Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 30, 2011

Ո?վ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

Ի վերջո, Իջևանի քաղաքապետի ընտրությունների առիթով Տավուշի մարզկենտրոնում էինք: Միևնույնն է, ո’չ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, ո’չ նրա օգնական Անի Մելիքսեթյանի, ո’չ մամուլի քարտուղար Սոֆի Վերանյանի հետ մեր հեռախոսային զրույցները ոչինչ չտվեցին, անգամ` մարզպետի հետ Երևանում կայանալիք հանդիպման պայմանավորվածությունը չկայացավ: Մեզ համար անհայտ մնաց, թե ո?վ է, ինչպիսի? մարդ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Իջևանում` բնակիչների հետ զրույցներում` ի թիվս այլ հարցերի, մեր թերթի ՙԱրդյոք ովքե?ր են ...՚ խորագրի ներքո հետաքրքրվեցինք, թե ո?վ է, ի?նչ մարդ է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Շատերի պատասխանը կտրուկ էր. ՙԴա ո?վ ա ...՚: Երբ փորձում էինք հիշեցնել թե իրենց մարզի ղեկավարը, նույնքան անտարբեր պատասխաններ էինք ստանում. ՙՉեմ ճանաչում ...՚, ՙԴրա մասին լսած չեմ ...՚, ՙԽի?, ըտենց մարդ էլ կա? էս քաղաքումը, բա ինչի? ենք էս օրի~ն, բա քո?ռ ե~ն, չե?ն տենո~ւմ, հրե~ն, ավտոբուսնիք կաղնած, սաղ Իջևանը Ռուսաստան ա քինում, բա իրանց ժողովուրդ պետք չի?, բա ո?ւմ պիտի կառավարեն, էս քար ու քռի?ն, վայ հողերս ըտենց ղեկավարների գլխին, հա~ ...՚: Վերջին բազմաբովանդակ պատասխանը Մարզպետունի Մեժլումյանինն էր, ով բոլոր առումներով ընդվզում էր կարծես, բայց իր խոսքերով ՙկող ու կուշտը աչք ածում՚, թե ՙամա, շեստյորկեքից մեկը բան ման չլսի?, զահլա չկա, է~ ...՚: Զարմացանք, թե թերթում ենք տպագրելու, Իջևանում էլ` ընթերցողներ ունենք, կկարդան և պատասխանն իսկապես բնորոշիչ էր. ՙԻրանք գիտե~ս ի?նչ սորթի են: Դրանք մենակ իրանց տակն են տենում ու գլուխները ջայլամի պես ավազի մեջ խրած ճանճի պես դողում են, թե հլա ինչքա~ն պիտի դիմանան իրանց պաշտոնին, դեռ ի?~նչ պիտի լափեն: Այ բալա, դրանք թերթ կարդացո?ղ ե~ն, հըլա որ հանդիպես. հարցրու տառերը գիտե?ն: Քաջ Նազարի պես պաշտոնի են տիրացել ու էն տիրանալն ա, որ տիրացել են ...՚: Որ ...
Այնուամենայնիվ` իր մարզկենտրոնում, թերևս բացի մարզպետարանի աշխատակիցներից ճանաչողներ, ավելին` Արմեն Ղուլարյանի վայ գործունեությամբ հետաքրքրվածներ գտնվեցին, երկու երիտասարդներ, որ հետաքրքիր զրուցակիցներ էին` Արթուրն ու Տիգրանը /ՙմենք հորեղբոր տղաներ ենք, որ գրեք անուններս, սաղ էլ ա ճանաչիլ տեն՚ - Ա.Տ./, ովքեր անհամաձայնություն ունեին միայն, թե Իջևանին կից ասֆալտի գործարանը մարզպետինն է, թե` ո’չ: Մի խոսքով, նրանք շատ ուշագրավ ինֆորմացիա ունեին: Պարզվում է. ՙԻջևանից նոր դուրս եկած ճամփեզրին մարզպետը շինանյութի խանութ ունի: Դիմացն էլ գետն ա, է~լի, ուրեմն` կռանը կաղնում ա, ախպեր, էդ գետի եզրին` հա’մ դեմից, հա’մ քամակից բետոնի հենապատեր կան դրած, կողերանքն էլ բետոն լցած չի: Կռանով էդ բետոննիքը վեր են կալում` դնում ճամփի էս ղրաղին, որպես շինանյութ ծախում: Վաղը, մյուս օրը, որ էս անգամ ճամփեն փլվի ու մաշինեքը թափեն գետը, կասեն դժբախտ պատահար ա, ամա աչքի լույսով էդ աևտուրը կասես ոչ մեկը չի տենում, քո?ռ ե~ն՚: Մեկն ասում էր, մյուսը` լրացնում:
Հետաքրքրվեցինք, թե էդ ի?նչ ավտոբուսների մասին էր խոսքը, որով իջևանցիներն արտագաղթում են: Անգամ մենք տեսանք. սպիտակ, երկհարկանի, արտասահմանյան մակնիշի ավտոբուսներ: Ակցիա է հայտարարված ու 18 հազար դրամով ոչ միայն իջևանցիներին, այլև հանրապետությունից բոլոր ցանկացողներին տեղափոխում են Ռուսաստան` Կրասնոդար, Արմավիր, Ռոստով ... ՙէլ ո±ւր ա պետք ...՚,- անկեղծ հարցրեց դրանց դիսպետչերը:
Պարզվում է, արտագաղթողների միջև էլ մի ներքին ընդվզում կա: Մարդիկ կարիքից դրդված ու ստիպված են գնում: Նրանցից մեկին հարցրեցինք, թե օգնության խնդրով դիմե±լ եք, օրինակ. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Քոչվոր Կիման` նա ինքն իրեն էր այդպես որակում, զարմացած նետեց, թե. ՙԴա ի?նչ մարդ ա~, հա~, մարզպե?տը, ա~, նա ո?վ ա~, որ ի?նչ կարենա անի~, նրա ձեռին ի?նչ կա: Կարում էին, թող էն ճամփեն ժամանակին սարքեին, ոչ թե ճամփի միջումը բետոննիքը շարեին, թե միակողմանի երթևեկեք, որ էդքան մարդը հողի տակին չմնային: Բա դրանք խիղճ ունե~ն, բա դրանք մարդ Է~ն, ես էլ գնամ վիզ ծռեմ, թե մի էրկու քոռ կոպեկ տվեք քյոռփեքիս պահե~մ ...՚:
Քանդակների սիմպոզիումից ձևավորված այգում երկու այր ու կին ՙավել էին քաշում՚: Մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրանց հետ: Սարգսյան Ռիտան, ով 10 երեխա է պահում` ՙմեկն էլ վերկալովի՚, մարզպետի հարցում ասաց, թե ՙճանաչիլը ճանաչում եմ, բայց թե նրա կուշտը գնամ, ի?նչ` սաղ էլ սուտ են: Նա` առավել ևս, գիտե~ս, էս պաշտոնով մարդկանց մեջ ինչքան փուչիկ, ստից մարդիկ կա~ն, ուրեմն` իմ գործը մինչև Արսեն Բաբայան /?/ ա հասել, բայց մարզպետը մատը մատին չտվավ: Իրեք անգամ դիմել եմ, ասում ա` մենք ի վիճակի չենք, մենք ոչինչ չենք կարա անենք: Ես էդքան քյոռփեքիս մի ժեշտի դոմիկի մեջ ո?նց պահեմ, իրենք, որ չեն կարա, էլ ինչի? էն ղեկավա~ր, նրանցից ի±նչ ղեկավա~ր, որ հանդիպես, ասա, Սարգսյան Ռիտային գիտե?ս, տասը էրեխա ունի, մեկն էլ վերկալովի ...՚:
Ի?նչ ասենք, ասելու բան էլ թերևս չմնաց, եթե մարզպետին մարզկենտրոնում այսպես են բնորոշում, կամ` չեն ճանաչում, ի դեպ ամենաերկարակյաց մարզպետին, ով կարծեմ երեք նախագահների ենթակայությամբ էլ աշխատել է` երկուսը գնացել, բայց ինքը մնացել է պաշտոնին: Անշառ, զրուցակիցներիցս մեկի բնորոշմամբ` ՙբանից բեխաբար՚, լրագրողներիցս խույս տալով հարատևում է Տավուշի մարզպետի պաշտոնում: 
Հ. Գ. Անգամ Իջևանի քաղաքապետի երկու թեկնածուներից ոչ մեկը չգիտեր, թե ի վերջո, ո?ւմ թեկնածությունն է պաշտպանում. և’ որպես անհատ, և’ որպես մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վարուժան Ներսիսյանն ընդհանրապես ուսերը վեր քաշեց` պատասխան չունենալով ու թերևս հարցից զարմացած, իսկ Վարդան Ղալումյանի պատասխանը կարդացե’ք իր հետ հարցազրույցի հատվածում:

Անտեսված խնդիր, որ անհապաղ լուծում է պահանջում ...

Դավիթ Սահակյանի բազմազավակ ընտանիքը` նա երկու զույգ որդիներ ունի` Արծրուն, Սահակ, Նորիկ ու Սարգիս, ապրում է Հայաստանի հյուսիսային մարզկենտրոն Իջևան քաղաքում: Չորս տղաներ, հայոց բանակի ապագա զինվորներ, սահմանամերձ գոտի, բազմազավակ ընտանիք, սակայն սեփական անշարժ գույք չունեն: Որպես երիտասարդ ընտանիք դիմել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` ,,Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին,, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող ծրագրին շահառու դառնալու համար, սակայն, պարզվում է, ամուսինների տարիքային հանրագումարը պետք է չանցնի 60-ի սահմանը: Այդ մասին կա ՀՀ կառավարության որոշում:
Դավիթ Սահակյան և Նաիրա Բաղդասարյան ամուսինների տարիքային հանրագումարը 63 է: Պարզվում է, չափորոշիչների մեջ չի մտնում նաև Դավիթի տարիքը` նա 36 տարեկան է, մինչդեռ ամուսնու տարիքը չպետք է գերազանցի 35-ը: ՙՓաստորեն` այդ ծրագրից իմ բազմանդամ ընտանիքը չի կարող օգտվել: Մինչդեռ` հիփոթեքային 7 - 8 տոկոս վարկը նորմալ չափաբաժին է մեզ համար: Ի վերջո, իմ տղաները պետք է հայրենի եզերքում, հայրենիքում ապրեն և ոչ թե Ռուսաստանի տունդրաներն ու տայգաները զարգացնեն` ՙՀայրենակիցներ՚ ծրագրով՚,- մասնավորում է Դավիթ Սահակյանը: Նա դիմել է վարչության պետ Արմեն Պապյանին, սակայն ՙսայլը տեղից չի շարժվել՚: ՙԾննդավայրս Դիտավան գյուղն է, ուստի` դիմել եմ նաև հաշվառման վայրիս համայնքապետին ու ավագանուն, որպեսզի քվեարկեն ու գոնե 1000 քառ. մետր տնամերձ հողամաս հատկացնեն իմ չորս որդիների համար հնարավորության սահմաններում տուն կառուցելու համար, սակայն այդտեղ էլ մերժեցին` պատճառաբանելով, թե ՀՀ կառավարության որոշում կա, ըստ որի` պետք է աճուրդային եղանակով մասնակցել ... Մինչդեռ` ՀՀ կառավարությունից համայնքապետարանը լրավճար է ստանում, նաև` մեր 12 անձինց բաղկացած ընտանիքի հաշվին` բացի իմ 6-անձյա ընտանիքից, նաև եղբորս ընտանիքն ու մայրիկս: Իսկ ժամանակին գյուղի բոլոր երիտասարդներն անվճար տնամերձ հողամասեր են ստացել՚:
Դիտավան գյուղը ներառված է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում և բավական լուրջ ծրագրեր են իրականացվում համայնքում, եթե չեմ սխալվում մոտ 585 մլն դրամի շրջանակներում: Գյուղապետարանի շենքն են հիմնադրել, դպրոցի նոր շենք է կառուցվում: Այդ իսկ պատճառով և շրջանակներում` հաշվի առնելով նաև, որ գյուղի ժողովրդագրական պատկերը բացասական կորագծով է, այսինքն` այս տարի դպրոց է հաճախել ընդամենը երկու երեխա, ընդ որում` ներգրավելով նաև հարակից համայնքները: Ստացվում է, որ իմ չորս տղաները կարող են երկու դասարան կազմել: Այդ առումով` ես նաև դպրոցի տնօրենի ուշադրությունն եմ հրավիրում, թեկուզ ինձ համար աշխատատեղ ստեղծելու պայմանով` օժանդակեն մեր երիտասարդ ու բազմանդամ ընտանիքին: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի տնօրինությանն, ի դեպ, հիմնադրամի Տավուշի մարզի գրասենյակը գտնվում է հենց Դիտավանի նորոգված գյուղապետարանի շենքում: Իրենք տեղեկացված են մեր խնդրի մասին, սակայն որևէ արձագանք, պատասխան չկա: Առաջիկայում` նոր մարաթոն կլինի, նոր գումարներ կհավաքվեն, սակայն մեր բազմազավակ ընտանիքի խնդիրը համարելով անհատական չեն ուզում լուծել՚:
Սահակյանները գրավոր դիմել են նաև ՙՎիվա Սելլ՚ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին. ՙնամակը երեխայիս ձեռքով է փոխանցվել նրան` Իջևանում այցելության ժամանակ, սակայն մեկ ամիս հետո ներողամտությամբ պատասխանել են, թե չեն կարող օգտակար լինել: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է նաև ընտրատարածքից գործարար պատգամավոր Միքայել Վարդանյանին, սակայն նա, որ բազում ու բավական լուրջ ծրագրեր է իրականացնում, հիմնականում` համայնքապետերի միջոցով, չի պատասխանել այդ նամակներին՚: Դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նմանատիպ բազում նամակներ են հասցեագրվել, սակայն որևէ պատասխան չկա: Արդյունքում` Դավիթ Սահակյանի չորս անչափահաս որդիների անշարժ գույք ունենալու խնդրի լուծումն անորոշ վիճակում է: ՙԵս պատրաստվում եմ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Տավուշի մարզկենտրոն այցելած յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի ու նախարարի, պատգամավորության թեկնածուներին` բոլորին դիմել այս հարցով: Իմ օրինակով, ես խիստ կարևորում եմ սահմանամերձ տարածքներն ամուր պահելու խնդիրը՚,- եզրակացրեց Դավիթ Սահակյանը:
Մնում է, որ հայրենի կառավարությունը կամ համապատասխան գործունյա ու կարող մարդիկ համապատասխան քայլ անեն այս ընտանիքը հայրենի եզերքում ամրապնդելու համար:

Tuesday, November 29, 2011

ՀՀԿ-ականները` հանուն ԲՀԿ-ի

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանին հարցրեցինք, թե ինչո?վ էր պայմանավորված Սպիտակում ՀՀԿ-անների հեռացումը իշխող կուսակցության շարքերից: Պարզվում է. ՙԿանոնադրական և կարգապահական խնդիրների պատճառով՚: Հավելեցինք, թե որքանո?վ են հավաստի տեղեկությունները, որ նրանք իրականում աշխատել են, գործել` ի նպաստ կոալիցիոն մյուս կուսակցության, ,,Բարգավաճ Հայաստան,,-ի, Հովհաննես Սահականը նշեց, թե ,,Կարևոր չէ, թե որ կուսակցության օգտին են աշխատել, այլ հարցն այն է, որ իրենք կանոնադրական կարգապահությունն են խախտել: Ամեն ինչ նորմալ է, իր բնականոն հունով առաջ է գնում, քաղաքական պրոցեսներ են ...,,:

Ըստ ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի որոշման` նախկին ՀՀԿ-ականներ Սիմոն Պապոյանի և Վարուժան Ապրեսյանի հետ զրուցեցինք: Երկուսն էլ միաբերան հավաստեցին, թե իրենք տեղյակ չեն եղել ո’չ նիստից, ո’չ նման որոշումից, երկուսն էլ` միաբերան պնդում էին, որ իրենք եղել, մնում և շարունակելու են լինել ՀՀԿ-ական:
Ավելին` Սիմոն Պապոյանի հավաստմամբ. ՙԵս ավելի շատ բան եմ արել ու ավելի լավ Հանրապետական եմ, քան մերօրյա նորելուկները: Հանրապետականի համար ինչը որ ի սրտե արել եմ, չեմ փոշմանում և շարունակելու եմ այդպես: Ոչ թե նորելուկների պես, որ կայացած մարդկանց հասցեին ցեխ են շպրտում և անվանարկում: Ով ինչ ուզում ա ասի, ես եղել ու մնալու եմ Հանրապետական: Իրենք իրենց մեջ որոշում են կայացրել` հեռացրել են: Դա ոչինչ չի նշանակում: Ես ՀՀԿ-ական եղել, ՀՀԿ-ական էլ մնալու եմ ...՚:
Վարուժան Ապրեսյանի կարծիքով, իրենք որոշ նիստերի չեն մասնակցել, դրա համար էլ հեռացվել են կուսակցությունից: Նա զարմանքով ժխտեց խոսակցությունները, թե նաև ինքն իրականում ԲՀԿ-ի համար է աշխատել: ՙՆման բան չկա, ես շարունակում եմ մնալ ՀՀԿ-ական: Ժամանակին գտել եմ, որ դա լավ կուսակցություն ա ու մտել եմ դրա շարքերը՚: Իսկ երբ հարցրեցինք, թե գոնե գիտեն, ո±վ է Գարեգին Նժդեհը, պատասխանը հետաքրքիր էր. ՙՄեր պայքարին մասնակցած, մեր ..., դե Նժդեհն ա, էլի, ո±վ չգիտի: Վերջերս նրա քանի ամյակն էր, չեմ հիշում ուղղակի՚:
Առաջիկա համապետական ընտրություններում նրանք, պարզվում է, շարունակելու են աշխատել ՀՀԿ-ի համար: ՙԻնձ չեն հարցրել, ես համաձայնություն չեմ տվել, որ հեռացրել են: Կապ չունի հեռացրել են, թե չէ, ես մնում եմ ՀՀԿ-ական՚,- բարկանում է Վարուժանը: Պարզվում է, նա 2005 թ.-ից է ՀՀԿ-ական, իսկ Սիմոն Պապոյանն` իր խոսքերով, առաջիններից մեկն, անձամբ Անդրանիկ Մարգարյանից է ստացել անդամատոմսը: ՙՆա է եկել մեր մոտ ժողով արել, վարչապետ ժամանակ, կուստոմսերն ա բաժանել՚,- մանրամասնեց Վ. Ապրեսյանը: Նա հարգում ու սիրում է բոլորին անխտիր:
Մի խոսքով, մեր լրագրողական հետաքրքրություն - հետաքննությունը, եթե կարելի է այդպիսին համարել, թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀԿ-ի շարքերում շփոթվածություն կա կամ` ժամանակի կուսակցության հերոսը համարվելու սին հույսերի համար զուր պայքար: Կարող է պատահել նաև, որ Հովհաննես Սահակյանն իր կուսակցական տարածքային կառույցի ղեկավարի գործունեությունն ընդգծելու համար է, որ նվիրյալ ՀՀԿ-ականներին հեռացրել է կուսակցության շարքերից, քանզի գոնե յոթից երկուսն իրենց անձնուրաց ՀՀԿ-ականներ են համարում ու անդրդվելի են իշխող կուսակցության օգտին աշխատել - ծառայելու հարցում: Այս պայմաններում առաջիկա համապետական ընտրություններում իրականում ի±նչ արդյունքներ կարձանագրի Հանրապետական կուսակցությունն` առավել պարզ կերևա առաջիկայում:
Մի բան է թերևս հստակ, որ Հայաստանում կարծես նախախնամվում է մի սովորույթ, որ յուրաքանչյուր իշխող կուսակցության տասը տարվա իշխանությունը համարվում է առավելագույնը: Վերադարձի դեպքում կարծես պաշտպանություն կա, ինչպես` Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում:
Գուցե ՀՀԿ-ն փորձի քաղաքական այդ ուղի±ն, այնժամ` մի բան կստացվի ....
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ցեղասպանության պես մի բան ...

Մարդու պտղաբերության կենտրոնը Երևանում գործում է Գենետիկայի հանրապետական կենտրոնի տարածքում: Կենտրոնի տնօրեն, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի բնորոշմամբ, այսպես աշխատանքներն ավելի համապարփակ են կազմակերպվում: Կենտրոնն առանձին իրավաբանական անձ է, իսկ Գենետիկայի կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի` ինֆեկցիաների, հորմոնալ, գենետիկ բուժհետազոտությունները: Հիվանդների համար էլ շատ հարմար է: Էդուարդ Համբարձումյանի հետ զրուցում ենք վերարտադրողական բժշկության, ոլորտի խնդիրների ու անելիքների մասին:
- Պարոն Համբարձումյան, մեր հանրապետությունում շա?տ են պտղաբերության խնդիր ունեցողները, որ կա նման կենտրոնի գործունեության անհրաժեշտություն:
- Պատկերացրեք` այո’: Աշխարհում է դա լուրջ խնդիր` բնակչության 10 - 14 տոկոսն ունի նման խնդիր, հիմնականում 16 - 44 տարեկանները` վերարտադրողական հասակում և առաջին հերթին կանայք: Ամբողջ աշխարհում, եթե նման խնդիր ունի յուրաքանչյուր տասներորդ ընտանիքն, ապա Հայաստանում այդ ցուցանիշն ավելի բարձր է` մեզ մոտ տարբեր խմբերում այն 16 -18 տոկոս է կազմում, այսինքն` գրեթե յուրաքանչյուր վեցերորդ զույգը երիտասարդ տարիքում անպտղության խնդիր ունի: Որն ի?նչ աստիճանի` դա այլ խնդիր է: Պահանջարկը շատ է և այդ պատճառով է, որ ստեղծել ենք Վերարտադրողական բժշկության ասոցիացիան: Ես և’ Եվրոպայում, և’ Միացյալ Նահանգներում եմ աշխատել` աշխարհի ամենահայտնի բժիշկների հետ: Երբ վերադարձա` նկատեցի, որ Վերարտադրողականը` որպես բժշկության առանձին ճյուղ, Հայաստանում չի գործում: Մեկ - երկու` ցաքուցրիվ բաժանմունքներ կային: Մինչդեռ` սա նախևառաջ սոցիալական հիմնահարց է, դեմոգրաֆիկ, վիճակագրական, պետականության անվտանգությանն առնչվող խնդիր, որովհետև եթե այս վիճակը շարունակվի, ապա միայն անպտղության խնդրի պատճառով 45 տարի հետո Հայաստանը 1,5 մլն բնակիչ կունենա: Ցեղասպանության պես մի վտանգ է սա, որ սպառնում է մեզ:
- Դրա առաջացման համար ի?նչն է պատճառ հանդիսանում:
- Մի շարք սոցիալական և բժշկական խնդիրներ: Մենք` իհարկե, զուտ բժշկական միջամտությամբ ենք զբաղվում: Պատճառները շատ են` 22-ը կանանց մոտ, 18-ը` տղամարդկանց: Դրանք` հորմոնալ, ինֆեկցիոն խանգարումներն են, որոնք տղամարդկանց մոտ 30, իսկ կանանց մոտ` 40 տոկոս են կազմում: Ընդամենը 10 - 15 տոկոսի դեպքում չգիտենք պատճառները, գիտությունը դեռ չի կարողանում պարզել: Հասարակության դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար է, որ որոշեցինք ասոցիացիա ստեղծել: Պետական դռներն, իհարկե, թակում ենք, բայց առայժմ կարծես լավ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Մեր` հասարակական ուժերով ու արտասահմանյան գործընկերների խորհրդատվությամբ առաջ ենք շարժվում: Ուզում ենք` Հայաստանում վերարտադրողական բժշկությունը բարձրացնել պատշաճ մակարդակի: Նաև` շատ հայազգի բժիշկներ կան այս ոլորտում, ովքեր հաջողությամբ գործում են Մոսկվայում, Լոս Անջելոսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Ժնևում և այլուր, նրանք են օգնում:
- Պատճառների թվում որքա?ն տոկոս են կազմում էկոլոգիական խնդիրները:
- Հետաքրքիր հարց է, մեկ ամիս առաջ մեր տարեկան կոնֆերանսին հրավիրել էինք արտասահմանյան մասնագետի, ով այդ թեմայով զեկուցում կարդաց: Սարասփելի թվերի ու փաստըերի մասին լսեցինք, թե ինչպես կարող է էկոլոգիայի խնդիրն անդրադառնալ վերարտադրողական բժշկության, մասնավորապես` անպտղության խնդրի առաջացման վրա: Մի խոսքով` մենք շրջապատված ենք հազարավոր նյութերով, որոնք ազդում են մարդու վերարտադրողական բջիջների վրա:
- Անպտղության խնդրում բուժման մերթոդը ո?րն է` փոխպատվաստո?ւմը, գուցե` փոխանակ մայրերի ներգրավո?ւմը ...
- Ամեն ինչը, որ անհրաժեշտ է հիվանդին` սկսած հասարակ խորհուրդներից, վերջացրած` թեթևակի բուժումներն` ինֆեկցիաների ուղղությամբ, մի քիչ ավելի խորացված բժշկություն` հորմոնալ խանգարումների դեպքում: Պատահում է արհեստական էսեմինացիա կամ արտամարմնային բեղմնավորում: Հետազոտում ենք խորությամբ և ըստ այդմ` բուժում: Փոխնակ մայրերով շատ չենք զբաղվում, նոր օրենքներ են ընդունվում, առայժմ հետևում ենք դրանց քննարկման ընթացքին:
- Այնուամենայնիվ` Ձեր բուժմիջամտությունը դեղորայքայի?ն, թե` գործիքային է:
- Մեծամասնությունը հիմնականում դեղորայքային է, իսկ էսիմինացիայի դեպքում փոքրիկ, ինվազիվ միջամտություն է կատարվում` մշակում հատուկ տեխնոլոգիաներով և միջոցներով, որպիսիք կան, օգտագործվում են արտերկրում: Կամ` կատարում ենք ներարգանդային էսիմինացիա:
- Ի?նչ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում:
- Ունենք երեք բժիշկներ և քույրեր: Իսկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաև Հանրապետական ծննդատան` Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկալոգիայի կենտրոնի բուժսարքավորումներից: Ասոցիացիայի միջոցով` տարբեր բուժկենտրոններում ենք կենտրոնացնում վերարտադրողական բժշկությունը: Շուտով նաև Ղարաբաղում ենք ցանկանում նման կենտրոն բացել` ընդլայնել շրջանակները:
- Ձեր տվյալներով` որքա?ն եք գնահատում անպտղության դեմ ՙպայքարի՚ արդյունավետության գործակիցը:
- Անհամեստ չհնչի, բայց Հայաստանում ոչ մեկը չի օգտագործում այն նյութերն ու մեթոդները, որոնք կիրառվում են արտերկրի հայտնի կլինիկաներում և` մեզ մոտ: Դրա հաշվին է, որ ծառայությունները փոքր-ինչ թանկ են, բայց խիստ որակյալ` ինչպես Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Կարող եմ մինչև 75 տոկոս արդյունավետության գործակից նշել, բայց դա միջին ցուցանիշը չի լինի: Բուժման ընդհանուր կուրսում պատահում է, որ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ հետազոտություն կատարել:
- Անպտղության խնդիրներով դիմում են ամուսնական զույգերո?վ` թե յուրաքանչյուրն առանձին և ինչպե?ս են գտնում այս կենտրոնը:
- Որպես օրենք` դիմում են զույգերով: Եթե միայնակ կին է` առանձին: Ի վերջո, երեխա չունենալը զույգի խնդիրն է: Մենք երկուսին միասին ենք բուժում: Հիմնականում` հիվանդն է հիվանդ բերում: Հեռուստատեսային եթերով կամ պարզապես ԶԼՄ-ներով են իմանում մեր գործունեության մասին: Շատերն էլ` ուղղակի չգիտեն, որ վերարտադրողական բժշկությունը վաղուց առանձին ճյուղ է ու այլևս ո’չ ուրոլոգի, ո’չ գինեկոլոգի, ո’չ այլոց խելքի բանը չէ:
- Հետաքրքիր է, եթե ամուսնու կամ կնոջ մոտ բացահայտվում է ինֆեկցիոն հիվանդություն, դա ավելի շատ հանգեցնում է երեխայի ծնունդի?, թե` ամուսնալուծության:
- Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Մեզ դիմողների թվում շատ - շատ են այս կամ այն ինֆեկցիա ունեցողները, պատկերացնո?ւմ եք, որ բոլորն այստեղից հեռանան ամուսնալուծության տրամադրվածությամբ: Ընդհակառակը` այնպես ենք անում, որ ընտանիքն ավելի ամրանա: Կասկածանքներով գալիս են մեզ մոտ` և’ բուժում ենք, և’ հաշտեցնում, և’ ամեն ինչ անում, որ ընտանիքում նոր երեխայի ծնունդ գրանցվի: Մի քիչ` կարող է ճշմարտությունն ուղիղ չասենք, բայց այնպես է մատուցվում, որ ընտանիքը չքայքայվի: Շատ խնդիրներ ուղղակի կապ չունեն սեռավարակների հետ: Չամուսնացած աղջիկների մոտ էլ կարող են լինել նման խնդիրներ:
- Իսկ հետաքրքրվո?ւմ եք Ձեզ դիմողների հետագա ճակատագրով: Գուցե` ցանկալի ծնունդներն անվանակոչվում են նաև բժիշկներիդ անուններով:
- Մենք որ չհետաքրքրվենք, իրենք մեզ գտնում են: Երեխայի հետ գալիս, շնորհակալություն են հայտնում, նկարներն են ուղարկում, ոգևորիչ - հուզիչ տեսարաններ են ստեղծում, բժիշկներին աստվածացնում: Այո’, կան նաև դեպքեր, որ երկար սպասված երեխային անվանակոչել են բժիշկների անուններով, հատկապես` աղջիկներին:
- Ունե?ք կարգախոս որով առաջնորդվում եք:
- Այո’, ՙԱպագան այնտեղ է, ուր ուղղված են մեր հայացքներն այսօր՚: Մենք աշխատում են ճիշտ ուղղությամբ` ոչ միայն մեր հայացքներով, այլև` ուղղորդում ու ճիշտ օգնությունը ժամանակին ենք մատուցում:

Անհատ քաղաքացիներն ակտիվանում են

Տեղի ունեցավ ,,Անհատ քաղաքացիների միության,, ԱՔՄ անդրանիկ հավաքը, որի պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է, գործելաոճով միմյանցից չտարբերվող իշխանությունները: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ միության աշխատանքները համակարգող սոցիալիստ Իշխան Թովմասյանի, անհատ քաղաքացիներին անհրաժեշտ է միավորվել, համախմբվել: Դիմադիր և ընդդիմադիր ուժերից իրենք տարբերվելու են բարձրացված հարցերով և մարտավարությամբ: 




Նրա կարծիքով, կոսմետիկ փոփոխությամբ Ընտրական օրենսգիրքը չի կարող երաշխավորել ազատ և արդար ընտրություններ: Պահանջել են, պահանջում են և պահանջելու են, որ խորհրդարանական ընտրություններում չլինի մեծամասնական ընտրակարգը: Հանրապետության իշխանությունների վերին էշելոններում տեղի ունեցող վերջին ՙկադրային մայմունությունները՚ ժողովրդին ոչինչ չեն տա. ՙԹող իմանան. կադրային կոսմետիկ փոփոխությունները չեն փրկելու ոչ մեկին՚: Պետք է վերանայվի ընտրագրավը, որովհետև դրա հետևանքներից է ընտրակաշառքը, որ արտահայտվում է հենց մեծամասնական ընտրակարգով օլիգարխիկների մասնակցությամբ: Արդյունքում` ԱՔՄ-ը, համաձայն կանոնակարգի` հետևողական է լինելու այս հարցերում ու նաև բարձրաձայնելու է լեռնահանքահումքային ոլորտում թալանը կանխելու խնդիրը: Սոցիալիստական համակարգի կողմնակից ու համախոհ առավելագույնը 9 անդամներ կգլխավորեն Անհատ քաղաքացիների միությունը: Համագործակցելու են ՀԿԿ-ի և ՙՀայ ազգային փրկության՚ կոմիտեի հետ:
ԱՔՄ քարտուղար Ժաննա Իսրայելյանի կարծիքով, իրենց գաղափարական հիմքը սոցիալիստական գաղափարախոսությունն է և սոցիալիստական համակարգի հաստատումը: Եկել է ելքի ժամանակը, ուստի` ակտիվ քարոզչություն են ծավալելու յուրաքանչյուր անհատի միավորման համար:
Հավաքին մասնակցում էին նաև անհատներ տարբեր քաղաքական ուժերից և պարզապես քաղաքագետներ: Նրանցից իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով էլ` իշխանությունները կարծում են, որ 1 մլն-ից ավելի մարդ ակտիվ չեն, որովհետև զբաղված են ակտիվ տնտեսվարությամբ, և դրանից է հետևում, որ գործազրկության ցուցանիշը պաշտոնական վիճակագրությամբ կազմում է ընդամենը 6 տոկոս, մինչդեռ` Հայաստանում իրենց աշխատանքով ապրող մարդիկ ստեղծում են ներքին արտադրանքի ծավալի միայն 30 տոկոսը: Իսկ օլիգարխներն անցած 18 տարիների ընթացքում ստացել են շուրջ 80 մլրդ դրամի շահույթ և այս ֆոնին պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի 4 մլրդ սեփականության առկայությունն` ըստ մամուլի: Ըստ նրա, Սամվել Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող ՙԱլեքս Գրիգ՚ ՍՊԸ-ն խոշոր հարկային վճարող է, ոչ թե ամենամեծ հարկատուն: Ստվերի դեմ պայքարը պետք է տարվի ընդամենը յուրաքանչյուր ապրանքի գնի վրա ավելացված 20 տոկոս ԱԱՀ-ի գումարը պատշաճ փոխանցելու միջոցով: Մինչդեռ` Հայաստանի քաղաքացին չունի որևէ լծակ պետական կառավարման համակարգը վերահսկելու համար: Անհրաժեշտ է, որ աշխատանքով ապահովված լինի բնակչության մեծամասնությունը, ինչն ամրագրված չէ երկրի գլխավոր օրենքով` ՀՀ Սահմանադրությամբ:
Վերջում` ցավո’ք, Իշխան Թովմասյանը նույնականացրեց սոցիալիստական գաղափարախոսությունն ու` ըստ նրա, դրա ՙսեփականատեր՚ Կոմունիստական կուսակցությունն` ի դեմս Ռուբեն Թովմասյանի:
ԱՔՄ-ի անդրանիկ հավաքին մասնակցում էր նաև ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն, ում համոզմամբ, կապիտալիզմը Հայաստանում չի կարող լուծել տարրական սոցիալական խնդիրը, կապիտալիզմը չունի ապագա և ճգնաժամային իրավիճակում է. ՙՄիևնույն ժամանակ սա պետականության ճգնաժամ է, երբ քաղաքացիները պետությանը չեն վստահում: Յուրաքանչյուր ընտանիք իր վրա զգում է կապիտալիզմի փտած համակարգի վտանգները՚: Համաձայնե’ք, բառերն ու բառակապակցությունները նույն են, ինչպես խորհրդային լճացման տարիներին:
Ռուբեն Թովմասյանը խնդրում և ընկերոջ պես խորհուրդ է տալիս չմոռանալ հայ - ռուսական բարեկամությունը. ՙԵթե Գյումրիից իջեցվի Ռուսաստանի դրոշը, դա կլինի Հայաստանի վերջը՚: Մինչդեռ` Հայաստանին տեր զգացող քաղաքացիներիս կարծիքով, եթե մի դրոշից է կախված մեր երկրի լինել - չլինելը, թերևս` ավելի լավ կլինի իջեցվի այն:

Քաղաքացիական գիտակցությունը շեղվել է

,,Սոցիալիստական կոնֆերանս,, կլոր սեղան - քննարկումները երկու տասնյակից ավելի անգամ բարձրաձայնում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերություններին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի համակարգողն Արամ Մարտիրոսյանն է: Հերթականի հյուրն իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանն էր, ով ներկայացրեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` հանրապետությունում սահմանադրական կարգի վերահաստատման ու հանրությանը գործոն դարձնելու հարցերում:
Ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունը երեք գլխավոր խնդիր չի լուծում` քաղաքացու աշխատանքի, դրանից բխող կյանքի ապահովման և պետական համակարգում ընդգրկվածության: Հայաստան պետությունը զրո պարտավորություն ունի իր քաղաքացիների հանդեպ ու մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: ՙՀասարակական կարծիք պետք է փոխվի՚,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը, որ ՙհամակարգը ծառայի անհատին, ոչ թե` հակառակը՚: Աշխատանքով բարեկեցություն ապահովելու մարդու իրավունքը դեռևս 13-րդ դարում է ձևավորվել և դրա մասին պետական ակտեր են ընդունվել: Այն ժամանակ գիտեին, որ բոլորը պետք է ունենան ազնիվ աշխատանքով ապրելու իրավունք: Մինչդեռ 21-րդ դարի Հայաստանում պետությունն այդպիսի էֆեկտիվ պարտավորություններ չի ստանձնում, իսկ քաղաքացիներն, իհարկե բողոքում, անիծում, արտագաղթում են, սակայն ֆունդամենտալ խնդիրը, որ մարդու արժանապատվության հետ է կապված` չի լուծվում, ըստ Անդրիաս Ղուկասյանի, մի պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում չկան այն ուժերը, որոնք այս խնդիրն առաջնային կհամարեն և քաղաքացիներին կօգնեն իրենց իրավունքներն իրացնելու հարցում: Իսկ հասարակությունն ինքնագիտակցությամբ ապրում է հետ անցյալում:
Քաղաքացիական գիտակցությունն, ըստ Անդրիաս Ղուկասյանի, շեղվել է իր բնականոն վիճակից և իշխանությունների կողմից որպես գործիք են օգտագործվում Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանությունը և այլ նման բաներ: Այս խնդիրներն են իշխանություները մշտապես ներկայացնում հանրությանը որպես պետության հիմնական հարցեր: Մինչդեռ այն խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց կյանքի որակներին, իշխանությունները միշտ առաջարկում են` համբերել, եղածով բավարարվել, մինչև գան ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ էության, Հայաստանի Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն պիտի հայթայթի իր ապրելու համար անհրաժեշտ միջոցներ: Իշխանությունները համոզում են հասարակությանը, որ քանզի երկիրը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում, հասարակությունը պետք է հանդուրժի ՙէժան աշխատուժի՚ կարգավիճակը: Մինչդեռ` եթե երկիրը անբարենպաստ պայմաններում է գտնվում, ապա ինչպե±ս է, որ հասարակության մի մասն ապրում է ճոխության մեջ, իսկ մյուսն` աղքատ վիճակում կամ` դրա եզրին: Դա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, փորձ է արվում ներկայացնել որպես բևեռացում: Իրականում` ամեն ինչ արվում է, որ որոշ անձանց անվերջ հարստանալու իրավունքը հասարակությունը պարտավորվի լեգիտիմ ճանաչել, անկախ այն բանից, թե հասարակությունն ինչպես է ապրում. պատերազմի, թե` արտաքին մարտահրավերների մեջ է և այլն: Այս մթնոլորտն իր բացասական հետևանքներն է թողնում քաղաքացիների վարքագծի վրա ...
Արդյունքում` հասարակությունը կորցրել է վստահությունը պետական ինստիտուտի նկատմամբ: Սա պետականությանն ուղղված մարտահրավեր է և այստեղից է բխում անհրաժեշտությունը, որ քաղաքական այնպիսի գործընթաց նախաձեռնվի, որը հանրապետությունը ետ կվերադարձնի քաղաքացիներին: Խնդիրը լավ կամ վատ իշխանությունները չեն, այլ` հանրապետությունից քաղաքացու օգտված լինելը: Հայաստանում պետություն հիմնադրելու բոլոր փորձերը եղել են քաղաքական ուժերի մենաշնորհը: Իսկ քաղաքացիների համար օրինական երկիրը պատկերանում է կատարած յուրաքանչյուր ՙխախտումի՚ համար օրենքը ձեռքին տուգանող տեսուչի տեսքով: Սա ավելի է խորացնում պետություն - քաղաքացի անջրպետը: Պետական ինստիտուտը կառավարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր տարրական գրագիտություն չունեն: Այդ առումով քաղաքացիները պիտի ներգրավվեն պետականաստեղծ գործընթացի մեջ: Հայաստանի քաղաքացիները կարող են համախմբվել և որոշել հիմնադրել նոր հանրապետություն և դրա համար պետության սանկցիա անհրաժեշտ չէ: Կարող են ստեղծել պետականաստեղծ քաղաքական պրոցես, որն ուղղված կլինի` և’ իշխանությունների, և’ անօրինական կարգը փոխելուն` լեգիտիմ, օրինական դաշտում:

Monday, November 28, 2011

Պաշտոնանկները

ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՔԾ քննիչ Գևորգ Գևորգյանը: Այս քննիչի վարույթում էին գտնվում ՀԱԿ-ի երիտասարդ յոթ ակտիվիստների, ինչպես նաև` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործերը:


Ըստ մեր տեղեկությունների` օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը: Նրա ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը: Ըստ որոշ տեղեկությունների` Տիգրան Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների` պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը: Մեկ այլ տարբերակով, նա այս պատմության մեջ ՙքավության նոխազ՚ է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին:
ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը բավական անակնկալ նոր նշանակում էլ է կատարել. Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության պետի պաշտոնին է նշանակել ՀՔԾ Հատուկ կարևորության գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանին, ով Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավարն էր:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում ճանաչում են Սուրիկ անունով: Նա այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր: Պարզվում է, այդ տեղում հայտնվելու համար նա կարգին ՙմաղարիչ՚ է արել վերևներում, սակայն հետո, երբ նշանակվել է` միանգամից սկսել է տնավորվել: Նախ` միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: Ասում են` նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը` Սուրիկը, բավական տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես` նա մասնաբաժին ունի Ազատության հրապարակում գտնվող ՙԱտլանտիկ՚ սրճարանից, որը ժամանակին պատկանում էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին, ով պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանապետն ասել է, թե բոլոր ՙտուրիստ՚ ու ՙանշարժ գույք՚ բարձրաստիճան ոստիկանները կհեռանան:

ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության դրոշը Բիբլիական լեռան գագաթին

ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է ընդունել այն մասին, որ ՙՀայաստանի ալպինիզմի և ժայռամագլցման հանրապետական ֆեդերացիայի խումբը` նախագահ Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, կազմակերպել էր վերելք հայերի սրբության սրբոց Բիբլիական Արարատ լեռան գագաթ: Արշավախմբի ոչ ստվար կազմում է եղել նաև ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության անդամ, ազնվագույն հայրենասեր Վաչե Ազատյանը` մեր Ալիկը: Անտեսելով եղանակային վատ պայմանները խումբը Արաչատի գագաթ է հասել հենց սեպտեմբերի 21-ին, որտեղ էլ մեծագույն հպարտությամբ մեր սիրելի Ալիկը պարզել է կուսակցության դրոշը` դրոշ, որ կուսակցության անդամ յուրաքանչյուր հայորդու համար այդօրվանից համարվում է սրբագործված ու նվիրական մասունք: Շնորհակալություն քե’զ, սիրելի եղբայր: Հերոսական արարքի նման քո քայլը հարստացրեց մեր կուսակցության պատմության էջերը՚:


Մենք հանդիպեցինք Վաչե Ազատյան` Ալիկի հետ ու նա պատմեց, որ մասնակիցները 21-ն են եղել` ոչ միայն հայեր, այլև ռուսներ, շվեդ և ուղեկցողը` քուրդ Բուրանը: Սուրբ լեռը բարձրանալն իհարկե ՙխաղ ու պար՚ չէ, Ալիկի բնորոշմամբ, վերջին մետրերին շատերն էին սայթաքում, ուժասպառ ընկնում, բայց գագաթի ձգողական ուժն այնքան ազդու էր, որ կարծես ձգում էր դեպի իրեն և ուժ տալիս այնտեղ հասնելու համար: Բոլորն են հոգնել, սակայն ամեն ինչն սկզբից ...
Նախ` միկրոավտոբուսներով հասել են մինչև 2200 մ բարձրությունը: Այդքանն է հաղթահարելի ավտոմեքենաով, որտեղ հանդերձները փոխել, իրերը բեռնել են ձիերին և սկսել վերելքը: ՙՄինչև 3400 մետրն առանձնապես դժվար չի՚,- պատմում է Ալիկը,- ՙչտեսնված լավ եղանակ էր, արև: Վրանային ճամբար ստեղծեցինք, քեֆ - ուրախություն կազմակերպեցինք, քանի որ խմբում տարբեր ներուժի մարդիկ կային, ամբողջ վերելքի ընթացքում երկու տեղ ճամբարում գիշերեցինք: Քրդերին երգացրեցինք ...՚:
3400 մ-ից սկսվում է համեմատաբար դժվար վերելքի հատվածը` ժայռերի միջով, տրորած ոտնուղով, մինչև` 4100 մետրը, որտեղ եղանակն արդեն ցուրտ է. ՙԿարկուտ ու ձյուն եկավ, գիշերվա կեսին արթնացանք և շարունակեցինք հաղթահարել մնացածը: Շատ էինք ուզում, որ ձյուն գար, որպեսզի հավերժական ձյան, սառույցի հատվածում առանց ՙկոշկաների՚ կարողանայինք բարձրանալ: Լուսարձակները ճակատներիս, ձյան ու բուքի պայմաններում, երբ արահետն էլ չէր երևում` քուրդ Բուրանի ուղեկցությամբ, շարունակեցինք: Ըստ էության, ճանապարհը կորցնելու վտանգ էլ չկա՚:
4100 մ-ից մինչև Արարատի գագաթ` 6,165 մետրը 6 ժամում են հասնում: Բուն սառցադաշտում` հավերժական ձյան վրա արդեն լույսը բացվում է, սուրբ լեռն է ուժ տալիս:
Արդեն գագաթում շատերն են արտասվում, նաև Ալիկը: Երազանքի իրականացման գագաթնակետին բոլորն են հագուրդ տալիս զգացմունքներին. ՙԱրևը գագաթն ի վեր բարձրանում էր, վերջին 20 - 30 մետրն արդեն վազում էինք: Միտքը, որ երազանքդ կատարվում է, լրացուցիչ ուժ ու եռանդ է տալիս: Բոլորն այնժամ ուրախանում էին, կոնյակները հանել ցնծում էին, և այդ պահին էր, որ պարզեցի ՙԺողովրդավարական ուղի՚` մեր կուսակցության դրոշն ու բոլորը միահամուռ ծափահարեցին, իսկ երբ իմացան, որ սա երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի ստեղծած կուսակցության դրոշն է, ոգևորվածությունն ու ծափահարություններն ավելի բուռն դարձան: Շատերը լուսանկարվեցին մեր կուսակցության դրոշի ներքո: Հետո` իհարկե, եռագույն մեծ դրոշը պարզեցինք, որի վրա նշված էր ՙՀայաստանի Հանրապետության 20՚ գրությունը: Դա հենց սեպտեմբերի 21-ին էր` Անկախության օրը: Ռուս ընկերն էլ փորձեց Ռուսաստանի դրոշը պարզել` քամին թույլ չտվեց: Համախմբված ու հավատով առլեցուն ՙՀայր մերն՚ արտասանեցինք, պարեցինք, ուրախացանք ...՚:
Արարատ լեռը, պարզվում է, տարբեր շերտեր ունի: Միջնամասում ամպի թանձր շերտն է, վերևում` պարզ - պարզ: Արարատի գագաթից տեսանելի են Սիսի նույնքան գեղեցիկ, երկու փոքրիկ գագաթները: Արարատի գագաթից պարզ երևում են երկու Հայաստաններն էլ: Չտեսնված է: Ամպն իր գոտին է կապում սարի լանջին ու կարծես գոտեպնդում նաև նրա բարձունքն ի վեր հաղթահարողներին:
ԺՈւԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանի բնորոշմամբ, ով ներկա էր մեր զրույցին. ՙՄեր Ալիկը Հայաստանի բոլոր լեռնագագաթները բարձրացել է և կարծես հոգու պարտք էր, որ պիտի անպայման Բիբիլականն էլ բարձրանա: Եվ նույնքան նվիրական երազանք ունի հաջորդը Սիսը բարձրանալ: Այդուհետ լիաթոք կասի, որ եղել է Արարատի երկու գագաթներին՚: Ալիկը նաև ԺՈՒԿ-ի հիմնադիր անդամներից է և պատահական չէ, որ նախաձեռնության նախապատրաստական փուլում առաջարկել է մեծ դրոշ տրամադրել սուրբ լեռան գագաթին ծածանելու համար: Ի դեպ, պարզվում է, նաև վտանգավոր էր կուսակցության դրոշը սահմանն անցկացնելն ու ամբողջ ճանապարհին թեկուզ կրծքին փաթաթած տեղափոխելը: Բացի լուսանկարում պատկերված կուսակցության մեծ դրոշից, Արարատի գագաթ է հասցվել և այնտեղ հավերժական քամիներին ու ձյուներին ի պահ տրվել նաև ԺՈւԿ-ի փոքրիկ դրոշը: ՙՇատ շնորհակալ ենք ու երախտապարտ մեր Ալիկին այդ աննախադեպ ակցիան իրականացնելու համար: Հինգ հազարամյա պատմության մեջ մենք կարող ենք հպարտորեն փաստել, որ կուսակցական առաջին դրոշը եղել է ԺՈւԿ-ինը, որ ծածանվել է Բիբլիական սուրբ լեռան գագաթին՚,- եզրակացրեց Վարդան Գրիգորյանը: ՙՄենք Անկախության օրը մենակ չթողեցինք հարազատ Արարատին, որի գեղեցիկ ու գագաթի հղի կնոջ տեսքը հրապուրիչ է բոլոր կողմերից: Իմ երազանքը կատարվեց, ուրախ եմ, ավելի բարիացել եմ, ավելի եմ սիրում մեր ժողովրդին, ավելի հանդուրժողական եմ դարձել: Երևի ավելի եմ մոտեցել Աստծուն` դրանի±ց է՚,- վերջում եզրակացրեց նաև Ալիկ` Վաչե Ազատյանը:

Հայ առաքելական եկեղեցուն որ մնա Հայաստանում կվերադարձնի միջնադարի կարգերը

Հայ առաքելական եկեղեցուն հողի հարկի և գույքահարկի արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ էր դարձել: Մայր Աթոռն արդեն ուղարկել էր հուշարձանների և սուբյեկտների ցանկը, որոնց վերաբերելու է արտոնությունը: Ըստ այդմ` նշվել է 459 հուշարձան, որոնք պետք է հանձնվեն եկեղեցուն:

Ահա այդ 286 կառույցների ցանկը` Մայր Աթոռից ստացված ցանկում ընդգրկված կառույցների տեսակը. հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան` 2 և այլն:
Ինչո?վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք հարկային այդ արտոնությունը նպաստելու հոգևոր այն խնդիրներին, որոնք լուծելու է Մայր Աթոռը: ՀՀ կառավարությունը պետք է հստակ կողմնորոշվի, թե, օրինակ, մոմի արտադրության արտադրամասում արտադրվում են միայն ծիսակա?ն արարողությունների համար մոմեր, թե` դեկորատիվ մոմեր նաև հարսանյաց հանդեսների համար, որոնք կոմերցիոն նպատակով կարող են վաճառվել:
Պարզվում է, Հայ առաքելական եկեղեցուն որ մնա Հայաստանում կվերադարձնի միջնադարի, դրանից էլ առաջ գործող կարգերը, երբ բոլորը հարկատու էին եկեղեցուն. Առևտրականները` փողի, իսկ գյուղացիները` բնամթերքի տեսքով: Երևում է Բենթլի մակնիշի ավտոմեքենա վարելուց անգամ հայ վայ հոգևորականների մտահորիզոնը չի լայնանում և ասենք մանկլավիկ աբեղաներին շուկա ուղարկելիս ու այնտեղից բերված ամենաթանկ, ասենք` խնձորը կծելիս երազում են կողովով բեռնված էշերով ու ջորիներով /խնդրանք` 21011 մակնիշի ավտոմեքենա չհասկանալ - Ժ.Մ./ հերթեր եկեղեցու պատերի տակ ու ձկան խանութի մոտ, ովքեր վզները ծուռ գոռում են. կեցցե’ ՀՀԿ-ն, կեցցե’ Գարեգինը, կեցցե’ Նավասարդը ... Է~, մի գրտնակ չկա? բոլոր աղանդավորներին ու նրանց բուծողներին քշենք Հայաստանից, կեցցե’ Հայ առաքելական եկեղեցին, ամենաարդարադատ եկեղեցին աշխարհում ...

Friday, November 25, 2011

Իջևանյան տեսիլքներ ...

Իջևանի կենտրոնում` շատրվանների հարևանությամբ տարեց մարդկանց հավաքավայրն է: Երբ քաղաքացիներից հարց ու փորձ էինք անում, զգացինք, որ ծերունիներն ակընդետ հետևում են, թե ՙսա ո?վ ա, սրանք ովքե?ր են ...՚: Երբ մենք իրենց ապրուստից հարցրեցինք, իրենք, թե` ՙէն Ազգային ժողովի ջոջն ինչի± հրաժարական տվեց՚: Քաղաքականությունից հոգնած, Իջևանում առիթն օգտագործեցինք հեռավոր այս քաղաքում մարդկանց ապրուստից խոսելու համար: Իջևանում ո?նց ա կյանքը` հարցրեցի. ՙՇա~տ լավ ա, ի?նչ ա եղե~լ՚: Հեգնեցի, թե ՙԿյանքն ուրախ ա, ապրուստը` ձրի?՚: Իրենք էլ իմ հետ ծիծաղեցին, բայց էլի բան չստացվեց, բիձեքը գլուխները կախած ոտքերիս էին նայում:

Վերջապես մեկը մյուսների ասածը լուրջ ընդունելով պոռթկաց. ՙՍաղ վատ ա, սուտ են ասում, թե լավ ա: Ինչի? եք խաբում, ինչի? եք սուտ - սուտ խոսում, էրեխանց գործ չկա, սաղ պարապ են: Թոռս համալսարանն ավարտել ա, չի աշխատում, տեղ չեն տալի, ինչի? մասին ա խոսքը` չեմ հասկանում: Նախադպրոցականի կրթություն ունի, ո?ւմն ա պետք՚: Հետո ծերունիներն սկսեցին վիճել, թե քաղաքում քանի? մանկապարտեզ կա: Հետո էլ` վիճել, թե քաղաքապետի ընտրությունը սուտ բան ա, թե` ճիշտ: Հետո էլ` փորձեցին ինձ ուղղորդել թե ո?ւմ հետ խոսեմ, ո±նց խոսեմ, որ անկեղծ պատասխանեն: Նրանք մատնացույց արեցին տեղի ֆայլաբազարն ու պարապ - սարապ նստած տաքսիստներին: ՙԹոշակի հույսով ապրող ենք, մեզնից ի?նչ ես ուզում՚,- անկեղծացավ Սիրակը, մյուսը` թե ես անուն չունեմ, մոռացել եմ, երրորդի անունն էլ` Մերուժ էր:
ՙԴե, որ գործ ըլի, հնարավոր ա, որ աշխատենք, էլի՚,- գործի հանդեպ էլ հեգնանքով նետեց երիտասարդ Արսենը, որ եղբոր երեխային էր դպրոցից տուն ուղեկցում: Քաղաքապետի ընտրություններով նա չի հետաքրքրվում. ՙԺողովուրդն ի±նչ կարա որոշի: Երևանում կարա իրավիճակ փոխված լինի, բայց Իջևանում գիտե~?ս դեռ որ թվի կարգով ենք շարժվում, է~ ...՚:
Անընդհատ տղամարդկանց ենք խոսեցնում, որոշեցի պարզել նաև Իջևանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունները: Երկու գեղեցկադեմ երիտասարդ կանայք էին կանգնած ու երևում էր, որ պարապ - անկապ զրուցում են, սակայն երբ հարցրեցի, թե ո?նց եք ապրում, սկսեցին անմիտ ծիծաղել` չհակադարձելը դարձնելով անհնարին` ՙԻնչի? վրա եք ծիծաղում` ձեր ապրուստի±, թե` իմ հարցի՚ ու նրանցից մեկն, ով ժամկետային զինծառայողի կին էր, իսկ անունը` ՙգաղտնիքների գաղտնիքը՚ մեկեն զգաստացավ. ՙՉէ, կներե’ք, ի?նչ եք հարցնում՚: Կրկնեցինք ու ստացանք. ՙԴե, ոչինչ՚ հերթական պատասխանը: Մյուս գեղեցկուհին ականջօղները բռնած` կչկչում էր:
Շուկայի մոտ երեք հսկա և հաստավիզ տղամարդիկ էին կանգնած, բայց մկան սրտով, որովհետև երբ հարցրեցի, թե ո?նց եք ապրում, ասացին` հետո?, հավելեցի, թե քաղաքապետի ընտրությունները հետաքրքրո?ւմ են ձեզ, ո?ւմ եք ընտրելու` բացահայտեցին իրենց. ՙԱյ, ցավդ տանեմ, ի?նչ գործ ունենք խոսանք, ընկնենք կրակը, բա մեզ պետք ա?, յաններս քաշած ապրում ենք, ով էշ, մենք փալան՚: Նրանց մի փալանի ապրուստ ցանկացանք ու հրաժեշտ տվեցինք, դա էլ` չհասկացան: Մի կին էլ փորձում էր հեգնել, թե շատ լավ են ապրում, սակայն, երբ ՙբարեմաղթեցինք՚, թե միշտ այդպիսի կյանք ենք ցանկանում, սթափվեց, կարմրեց ...
Իջևանից Երևան և հակառակը երթուղայինները շարժվում են յուրաքանչյուր ՙկլոր՚ ժամը մեկ: Մենք` երեքով, Լալա Գասպարյանի և Գեղամ Գրիգորյանի հետ, թաղեթաղ այնքան էինք շրջել, որ դեպի կենտրոն ետ դարձի ճանապարհն էլ էինք կորցրել ու ի վերջո գլխավոր խմբագրի հետ հանդիպեցինք քաղաքից դուրս, դեպի Դիլիջան մայրուղու եզրին ու Նոյեմբերյան - Երևան երթուղայինով էլ վերադարձանք: Նոյեմբերյանցիների հետ զրույցը շատ հետաքրքիր էր:
Ինչպես ճանապարհի, այնպես էլ` գործընկերներ Լալայի ու Գեղամի իջևանյան սոցիալական և ոչ միայն ... թեմաներով նյութերը կարդացե’ք` հաջորդիվ:

Thursday, November 24, 2011

Բա ինչպե?ս պաշտպանվեն հարկայինի գրոհներից ...


Ըստ հավաստի տեղեկությունների` առաջիկայում խիստ հետաքրքիր իրողությունների ականատեսը կդառնանք: Ինչպես բազմիցս նշել ենք, Սերժ Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է` այսպես կոչված, ,,երիտասարդացնել,, ապագա խորհրդարանականների ցուցակը և այնտեղից դուրս մղել ՀՀԿ-ական ՙհնաբնակներին՚ ու գործարարներին: Իսկ Նեմեց` Ռուբեն Հայրապետյանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո խիստ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել օլիգարխիկների դաշտում:
ՀՀԿ վերնախավը մնացած գործարարներին խորհուրդ է տալիս հետևել Հայրապետյանի քայլին, սակայն ոչ ոք կարծես մտադիր չէ հրաժարվել բաղձալի ,,անձեռնմխելիությունից,,: Բա տենդերներն ինչպե?ս շահեն, բա բիզնեսներն ինչպե?ս պաշտպանեն հարկային գրոհներից, բա արտասահմանյան շրջագայություններն ինչպե?ս կրճատեն: Արդյունքում` շատերը ճանապարհներ են փնտրում Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալու համար:
Պարզվում է, խնդիրն այնքան է հանգուցվել, որ առաջին հայացքից տարօրինակ որոշում է կայացվել: Նրանք, ովքեր կփորձեն խցկվել ցուցակի մեջ, գործ կունենան 6-րդ վարչության հետ: Որոշվել է, որ վերջինս կմտնի ՀՀԿ-ական գործարարների ձեռնարկություններ, կոպիտ օրինախախտումներ կհայտնաբերի, և պատգամավոր - գործարարն այլևս ստիպված կլինի մոռանալ պատգամավորական ցուցակի մասին` շնորհակալ լինելով, որ իր բիզնեսը չեն փակի: Այնպես որ, հարգելի ՀՀԿ-ական օլիգարխիկ ԱԺ պատգամավորները թերևս պիտի ստիպված լինեն օրինակ վերցնել Նեմեց` Ռուբեն Հայրապետյանից, ով քանիցս կրկնում է իր որոշման մասին, իսկ մյուսները կարծես,,էշի ականջում քնած են,,:

Ամեն ինչը գլխիվայր է ...

 ՀՀ կառավարության շենքի մոտ, բանակում զոհված զինծառայողների ծնողների և ,,Բանակն իրականում,, նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկաններն ու ակտիվիստները բախվել են: Ցուցարարները խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարներով իրենց բողոքն էին հայտնում` նշելով, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում միջադեպերի հանգամանքները պարզելու ուղղությամբ, երբ նրանց է մոտեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու հրել նրանցից մեկին:
Ակցիայի մասնակիցներին էր միացել նաև ԱԺ-ում ,,Ժառանգություն,, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ակցիան խաղաղ էր, մինչ այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից սկսեցին դուրս գալ գործադիր իշխանության անդամները: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ուղեկիցների հետ որոշեց անցնել հենց ցուցարարների միջով, իսկ նրա թիկնապահներն ու ոստիկանները, ակտիվիստների փոխանցմամբ, հրեցին նախաձեռնության ակտիվիստներին: Ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել ՙԱմոթ՚, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին սկսեց վանկարկել ՙՏակա’նք, մի հրիր՚: Ալիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել զոհվածների ծնողների և լրագրողների հարցերին և հեռացավ: Քիչ ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները որոշեցին երթ անել դեպի ՀՀ նախագահական նստավայր և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ կառավարության շենքի ժամացույցի մոտ ևս մեկ միջադեպ եղավ: Իրավապահները փորձեցին ձերբակալել Վարդգես Գասպարիին, ով պառկեց գետնին: Միջադեպի ընթացքում ոստիկանները հրեցին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և ակցիայի մի քանի այլ մասնակիցների, իսկ Գասպարիին ուժով նստեցրին մեքենա և տարան ոստիկանություն: Այդուհետ` նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել` իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժ կիրառելու համար իշխանություններին հարմար հայտնի հոդվածով: Մինչդեռ` իրականում Վարդգես Գասպարին երկու ձեռքերը միացրել էր իրար և ինքն էր բարձրաձայն ասում, թե ձեռքերիս ձեռնաշղթա հագցրեք և տարեք ուր ուզում եք:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել բանակում տիրող վիճակի դեմ հանդես եկողներին և անգամ սպառնացել, թե այլ միջոցների կդիմի: Սա թերևս նրա ցուցումներով ու ոստիկանության միջոցով կազմակերպված ակցիա էր, սակայն այն դժվար թե թուլացնի առկա լարվածությունը:
Հայաստանի իշխանություններն ու ՊՆ ղեկավարությունը` ոստիկանության հետ, եթե ուզում են ինչ որ կերպ մեղմել լարված վիճակն ու խնդիրն առավել քան չհանգուցել, ապա դրա համար թերևս նպաստավոր կլինի բանակում կատարված սպանությունների շուտափույթ բացահայտումը, մեղավորների հրապարակային պատժումն ու անցանկալի, ողբերգական նոր դեպքերի ամեն գնով կանխումը: Այլապես` Վարդգես Գասպարիի հանդեպ քրեկան գործ հարուցելով` բանակում խաղաղ պայմաններում զոհվածների պաշտպանների թիվը չի նվազի, ոչ էլ` պայքարի ուժգնությունը կթուլանա: Այլապես` ստացվում է այնպես, որ Վարդգես Գասպարին ձերբակալվում է, իսկ մարդասպանները շարունակում են ծառայել բանակում: Հետաքրքիր իրավիճակ է, այնպես չէ?: Մարտի 1-ին ՙՉերյոմուխա՚-ով սպանություն կատարած 4 ոստիկաններն էլ են քաղաքում կարգ ու կանոն հաստատում, բանակում զինվոր սպանած սպաներն ու զինվորներն էլ: Փաստորեն` մարդասպան է պետք լինե?լ նորմալ կենսագործունեությունն ապահոված շարունակելու համար ...

Բիզնես - մենները` բիզնեսվումնին

Մերձնախագահական աղբյուրները կեսկատակ - կեսլուրջ նկատում են, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վրա, ինչպես երևում է, ռեկտոր չի գալիս: Ոչ վաղ անցյալում բուհը պայքարում էր, որպեսզի ռեկտորի պաշտոնն ազատագրի գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջից` Գոհար Քյալյանից: 
Հինգ տարվա երկար և համառ պայքարի արդյունքում` համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հաջողվեց հասնել նրան, որ այս տարի կայացած ԵրՊԲՀ ռեկտորի ընտրություններին տիկին Քյալյանն իր թեկնածությունը չառաջադրի: Արդյունքում` ռեկտոր ընտրվեց Դերենիկ Դումանյանը: Սակայն, ինչպես երևում է, բժշկական համալսարանի ՙբազայում՚ գտնվող բուժհաստատությունների ներկայացուցիչների կյանքում առանձնապես բան չի փոխվել: Նրանք հիմա անգամ սկսել են կատակել, թե մեկ բիզնես - վումնին հիմա փոխարինելու են եկել միանգամից մի քանի բիզնես - մեններ:

Մենք վստահ ենք գործում և մեր արարքների համար պատասխան ենք տալիս...

Ժամանակի բժշկական մեծ միավորումների ու կենտրոնների հարևանությամբ իրենց գործունեությունն են ծավալում նաև համեմատաբար նորաստեղծ բժշկական կենտրոնները: Մասնավորապես` Քանաքեռ - Զեյթուն բուժմիավորմանը մոտ` Հր. Ներսիսյան փողոցում է գործում ,,Նորմեդ,,  բժշկական կենտրոնը, որի տնտեսագետ տնօրեն Սուրեն Ալթունյանի հետ էլ զրուցում ենք իրենց աշխատանքների, աշխատելաոճի, զարգացման տեմպերի ու խնդիրների մասին:
- Պարոն Ալթունյան, սկզբում ներկայացրեք խնդրեմ ,,Նորմեդ,, բժշկական կենտրոնը. ի?նչ բուժծառայություններ եք մատուցում և ինչպե?ս:
- ,,Նորմեդ,, բժշկական կենտրոնն ստեղծվել է 2005 թ.-ին` մասնավոր հիմունքներով: Հիմնական գործունեությունը` լաբորատոր հետազոտություններն են: Իհարկե, ունենք նաև բուժական ծառայություններ և այցելուներին սպասարկում ենք ամբուլատոր կարգով: Հիմնականում համագործակցում ենք միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ և կարողանում են բուժտեխնիկան ձեռք բերել ժամանակին և` ինչպես ասում են, առաջին ձեռքից, իսկ մեր բոլոր բժիշկները վերապատրաստվում են միջազգային կենտրոններում:
Բուժկենտրոնում գործունեության շեշտը դրված է որակի վրա: Դրա վառ ապացույցն է այն, որ մենք` համապատասխան որակի մասին վկայող սերտիֆիկատը ստանալու նպատակով, համագործակցում ենք միջազգային CAP կազմակերպության հետ, որը մեզ հնարավորություն է տալիս կարգավորել բուժսպասարկման որակը: Երկրորդ տարին է, շատ բան ենք սովորել և շարունակում ենք սովորել: Արդյունքում` մենք ինչ անում ենք` վստահ ենք և դրա համար պատասխան ենք տալիս:
- Իրենց մասնագետնե?րն են գալիս Հայաստան վերապատրաստելու, թե? Ձեր բժիշկներն են մեկնում արտերկիր:
- Ո’չ, CAP-ը համարվում է սերտիֆիկացնող կազմակերպության, իսկ հավաստագիրը տրվում է ռեֆերենտ լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքները հաշվի առնելով: Նրանք են տեղում ստուգում հիմնական պայմանները, հագեցվածությունը, ծախսվող նյութերի և տեխնիկայի սերտիֆիկատների առկայությունը և շատ այլ մանրամասներ ու վկայում այդ մասին:
Մենք չենք ասում, թե ամենալավն ենք, բայց իմ կարծիքով` Հայաստանում համարվում ենք լավագույններից մեկը, որովհետև այդ կառույցների հետ համագործակցությունը կտրուկ բարձրացրել է` թե’ մեր բժիշկների գիտելիքների մակարդակը, թե’ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունները: Արդեն շուրջ 90 տոկոսով կարողանում ենք համահավասար քայլել իրենց հետ և շուտով միջազգային մասնագետներին կհրավիրենք` վիճակի գնահատման և որոշում կայացնելու համար: Թեև` տարեկան մեկ անգամ, մեծ փաթեթով նրանք պահանջում են ախտորոշման տվյալները և ըստ այդմ` եզրահանգում և գնահատական տալիս, տվյալները տեղադրում մեզ համար նախատեսված հատուկ կայքում: Դա մեզ տալիս է աշխատանքային վստահություն: Հայաստանում շատ կան լաբորատորիաներ, որոնք աշխատում են անհայտ մեթոդներով ու մոտեցումներով, իսկ մեզ համար հիմքը CAP-ի վերահսկիչ ստուգման արդյունքներն են:
Երևանում գործող համանման մյուս կենտրոնների հետ համեմատած, մենք հանրապետության առայժմ երկու` Շիրակի և Լոռու մարզերում` Գյումրիում և Վանաձորում ունենք մասնաճյուղեր, որտեղ բուժական կաբինետների հագեցվածությունը նույնն է, ինչպես երևանյան այս կենտրոնում: Իսկ լաբորատոր ծառայություններն. Ամեն օր կազմակերպված և ժամանակին` միջազգային չափանիշներով նախատեսված պայմաններով նմուշները տեղափոխում ենք այստեղ, կատարում ենք ախտորոշումը և պատասխանը համացանցով ուղարկում իրենց: Այնպես որ` Գյումրիում և Վանաձորում մեր քաղաքացիները լիարժեք կարող են օգտվել այն նույն բուժծառայություններից, ինչպիսին Երևանում է: Հանրապետության առողջապահության ոլորտում դա համարում եմ առաջխաղացում և նվաճում, որովհետև տվյալ մարզերի բնակիչները բժշկական խնդիրներ ունենալու դեպքում չեն հասնում Երևան և դրանք լուծում են տեղում: Աշխատանքներն ընթացքի մեջ են և շուտով մայրաքաղաքի Սայաթ - Նովա փողոցում կբացենք ,,Նորմեդ,, -ի նոր բուժկենտրոն:
Մեր բժշկական կենտրոնի բուժծառայություններն են. գինեկոլոգիա - սեքսապաթոլոգիա, էնդոկրինոլոգիա, սրտաբանություն, թերապիա, ուլտրաձայնային ախտորոշում, գաստոսկոպիա - կոլոնոսկոպիա, մաշկավեներոլոգիա և այլն: Գրեթե բոլոր բուժծառայությունները: Պարզապես` առայժմ տարածքը չի բավարարում բոլորն ունենալու համար: Իսկ լաբորատոր ծառայություններից` ամեն ինչ, բացառությամբ մեկ - երկուսի: Պահանջարկի դեպքում պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած ծառայություն և հետազոտության տեսակ:
- Ի?նչ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում:
- Աշխատում ենք եվրոպական սարքավորումներով: Գործող կենտրոնների բոլոր բուժական կաբինետների նյութատեխնիկական բազան հագեցած է եվրոպականի վերջին սերնդի տեխնիկայով: Բացի այդ կիրառում ենք յուրօրինակ ձևեր: Օրինակ. քիթ - կոկորդ ականջաբանության մեջ օտոնևրոլոգիա կոչված բաժինը, որը Հայաստանում տարածված չէ: Մենք ընտրել ենք մասնագետ, ով այս օրերին վերապատրաստվում է Մոսկվայում և դա էլ` առաջինը մենք կներդնենք Հայաստանում: Մենք որդեգրել ենք մի ավանդույթ, ըստ որի` անպայման վերապատրաստում ենք մեր բոլոր բժիշկներին: Ավելին` մեր բժիշկները չեն աշխատում համատեղության կարգով` աշխատանքային բոլոր ժամերին նրանք տեղում են:
- Իսկ քաղաքացիներն ինչպե±ս են գտնում Ձեզ, նաև` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործում եք հսկա բուժմիավորման գրեթե հարևանությամբ:
- Այո’, բայց դա նաև օգնում է` քաղաքացուն հնարավորություն է տալիս կողմնորոշվելու, թե որտե±ղ դիմի, որպեսզի ստանա որակյալ բուժծառայություն: Ցածր տեմպերով, բայց հաջողվում է գրավել քաղաքացիների ուշադրությունը և ապացուցել, որ աշխատում ենք որակյալ, որևէ տարաձայնություններ չունենք:
- Այս կենտրոն դիմող քաղաքացիների առողջության մասին տվյալներն ինչպիսի?ն են. Այսօր, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումը դարձել է անվճար, նրանք ավելի հետևողակա?ն են դարձել իրենց առողջության հանդեպ:
- Քաղաքացիների համար` և’ վճարովի, և’ անվճար բուժծառայության դեպքում կարևոր է ստանալ ճի’շտ ախտորոշում, ճի’շտ բուժում: Եթե ուզում են որակ ստանալ, ապա դիմում են մեզ` և գոհունակությամբ հեռանում:
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից` բացի լիցենզիա տրամադրելուց, բուժորակի հարցում վերահսկողություն կա? և ինչպե?ս  է դա դրսևորվում:
- Հիմնականում կան ծառայություններ, որոնք վերահսկում են, օրինակ, տարածքի սանէպիդկայանը, իսկ բուն բուժորակի ստուգում չի կատարվում: Ես շատ կուզենայի, որ լիներ բուժորակի հսկողություն, հատկապես` լաբորատորիաների հարցում, որովհետև այսօր մայրաքաղաքում շատ լաբորատորիաներ կան, որոնք իրենց աշխատանքով ստվերում են նորմալ և որակյալ աշխատող լաբորատորիաներիս գործունեությանը: Ցանկալի է, որ ոլորտի համամասնությունը պետականորեն վերահսկվի, որպեսզի թափթփուկները մարդկանց առողջության հետ չխաղան:
- Այս պայմաններում ինչպիսի?ն է մրցակցությունը համանման կենտրոններիդ միջև և որքանո?վ է քաղաքակիրթ:
- Մրցակցություն ասվածը շատ բարդ է ու ցավոտ: Ոմանք իբր գործում են, սակայն չունեն տարրական հագեցվածություն: Բոլորս էլ նյութերը ներկրում ենք, գիտենք և’ միջազգային, և’ տեղական գների մասին, սակայն շատերն ինչպե±ս են ավելի մատչելի ՙախտորոշում՚ կատարում` անհայտ է: Ամեն ինչն իր գինն ունի ... Մեզ մոտ գները շուկայականին համապատասխան` միջինից բարձր են: Ընդունելի գներ են: Լաբորատոր տեստերի ցանկում կան այնպիսիք, որ անգամ ինքնարժեքը չեն ծածկում: Պարզապես` շուկայում տեսականին ապահովելու համար դրանք ևս կատարում ենք: Մենք բոլոր բուժհետազոտությունների պատասխանները տալիս ենք նույն օրը, բացառությամբ` մեկ - երկու տեստերի:
- Մոսկվայի համանման կենտրոնների հետ համագործակցության եզրեր ունե?ք:
- Քանի որ մենք համագործակցում ենք հիմնականում CAP-ի հետ, Մոսկվայում միայն օգտվում ենք բժիշկների վերապատրաստման կուրսերից և դժգոհ չենք:
- Եվ վերջում. ունե?ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Մեր հիմնական կարգախոսը` որակն է, իսկ բուն կարգախոսն է. ,Ամեն թիվ կյանք է,,   որը մենք վերցրել ենք CAP-ից: Յուրաքանչյուր թիվ կարող է լինել ճակատագրական մարդու համար, ուստի` մենք շատ պատասխանատվությամբ ենք մոտենում յուրաքանչյուրին:

Wednesday, November 23, 2011

Փնտրվում է չծնված երեխայի հայրը ...

Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա անչափահաս աղջիկը դեռ շարունակում է ապրել Հայ օգնության ֆոնդի կացարանում: Հիշեցնենք, որ մայիսին աղջկան որովայնային ցավերի պատճառով տարել էին բժշկի, որտեղ պարզվել էր, որ նա հղի է: Հղիությունն արհեստական ընդհատվել էր:
Ըստ աղջկա մոր հաղորդագրության, նա հղիացել էր հորից, սակայն փորձաքննությունը պարզել է, որ հայրը մեղավոր չէ: Գործի նախաքննությունը շարունակվում է, և ինչպես ասել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանը, կան այլ կասկածյալներ, որոնց նկատմամբ փորձաքննություն է նշանակվել: Որոշ տեղեկություններով, նրանց թիվը հասնում է 15-ի: ՀՕՖ-ի տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով, աղջկա հոգեբանական վիճակն աստիճանաբար վերականգնվում է, սակայն Գորիսում նրանց ընտանիքի նկատմամբ անհանդուրժողականություն կա: Բնականաբար, աղջիկն ապրելու է մոր հետ, քանի որ արդեն կարոտում է նրան, սակայն, ըստ տիկին Անտոնյանի, նա պետք է պատրաստ լինի ամեն ինչի: ՙՊատկերացրեք քայլում է փողոցում, և ռեպլիկ են նետում, ի?նչ պետք է անի նա: Աղջկան հիմա այդ հմտություններն են սովորեցնում՚,- ասել է Միրա Անտոնյանը:

Զինծառայողների սպանությունները վերջ չունեն Հայկական բանակում

Հայկական զինուժում հերթական զինծառայողն է ,,ինքնասպանվել,,: Առաջինը, որ մտածում ես հերթական մահից հետո, այն է, թե խաղաղ պայմաններում քանի? զինծառայող դեռ պետք է սպանվի, որ Հայաստանի բանակի ղեկավարությունը կամ Հայաստանի ղեկավարությունը միջամտի այդ մահաբեր ընթացքին և կասեցնի այն, փրկի հայ երիտասարդների կյանքը հայկական բանակում:





Բանակի և պետության ղեկավարությունը, ՀՀ պաշտպանության նախարարի և Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, կամ պետք է հասարակությանը ներկայացնեն բանակում արմատական բարեփոխումների առարկայական ծրագիր, որը պետք է փոխի վիճակն ու Հայաստանի բանակում բարձրացնի մարդու արժեքը, կամ` պետք է հրաժարական տան: Նրանք չեն անում ո’չ այն, ո’չ էլ` այն: Թեև` երբ առաջինը չեն անում, թվում է, թե արել են երկրորդը, այսինքն` հրաժարական են տվել: Բայց մեկ էլ պարզվում է, որ ոչ թե հրաժարական են տալիս, այլ մեդալներ` այս կամ այն զինվորականին: Ու բանակի սպայակազմում որքան մեդալներն ու կոչումներն ավելանում են, այնքան ավելանում են նաև մահվան դեպքերը` սպանություններն ու ՙինքնասպանությունները՚:
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհայանը պարտավոր են հրապարակավ պատասխանատվություն ստանձնել բանակում իրավիճակի փոփոխության համար և հետագայում ամեն մի նոր մահվան համար իրենք պետք է պատասխան տան հասարակությանը, զոհվածների ծնողներին: Բանակում ներկայում ակնհայտորեն տոտալ անպատասխանատվության մթնոլորտ է, որն ուղղակի հրամայական է դարձնում Գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի հրապարակային պատասխանատվության ստանձնումը ամեն մի զինվորի կյանքի համար:
Ինչպես ամեն մի զինվոր երդման արարողության ժամանակ անհատապես երդվում է ծառայել հայրենիքին, այդպես էլ Գերագույն գլխավոր հրամանատարն ու նախարարը պետք է այժմ ստանձնեն պատասխանատվություն ամեն զինվորի կյանքի համար, որովհետև այդ կյանքերը ռեալ վտանգված են բանակում առկա իրավիճակի հետևանքով:
Իրավիճակը հասել է այն աստիճանի, որ միայն սպանությունների համար անմիջական մեղավորների, հանցագործների բացահայտումն ու պատասխանատվությունն արդեն անբավարար է և հարկավոր է կառավարման համար պատասխանատվություն:
Ինչ որ մեկը թերանում է բանակի կառավարման իր գործառույթն իրականացնելու հարցում: Եթե Գերագույն գլխավոր հրամանատարն ու նախարարը հանրությանը հստակ մատնացույց չեն անում, թե ով է թերանում և նրան չեն ազատում զբաղեցրած պաշտոնից, իսկ հարկ եղած դեպքում էլ` հանցավոր անգործության համար չեն ենթարկում քրեական պատասխանատվության, ուրեմն` իրենք անձնապես պետք է ստանձնեն պատասխանատվությունը ամեն զինվորի կյանքի համար:

ՙ... Դեպի եվրոպական բժշկություն՚

,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի Վիրաբուժական գծով փոխտնօրեն, Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մանուկյանի հետ զրուցում ենք Հայաստանում ուրոլոգիայի վիճակի ու հիմնահարցերի մասին:


- Ձեր բնորոշմամբ ինչպիսի?ն է ուրոլոգիա մասնագիտության արդի վիճակը Հայաստանում:
- Հպարտությամբ կարող եմ նշել, որ իմ մասնագիտությունը Հայաստանում ունի զարգացման բարձր մակարդակ և առաջադեմ տեխնոլոգիաների ու բուժման նորագույն մեթոդների կիրառման տեսանկյունից գրեթե չի զիջում եվրոպական և ամերիկյան զարգացած կլինիկաներին: Ընդհանրապես ուրոլոգիան ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում ունի զարգացման շատ բարձր տեմպեր, և մեկ - երկու տասնամյակ առաջ կիրառվող բաց վիրահատական միջամտություններն այսօր արդեն կատարվում են շատ հազվադեպ` իրենց տեղը զիջելով ավելի նվազ ինվազիվ էնդոուրոլոգիական վիրահատություններին: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մենք չունենք չլուծված հիմնախնդիրներ, որոնցից ամենակարևորներից մեկը` ես համարում եմ բնակչության ոչ բավարար իրազեկվածությունը, մասնավորապես` կանաց անմիզապահության հարցերում:
- Ձեր համացանցային ինֆորմացիայում էլ կարծես առանձնացնում եք տղամարդկանց և կանանց ուրոլոգիաները: Տարբերություններն այդքան շա?տ են ...
- Տարբերությունները զգալի են, մանավանդ եթե հաշվի առնենք սեռերի հետ կապված որոշ պաթոլոգիաների տարածվածությունը: Այսպես` միջին տարիքի տղամարդկանց մոտ առաջին տեղում շագանակագեղձի հիվանդություններն են, իսկ կանանց մոտ` երիտասարդ հասակից սկսած, իր տարածվածությամբ` անմիզապահությունը:
Կանանց անմիզապահության զարգացմանը նպաստող կարևոր գործոններ են հանդիսանում` ծննդաբերությունը, հորմոնալ խանգարումները, ֆիզիկական լարվածությունը և այլն: Անմիզապահության այսպես կոչված սթրեսային տարատեսակի դեպքում, մեզի ակամա արտահոսք է տեղի ունենում հազի, փռշտոցի, ծիծաղի, ֆիզիկական նույնիսկ թեթև լարման ժամանակ: Դա լուրջ սոցիալ- բժշկական պրոբլեմ է: Կինն սկսում է միջադիր կրել, խախտվում է նրա կյանքի բնականոն ռիթմը` սեռական ակտիվությունը նվազում է, կինը խուսափում է տանից երկար ժամանակով բացակայել, հյուր գնալ, հագնել բաց գույնի հագուստ և այլն: Հայաստանում կանանց տարբեր տարիքային խմբերում կանաց մինչև 40 - 50 տոկոսն ունեն այս խնդիրը: Ցավալի է, որ հաճախ մեր կանայք այս հարցում խորհուրդ են հարցնում հարևաններից և չեն դիմում բժիշկի, որպեսզի ստանան որակյալ բուժօգնություն: Վերջին տասնամյակում էականորեն փոխվել են սթրեսային անմիզապահության բուժման մեթոդներն, ի հայտ են եկել ինչպես բավական արդյունավետ դեղորայքներ, այնպես էլ` նվազագույն տրավմատիկ, բարձր արդյունավետությամբ, այսպես կոչված, սլինգային վիրահատություններ, երբ միզուկի տակ տեղադրվում է ժապավեն: Վիրահատությունից հետո կինը հաջորդ կամ նույն օրը գնում է տուն և` պրակտիկորեն, հետվիրահատական շրջանում չի սահմանափակում իր առօրյա ակտիվությունը: Մենք այդ վիրահատությունները հաջողությամբ կիրառում ենք տարիներ և շատ գոհ ենք արդյունքներից:
Հավատացե’ք, նույնիսկ տարիներ անց հիվանդներն այցելում են բժիշկին և շնորհակալություն հայտնում իրենց նորից կյանքի բնականոն ռիթմի վերադարձնելու համար: Հաճախ կանայք տատանվում են, թե ո?ւմ դիմեն` անմիզապահության խնդրի հետ կապված` գինեկոլոգի?, թե` ուրոլոգի: Ամբողջ աշխարհում երկու մասնագետներն էլ կատարում են այս վիրահատությունը, իսկ ի շահ հիվանդի ճիշտ կլինի, որ այն կատարվի համատեղ: Մենք պլանավորում ենք ՙԷրեբունի՚ բ/կ-ում ստեղծել համատեղ Ուրոգինեկոլոգիական ծառայություն, որը խորացված կզբաղվի վերոհիշյալ խնդրով:
- Այդ խնդիրների լուծմանը որքանո?վ է նպաստում պոլիկլինիկաների բուժսպասարկումը, որ այսօր դարձել է անվճար և ավելացրել քաղաքացիների հոսքը դեպի առաջնային օղակ: Այն նպաստո?ւմ է հիվանդությունների վաղաժամ բացահայտմանը, հիվանդների ճիշտ ուղղորդմանը դեպի մասնագիտացված կլինիկաներ:
- Շատ գերազանց է, որ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է և շատ կարևոր է, որ քաղաքացին կարող է բժշկական անվճար խորհրդատվություն ստանալ և պարզել հիվանդության պատճառը: Մենք պարբերաբար սեմինարներ ենք անցկացնում պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների հետ` դրանով իսկ մեր երկրում ընդհանրապես բարձրացնելով ուրոլոգիական ծառայության որակը:
- Ներկայացրեք խնդրեմ ,,Էրեբունի,, բ/կ-ի Ուրոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները:
- Մեր բաժանմունքն ամենամեծերից և տեխնիկապես ամենահագեցվածներից մեկն է հանրապետությունում: Գործնականում մեր կլինիկայում որակյալ բուժօգնություն են ստանում ուրոլոգիական բոլոր տեսակի պաթոլոգիաներ ունեցող հիվանդները: Հիվանդների մեջ տեսակարար մեծ կշիռ են կազմում միզաքարային հիվանդությամբ, միզասեռական համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններով, անպտղությամբ, զարգացման արատներով և այլ պաթոլոգիա ունեցող հիվանդությունները: Քանի որ Հայաստանը հանդիսանում է միզաքարային հիվանդության էնդեմիկ գոտի, ուստի` մենք պարտավոր ենք մեր ազգաբնակչությանն ապահովվել ժամանակակից մակարդակի որակյալ բուժօգնությամբ: Այսպես` ունենք վերջին սերնդի հեռահար քարափշրման մեքենա, ներդրվել և հաջողությամբ կիրառում ենք էնդոուրոլոգիական բոլոր ժամանակակից մեթոդները: Առանձին լուրջ հիմնախնդիր են նաև անընդհատ շատացող չարորակ նորագոյացությունները: Վերջիններիս համալիր բուժման նպատակով հիվանդանոցում գործում է օնկոլոգիական խորհուրդ, որտեղ ներգրավված են ինչպես առաջնակարգ վիրաբույժներ, այնպես էլ` քիմիոռադիոթերապևտներ: Դա հնարավորություն է տալիս հիվանդի բուժումը` անհրաժեշտ ծավալներով, իրականացնել մեկ բուժկենտրոնում` անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով հիվանդին:
- Իսկ այլ կենտրոններում ունե?ք համանման բաժանմունքներ, ինչպիսի?ն է մրցակցությունը, որքանո?վ քաղաքակիրթ:
- Իհարկե, կան 3 - 4 բարձր հագեցվածությամբ ուրոլոգիական կլինիկաներ: Մեր միջև ծավալվել է առողջ մրցակցություն, որը ծառայում է միայն հիվանդի շահերին և նպաստում է բուժօգնության մակարդակի անշեղորեն բարձրացմանը: Մենք ոչ միայն մրցակցում, այլ նաև լայնորեն համագործակցում և աջակցում ենք միմյանց: Այս օրերին կազմակերպվել է ուրոլոգներիս 13-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրել ենք արտասահմանյան մասնագետների, լսում ենք նորարարությունների մասին: Շարժվում ենք դեպի եվրոպական բժշկություն:
- Ուրոլոգներիդ ասոցիացիան որքանո?վ է օգնում բժիշկներիդ իրավունքների պաշտպանության ու պարտականությունների պատշաճ կատարման հարցերում:
- Շատ է օգնում և շատ հպարտ եմ, որ մեր ասոցիացիան 13 տարի արդյունավետ գործում է: Մենք բոլորս մեր գործունեությունը չենք պատկերացնում ասոցիացիայի սկզբունքներից դուրս և ամեն ջանք ու եռանդ ներդնում ենք նրա զարգացման համար: Ասոցիացիայի ղեկավար օղակում ընդգրկված են բոլոր առաջատար կլինիկաների ղեկավարները և բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են համատեղ քննարկումների արդյունքում: Ասոցիացիան մշակում է կոնկրետ հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույցները, անընդհատ ներդնելով ժամանակակից նորությունները` այսպիսով հնարավորինս բացառելով սուբյեկտիվության գործոնը: Ասոցիացիան աջակից է բոլորին: Ուրախ եմ, որ իմ ղեկավար, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը պահպանում է ասոցիացիայի պատվավոր նախագահի կոչումը: Ի վերջո, նա է 1998 թ.-ին հիմնել այն և միասին ենք սկսել ասոցիացիայի կայացման դժվար ճանապարհը:
- Եվ վերջում. ՙԷրեբունի՚ բ/կ-ի ուրոլոգիայի բաժանմունքն էլ մասնակցո?ւմ է ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցության կողմից կազմակերպվող բժշկական բարեգործական ակցիաներին և ըստ Ձեզ, ի?նչ արդյունք է տալիս այն ...
- Իհարկե, մասնակցել եմ և ոչ մեկ անգամ: Իհարկե, մեր ղեկավար և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Ես անցած տարի բազմաթիվ նման բարեգործական վիրահատություններ եմ կատարել և մեծ բավականություն ստացել, որովհետև լինում են հիվանդներ, ովքեր որևէ սոցիալական փաթեթում ընդգրկված չեն, արդյունքում` զրկված են պետպատվերով բուժսպասարկումից: Իսկ ակցիան անվճար է, զուտ բարեգործական և պարզապես օգնում ենք հիվանդներին: Վստահ եմ, որ դա շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն է, նաև` սոցիալական ակցիա: Բնակչությունն էլ` շատ շնորհակալ է: Նման ակցիաները շատ կարևոր են և շնորհակալություն կազմակերպիչներին այն նախաձեռնելու համար ...

Փոքրիկները ծնվում են`զուտ ընտանիքի կուտակած պարտքերը փակելու համար

Տավուշի մարզի Չինչին գյուղում, պարզվում է, երեք և ավելի երեխա ունենում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքները:
Երրորդը բերում են այն ընտանիքների կանայք, որոնք պարտքերի մեջ և սոցիալապես անապահով վիճակում են: ''Բերում են, որ պարտքերը փակեն, բայց ՀՀ կառավարության տրամադրած 430 հազար դրամն էլ չի բավարարում'',- ասել է գյուղի բուժքույրը: Թե հետո ինչպե?ս են պահելու այդ երեխաններին` միայն Աստված գիտի: Պարզվում է նաև, որ գյուղում հղիների թերսնման պատճառով պաթոլոգիաներն են  շատացել:

Monday, November 21, 2011

Ռուսաստանում կրկին բարբարոսաբար հարձակվել են հայերի վրա

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի Արտեմովսկ քաղաքում ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել են մոտ 100 մարդու, ովքեր զինված են եղել կացիններով, մահակներով և հրազենով: Պարզվել է, որ դա տեղական երկու խոշոր սլավոնական խմբավորումների հավաք է` քաղաքում գործող հզոր հայկական խմբավորման դեմ միավորվելու համար: 

 
Տարբերկաներից մյուսի համաձայն, դա ոչ պաշտոնական կազակական միավորման ու Լեսնոյի շրջանի երիտասարդների խմբի հանդիպում էր, որտեղ խմբավորումների առաջնորդները որոշել են վերջ դնել միմյանց միջև հակամարտությանը: Այդ տարբերակով ևս, տեղական խմբավորումների միջև հակամարտությունը նույնպես սադրվել է հայերի կողմից:
Ոստիկանության պաշտոնական տարբերակի համաձայն, սեպտեմբերի 15-ի գիշերը հատուկ ջոկատայինները կանխել են զանգվածային ծեծկռտուքը: Չկայացած կռվի բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Նրանց մեքենաներում հայտնաբերվել են 6 տրավմատիկ ատրճանակ, <Սայգա - 410 կարաբին>, 16 կալիբրի որսորդական հրացան, 5 դիմակ, 8 բեյսբոլի մահակ, 6 դանակ, 2 կացին, 3 փայտե մահակ և 7 մետաղյա խողովակ: Ոչ պաշտոնական տվյալներով, չնայած ունեցած տարաձայնություններին, սլավոնական երկու խմբավորումները որոշել են միավորել ուժերը հայկական խմբավորումների դեմ, որոնք այժմ վերահսկում են բիզնեսի գրեթե բոլոր եկամտաբեր ոլորտները: Մեր հավաստի աղբյուրները չեն բացառում, որ ուժայիններին նախատեսված հանդիպման մասին տեղեկացրել են հենց հայերը:
ՙԻզվեստիա՚ թերթի տեղեկություններով էլ` 1,5 ամիս առաջ տեղական բարերից մեկում հայերը ծեծել են մի տղայի, ով տեղի խմբավորումներից մեկի անդամ է: Տղայի ընկերները քաղաքում սկսել են իրենց ընկերոջը ծեծած հայերին փնտրել, սակայն չեն գտել, և դրա փոխարեն ծեծել են երկու պատահական տղայի, ովքեր կանգառում ավտոբուսի էին սպասում:
Պարզվել է, որ այդ երկու տղաներն էլ կազակական միավորման անդամներ են ու արդեն հաջորդ օրը երկու խմբավորումները միմյանց պատերազմ են հայտարարել: 1,5 ամիս միմյանց ծեծելուց հետո երկու խմբավորումները որոշել են վերջ դնել հակամարտությանը, իսկ միջնորդի դերում պետք է հանդես գային տեղացի օլիգարխ պատգամավորներից մի քանիսը:
Ռուսաստանում սա եզակի դեպքերից չէ, հետևություն անող կա ...

Ասա ո?վ է պատգամավորդ, ասեմ` ով ես դու

Հայաստանի խորհրդարանում գրեթե յուրաքանչյուր քառօրյային հյուրընկալվում են դպրոցականներ կամ ուսանողներ, ովքեր լիագումար նիստի առաջին 30 - 45 րոպեներին հետևում են օրենսդրի աշխատանքին, ապա հանդիպում ԱԺ ղեկավարության հետ: Ահա անցած շաբաթ Ազգային ժողովը հյուրընկալել էր Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածքների ավագ դպրոցների աշակերտներին, ովքեր բոլոր հանդիպումներից հետո փոքր-ինչ ազատ էին և խումբ - խումբ խմբվել էին ՀՀԿ խմբակցությանը մոտ նախասրահում:



Նրանցից հետաքրքրվեցինք, թե ի±նչ են ուզում դառնալ մերօրյա աշակերտները, առավել ևս, միշտ չէ, որ հնարավորություն ունենք զրուցելու հեռավոր շրջանների բնակիչների հետ: Պատանիներից երկուսը տնտեսագետ էին ուզում դառնալ, մեկը` բժիշկ, մյուս երկուսը, որ խորհրդարան էին եկել ԱԺ պատգամավորին վայել արտաքինով` փողկապ - կոստյումով, ի վերջո նպատակ ունեն քաղաքական գործիչ դառնալ` իրավաբանական կրթությամբ:
ԱԺ լիագումար նիստերը տեղում հեռարձակվում և ցուցադրվում է պատերից կախված հսկա մոնիտորների  վրա: Այդ պահին ինչ որ օրենսդրական նախաձեռնության շուրջ ելույթ էր ունենում ՀՅԴ խմբակցությունից տնտեսագետ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և այդ 5 - 6 աշակերտներից միայն մեկն էր ճանաչում նրան, մեկն էլ գիտեր, որ ՀՅԴ-ական է, ՙբայց անունը չեմ հիշում ...՚:
Իսկ գիտեն, թե ո±վ է իրենց տարածքից մեծամասնական ընտրակարգով, ասել է, թե նաև իրենց ծնողների քվեն ստացած ԱԺ պատգամավորը: Պարզվեց` գիտեն. ՙԱլեքսանդր Սարգսյանը՚` նույն ինքը` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Նրան հանդիպեցի±ք, գոնե վերևից, կողքից տեսա±ք` հարցրեցինք: ՙՉէ~, նա գալի±ս ա ստեղ՚,- եղավ անկեղծ պատասխանը:
Թերևս համեմատության համար փաստենք, որ հաջորդ օրը խորհրդարանը հյուրընկալել էր Վանաձորի դպրոցականներին և նրանց ամենևին այդ հարցն ուղղելու ցանկություն չկար, որովհետև Վանաձորի ընդամենը մի հատվածն ընդգրկող և մինչև Ալավերդի ձգվող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Կարեն Սարիբեկյանն ուղեկցում էր         նրանց և լուսանկարվում բոլորի հետ:

Sunday, November 6, 2011

Դավիթ Հարությունյանի պոպուլիզմը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում էր ՙՔաղաքացու անձնագրի մասին՚, ՙՆույնականացման քարտերի մասին՚ և մի շարք այլ, թվով` ութ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ օրինագծերը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգ` պայմանավորված Հայաստանում ընթացող բարեփոխումներով և Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորություններով:


Իսկ համազեկուցողն էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն, ում ղեկավարած հանձնաժողովն էլ դրական եզրակացություն է տվել այդ օրինագծերի փաթեթին ու ընդգրկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Ենթադրվում է, որ հանձնաժողովը նախ քննարկել է այն, իր գոնե ուրբաթօրյա նիստի ժամանակ հնարավորություն ունեցել և այն օգտագործելով հարցեր տվել ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Սակայն` ինչպես պարզվում է, պոպուլիզմից դրդված Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մի շարք հարցեր ուղղեց նաև լիագումար նիստի ժամանակ` հենց ԱԺ դահլիճում: Ինչի± համար է մշտական հանձնաժողովը, ինչո±ւ Է մարդկանց բան ու գործից կտրել, նախորդ ուրբաթ խորհրդարան բերել, նիստ անցկացնելը, եթե ամենատարրական հարցերի պատասխանները հայտնի չեն հանձնաժողովի նախագահին: Այլապես` ինչո±ւ է օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն ստացել ...


Մի 2 - 3 տարուց
Իսկ նոր, կենսաչափական անձնագրերն արժենալու են 60 եվրոյին համարժեք դրամ, դեռ լավ է, որ առայժմ չի պարտադրվում և քաղաքացին այն կարող է ստանալ` այժմ գործող և հին համարվող կապույտ անձնագիրը հանձնելով, կամավոր սկզբունքով: Դրա համար պահանջվում են նաև մատնահետքեր, սոցիալական քարտ, իսկ այն առավել քան պաշտպանված կլինի կեղծիքներից: Սակայն ինչպես կարծիք հայտնեց ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներից Կարեն Ճշմարիտյանը. ՙԴա հազիվ էլ մի երկու - երեք տարուց մտնի գործողության մեջ, որովհետև դեռևս ենթաօրենսդրական ակտերը պիտի ընդունվեն ՀՀ կառավարության կողմից, այն ֆինանսավորող միջազգային կառույցի հետ էլ երևի հստակեցնելու խնդիրներ կլինեն՚:


Հնարավոր է
Յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ հայրենի իշխանություններն իսկույն միջազգային մոդելներ են մշակում կամ` նախապես ՙաչքի տակ ունեցածը՚ շրջանառության մեջ են դնում, որը ՙքարը պայթի - տրաքի՚ մի քանի տոկոս քվե կապահովի: Դրանցով իբրև գործիք կծառայեն ընտրություններից չհասկացող, երկրի ապագայով չմտահոգվող, անտարբեր ու ընտրակաշառք վերցնող քաղաքացիները: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում արդեն նոր նմուշի անձնագրերի հսկայական խմբաքանակ կլինի շրջանառության մեջ: Պուպուշ, փայլուն, գրպանը ՙչուռցնող՚ անձնագրերը կբաժանվեն այդպիսի քաղաքացիներին, ովքեր աչուկները ճպճպացնելով կշտապեն ընտրատարածքներ, կընտրեն տվյալ պահի իշխանական կուսակցությանն ու հաջորդ օրերին կշարունակեն անիծել իրենց բախտն ու ճակատագիրը:

Փաստորեն Փամբուկյանը չի կորե?լ ...

Պարզվում է, գործարար պատգամավոր Հարություն Փամբուկյանը չի վաճառել իր բիզնեսները: Նա Մոսկվայում է, բայց կվերադառնա: ՙԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորն այժմ գտնվում է Մոսկվայում՚,- ասել է նրա եղբոր տղան` Արմանը: Նա հերքել է լուրերը, որ ԱԺ պատգամավոր հորեղբայրը վաճառել է իր բիզնեսները, մտադիր է բնակություն հաստատել Ռուսաստանում և նշել է, որ Հարություն Փամբուկյանը կվերադառնա, բայց կոնկրետ ժամկետ չի նշել: News.am-ը խնդրել է տրամադրել Փամբուկյանի հեռախոսահամարը, սակայն պարզվել է, որ Արմանn անգամ չունի հորեղբոր հեռախոսահամարը:



Հիշեցնենք, որ թերթերից մեկն էլ գրել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը ՙկորել՚ է: Ըստ այդմ, նշվել է, որ ԱԺ պատգամավորները չեն հիշում, թե երբ են նրան վերջին անգամ տեսել, լրագրողները` նույնպես: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված քվեարկությունների արդյունքներով` նրա մասնակցությունը քվեարկություններին 0 տոկոս է: Այսինքն` ոչ մի քվեարկության չի մասնակցել: Այսինքն` ՙհավերժ բացակա՚ է: Հարություն Փամբուկյանի կուսակից ԱԺ պատգամավորները խուսափում են պաշտոնապես ասել, թե որտե±ղ է իրենց գործընկերը: Փոխարենը` ոչ պաշտոնապես ասում են, որ նա տեղափոխվել է Մոսկվա, այնտեղ է ապրում: Այսինքն` ԱԺ պատգամավորն իր ընտրողներին, ընտրատարածքը թողել - գնացել է, բայց մանդատից չի հրաժարվե±լ:
Հավելենք, որ ըստ լուրերի` Հարություն Փամբուկյանն այս ընթացքում հասցրել է վաճառել իրեն պատկանող հայաստանյան բիզնեսների մեծ մասը: Իսկ ըստ ԱԺ պատգամավորների` առաջիկայում նա կշարունակի նույն հաճախականությամբ բացակայել ԱԺ նիստերից: Իսկ մեծ թենիսի ֆեդերացիա±ն, որի ղեկավարն էր նա, թերևս` դա էլ է մնացել անտեր:

Արդեն շոկոլոդ ա

Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` ՙՀայդուկ՚ ՀԿ նախագահ, գործարար Նաիրի Սահակյանը, ծեծել էր 7 երեխաների հայր, Սասունիկ գյուղի բնակիչ Ժորա Նազարյանին: Չնայած Սահակյան եղբայրները հերքում էին ծեծկռտուքի փաստը, բայց քրեական գործ էր հարուցվել, և, ըստ տուժողի` Ժորա Նազարյանի, գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում էր:



ՙԻնքն իրան շակալադի տեղ ա դրել, մեզ էլ` հասարակ կանֆետի: Գիտի, որ ինքը փողատեր ա, կարա ինչ ուզի` անի±, բայց չիմացավ, որ ես քյասիբ եմ, բայց խելքս, ուղեղս տեղն ա …՚,- ասել է 38-ամյա Ժորա Նազարյանը: Սակայն վերջերս, նա, մեր տեղեկություններով` հաշտվել է Նաիրի Սահակյանի հետ: Սասունիկցիներն ասում են, որ հիմա մարզպետի եղբոր և Ժորայի միջև ՙշակալադնի՚ հարաբերություններ են: Տուժածը միաժամանակ հպարատացել է գյուղում և հայտարարել, թե ՙըտենց էլ պիտի լիներ ...՚:

Միխայիլ Սահակաշվիլի. <Ես հայ չեմ>

ՙՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՙՀատուկ ռեպորտաժ՚ ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ազգությամբ հայ չէ, և անգամ Վրաստանի ղեկավարի մայրն է զարմացած, որ ՙոչ ոք չի խոսում իր ոչ հայկական ծագման մասին՚:



Հ1-ի ներկայացուցիչները եկել էին ինձ հետ հարցազրույցի: Նրանք ինձ ասացին, թե գիտեն իմ հայկական ծագման մասին և ավելացրին, որ վախենում են` ինձ մոտ այդ առումով բարդույթներ ի հայտ գան: Ես պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինել: Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ՚,- հայտարարել է Սահակաշվիլին,- ՙԵվս մեկ հաղորդում է եղել, խորհրդային տարիների մի մնացուկ տեղից վեր թռավ և ասաց, որ Սահակաշվիլին հայ է: Ինձ զանգահարեց մայրս և ասաց. ինչո±ւ ոչ ոք այնտեղ չասաց, որ դու հայ չես: Մենք էթնիկ բոլոր խմբերի խառնուրդ ենք, մեծ քաղաքակրթությամբ երկիր՚: Մեկնաբանելով Վրաստանում ՙԿրոնների մասին՚ օրենքի ընդունումը` նա հայտարարել է, որ այն կընդունվեր, եթե փողոց 100 հազար մարդ դուրս գար: Նրա խոսքով, 8 տարի առաջ, երբ նախատեսվում էր այս օրենքի ընդունումը, Թբիլիսիի փողոցներ 100 մարդ էր դուրս եկել և բողոքի ակցիա անցկացրել: Այն ժամանակվա իշխանություններն օրինագծի քննարկումը հետաձգել էին: Ինչպես նշել է Միխայիլ Սահակաշվիլին, խորհրդային վարչակազմին ձեռնտու չէր կրոնական հանդուրժողականությունը:

Եղեգնաձորում համեստ են, խելոք, բայց ոչ խեղճ

Ինչպես հանրապետության մյուս մարզկենտրոններ` մարզպետերի հետ հարցազրույցների համար մեկնելիս, այնպես էլ` Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում մինչ հարցազրույցն ու դրանից հետո` մինչև ուշ գիշեր, զրուցեցինք քաղաքացիների հետ: Հետաքրքիր էր, թե նախալեռնային այս մարզի բնակիչներն ինչպե±ս են արձագանքում հանրապետության քաղաքական անցուդարձին, ինչպե±ս են վերաբերվում մարզիշխանություններին, ընդհանրապես` ինչպե±ս են ապրում մերօրյա դժվարին սոցիալ - տնտեսական պայմաններում, արտագաղթն ի±նչ ծավալներ է ընդգրկում այս քաղաքում:



Սկզբում տպավորություն էր, թե այդպես էլ չի հաջողվելու հետաքրքիր նյութ անել, որովհետև խուսափում էին ձայնագրիչներով զրույցներից կամ պատասխանում էին կցկտուր: Տարակուսանքով, այնուհանդերձ, խմբագրի խորհրդով փոխեցինք հարցադրումների ձևն ու բնույթն ու կարծես ստացվեց: Նախալեռնային այս բնակչությունը համեմատաբար մեղմ հարցադրմանը պատասխանելով է ներքաշվում լուրջ զրույցների մեջ, բայց որ ինչպես իրենք են ասում. ՙդանակը ոսկորներիս հասավ` էլ պրծա~վ, վայը տվել, տարել ա էս իշխանություններին ...՚:
Առաջին բռնկումներին հանդիպեցինք ճանապարհից ցածր աղբյուրի մոտ կանգնած երկու տղամարդկանց հետ: Հասուն տարիքի երկուսից մեկն, ով այդպես էլ վախեցավ ներկայանալ. ՙԱրի’, արա արի’՚ էր հորդորում մյուսին` Գրիշա Կունջուլյանին, ով սակայն հային ու լեռնեցուն հատուկ ճշմարտացիությամբ ու սկզբունքայնությամբ հետաքրքրվեց ու սիրով զրույցի բռնվեց մեզ հետ: Քաղաքական դաշտում նրա համար էլ ՙՍողուններ են` սկսած Արթուր Բաղդասարյանից, վերջացրած` Լևոն Տեր-Պետրոսյանով ...՚: Ինչո±ւ, ՙորովհետև սաղն էլ մի սանրի կտավ են, իրար բերան թքած նույն խաղն են խաղում: Մի բան էլ ա անիլ չեն, մենակ սուտ - սուտ խոսում են, համաձայն չե±ք ինձ հետ ...՚: Հետո` օրինակներ էլ թվարկեց, որոնք իհարկե, մասամբ էին համոզիչ: Գրիշա Կունջուլյանին հարցրեցինք նաև, թե ինչպե±ս է վերաբերվում մարզի իշխանություններին, մի բանով օգնո±ւմ են, ինչպե±ս են իրենք ապրում, զավակները տեղո±ւմ են. ՙԴե մարզպետի համար ի±նչ ասեմ, սուտ մարդ ա, էլի: Նրա միջին ի±նչ կա, տո’ ձեռի±ն ինչ կա, որ ինչ անի: Ասում են Երևանում մեծ - մեծ բիզնեսներ ունի, դա ես չգիտեմ, բայց ստեղ էրկու լագոտ - լուգուտի հետևից քցած ֆռֆռում ա, թե տեսեք - տեսեք մարզպետ եմ: Յանըմ ի±նչ` կարաք ասեք: Ստեղի իշխանն ի±նչ ա իրենից ներկայացնում, եթե սաղ երկիրը թշվառության ու անտերության մեջ ա, նա ի±նչ անի: Տղերքիս կարա± Ռուսաստանի քուչեքից տուն բերի: Իրենց չբերի, է~, նորմալ վիճակ ստեղծի, որ գործ ըլնի, տուն պահել ըլնի, վեր կենան գան: Սաղ ծախին, կերան` շուն - շան որդիք, հիմի նստել իշխանություն են խաղում: Յանըմ ի±նչ ...՚: Այնուամենայնիվ` Սաքոյի ՙԱրի’, արի’՚-ն քաշեց, տարավ Գրիշա Կունջուլյանին:
Քիչ վերև, հրապարականման մի հատվածում էլի տղամարդիկ էին խմբված, կանայք դպրոցից երեխաներին տուն էին տանում: Նրանցից երկուսը` Անժելա Մաթոսյանն ու Վարդանուշ Սամվելյանը կարճ նկատեցին, թե. ՙՈչ մեկից էլ հույս չունենք, ոչ մի ակնկալիք էլ` չունենք: Մեր ամուսինները դրսում աշխատում են, ուղարկում, մենք էլ` յոլա ենք գնում, տեսնում եք, էլի ...՚,- երեխաների արտաքին` ոչ այնքան շքեղ հագուկապը ցուցելով ներողամտությամբ հեռացան:
Տղամարդկանց մոտ հետաքրքություն առաջացավ ու զրույցն ստացվեց. ՙՈ±նց պիտի ապրենք էս տեսակ իշխանությունների ձեռին: Պեսոկը թանկացնում են` ձեն հանող չկա, աշխատանք չկա` մտածող չկա: Էս Բագրատյանից ի±նչ սպասենք, կարա±, թող մի քանի քոռ կոպեկ էն Գագիկ Ծառուկյանից բերի, բաժանի, գոնե մի քանի ձեն տանի, ինքն էլ մարզպետ մնա, յոլա գնա: Ըստեղ ոչ մենակ ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ յոլա չեն գնում, այ մարդ, էս Գագիկի կուսակցությունն ու ՀՀԿ-ն էլ իրար հետ լուրջ պրոբլեմներ ունեն, թուր ու թվանք են: Մինը մեկի տակն ա քանդում, պադմոժկա ա տալի: Ի±նչ են ուզում իրարից, չես հասկանում՚,- բնորոշեց Համբարձում Խալաթյանը: ՙԱյ տղա, մի կերակրամանի կապած` ոնց որ սարի անասուն, էլի իրար քացի են տալի: Հըլը դրանց հետ մի քիչ մոտիկ - մոտիկ արա±` սիրտդ կխառնի: Նշանակել են մարզպետ, սաղ կյանքը էն վայքեցի Սամվելից աբիժնիկ, սաղ կյանքը էդ քվեարկության զիբիլների մեջ թաթախված ու մեջն էլ բան չկա, նա ի±նչ պիտի անի, ի±նչ մարզ պիտի ղեկավարի, գործարան կարա± բացի ...՚,- եզրակացրեց հարևանությամբ կանգնած, սակայն ներկայանալու հարցում երկմտող, շրջապատի թասիբին ու մեր պնդմանը տեղի տվող Փափազ Եդիգարյանը:
Ժամն արդեն մոտենում էր, խմբագիրը գնաց մարզպետարան` Սերգեյ Բագրատյանի հետ հանդիպման, հորդորեց մենք էլ մի քիչ ձախ փողոցով շրջենք ու ժամանակին Երևան վերադառնանք: Բնակիչներից ոմանք էլ` մարզպետարանից ոմն ֆինբաժնի պետ ոմն Ռազմիկին էին ճանաչում ու իբրև ՙլավ մարդ՚ որակում, բայց մեր հարցերի կոնտեքստից դուրս էր: Որոշեցինք բակերը մտնել, գուցե նարդի խաղացողների հանդիպենք: Արդյունքում` հետաքրքիր կանանց հանդիպեցինք, մեկը` Աղախանյան, մյուսն` Ավագյան, երրորդը` Թովմասյան, մենք էլ, որ զրույցն ստացվի, էլ չպնդեցինք. ՙԴե, ի±նչ ասենք, մանկավարժներ ենք, դպրոցից հետո` հոգնած: Քաղաքականությունով չենք հետաքրքրվում, որովհետև դա սուտ ա, ու Հայաստանի համար ոչ որոշիչ երևույթ ենք համարում՚,- բոլորի անունից փորձեց գրագետ խոսել Աղախանյանը, մյուսները գլխով էին անում,- ՙԴե, մարզպետի համար էլ ի±նչ ասենք, նա իր համար, մենք` մեր: Էսքան ժամանակ չենք տեսել, չգիտենք էլ, թե իրենից ինչ ա ներկայացնում, գոնե գրագետ խոսել գիտի±, գործից հասկանո±ւմ ա, եթե հա~, էլի լավ ա, լա’վ՚,- բնորոշեց Նունուֆարն, ում ընկերուհիները կարծես Նունե Ավագյան էին ասում: Թովմասյանն էլ թե` ՙԱպրելակերպը` ոչինչ, հարմարացնում ենք: Հիմա ուսուցիչներիս աշխատավարձերը հարմար է, բայց որ տեսնում, լսում ենք, թե ինչպես տեղի քոլեջը նույնատիպ մասնագետներին Երևանից է բերում ու ավելի բարձր վճարում, վրդովվում ենք, բայց թե ի±նչ անենք: Մարզպետը կարո±ղ է օգնել: Սա է մեր հարազատ քաղաքը, քանի~ տարի այստեղ ենք ապրում, յոլա ենք գնում, հանրապետության իշխանությունները մի քիչ մտածում են, կառավարությունում հասկանում են, որ հեռավոր շրջաններին պիտի ավելի լավ նայեն, ապա թող ժամանակին բարձր լեռնային կար, դա վերականգնեն, էլի շնորհակալ կլինենք: Իսկ մարզպետն ի±նչ կարող է անել: Նա համեմատաբար նոր է, դեռ պիտի աճի ...՚:
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ; Մեսրոպ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Խմբագրի կողմից. Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցը ուշ ժամի ավարտեցինք: Չնայած հետմիջօրեին պայմանավորվածությանը, նա` իր բնորոշմամբ, մարզպետարանի մշակույթի բաժնին կից ՙՆախադու՚-ում գործընկերների հետ Հայաստանի Անկախության 20-ամյակն էր նշում` որոշել էին 20 բաժակ օղի խմել, որի վերջնամասին, իհարկե, մասնակից դարձրին նաև ինձ, որից հետո միայն կայացավ մեր զրույցը: Արդյունքում` Երևան - Մեղրի մայրուղում այդ ժամին մայրաքաղաք հասնելու անհնարինության պատճառով` գիշերեցինք պատահական եղեգնաձորցիներից մեկի տանը, որտեղ էլ` հարևանների ներգրավվածությամբ, զրուցեցինք աշխարհքից, մարզից, մարզպետից, հոգսերից: Առավոտ վաղ` վերադարձանք Երևան: Այդ զրույցների մասին` հաջորդիվ ...