Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, June 4, 2011

Դարձ` ի շրջանս յուր կամ` Անառակ որդու վերադարձը

Ճառագայթաբանության և այրվածքների գիտական կենտրոն-հիվանդանոցը մինչև վերջերս միավորված էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի հետ ու միավորման տնօրենն էլ Վաչագան Այվազյանն էր: ՀՀ առողջապահության արդեն էքս-նախարար Նորայր Դավիդյանը մինչ ՀՅ Դաշնակցության բաժինքով պաշտոնավարելն` Այրվածքների հիվանդանոցում բաժնի վարիչ էր աշխատում: Տեղեկացանք, որ ԱՆ նախարարի պաշտոնը թողնելուց հետո Այրվածքներինն առանձնացվել է Վնասվածքաբանությունից ու Նորայր Դավիդյանն արդեն հարազատ հիվանդանոց է վերադարձել տնօրենի կարգավիճակով, իսկ նախկին տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը դարձել է նրա տեղակալը:

`` 
Նախապես պայմանավորվածության համաձայն այցելեցինք Ճառագայթաբանության և այրվածքների գիտական կենտրոն-հիվանդանոց: Պարոն Դավիդյանը, ճիշտ է, շտապում էր ԱՆ նախարարություն` հիմնարկի բյուջեն քննարկելու համար, սակայն փոքր-ինչ ժամանակ գտավ նաև մեր հարցերին պատասխանելու համար: Միայն թե մեզ համար այնքան էլ հստակ չէր` այնժամ, երբ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այդ օրը, այդ ժամին ՀՀ կառավարության նիստի էր, հետո` ԲՀԿ համագումարին, Ն. Դավիդյանն ո±ւմ հետ պիտի քննարկեր բյուջեն և հետո` ինչո±ւ նախարարություն և ոչ թե առողջապահական գործակալություն: Լավ, անցնենք հարցերին:

- Նախարարի պաշտոնը թողնելուց հետո, երբ վերադարձաք հարազատ հիմնարկ, ինչպե±ս ընդունեց կոլեկտիվը:

- Երկար տարիներ եմ այստեղ աշխատել` իրենց անունից չեմ կարող խոսել, բայց ինձ թվում է նորմալ են ընդունել: Բոլորին ճանաչում եմ, աշխատել ենք:

- Երբ ԱՆ նախարար էիք հարազատ կոլեկտիվի հետ կապը պահո±ւմ էիք:

- Կապը կար, սակայն շատ եմ ցավում, որ լիարժեք չեմ օգնել: Գտել եմ, թե դա ուրիշ ձևով կընդունվի: Իսկ կապը կար, որովհետև հիմնարկն ուղիղ նախարարության ենթակայությամբ է, քանզի գիտական կենտրոն է, համագործակցում է ՀԱԿ-ի հետ:

- Հիմա կողքից դիտելով ինչպե±ս եք վերաբերվում առողջապահության համակարգում տեղի ունեցող ռեֆորմներին` մասնավորապես անհատական բժշկի ընտրության գործընթացին:

- Դա նոր չէ, մինչև իմ նախարար լինելն էլ է եղել: Ընտանեկան բժիշկների ինստիտուտը շատ ճիշտ է: Եթե աշխարհում ընդունված համակարգ է, ինչպե±ս կարող է մեզ մոտ չընդունվել: Պիտի որ օգնի հիվանդությունների կանխարգելմանը: Ես դրական եմ վերաբերվում:

- Հիմա ի±նչ նոր ռեֆորմների անհրաժեշտություն կա համակարգում:

- Սխալ կլինի կողքից նայելով ասելը: Ընթացքը համարում եմ դրական: Աշխատանքները, որ տարվել են ոչ միայն իմ ժամանակ, այլ` ինձնից առաջ էլ, դրական են: Ինձնից առաջ եղած նախարարների աշխատանքն առավել քան դժվար է եղել: Առողջապահության ոլորտը չի կարելի նայել որպես առանձին օղակ: Այն սերտ կապված է երկրի տնտեսության հետ:

- Հիմա ՃԱԳ կենտրոն-հիվանդանոցն ի±նչ խնդիրներ ունի:

- Դրանք շատ են: Այստեղ բուժվում են բացառապես պետպատվերի շրջանակներում: Պատկերացնո±ւմ եք` այրվածքներ, ցրտահարվածներ: Չեռնոբիլից 3 հազար հիվանդները, ովքեր մեր ուշադրության տակ են` ընտանիքի անդամների հետ միասին: Մեր ծառայությունները միակն են Հայաստանում:

- Ինչպիսի±ն են անցած տարվա տվյալները:

- Մեր մոտ աճ կա` և’ այրվածքների, և’ ցրտահարվածների, և’ բյուջետային գծով: Մահացությունը զգալի իջել է, որովհետև բուժումը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Իհարկե, ամեն ինչ չենք կարող անել, բայց մոտիկ ենք կանգնած զարգացած երկրներին: Մահացությունն էլ համապատասխանում է միջազգային չափանիշներին:

- Իսկ նյութատեխնիկական բազայի առումո±վ:

- Շատ պակաս ունենք: Սարքավորումները շատ թանկ են: Ինչքանով հնարավոր է փորձում ենք հագեցնել կենտրոնը:

- Երբ նախարար էիք` չփորձեցի±ք ինչ որ բանով օգնել:

- Դե, գիտեք, նախարարությանը տրամադրվում է որոշակի գումար, սակայն պետք է հասկանալ, թե ինչ վիճակում էր գտնվում հանրապետությունը: Ինձ համար կարևոր էր ոչ թե հարազատ հիմնարկը` գուցե ուրիշների համար այդպես չլիներ, այլ հատկապես սահմանամերձ գյուղերի կլինիկաների վիճակը: Անգամ բժշկական պարագաներ չունեին:

- Կարծում եք, որ Քուշկյանն, ով ԱՆ նախարար է, հարազատ ՙԷրեբունի՚ հիվանդանոցի համար ոչինչ չի անո±ւմ:

- Ես չգիտեմ անում է, թե` չի անում: Ես իրեն լավ եմ ճանաչում և կարծում եմ, որ նա մտածում է առողջապահության բարելավման մասին, ոչ թե իր հիվանդանոցի:

- Մտահոգ քայլերից մեկն էլ ծննդկաններին սերտիֆիկատների տրամադրումն է: Որքանո±վ ճիշտ քաղաքականություն է:

- Իհարկե, դա ճիշտ է: Ծննդօգնությունն էլի անվճար էր, բայց սերտիֆիկատները նաև ստիմուլ են մարդկանց` ընտանիքը մեծացնելու համար:

- Ձեր ժամանակ ինչո±ւ չէիք անում:

- Ամեն ինչ կապված է գումարի չափից: Մեր ժամանակ էլ էր ծննդօգնությունն անվճար և ամեն տարի այդ ոլորտի գումարներն աճում էր:

- Եթե նորից ՀՀ առողջապահության նախարարության պորտֆելը տան ՀՅ Դաշնակցությանն ու Ձեզ առաջարկեն կրկին լինել նախարար` կհամաձայնե±ք:

- Ոչ: Առողջապահության նախարարությունում աշխատելը շատ դժվար բան է, ես առաջ չէի պատկերացնում: Ոչ թե չէի ուզենա, այլ իմ բնավորությունից ելնելով` երկրորդ անգամ ՙփոցխի վրա չէի կանգնի՚:

Հարցազրույցն ավարտեցինք, միջանցքներում մոլորվեցինք ու ակամայից զրուցեցինք սպիտակ խալաթ հագած բուժանձնակազմի հետ: Սանիտարներից մեկն, ով երկար տարիներ աշխատել է Նորայր Ռաֆայելովիչի հետ, շատ գոհ էր նրանից և ուրախ, որ վերադարձել է: Մոտեցող սպիտակ խալաթավոր մյուս տիկինը տեսնելով ձայնագրիչս հարցրեց ընկերուհուն. ՙէս հեռուստաաստղ ես ուզում դառնա±ս՚: Հետո պատասխանեց մեր հարցին, թե սպասո±ւմ էիք Նորայր Դավիդյանի վերադարձին. ՙԲա մարդը սաղ կյանքը ստեղ ա աշխատել, ուրիշ ո±ւր գնար: Հա, կարար իրա սեփական հիվանդանոցը բացեր, բան չունեմ ասելու, բայց կարեցավ` չբացե±ց՚: Արդեն մուտքի մոտ ներս մտնող բուժքույրերին հարցրեցինք, գրեթե բոլորը հրաժարվեցին պատասխանել` ձեռքները բացասական թափ տվեցին ու հեռացան: Նրանցից մեկն, ով ներկայացավ Մայա անունով, ասաց. ՙէն թևավոր խոսք կա, է~, անառակ որդու վերադարձը: Նույնը չի±՚: Չսպասեց մեր պատասխանին. ՙԵսի±մ...՚:

No comments:

Post a Comment