Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 16, 2010

Ո?վ է Մամիկոն ԵՂՈՒՆՅԱՆԸ

Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդային և նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Մամիկոն Եղունյանը Ժամանակի ՄԻՏՔ թերթի էջում ասում է. Ժողովուրդն այսօր նյարդային է դարձել, որովհետև չունի աշխատանք, ֆինանսական աղբյուր և պաշտպանված չէ: Եվ, երբ չեն կարողանում այդ խնդիրները լուծել, անգամ` հանապազօրյա հացը վաստակել, դառնում են ավելի դյուրագրգիռ, չար, նախանձ: Ժողովրդի մեծ մասն աշխատանք է փնտրում օտար ափերում: Երեխաները մեծանում են հայրերից հեռու, կանայք` մնում են առանց ամուսինների, ծնողներն` առանց զավակների: Այդ ամենը նյարդային բարդ իրավիճակներ է ստեղծում: Իսկ մեր հիվանդներից և ոչ մեկը, ցավոք, բժիշկներիս չեն դիմում հիվանդության վաղ շրջանում, այլ ուռուցքներով` հիվանդության վերջին փուլում, երբ հնարավոր չէ լիարժեք բուժել: Միայն կարելի է հիվանդությունը մի փոքր մեղմել և փոքր-ինչ երկարացնել կյանքը:
Սակայն նա` հարցազրույցից հետո հանկարծ վրդովվել ու նույնքան նյարդային է դարձել, որովհետև այնտեղ չի նշվել իբր նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր լինելու հանգամանքը: Թերթը հետևողականորեն պատրաստվում է պարզել, թե որտեղ, երբ, ինչպես և որքանով է նա դոկտորոկան թեզ պաշտպանել և պրոֆեսորի կոչում ստացել: Մարդն իր ամբողջ արժանիքը դա է համարում և ոչ թե քաղաքացիներին բուժսպասարկելը, ուստի` մենք էլ ուզում ենք պարզել, թե դա որքանո?վ է որոկյալ և ճիշտ: Առայժմ` պարզ է միայն, որ նա դոկտորականը պաշտպանել է Ուկրաինայում և վերահաստատել Երևանում, իսկ թե որտե?ղ է պրոֆեսորի կոչում ստացել, ովքե?ր են ընդհանրապես տուժել նրա վիրահատությունների արդյունքում ու հաշմանդամ դարձել, կպարզենք առաջիկայում: Այս հաղորդագրությամբ նաև հրավիրում ենք ինչպես պատկան ու վերահսկող մարմինների, այնպես էլ` նրա գործունեությունից տուժած քաղաքացիների ուշադրությունն ու սպասում արձագանքների` jamanakimitk@rambler.ru էլեկտրոնային հասցեով: Կանխավ շնորհակալություն ...

No comments:

Post a Comment