Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, September 14, 2010

Բեգլարյանն ու Ջանվելյանը գործընկերայինով քցում են իրար

Վերջերս բավական վատացել են «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջանվելյանի գործերը: Գործարար Բարսեղ Բեգլարյանը փորձում է խլել Ջամվելյանին պատկանող, Արմավիրի մարզում գտնվող խոզաբուծական ֆերմաները: Մի քանի տարի առաջ Բեգլարյանն ու Ջանվելյանը գործընկերային հիմունքներով համատեղ գնել են Արմավիրի խոզաբուծական ֆերման եւ անցած տարիների ընթացքում մեծացրել են դրա արտադրական հզորություններն ու իրացման ծավալները: Բ. Բեգլարյանը՝ տեսնելով, որ դա բավականին հեռանկարային բիզնես է, ապահովել եւ ապահովում է բավականին մեծ շահույթ, ցանկանում է միանձնյա տնօրինել այն եւ Ջանվելայնից ստանալ նրա մասնաբաժինը: Ջանվելյանի բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները սկսվել են բավական վաղուց՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո: «Անդրանիկ Մարգարյանը Ջանվելյանների հետ խնամիական հարաբերություններ ուներ եւ ինչ-որ իմաստով առնվազն երաշխավորում էր, որ նրանց բիզնեսի նկատմամբ գոնե օլիգարխների կողմից ոտնձգություններ չլինեն: Վերջին երկու տարիներին այդ դերը ստանձնել էր Ջանվելյանների բիզնեսի համասեփականատեր Բ.Բեգլարյանը, ով փաստորեն հիմա ինքն է փորձում տիրանալ նրանց ֆերմաներին

No comments:

Post a Comment