Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, June 4, 2011

՚Վիրաբուժության կենտրոնների շատ լինելը պետք է համակարգվիՙ

ՙՄՑԽ՚ Վիրաբուժության կենտրոնը, որ գտնվում է մայրաքաղաքի 8-րդ` Քանաքեռ-Զեյթուն բուժմիավորման տարածքում, տնօրինում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ Զարեհ Տեր-Ավետիքյանը: Բժշկական կենտրոնը հանդիսանում է ուսումնական հիմնական բազա: Ամբիոնի համար ուսումնական բազա է գործում նաև ՙԳրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնում: Կլինիկական օրդինատորները մասնագիտանում են վիրաբուժության բնագավառում` մասնավորապես` ընդհանուր և կրծքային վիրաբուժության ոլորտում, 3 տարով:

 
- Բժշկության, մասնավորապես վիրաբուժության ոլորտում առողջ սերնդափոխություն կա±:

- Իհարկե: Խնդիր է միայն, որ ավարտելուց հետո` որպես սպա, նրանք 2 տարի ծառայում են ազգային բանակում: Դրանից հետո աշխատում են բժշկական հիմնարկներում, նրանցից երեքը` մեզ մոտ: Միշտ էլ լավը կա և լավը միշտ էլ իր արժանի տեղը գտնում է: Սերնդափոխությունը միշտ էլ կատարվում է բնականոն և ոչ արհեստական ձևով: Կլինիկական օրդինատորները մասնագիտանում են, սակայն բոլորի համար, ցավոք, համապատասխան աշխատանքային տեղեր չկան: Ամբիոնը հանդիսանում է նաև վերապատրաստման կենտրոն` հանրապետության բոլոր վիրաբույժների համար:

- Իսկ քաղաքացիներն ինչպե±ս են գտնում վիրաբուժության այս կենտրոնը, որն ըստ էության, տեղակայված է` ՙՔանաքեռ-Զեյթուն՚ միավորման տարածքում:

- Մեզ մոտ հիմնականում տեղափոխվում են այլ հիվանդանոցներում հետվիրահատական խնդիրներ ու դժվարություններ ունեցող քաղաքացիները: Հիվանդը հիվանդ է բերում: Մարդիկ մեկը մյուսից տեղեկանում են այն մասին, որ այստեղ կատարվում են որակյալ և ծավալուն գործեր և հետաքրքրվելով գտնում են մեզ: Գալիս են հիվանդին տեսակցության, տեսնում են պայմանները, վիրահատության արդյունքներն, ըստ այդմ, նախընտրում են մեզ: Մասնագետի ով լինելը շատ կարևոր է: Նաև այդպես են հիվանդները վստահում ու դիմում մեզ: Մենք դիսկոմֆորտ չենք զգում, որ ՙՔանաքեռ-Զեյթուն՚-ի տարածքում ենք, մենք որտեղ էլ լինենք կաշխատենք:

- Այդ պայմաններում հիվանդանոցային մասը որքանո±վ է ծանրաբեռնված:

- Կենտրոնում ծավալված մահճակալները ծանրաբեռնված են 60-70 տոկոսով, ինչը վատ ցուցանիշ չէ: Երևի ոչ մի տեղ 100 տոկոսանոց ծանրաբեռնվածություն չկա: Մեզ մոտ հիմնականում կատարում ենք պլանային վիրահատություններ:

- Ինչպիսի±ն են Ձեր նյութատեխնիկական բազայի հնարավորությունները:

- Նորմալ, բավարարում է: Իհարկե ցանկալի կլիներ, որ ընդլայնվեր և ավելի ժամանակակից սարքավորումեր ունենայինք: Շնորհակալ կլինեինք, եթե այս ոլորտով հետաքրքրված բարեգործները ներդրումներ անեին նաև մեր կենտրոնում:

- Պարոն Տեր-Ավետիքյան, առաջնային ամբուլատոր համակարգում անհատական բժշկի ընտրության գործընթացը որքանո±վ է օգնում պոլիկլինիկա - կլինիկա կապի ամրապնդմանը, մատչելիությանը, որպեսզի մարդիկ բժշկին չդիմեն ՙդանակը ոսկորին հասնելու՚ դեպքում միայն:

- Դա առողջապահության քաղաքականությունն է: Մանրամասների մեջ չեմ խորացել: Վիրաբուժության հարցում վերապատրաստման խնդիրը որոշ չափով լուծում ենք նաև մենք: Ամեն դեպքում` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը լավ տարբերակ է: Թեև` խորհրդային պոլիկլինիկաներն էլ շատ լավն էին: Այդ բազայի վրա ստեղծելով ընտանեկան բժշկության ինստիտուտը, համակարգի հետ շփումն ավելի հեշտ ու արդյունավետ է դարձել:

- Արդեն քանի տարի է այդ գործընթացն ընթանում է: Արդյունքները տեսե±լ եք:


- Մենք պոլիկլինիկայի հետ անմիջապես կապ չունենք, ուստի` չեմ կարող խոսել մանրամասների մասին: Կան միավորումներ, որոնց մեջ ընդգրկված են նաև պոլիկլինիկաներ: Մենք այդ օղակը չունենք: Մերը նեղ մասնագիտական հիվանդանոց է, մենք զբաղվում ենք միայն ստացիոնար բժշկությամբ, մեծ վիրահատություններ ենք անում: Հանրապետության տարբեր պոլիկլինիկաների անհատ բժիշկների կողմից հիվանդներ ուղարկվում են մեզ մոտ, բայց դա դիտարկել որպես կանոնակարգված գործունեություն, դժվարանում եմ:

- Առողջապահության համակարգի ռեֆորմներից է նաև ծննդկանների սերտիֆիկացումը: Կուզենայի±ք, որ սերտիֆիկացված վճարման կարգը գործեր նաև վիրաբուժության ոլորտում:

- Ես սերտիֆիկացումը վիրաբուժության մեջ չեմ պատկերացնում, բայց շատ կուզենայի, որ ապահովագրական բժշկությունը մտներ համակարգ և, ըստ այդմ, կատարվեր վճարումը: Իսկ սերտիֆիկատներով` չեմ պատկերացնում, թե որքանո±վ հնարավոր կլինի այն կիրառել նաև վիրաբուժական պրակտիկայում: Ծննդօգնությունը ստանդարտ բժշկություն է` ընդհանուր առմամբ, իսկ վիրաբուժությունը` ոչ մի տեսակի ստանդարտի մեջ չի տեղավորվում:

- Այդ դեպքում` հիմա պետպատվերով տրվող գումարները բավարա±ր են:

- Ոչ միշտ: Կան մեծ վիրահատություններ, որոնք առավել թանկ արժեն, քան` պետպատվերը: Ծանր հիվանդին չի բավարարում, թեթևներին` որոշ չափով բավարարում է: Բացի այդ` հիմա հիվանդն ուզում է, որ հիվանդասենյակը, պայմանները հաճելի լինեն իրեն, օգտվի լայն հնարավորություններից: Պետպատվերի գումարներով այդ ամենն ապահովելը հնարավոր չէ: Հուսանք, որ աստիճանաբար պետպատվերով տրվող գումարները կավելանան:

- Վիրաբուժության մեջ կա± որակի երաշխիք հասկացողությունը, սահմանված ստանդարտներ բժշկության համար:

- Ժամանակ առ ժամանակ մշակվում է, ընթացքում է: Կարծես պատրաստ էր, բայց չընդունվեց համապատասխան մարմինների կողմից: Դա կարևոր գործընթաց է, արվում է և Առողջապահության ազգային ինստիտուտը դրանում մեծ լումա ունի:

- Առողջապահության համակարգում և գուցե վիրաբուժության մեջ մասնավորապես ի±նչ նոր ռեֆորմների անհրաժեշտություն կա, ըստ Ձեզ:

- Պետք է կորդինացնել վիրաբուժական ծառայության քանակն ու տարածքային տեղաբաշխումը: Այլապես` հիմա ով որտեղ կարողանում և ցանկանում է վիրաբուժության կենտրոն է բացում, ինչն, իմ կարծիքով, շատ սխալ է: Շատ հաճախ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են դրանք ղեկավարում: Արդյունքում` ստացվում է հիվանդների ավելորդ բաժանում, և ոչ թե կենտրոնացում այն կենտրոններում, որտեղ կա մասնագիտացված բազա և անհամեմատ բարձր, որակյալ բուժսպասարկում: Ստացվում է այնպես, որ համայնքի մի փոքր տարածքում, օրինակ` մեր շրջապատում մի շարք նման կլինիկաներ կամ հիվանդանոցներում բաժանմունքներ կան: Դրա իմաստը ո±րն է: Այդ ամենը համակարգել է պետք: Չի կարելի միևնույն գծի վրա դնել շրջանային հիվանդանոցի բժշկի բացած կլինիկան ու պրոֆեսորի, ամբիոնի համապատասխան կլինիկան: Անգամ ծննդատներում վիրաբուժական բաժանմունքներ են բացվել, այդպես չի կարելի:

No comments:

Post a Comment