյունքները Վայոց ձորի մարզում:

- Ժողովրդական ասացվածքը, թե փայտը երկու ծայր ունի, մեր համայնքներում տեսանելի է: Ինչո±ւ, որովհետև եթե մենք չենք առանձնացնում սահմանամերձ գյուղերը, ապա ստեղծվում է մի վիճակ, երբ միգրացիայի երևույթներ են տեղի ունենում: Առայժմ ՀՀ կառավարությունը չի ցանկանում սահմանամերձ գյուղերի համար արտոնությունների հարց քննարկել, որովհետև ենթադրում է, որ այլ համայնքները ևս կարող են օգտվել դրանից, կամ` սահմանամերձները չեն կարողանա իրացնել իրենց արտոնյալ հնարավորությունները: Մենք պետության ցանկացած խնդիր պատրաստ ենք լուծել, բայց նաև կարիք ունենք համագործակցված հարաբերությունների: Իսկ նման քաղաքականության մասին կարող եմ մեջբերել. ՙԲացարձակ է միայն մի բան, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է՚: Լավն ու վատը պետք է հարաբերության մեջ դիտարկվեն:

- Դուք խնդիրներ ունե±ք ՀՀ կառավարության հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության երկու նիստերում այդպես էլ չէր հաստատվում Ձեր թեկնածությունը` Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:

- Երևի ես միակ մարզպետն եմ, որ ոչ մի խնդիր չունեմ ՀՀ կառավարության հետ և այսօր էլ` վերաբերմունքը մարզի նկատմամբ բավական ջերմ է և համագործակցային: Վայոցձորցու տեսակն արտահայտում եմ նաև ես և հայրենի կառավարությունը գիտի, որ սա ինձ համար հարազատ մարզ է:

- Իսկ ինչպիսի±ն են Ձեր փոխհարաբերությունները Վայոց ձորի նախկին մարզպետ, նախորդ խորհրդարանական ընտրություններում Ձեր ախոյան, այժմ այս տարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանի հետ:

- Ընդհանրապես, մենք` բոլորս կյանքի էտապներում ունենում ենք մրցակիցներ, հակառակորդներ: Կոնկրետ դեպքում, երբ ԲՀԿ-ն առաջադրեց իմ թեկնածությունը որպես մարզպետ և Սերժ Սարգսյանն ընդունեց այն, ես պարտավորվեցի, որպեսզի մարզում այլևս հակադրությունների նոր օջախներ չստեղծեմ և անեմ հնարավորինը, որպեսզի քաղաքական ուժերը գործեն համագործակցության դաշտում: Իմ համար մեր բոլոր 8 պատգամավորներն, այդ թվում և’ Սամվել Սարգսյանը, և’ Աշոտ Արսենյանը, և’ Գագիկ, Արմեն ու Սերյոժա Աբրահամյան եղբայրները, մեր մարզի նվիրյալներն են և որևէ մեկը մյուսից օրենսդրական դաշտում իր աշխատանքով գրեթե չի տարբերվում, էական տարբերություններ չեմ տեսնում:

- Վայոց ձորի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին, գուցե` երբեմնի վայոցձորցիներին:

- Վայոց ձորը շատ հարուստ է բնական ռեսուրսներով: Մենք լուրջ հիդրոէներգետիկ ռեսուրսներ ունենք` լեռնային գետերի վրա կարելի է կառուցել 1-ից մինչև 20 ՄԳՎՏ հզորությամբ ՀԷԿ-եր, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի էներգետիկ անկախությանը: Պատրաստ ենք ընդունելու լուրջ ներդրումներ: Բացի այդ, եթե Վայոց ձորի շատ համեղ և օրգանիկ միրգը կարողանանք մատուցել աշխարհին, ապա լավ արդյունքներ կստանանք: Ունենք ներդրումային փաթեթներ, պատրաստ ենք համագործակցության:

No comments:

Post a Comment