Մի քանի տարի առաջ ուժի մեջ մտավ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ ազատամարտիկներին բնակարանով ապահովելու օրենքը, և ճարպիկներն ու ՙճար ու ճամփեն՚ իմացողներն սկսեցին ՙբնակարանաորսը՚, իսկ համապատասխան մարմինները` լցրեցին իրենց գրպանները:
Ինչի± համար են գրվում օրենքները: Երևի թե ճիշտ կիրառելու, մինչդեռ` չգիտես ինչու, մեր երկրում ճիշտ հակառակն է. գրված օրենքներն ու նրանից բխող վայելքները վայելում են այն մասին, որ նրանք, ովքեր կարողանում են ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, ովքեր լավ ՙլեզու՚ են գտնում` փողի գերբնական ուժի շնորհիվ: Իսկ օրենքը կիրառողներն իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած անգամ չեն էլ պատկերացնում, որ կան մարդիկ, որոնց, իրոք, հասնում են այդ օրենքի պտուղները, սակայն անտեղյակ են իրենց իրավունքների մասին` չգիտեն ո±ւմ դիմել, ի±նչ անել:
Վերը նշված մարդկանց շարքին է պատկանում Շենգավիթի Նոր Խարբերդ թաղամասում ապրող Գաբիելյանների ընտանիքը: Ղարաբաղյան պատերազմն այստեղ էլ է իր անջնջելի հետքը թողել: Երրորդ հանրապետության նորաստեղծ բանակի առաջին զինվորներից են Անահիտ Մարությանի որդիներն` Արսենն ու Արթուրը: ՙ1992 թվականի հունվարի 23-ին Արսենիս կանչեցին բանակ, մայիսի 14-ին` Արթուրիս: Սկզբից ծառայում էին Նուբարաշենի դեսանտագրոհային չաստում, հետո Վազգեն Սարգսյանի հրամանով տարան Ղարաբաղ` Լաչին: Իսկ ընդեղ պատերազմ էր, որտեղ փլավ չեն բաժանում: Էդ ժամանակ Արթուրս բարձր տաքություն է ունենում` տանում են հիվանդանոց, իսկ Արսենենց ջոկատը հանում են բոյի: Երկու ամիս հետո լուր ստացանք, որ Արսենին բերել են Երևան: Էդ ՙբերել են՚ բառից սարսռեցի, ոչինչ չէի գիտակցում, չգիտեի ո±ւր գնայի, ի±նչ անեի. անկարողությունից սիրտս պայթում էր՚,- խեղդող արցունքները զսպելով պատմում է տիկին Անահիտը:
Մեծ որդուն զոհվածների հետ բերել են Երևան և միայն այստեղ են իմացել, որ ողջ է: ՙԴա մի հրաշք էր. ամբողջ մարմինն ու գլուխը ասկոլկեքի մեջ էին, բայց էլի Աստծուց էր, եթե չվիրավորվեր, գերի կընկներ: Հրաշքով ողջ մնաց՚,- ասում է զրուցակիցս:
Այո, ողջ մնաց, բայց Երևանում ծնված 18-ամյա Արսենը, զենք, պատերազմ ու զոհված մարդիկ միայն կինոներում էր տեսել, և ահա պատերազմ` Լաչին, առաջին գիծ, զոհված ընկերներ և մեկը մյուսի ետևից թափվող ռումբեր: Խելագարվել կարելի է, ինչն էլ տարիներ հետո զգացնել տվեց իր մասին. ՙԵրբ գնացի Մասիվի հիվանդանոց, տեսա, որ որդիս ողջ է ու մի քիչ հանգստացա, տագնապս կրկնապատկվեց, քանի որ մյուս որդիս դեռ պատերազմում էր, ոչ տեղը գիտեի, ոչ` ողջ է: Սարսափելի ժամանակներ էին: Մեր էրեխեքը կռվում էին, իսկ մյուսներն ըստեղ փողեր էին շինում՚:
Արթուրի խոսքերով, իրենք քրդերի անվան տակ էին կռվում, քանի որ Հայաստանը կանոնավոր բանակ դեռ չուներ: ՙԾառայում էինք Նուրբարաշենում, երբ Վազգենը եկավ և ասեց, որ մեզ տեղափոխում են երրորդ գիծ ու եթե հրամանատարներին լսենք` ամեն ինչ լավ կլինի: 60 հոգուս նստեցրին բեռնատարներն ու տարան Լաչին, ոչ թե երրորդ, այլ հենց ՙմսաղաց՚` առաջին գիծ: Մենք էլ ջահել, եռանդուն տղերք` թուրքերի հանդեպ թշնամանքով լցված: Հետո հասկացա, որ էս մեր կռիվը չի՚,- պատմում է Արթուրն ու ավելացնում` ՙՂարաբաղի վերևներում շախմատ էին խաղում, ՙպեշկեքին՚` Եռաբլուր լցնում՚:
Սա ընդամենը պատմություն է երրորդ մարդու մասին: Թվում է` անցած պատմություն է, հիմա խաղաղ ժամանակներ են, իբր ապրում ենք զարգացման ճանապարհը բռնած Հայաստանում, չկա կռիվ, պատերազմ, թուրք ու ադրբեջանցի... Մի տարբերությամբ, որ ադրբեջանական գործակալները մեր իշխանությունների շարքում են, առաջատարներից մեկը:
Մինչդեռ պատերազմի անջնջելի հետքերը կան և ամեն օր իրենց մասին են հիշեցնում, սակայն փաստն այն է, որ այս ընտանիքը շարունակություն չունի: Ուսուցիչների ընտանիքում ծնված Նորայր Գաբրիելյանն ու տիկին Անահիտը նույնիսկ ամենասարսափելի երազում չէին կարող պատկերացնել, որ հասուն տարիքում կապրեն աշխարհից կտրված` Երևանի համայնքին պատկանող, բայց 21-րդ դարի քաղաքակրթությունից շատ հեռու մի նախնադարյան կացարանում, կապրեն առանց ապագայի նկատմամբ հեռանկարի, առանց մանկան զրնգուն ծիծաղի, առանց մեծ ընտանիքի: Արսենը պատերազմից մի որոշ ժամանակ հետո հոգեկան խանգարումներ է ստացել և մեկուսանում է` ինքն իր ներաշխարհում. ՙՇատ դառն օրեր են եկել ու անցել, չէ, չեն էլ անցել. Արսենս երկար ժամանակ ուշքի չէր գալիս, սթրեսը գնալով խորանում էր ու... Պատերազմի ավարտից հետո, երբ մարմնի վերքերը լավացան, իրար հետ գնացինք Եռաբլուր ու ինձ ասեց` մամ, փառք տուր Աստծուն, որ ես ողջ մնացի, որ դու ամեն օր սև շորերը հագիդ ստեղ ման չես գալիս ու հերթով ցույց տվեց իր հետ կռված ու զոհված ընկերներին: Ասում էր` նայի, էս ինստիտուտից էր, էս մեկը միշտ թզբեխով էր, էս ըսենց էր, էն ընենց էր: Մենակ տեսնեք` ինչ տղերք են՚,- արցունքախառն աչքերով պատմում է տիկին Անահիտը:
Նրանց տանն Արսենին ընդամենը մեկ ակնթարթ տեսա` ինքն իր մեջ ամփոփված, նա ինձ չնկատեց: Տիկին Անահիտի խոսքերով` խուսափում է մարդկանցից: Իսկ Արթուրն այդ պայմաններում` մի կողմից սոցիալական ծանր վիճակը, մյուս կողմից ծնողներն ու դժբախտ եղբայրը, չի ուզում անգամ մտածել ընտանիք կազմելու մասին: ՙՔանի ես կամ, նրանց կխնամեմ, բայց հիվանդ եմ, համ էլ աչքերս չեն տեսնում` էսօր կամ, վաղը չկամ, ո±վ պետք ա իրանց մասին մտածի՚,- ասում է Անահիտը:
Իսկ պետությո±ւնը, հայրենի±քը, ո±ւմ պատճառով էր այս ճակատագրի հեգնանքը... ՙԷ, ի±նչ պետություն, ի±նչ հայրենիք, հիմա մեզ մարդու տեղ չեն դնում: Մի անգամ ընտրություն էր, ինչ էր, թաղապետը էկավ, իբր մեր խնդիրները լսեց, դե մենք էլ էնքան խնդիր ունենք` խմելու ջրի, աղբահանության, դպրոցի: Եղածը չորս կիլոմետր հեռու է: Մի խոսքով, լսեց, ու կողքի ՙհաստավզին՚ ասեց` ՙէկեք էթանք, ստեղ մարդիկ չէ, գժեր են ապրում՚:
Իսկ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին բնակարանով ապահովելու օրենքը±. ՙԱղջիկ ջան, դրա համար էլ եմ գնացել Սոցապ. նախարարություն, ասեցին գնա ձեր թաղապետարան, գնացի Շենգավիթի թաղապետարան ասին` չի հասնում, դու քսան քառակուսուց մեծ տուն ունես, իսկ մի շնչին հինգ քառակուսի ա հասնում: Ասեցի, որ երկու տղա ունեմ, պայմաններ չկան, մի խոսքով, պատմեցի վիշտս, բայց տեսա, որ խաբեբաների երկիր ա: Հետո հասկացա, որ սաղ ներքին կարգով ա արվում` փողով, ծանոթով: Ստացողներն էլ ասում են, որ տան կես փողը մուծում ես` նոր տալիս են: Իսկ վայենկոմատում էլ ասին` իզուր ես փորփրում` կգան կասեն հըլը մի բան էլ շատ ա ձեզ՚,- պատմում է տիկին Անահիտն ու ավելացնում` ՙԴե իհարկե շատ է, իսկ էրեխեքիս պատերազմ տանելը շատ չէ±ր՚:
Օրենքներ գրելն ԱԺ պատգամավորների խնդիրն է, կիրառելը` համապատասխան մարմիններինը: Մեր նպատակը` նմանօրինակ խնդիրների բարձրաձայնելն է, իսկ հայ մեծահարուստ բարերարների խնդիրը` դրանց գոնե փոքր-ինչ լուծում տալը:
Լիանա ՄԱՆՎԵԼՅԱՆ
No comments:
Post a Comment