Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, June 11, 2011

Ցանցային պատերազմը գործողության մեջ

Ցանցային պատերազմների հետևանքները՚: Այսպիսի վերնագրով հրապարակախոսական հոդվածով Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը մեր թերթում հանդես է եկել 2006 թ. / N8-115 / 28-6.02-03 /, որտեղ հեղինակը ներկայացնում է ցանցային պատերազմի մարտադաշտերը` քաղաքականություն, հոգևոր կյանք և գիտակրթական ոլորտ, ինչպես նաև դրանց վրա ազդեցության ձևերը, որոնք նպատակ ունեն զոմբիացնելու, մանկուրտացնելու և թիրախ երկրներումª իրենց համար ստեղծելու 5-րդ շարասյունª ցանկացած էտապում որոշակի առաջադրանքներ կատարելու համար: Անցել է երկու տարի: Համաշխարհային ցանցային պատերազմի հետևանքներն պարզ երևում են Բալկաններում, Կիպրոսում, Իրաքում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Վրաստանում, իսկ մեզ վրա առարկայորեն զգացինք փետրվարի 19-իցª ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Պարոն Բենիկ Հարությունյանը մեկնաբանում է կատարվածն ու հետևություններ անում:


 
-Ի±նչ են պահանջում կողմերը: 

-Նախ, հավասարության նշան դրանց միջև դնել երբեք չի կարելի: Անընդհատ խոսվում է երկու կողմերի փոխադարձ զիջումների մասին: Դրանք իրականում մեկը մյուսի նկատմամբ կողմեր չեն կարող դիտվել: Մեկըª անբասիր կենսագրությամբ, իր ժողովրդին անմնացորդ ծառայած, ընտրված նախագահ է, մյուսըª մեր պետությունը քանդող, ավազակապետ, հանցագործ, ով իր տերերի պատվերն է կատարում: Այս պայմաններում խոսել փոխադարձ հանդուրժողականության, զիջումների մասին արմատապես սխալ դիրքորոշում է, և համոզված եմ` անպտուղ:

- Բայց չմոռանանք, որ Ձեր ասած մյուս կողմը ՀՀ երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն է...

- Ոչ մի նշանակություն չունի: Հիմնադիր նախագահը նախագահության էտապում էլ հանցագործություններ է կատարել, անօրինականություններ, կոպիտ սխալներ և դրա համար նա դեռ պատասխան պետք է տա: Ես քանիցս քննադատել եմ նրան իր ժամանակին: Քննադատել եմ և գործող նախագահ Ռ. Քոչարյանին այն բանի համար, որ նա ՀՀՇ-ի և առաջին նախագահի գործունեությանը քաղաքական գնահատական չտվեց, որի արդյունքում ներկան ու անցյալը չտարանջատվեցին և շահարկումների առիթներ տրամադրեցին նրանց: Այսօր էլ նախկին նախագահն իրեն պահում է ինչպես ավազակ, պետություն քանդող, հասարակությանը պառակտող գործիչ: Ո±վ երբևէ կարող էր մտածել, որ մեր առաջին նախագահը կարող է իրեն թույլ տալ ասել, թե ղարաբաղցիները քոչվոր ժողովուրդ են, քոչվոր ժողովրդի հոգեբանությամբ մարդիկ են: Ինչպե±ս կարելի էր ասել` ՙղարաբաղցիներին քշում ենք, նրանց բիզնեսը բաժանում ենք մեր մեջ, երկիրը հալալում ենք՚: Եթե ոչ մեր երդվյալ թշնամիները, ուրիշ ովքե±ր կարող են նման միտք արտահայտել: Այնպես որ, հստակ է, երբեք չի կարելի երկու կողմերի փոխադարձ զիջումների մասին խոսել, քանի որ մի կողմից նա երկխոսության ցանկություն չունի և, մյուս կողմից, երբեք չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներին անվանել ընդդիմադիր կողմ: Նրանց ցանկացած որակում կարելի է տալª մոլորվածներ, ռևանշի գաղափարով համակվածներ, հանցագործներ, որ ուզում են իշխանությունը զավթել, բայց ոչª ընդդիմություն: Սրանց մասին միանշանակ կարող ենք ասել, որ մեր թշնամի պետությունների հատուկ ծառայությունների պատվերն են կատարում, նրանց, ովքեր իրենց ֆինանսավորել են: Պարզ երևում է, որ դրանք դրսից ֆինանսավորված, մի կենտրոնից ղեկավարվող կազմակերպված ուժ են: Ես կարծում եմ, որ ժամանակը կգա, և պարզ կդառնա, որ դրանք ցանցային պատերազմի մեկ շտաբից կառավարվող, հատուկ նպատակով ուղղորդված, Լևոն Տեր-Պետրոսյանի ՙտակը՚ մտցրած ուժեր են: Հիշենք մեր ՙՑանցային պատերազմի հետևանքները՚ հոդվածը: Նրանք նման են ցանցային պատերազմում գործող աղանդավորական կազմակերպություններինª իրենց անհանդուրժողականությամբ, մինչև վերջ գնալու տրամադրվածությամբ, քչից-շատից ճիշտ բաները մանիպուլյացիա անելով, մարդկանց ամենաաննկատ ու նուրբ ձևով կաշառելով, գնելով, մանկուրտացնելով, զոմբիացնելով: Նրանք կիրառում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց սադրանքի մղելու, հրահրելու համար:
Այնուհանդերձª մենք պետք է նշենք, որ, եթե չհաշվենք այս զանգվածի պարագլուխներին և մտերիմներին, մյուսները մեր քույրերն ու եղբայրներն են, որոնց պետք է օգնելª իրենց միջից չարությունն ու ատելությունը հանելու և բնականոն կյանքը շարունակելու համար: 

- Ձեր կարծիքով ովքե±ր էին հանրահավաքներում սատարում Լ. Տեր-Պետրոսյանին:

Եթե վերլուծենք Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողների նկարագիրը պարզ է դառնում, որ նրանց չի կարելի նույնացնել:
1. Այնտեղ ամենաքիչ թվով մարդիկª իր նոր և հին թիմակիցներն են, ովքեր ծարավ են իշխանատենչության և վրեժխնդրության, ժամանակին օգտվել են իշխանական կերակրատաշտակից և չունենալով արժանիքներ, ժամանակին կարևոր դիրքեր են գրավել իշխանական կառույցում: Այդպիսիք ուզում էին գալ իշխանությանª ոչ թե երկրին ծառայելու, մի բարի գործ կատարելու, այլ իրենց իշխանությունը հաստատելու, երկրի ՙհերն անիծելու՚, մնացածն էլ թալանելու, ընդդիմադիր ազգային ուժերին ոչնչացնելու, երկրից արտաքսելու համար: Սա փոքր խումբ է:
2. Հաջորդ խումբըª ՀՀՇ-ական մնացորդներն ենª իրենց ընտանիքներով, հարազատներով, համախոհներով, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին այս կամ այն ձևով լավություն է արել և դրա դիմաց փոխհատուցում է պահանջում: Սրանք էլ առաջինների նման որոշակի սպասումներ ունեն:
3. Հաջորդ խումբը, ցանցային պատերազմի մեջ ներգրավված, աղանդավորական ծառայությունների, զանազան ֆոնդերի ծրագրերում ներառված, դրամաշնորհային կախման մեջ գտնվող մարդիկ են: Այս մարդկանց ուղեղներին ու սրտերին Լևոն Տեր-Պետրոսյանը չի տիրում: Նրանք նրան չեն հավատում: Բայց ինչու± են հանրահավաքների մասնակցում: Որովհետև վախենում են դուրս մղվել դրամաշնորհային ծրագրերից:
4. Մեկ այլ կարգի մարդիկ հանրահավաքներից ուղղակի անմիջական նյութական օգուտ ակընկալողներն են: Անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես մարդիկ երթից դուրս են գալիսª փող ստանալուց հետո: Կամª սպասում են, թե գիշերվա համար որքա±ն կտան: Կամª մնալով սնունդ, ծխախոտ, նարկոտիկ և հոգեմետ դեղեր են ստացել, ամեն մեկն իր հետաքրքրությունների սահմաններում: Այդպիսիք չէին հասկանում, որ իրենց օգտագործում են: Նրանք կարծում էին, թե իրենք կարևոր, օգտակար գործ են կատարում, մինչդեռª իրականում հակառակն է:
5. Առանձին խումբ են ընտրություններում իրենց ձայնն ուղղակի վաճառած և հանրահավաքի կարծես աշխատանքի եկող մարդիկ: Ժամը 14-ից հետո հոսք էր սկսվում դեպի օպերայի հրապարակ: Գալիս էին փող ստանալու: Ամեն մեկըª յուրովի: Եթե երեխա էր բերում հետը, դնում ուսերին, այլ փողաչափ էին տալիս, որպեսզի տպավորություն ստեղծեին, թե տեսեք, երեխաներն էլ են մասնակցում: Դրոշակակիրներին այլ բան են տալիս: Այս խմբի մարդիկ այդ գործընթացներին նայում են իբրև միջոցª դրամ վաստակելու համար / 3 - 10.000 դրամ /:
6. Հաջորդ մեծ խումբը այս կամ այն ձևով գործող իշխանությունից դժգոհներն են: Օբյեկտիվ, սուբյեկտիվ, հին ու նոր, տեղի ու անտեղի պատճառներով դժգոհները: Անգամ փոքր և միջին բիզնեսով զբաղվողներ, ովքեր շտապում էին դառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները, քանի որ նա խոստանում էր հարկ չհավաքել իր թիմակիցներից:
Ահա այն խմբերը, որոնք հանրահավաքային գործընթացների մեջ որպես գործիք օգտագործվեցին: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ հայտարարել էր, թե ՙես գործիք եմ, ինձ օգտագործեք՚: Դա մեսիջ էր ուղղված և° ներսի, և° դրսի ուժերին, որոնք հույս ունեին նրան օգտագործել որպես գործիք: Արդյունքումª չար, անհանդուրժող, թշնամական, անվստահության, համազգային բոլոր հիմքերը խարխլող վիճակ: Ոչ մի նախագահ դառնալ ցանկացող մարդ նման գործունեություն չի ծավալի: Երբ ոտքի տակ է դրվում, ոչնչացվում բոլոր բարոյական, նյությական, պետական, համազգային արժեքները, էլ նա գալիս էր ինչի± վրա նախագահ լինելու: Ավերակացն ինչպե±ս թագավորեր: 

- Ի±նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նոր նախագահի կողմից հասարակական լարվածության թուլացման համար:

- Իրականում, եթե իրերին նայենք անաչառ, ակներև է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում դրական տեղաշարժեր կանª թե° բյուջեի մեծացման, թե° սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների, թե° վստահության ու արդարության հետ կապված, թե° կոռուպցիայի դեմ տարվող պայքարի հարցերում: Օրինակ, ես տեղյակ եմ, որ մերª առողջապահության ոլորտում բավականին լուրջ քայլեր են արվել և ամենամեծ, կազմակերպված կոռումպածին երևույթները գրեթե վերացել են:
Ես հեռու եմ այն մտքից, որ գործող իշխանությունները կատարելության հասած են և նրանցից դժգոհելու առիթներ չկան: Դատաիրավական, պետական ամբողջ համակարգը, բյուրոկրատական քաշքշուկները հազար ու մի խնդիրներ են ստեղծում շարքային քաղաքացիների համար: Այնտեղ մարդիկ կան, ովքեր բոլորովին չեն վայելում ժողովրդի հարգանքն ու վստահությունը, մինչդեռ իշխանական թիմի մաս են կազմում: Իշխանական բուրգն արդյունավետ չի գործում և անհրաժեշտ են համակարգային ու արմատական փոփոխություններ: Համակարգային փոփոխությունը հասարակական պահանջ էª կառավարման համակարգի և° էֆեկտիվության բարձրացման, և° վստահության, արդարության վերականգնման առումով: Ես առիթ եմ ունենում շփվելու, լսելու հասարակական տարբեր շերտերի կարծիքները: Բոլորի մոտ ակներև է միակ պահանջըª արմատական փոփոխություններ:
Անհրաժեշտ է նաև հեռուստաեթերը դարձնել հետաքրքիր, պրոֆեսիոնալ, դինամիկ, թափանցիկ, որ մարդկանց հետաքրքրությունները բավարարի հեռուստաեթերը, այլ ոչ թե փողոցը կամ հրապարակը: Հեռուստատեսությամբ հնչում են մտավորականների, գիտնականների կարծիքներ, հանդուրժողականության, ազնվության, բարության կոչեր, ժողովրդին կրթելու, բարոյական արժեքները վերականգնելու համար: Բոլորը ճիշտ են, բայց դրանք ծրագրային, երկարատև գործունեության, ցանցային պատերազմի դեմ իմունիտետ ձևավորելու համար են: Մինչդեռª այսօր նման կոչերով արդյունք չես ապահովի, որովհետև մենք գործ ունենք մոլորվածների, կաշառվածների, անձնական շահեր հետապնդողների, ռևանշի ձգտող մի խառնամբոխի հետ: Նրանցից ամեն մի խմբի նկատմամբ իշխանությունները պետք է համարժեք և արդյունավետ քայլեր ձեռնարկեն: Նախª այս հակաօրինական գործողությունների համար միանշանակ բոլորինª Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, պիտի պատասխանատվության ենթարկել, օրենքի շրջանակներում: Ակնհայտ է, որ տերերը նրա առաջ խնդիր էին դրել. առավելագույնըª ՀՀ նախագահ դառնալ, եթե չստացվիª հարամ անել ամենըª տնտեսությունը, ժողովուրդը, կայունությունը, պետությունը, թուլացնել, որքան կարելի է շատ:
Պետության համար նոր էտապում կարևոր է նաև, որ օլիգարխներն ու կրիմինալ աշխարհը, ժողովրդի համար անընդունելի մարդիկ ազատվեն իշխանական վերնախավից: Հայ ժողովրդի համար անընդունելի մարդիկ, ովքեր վստահություն չեն ներշնչում, պետք է տեղ չզբաղեցնեն իշխանական վերնախավում: Մեզ այլևս պետք են ժողովրդի վստահությունը վայելող, պրոֆեսիոնալ թարմ գործիչներ, ովքեր կձևավորեն բյուրեղյա մաքրությամբ կառավարություն և վերնախավ:

- Ինչպե±ս եք Դուք տեսնում մեր երկրի վաղվա օրը նոր նախագահի իշխանության տարիներին:

- Լարվածությունը թուլացնելու համար նախ հարկավոր է մարտյան իրադարձությունների հետևանքները վերացնել, մեղավորներին պատժել, անցնել բնականոն գործունեության: Ընտրապայքարի ամբողջ ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ասելիքն ասաց ժողովրդին, վերջինիս մտքերը, դժգոհություններն ամբողջությամբ լսեց: Փաստորեն նրա և ընտրազանգվածի հիմնական մասի մոտ առկա է փոխադարձ վստահության մթնոլորտ և այն խարխլելու իրավունք ոչ մեկը չունի: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր նորընտիր նախագահն իր մարդկային տեսակով, բարի, ազնիվ, սկզբունքային, հետևողական կերպարով կարող է համախմբել ամբողջ ժողովրդին և յուրաքանչյուր անձ, առանց պայմանների ինչքան կարող է պիտի օժանդակի:
Ապագային լավատեսորեն եմ նայում, քանզի մենք աստվածային առաքելությամբ ազգ ենք: Այսքան դարեր առանց պետականության, որ կարողացել ենք ապրել ու գոյատևել, երբ տասնյակ ազգեր ոչնչացվել են, պատմության գիրկն անցել, այս ամենն ինձ թույլ է տալիս մտածելու, որ մենք հաստատ առաջ ենք գնալու: Մեր ազգի մտավոր պոտենցիալը, մարդկային գործոնը և նորընտիր, աստվածահաճո նախագահը և այն, որ մենք անցել ենք լուրջ թոհուբոհերի միջով, հղկվել ու իմաստնացել ենք, վստահություն է ներշնչում, որ անպայման զարգացում ենք ապրելու: Էլ չեմ ասում, որ մենք աշխարհում ավելի շատ բարեկամներ ունենք, քանª թշնամիներ: Ես վստահ եմ, որ նորընտիր նախագահն ամեն ինչ անելու է ժողովուրդին չհուսախաբելու համար: Շատ արագ վերականգնվելու է մեր երկրի վարկանիշը: Վստահ եմ, որ նրա ձևավորելիք նոր կառավարությունն ավելի պրոֆեսիոնալ է լինելու, վստահություն ներշնչող և գործելու է շատ արդյունավետ: Վստահ եմ, որ մեր ապագան շատ լուսավոր է:

No comments:

Post a Comment