Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, November 6, 2011

Վրդովված եղեգնաձորցիները

Թերթի նախորդ համարի այս էջում` ՙԻ±նչ իրավիճակ է Վայոց ձորում՚ մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցը կարդալուց հետո մի եղեգնաձորցի զանգահարեց, ներկայացավ` Խաչիկ Պողոսյան ու ցանկացավ զրուցել մեզ հետ և` քանի որ մեր թղթակից Գեղամ Գրիգորյանն այդ օրը Վայք էր մեկնել` տեղի ծննդատան դեպքի հետ կապված լրագրողական հետաքննության հետքերով, առաջարկեցինք ավելի մոտ` Վայքում հանդիպել ու ներկայացնել, թե ի±նչ խնդիր կա: Խաչիկի հետ միասին հանդիպման էին գնացել նաև ոմն Ռուդիկ Սարուխանյանն ու Ալյոշան, ով ազգանվան հարցում անդրդվելի էր: Պարզվում է նրան` իր բնորոշմամբ, բոլորն են ճանաչում Եղեգնաձորում:



Նրանց վրդովվեցրել էին Վայոց ձորի` իրենց մարզպետ Սերգեյ Բագրատյանի կարծիքներն ու հայտարարությունները: Ի դեպ, նրանք պնդում էին, թե մեր թերթի մշտական ընթերցողներն են, այնուամենայնիվ, այդպես էլ նախորդ համարներից հետաքրքիր որևէ նյութի վերնագիր չհիշեցին: Մի խոսքով, նրանք համաձայն չէին Սերգեյ Բագրատյանի այն կարծիքին, թե. ՙՎայոցձորցին իր տեսակով քաղաքական դաշտի ակտիվ նախաձեռնության կողմնակից չի ...՚: ՙՈ±վ ա ասում, էդ խի± ա բարգավաճական պարոն մարզպետը եղեգնաձորցու` իմ անունից ըտենց խոսում ու էդքան խեղճ ներկայացնում, որ: Ինքը որ ... ըտենց ապրում ա, ուրեմն` սաղ շրջապատում խեղճե±ր են: Մեր մոտ ՀՀԿ-ն էլ ա ակտիվ, էն ՀՀՇ - ՀԱԿ-ն էլ, Դաշնակցությունն էլ, անգամ ՕԵԿ-ը, ո±րն ա պասիվ, որ: Ուղղակի ինքն ա սաղ օրը բաժակի ընկերների հետ մենակ նստում - վեր կենում ու կողքերը չի տենում: Հեսա կգա ընտրությունների վախտը` կտենա, որ Գագիկ Ծառուկյանի համար նորմալ ձեն չի կարա հավաքի՚:
Թերթի տվյալ համարը բացել - վերակարդում ու մեկնաբանում են, սակայն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցապնդմանը, թե իրենք ո±ր քաղաքական ուժն են ներկայացնում. ՙՈչ մի’, մե’նք թասիբով եղեգնաձորցի ենք, բայց քաղաքական կողմնորոշում ունենք ու էդտեղը լավ էլ ասել ա, որ վերլուծել գիտենք ...՚:
Հաջորդը խոսեց Ռուդիկ Սարուխանյանը, թե` ՙՀիմա չհասկացանք, պարոն մարզպետը ՙԲարգավաճ՚ ա±, թե էն ՙնուռի՚` /Արամ Հարությունյանին նկատի ունեին - Գ.Գ./ ՙԱզգային համաձայնություն՚-ից: Էդ խի± ա, բա որ լավ էլ գրել էիք, թե Ավարայրի ճակատամարտն ա, ի±նչ ա, մի հատ մարզի ընտրությունները իրան հաղթանակ վերագրում: Ինքը ոչ մի ձեն էլ չունի Եղեգնաձորում, Վայքում` չգիտեմ, բայց Ջերմուկում էլ` հաստատ չի ունենա ...՚:
Այստեղ Ալյոշան միջամտեց, թե ՙհիմի հետը նստող - վերկենող մի քանի չինովնիկներ կան, էդքանի տեղը գոնե կարա± երաշխավորի, որ իրան կլսեն, իրա ուզածով ձեն կտան: Երևի էդքանը կարենա ...՚: ՙԿամ, որ ասում ա. ՙՄենք միշտ հաղթել ենք օլիգարխներին, խի±, ինքն ի±նչ ա, սաղ օրը մենակ ՙլաց ըլնի՚, բայց շրջապատում ոտերը գետնից կտրվում ա` կասես ինքն աշխատում ա, սաղ հանրապետությունը` հըլը եղեգնաձորցիները ջահնամը, մենակ իրա աշխատածն են ուտում՚,- բնորոշումները կրկին Խաչիկինն են:
Նրանց հատկապես դուր էր եկել խմբագրի հարցը, թե. ՙՍերգեյ Գրուպ՚-ի գործունեությունն ուղղված է շրջանների տնտեսությունների զարգացմանը, այսքան ժամանակ դրանից որևէ մաս հասե±լ է Վայոց ձորին: ՙԷս մարզպետը որ ստեղից մի բան չտանի, բան չի ավելացնի` էդ հաստատ: Ո±նց չի զբաղվում բիզնեսով, երբ տենաս, մենակ դրա մասին ա մտածում: Եթե իրա ՙԳրուպ՚-ի գործը դա ա, էսքան ժամանակ, իրոք, մի քոռ կոպեկ, մի ցիստեռ բենզին կամ` գյուղերին սալյարկա տված կա±, համենայն դեպս` մենք չգիտենք, ախպե’ր: Թե նրան որտեղի±ց բերին մեր գլխին կարգեցին մարզպետ` չհասկացանք: Գագիկ Ծառուկյանն ըլնելով էդքան հեղինակավոր, հարգված մարդ, էն Բելառուսիայի նախագահի, Ռուսաստանի զույգերի` Պուտինի ու Մեդվեդևի հետ ախպեր, նստում - վեր ա կենում, հաց ա կիսում, էս տեսակ չինովնիկներին ո±նց ա պահում իրա կողքը ...՚:
Նրանց բնորոշումներն առավել քան կտրուկ էին, երբեմն էլ` վիրավորական: Մեզ էլ` կարծես թասիբի գցելու համար ասում էին, թե` ՙԵթե չվախենաք, կտպեք՚: Իմ խնդրանքներին, թե խոսենք կոռեկտության սահմաններում, մանավանդ` Արցախ մեկնելու ճանապարհի հացի բազմամարդ սրահում, այսքանով կարողացանք մեղմել եղեգնաձորցիների վրդովվմունքը: Ի դեպ, նրանք պնդում էին նաև, թե թերթի նախորդ համարից Եղեգնաձորի փոստից ու կրպակներից հնարավոր չէ գտնել, բոլորը հավաքել են: Թեև` մենք չհասցրեցինք ճշտել ...
/Ի դեպ, զրույցը ներկայացնում ենք նույն բառուբանով` արտահայտելու համար ըմբոստ եղեգնաձորցիների ընդվզումների կոլորիտային նրբերանգները/:
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան - Վայք - Երևան

No comments:

Post a Comment