Հարցազրույցª ՙTime out՚ խմբի, ջազ տրիոյի ու կվարտետի դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
- Օրինակ. գիտե±ք, թե Օսկար Փիթերսոնը որտեղից է վերցրել իր գործերը: Շատ անհայտ դաշնակահարից, ում շատ քչերը գիտեն. Թենիս Նյուբորն: Վերջերս եմ իրեն հայտնաբերել: Այդպես այնքան երաժիշտներ կա¯ն, ովքեր շատ ավելի լավն են, քան շատ հայտնիները, բայց անուն չունեն և ոչ ոք չգիտի նրանց մասին: Օրինակ, մի դաշնակահար կա Ֆրենկ Հյուվիթ, ում մասին ոչ ոք չիմացավ: Նաª անգամ Հայաստան եկավ-գնաց:
- Ե±րբ էր դա...
- 2001թվին: Եկավ, մի քանի ամիս էլ այստեղ նվագեցª իմ փոխարեն: Ես տուրնեների մեջ էի: Նա շատ հայտնի երաժիշտներից շատ ավելի լավ է նվագում: Մահվանից առաջ ակումբներում նվագելիս մի քանի ձայնագրություններ ունի, հիմա վաճառում են:
- Իսկ Դուք ունե±ք թողարկած դիսկեր, բացի այն, որ ձայնագրել եք Արթո Թունջբոյաջյանի հետ:
- Հա, ՙԿատուներ՚-ն ունենք: Ինքս Նյու Օրլեանի երժիշտների հետ թողարկած երկու ալբոմ ունեմª հենց այնտեղ: Տրիոյով մի քանի գործեր ունենք տարբեր ալբոմներում: Հիմաª ջազ-կվարտետով ենք ուզում ձայնագրություններ անել: Դրանցից միայն ՙԿատուներ՚-ը կա հայաստանյան շուկայում: Մեր շուկան ջազի համար շատ փոքր է, թեևª գրավիչ:
- Իսկ ակումբներում համերգներ տալը բավարարո±ւմ է: Մարդիկ ավելի շատ գալիս են ուտելո±ւ, թեª ջազ լսելու:
- Չէ, լսելու: Ակումբներում լավ է: Տեղեր կան, որ, այո, գալիս են ուտելու և չի հետաքրքրում, թե ինչ ես նվագում: Ամեն մի ակումբից է կախված: Գիշերվա կեսից ենք նվագում, կիրթ մարդիկ են գալիս: Ես սիրում եմ գիշերային ջազի ժամերը:
- Հետևո±ւմ եք հայկական էստրադայի անցուդարձին: Ինչպիսի±ն է այն:
- Ցանկալի կլիներ ավելի շատ կենդանի կատարումներով, նվագախմբերի հետ տեսնեինք այդ աստղերին: Հիմա մի տեսակ երկրագնդից դուրս ենք ու թարս ենք պտտվում: Լավ կլիներ ընդհանուրի մեջ լինեինք, մուտք գործեինք միջազգային շուկա: Չի կարելի Հայաստանի մասշտաբով դառնալ աստղ ու ամբողջ օրը գոռալ: Աստղը երկրի վրա արհավիրք է: Իսկական աստղն այն է, որին բոլորն են տեսնումª ոչ թե մի 74 հոգի: Հետո էդ նույն աստղը գնում է դուրս ու պարզվում է, որ այնքան էլ աստղ չի, չէ±: Կապ էլ չունի աստղի հետ: Նրանք չորս քառակուսու մեջ են աստղ: Այդպես կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել: Օրինակ. Կոմիտասն աստղ է, թեª չէ, կամ Բի Բի Քինգն աստղ է, թե... Ծիծաղելի է, չէ±: Մեծերն ամեն ինչ արել են ոչ թե նրա համար, որ աստղ դառնան, այլª որովհետև սիրել են իրենց գործը: Հայտնի դառնալու համար ոչինչ չի կարելի անել: Հաճախ սարքում են հայտնի, որովհետև ուզում են մարդու վրա փող աշխատել: Դա էլ բիզնեսն էª շոուից դուրս:
- Ջազմենի կենցաղը տարբերվո±ւմ է սովորական մարդու կենցաղից և կա± ջազ մտածողություն հասկացողություն:
- Իմ կյանքն իմպրովիզացիաների մեջ է անցնում: Չգիտեմ, թե մեկ ժամից ինչ պիտի անեմ: Նույնն էլ ջազն է: Իմ խառնվածքն է այդպիսին: Իսկ մտածողության հարցում, չգիտեմ, երևի սկզբում մեկը, հետոª մյուսը:
- Բացի նվագելուց դասավանդո±ւմ եք, աշակերտներ ունե±ք:
- Առաջª հա, հիմաª չէ, որովհետև ժամանակի հետ է կապված: Հետո էլª աշակերտները ոչ թե ուզում են իսկապես բան սովորել, այլª մի տեղ գնան աշխատեն: Կիսատ-պռատ, մի երկու բան սովորում են, սկսում նվագել, հետո էլ պարծենում, թե Վահագնի աշակերտն եմ: Մի քիչ ամոթ է: Թեև լավ աշակերտ ունեցել եմ: Գյումրեցի մի տղա կա, ով ամբողջ աշխարհը գրավել էª Տիգրան Ամասյանը:
- Իսկ Ձեր խմբերում կա±ն աշակերտներից:
- Չէ, մենք բոլորս էլ ամեն վայրկյան իրարից սովորում ենք: Սերն է, որ մեզ համախմբում է: Ջազի ամենամեծ գրավականը սերն է, եթե դա չեղավª ոչինչ չի ստացվի: Սերըª թե իրար հանդեպ, թե այն ամենի, ինչը կատարվում է մեր շուրջը: Այդտեղ է մեր ընկերությունը, կյանքը, որտեղ էգոիզմը մի կողմում է: Խա±նդª գուցե, կաª անհատների միջև: Երբեք չի կարելի խանդել, որ քո աշակերտն ավելի լավ է նվագում, քանª դու: Հակառակը, պիտի հպարտանաս դրանով: Պետք չի դրանից վատ զգալ: Թող մի քիչ էլ ուրիշները նվագեն: Էդ էլ հո բենզին չի±, որ մենաշնորհի վերածենք:
- Այսքանը, կա± որևէ բան ավելացնելու:
- Մի քիչ մարդկաց սիրո ու հարգանքի մասին իրար հանդեպ: Մարդիկ թող բարևեն, ժպտան, փոխարենն ընկել են ունենալու հետևից: Ավելի լավ է լինել, քանª ունենալ: Եթե չես լինում, այն ինչը որ ունես քոնը չի արդեն: Հաստատ: Նույնիսկ տաղանդը, եթե մարդ ունի, իրենը չիª տրվել է, նայած թե ինչպես կվերաբերվի դրան: Ըստ այդմ էլª կվերաբերվի քեզ: Այլապեսª կարող է թքել երեսիդ: Ամեն ինչ սիրով պետք է անել:
No comments:
Post a Comment