Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, July 25, 2011

Արմեն և Սաշիկ Սարգսյանները նույն ՙախպերներն՚ են

ՙՊեպսիկո՚ բրենդի երևանյան ձեռնարկության բացումը մեկտեղել էր Հայաստանի քաղաքական և գործարար ՙէլիտայի՚ մի քանի տասնյակ ներկայացուցիչների, որոնցից շատերի ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը բևեռվել էր նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի /նա եղբոր սպանդից կարճ ժամանակ անց դատապարտվեց հեռուստամեկնաբան Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուի, ասում են, շինծու մեղադրանքով - Ժ.Մ./ և Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր` Սաշիկ Սարգսյանի ջերմ ու միմյանց ականջին անընդհատ փսփսացող հարաբերությունների վրա:



Նախ, բոլոր գործարարները ՙզոնտիկների՚ ստվերում կանգնած սպասում էին Սերժ Սարգսյանի ժամանմանը: Հետո` ՙպռոտոկոլների՚ կողմից հայտարարվեց, թե մինչև բոլորդ չնստեք բեմի առջև դրված աթոռներին, Սերժ Սարգսյանը չի գա: Գործարարներն ու նախարարներն էլ` բնականաբար, աշակերտի պես շարվեցին աթոռակներին, ով ուզում էր նախագահ աշխատողի աչքին շուտ երևալ` ավելի առաջավոր շարքերում, ՙլոթի՚-ները` հետևում: Արմեն Սարգսյան - Սաշիկ Սարգսյան նորահայտ ՙախպերությունը՚ գրեթե միջին հատվածում էր, կողք - կողքի, կիպ նստած, շարունակ փսփսում էին ու մեկ - մեկ էլ վզները երկարում, երբ բեմում դեռահաս տղաները բրեք - դանսի ճարպիկ շարժումներ էին կատարում: Հատկապես նրանց ուշադրությունը գրավել էր թմբլիկ տղայի պարը` հենված մեկ ձեռքի վրա:
Հետո` Սերժ Սարգսյանը շրջեց արտադրամասում, նրանք էլ հետևեցին ՙախպորը՚: Սպասեցինք մինչև դուրս եկան, մեր բախտից Սաշիկ Սարգսյանն իր թիկնապահների հետ նախընտրեց շուտ հեռանալ ու լավ հնարավորություն ստեղծվեց հետաքրքրվելու, թե Արմեն Սարգսյանին ի±նչն է բերել ՙՊեպսի՚-ի գործարանի բացմանը. ՙԻ±նչը պիտի բերի: Ես Արսենյան Աշոտի ընտանիքի քավորն եմ և որպես քավոր այսօր ներկա եմ իմ հարազատների, բարեկամների կազմակերպած նոր գործարանի բացմանը՚: ՙԽի±, զարմանալի ա±, որ ես էստեղ եմ՚,- հարցնելու նախաձեռնություն դրսևորեց Արմեն Սարգսյանը: Հետաքրքիր է, թե ո±վ չէր զարմանա, երբ եղբայրը` Արամ Զ. Սարգսյանը Կոնգրեսի շարքերում պայքարում է ավազակապետերի դեմ, իսկ Արմեն Սարգսյանն ավազակապետերի հետ ՙախպերություն՚ է անում: Այդ մասին հարցրեցինք նրան, մասնավորելով` Սաշիկ Սարգսյանի հետ այդքան ջերմ հարաբերությունները. ՙԻ±նչ է եղել: Մենք ժամանակին լավ բարեկամներ ենք եղել, լավ ընկերներ: Տարօրինակ բան կա± դրա մեջ: Վազգենը եղել է Սերժ Սարգսյանի ընկերը, եղբայրներով էլ իրար մոտ ենք եղել՚:
Ստիպված եղանք հանրության շրջանում ամենաքննարկվող և ամենացավոտ հարցը տալ Արմեն Սարգսյանին, այսինքն` Դուք բացառո±ւմ եք Հոկտեմբերի 27-ին այնժամ ՆԳ և ԱԱԾ միաժամանակյա պետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Պատասխանը միանշանակ էր. ՙԱյո’, բացառում եմ՚:
Ավելի ուշ` հեռանալուց առաջ Արմեն Սարգսյանն ակնարկեց, թե` ՙպրովակացիա ես անում՚: Մենք էլ` փորձեցինք պարզաբանել, թե` լրագրողական հարց ենք տալիս` ի դեպ, այն, ինչը շուրթեշուրթ է հանրության շրջանում: Եվ ամենակարևորը` դա անում ենք անկեղծ մտահոգությամբ ու հարգալից հոգածությամբ:

Saturday, July 23, 2011

Հերթական ապտակը Ռուսաստանից

 Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը:



Արձանի ստեղծման նախաձեռնությունը Սոչիի հայերինն էր, որոնցից շատերի նախնիները եղել են Անդրանիկի զինակիցներն ու զինվորները, և այս փաստը կարևորելով, չորս տարի առաջ հանգանակություն կատարելով` պատվիրել էին զորավար Անդրանիկի մոտ 4 մետրանոց արձանը:
Մինչդեռ` արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժել այն: Իր հրամանը չկատարելու դեպքում` քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է և խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաև` մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակին և Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձաններն, ինչպես նաև` մի քանի խաչքարեր:
ՙԿտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են` եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան` նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել՚,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ Հայաստանում և հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակի և աճյունների նկատմամբ: Այն, որ ՌԴ քաղաքական իշխանությունները և տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում և զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսևորման հերթական ապացույցն է:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա և կատարվածին իրապես որևէ արձագանք չտվեցին, բացառությամբ` ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի, ով ընդամենը դատապարտել է քաղաքապետի որոշումը: ՀՀ սփյուռքի նախարարությունն ինչպես կար, այդպես էլ` մնացել է իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ ՙքաղաքական գործիչները՚ զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը և ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին:
Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս - թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, և որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց և անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում: ՌԴ քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետևանք է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման և հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի:
Կատարված փաստի կապակցությամբ միայն ՙՍարդարապատ՚ շարժումը կոչով դիմել է Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի և քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, և անհողդողդ մնալու, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը:

Բալասանյանի ՙպիվեն՚

ԱԺ փոխնախագահ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանին է պատկանում ՙԳյումրի՚ գարեջրի արտադրությունը: Եվ ահա` ի±նչ է պետք բացահայտելու համար ղեկավարի, ով ձգտում է բարգավաճ տեսնել երկիրը, մտածելակերպը: Ըստ նրա, բանվորները ՙմուսկուլներն են ուռցնում՚, իսկ լոթիների համա±ր է իր արտադրած գարեջուրը:

 
Այսպիսի բովանդակությամբ հեռուստատեսային գովազդը զայրացրել է մեր համաքաղաքացիներին, ովքեր վրդովվել են Սամվել Բալասանյանի ու անգամ գովազդում խաղացողներ ՙՀայկո - Մկո՚-ների վրա: Ստացվում է այնպես, որ ՙպատի կամ ծառի տակ պպզած նարկոշների համա±ր է օրենսդրի փոխնախագահը հայկական ավանդական գարեջուրը պատրաստում՚: Նրանք կոչ են անում արժանապատվություն ունեցող քաղաքացիներին` բոյկոտել և չխմել ՙԳյումրի՚ ապրանքանշանով գարեջուր:

ՙՌաբիսը ծայրեծայր նստած է ...՚

 Հայաստանի վաստակավոր նկարիչ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Գրիգորյանը դարձավ 70 տարեկան: Նրա հետ հանդիպեցինք արվեստանոցում` շնորհավորեցինք ու զրուցեցինք ոչ միայն գեղանկարչությունից:



- Հարգելի Գրիգորյան, նախ` ՙԺամանակի ՄԻՏՔ՚ անկախ շաբաթաթերթի խմբագրակազմի անունից շնորհավորում ենք Ձեր 70-ամյա հոբելյանը ... Երբ հետադարձ հայացք եք ձգում անցյալին` ինչպիսի±ն է այն, ի±նչ հասցրեցիք անել, ի±նչ մնաց:
 
- Շնորհակալություն: Կյանքն այնքան կարճ է, որ ամեն ինչ չես էլ կարող հասցնել: Զբաղված լինելով հանդերձ` ուզում ես անել, մեծ պատվերներ կատարել, բայց դա էլ հնարավոր չի, որովհետև նյութական ծախսերն ու ներսիդ ասելիքը հակասում են իրար: Դրա համար փոքր կտավներ եմ անում և մտածում` ժողովրդին մի արժեք թողնելու մասին, որ հիշեն: Հպարտանալը թողնե~նք, որովհետև հիմա արժեքները լրիվ փոխվել են, չեն էլ իմանում, թե ինչ են ուզում: Մարդիկ եկան իշխանության, ովքեր չհասկացան, որ մշակույթին ու կրթությանը չի կարելի ձեռք տալ: Դրանք այն ոլորտներն են, որ Հայաստանն առանց պետականություն ունենալու պահպանել է: Իսկ այսօր ... Մեծ գործ ստեղծելու համար նաև կենցաղային խնդիրներդ պիտի լուծված լինի, որ հանգիստ աշխատես: Հոգիդ հանգիստ չէ, որ ազատ ստեղծագործես:

- Այնուամենայնիվ անցած 70 տարում կա± որևէ բան, որ գուցե այնպես չէիք անի, ինչպես եղել է:

- Չէ, ես ճիշտ ճանապարհ եմ անցել, որովհետև իմ ուսուցիչները մանկուց միշտ ճիշտ են ուղղորդել ինձ: Երբ մանուկ հասակից ես ներծծվում արվեստի մեջ, արդեն չես կարող այլ բաներին ուշադրություն դարձնել: Իմ վաղամեռիկ ուսուցիչները բացի նկարչությունից նաև սեր էին տալիս` հանդեպ մշակույթը: Նրանք միայն արվեստին նվիրված մարդիկ էին, այնքան էին նվիրվել արվեստին, որ անգամ ընտանիք չէին կազմել: 

- Դուք հետք եք թողել հայտնի Տրետյակովյան, Արևելքի արվեստի, Երևանի ազգային ու Ժամանակակից արվեստների թանգարաններում և այլուր, բազում` անգամ անհատական ցուցահանդեսներ եք ունեցել` ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Ցուցադրման առումով ինքնաբա±վ եք: Մի առիթով էլ` կարծես ասել եք, թե նկարչի համար չցուցադրվելը հավասարազոր է մահվան:

- Նկարիչը միայն իր համար չի կարող աշխատել: Ցուցադրություններն են, որ բերում են տարակարծության և ինքնաբավության: Ես մի քիչ արագ եմ աշխատում ու արդյունավետ: Վերջին շրջանում բավական զբաղված եմ հասարակական աշխատանքով, դասավանդմամբ, ինչը շատ ժամանակ է խլում:

- Դուք ղեկավարում եք ԵրՊԳԱ Գեղանկարչության ամբիոնը, հաղորդակցվում նոր սերնդի հետ: Արժանի հետևորդներ կա±ն ...

- Իհարկե` կան: Մեր ազգը, Հայաստան աշխարհը կարծես արվեստի դրախտն է: Թեև` մեզանում ծայրահեղություններն էլ շատ են, բայց շնորհալիները շատ են, ինչը զարգացնել է պետք: Արվեստն ինքնակայացման շատ ժամանակ է պահանջում, ինչից մեր երիտասարդությունը մի քիչ շուտ է հիասթափվում: Դրանից էլ` այսօրվա արտագաղթի ծավալներն են: Եթե հնարավորություն լինի` շատերը չեն գնա: Գյումրիի մեր մասնաճյուղում վերջերս հրաշալի երիտասարդների հանդիպեցի: Ժամանակին նկարիչներից շատերը տղաներն էին, հիմա` աղջիկ շնորհալիներն են շատ և շնորհալի:

- Ամեն դեպքում` շատ է խոսվում հատկապես երիտասարդների մոտ արժեքային համակարգի կորստի ու խնդիրների մասին: Ինչպիսի±ն են Ձեր շփման արդյունքները:

- Ուսանողությունը, կարելի է ասել, երեք խմբի է բաժանվում. Նրանք, ովքեր բուհում սովորում են բանակից ազատվելու, ովքեր սովորում են զուտ ծնողների հորդորով և անպայման բարձրագույն կրթություն ստանալու համար և, ովքեր սիրով են գալիս և ուզում են իսկապես արվեստագետ դառնալ: Պարզապես` ռաբիսը ծայրեծայր նստած է այսօրվա երիտասարդության հոգում: Երկրի ղեկավարությունը հովանավորում է դրանց, էլ ի±նչ է հարկավոր բազմանալու համար: Երգացնում են, տաշի - տուշի պարում են, կոչումներ են տալիս, մինչդեռ` խորհրդային տարիներին ոչ մի նման կերպար չէր հովանավորվում, տեղ չուներ արվեստում: Անգամ ոչ մի պատահական դուդուկահար: Միշտ լավից լավին էին ընտրում: Իսկ հիմա` անեկդոտ պատմողը կարող է ժողովրդական դերասան լինել, մեկի զավակի հարսանիքի թամադան` արվեստի վաստակավոր գործիչ: Զայրանում ենք, բայց ի±նչ կարող ենք անել: Առաջ կարող էինք, հիմա` չէ: Պետք է օրենքը գործի և` բոլորի համար հավասարապես: Այդ դեպքում` մի բան կփոխվի: 

- Անդրադառնաք զուտ Ձեր գեղանկարչությանը: Որքան նկատեցի ծաղրածուների շարք եք նկարել` ո±ւմ կամ ինչի±, մերօրյա ի±նչ հոռի երևույթների վրա են ծիծաղում նրանք:

- Երբեմն ինքս իմ վրա էլ եմ ծիծաղում: Իսկ ծաղրածուների հավերժական թեման սիրում եմ` իրենց գեղեցկությամբ, անմիջականությամբ, ազատությամբ, արվեստի հետ կապված լինելու համար և այլն: Յուրաքանչյուր նկարին սկզբում վախով եմ մոտենում, թե` կստացվի±, իսկ նկարչության մեջ ավարտուն գործ չկա: Ես այդպես եմ աշխատում, երբեմն կարող եմ անդրադառնալ ավարտված նկարներին: Դրանք` տեսնում եք, չեմ կախում պատերին, անընդհատ անդրադառնում եմ:

- Գնորդներ ունե±ք, վաճառո±ւմ եք նկարները ...

- Վաճառում եմ, բայց շատ քիչ: Առաջ շատ էին գնորդները: Հիմա` կոլեկցիոներներն էլ ուրիշ են: Իսկ հայկական մենթալիտետով երբ ՙբազար՚ են անում` վիրավորական է: Ես Մոսկվայում քանիցս ցուցահանդեսներ եմ ունեցել, ռուս արվեստասերները մերոնց պես ՙբազար՚ չեն անում:

- Վերադառնանք Ձեր հոբելյանին: Որևէ կերպ անդրադարձ կա±, ակնկալո±ւմ եք պետական մոտեցում, միջոցառումներ ...

- Ո’չ էլ ուզում եմ, ո’չ էլ` իրենք անում են: Եթե անեին` ձայնը դուրս կգար, էլի ...

- Ծննդյան օրն ովքե±ր են լինելու Ձեր հյուրերն արվեստի աշխարհից, գործընկերներից: /Մենք զրուցում էինք վարպետի ծննդյան նախորդ օրը - Ժ.Մ./:

- Ոչ մեկը, անգամ հարազատ - բարեկամներով էլ չենք հավաքվելու: Ես ծնունդ անել չեմ սիրում: Ոչ մեկին ո’չ ասել եմ, ո’չ հրավիրել, ով գիտի` զանգ է տալիս: Եթե անգամ Մշակույթի նախարարությունն առաջարկի ինչ որ բան անել, ինչ որ կերպ անդրադառնալ, հավատացե’ք, կհրաժարվեմ, ինձ պետք չի, չեմ ուզում ...

- Մի քիչ Ձեր անձնականի մասին կպատմե±ք` հայր եք, պապիկ ...

- Այո’, և’ հայր եմ, և’ պապիկ, երկու դուստր, երկու դստրիկ թոռներ ունեմ:

Հ.Գ. Հետո` էլի խառնիխուռն բաներից խոսեցինք համեստորեն հոբելյանը դիմավորող նկարիչի հետ: Հասարակության անտարբերությունից, խնդիրներից, անորոշությունից: Անատոլի Գրիգորյանն իր գործունեության մասին պատմող ու գեղանկարներով հարուստ ալբոմը նվիրեց ու ... բարեկամաբար հրաժեշտ տվեցինք:

Առաջնորդների երկիր Հայաստանս

 Ո±վ չի ուզենա լինել առաջնորդ, այն էլ` Հայաստանում, ուր միայն ՙէլիտար՚ առաջնորդներն են օգտվում կյանքի բարիքներից ու իրենց դրսևորում հասարակական - քաղաքական գրեթե բոլոր ոլորտներում: Մինչև հիմա Հայաստանում առաջնորդ էին դառնում առանց սովորելու, նույնիսկ առանց դիպլոմի` ավելի շուտ դառնում, հետո` դիպլոմ են գնում փաստաթղթերի տեսականին համալրելու համար. ՙՄարդ ես, պետք կգա՚: Նրանց կողքին կան միամիտներ, ովքեր մտածում են, թե առաջնորդը սովորելով է լինում, այն էլ` ընդամենը մեկ տարի, այն էլ` ընդամենը մեկ անգամ և ... դու արդեն առաջնորդ ես: Բանն այն է, որ Հայաստանում գործում է ո’չ ավել, ո’չ պակաս Առաջնորդության դպրոց, որտեղ մեկ ուստարվա համար 200 հազար դրամ վճարելով կարելի է դառնալ առաջնորդ: Եթե իհարկե դառնում են:



Նրանց ավարտական միջոցառմանն էինք ներկա, որը միևնույն ժամանակ բաց դաս էր, որտեղ տնօրեն - դասախոսը ներկայացնում էր, թե որքան հարափոփոխ ու հարաճուն է կյանքը, սակայն դիպլոմներ էր հանձնում դասերը սերտած երիտասարդներին: Նրանք, ի դեպ, տարբեր բուհերն ավարտելուց հետո են հայտնվում այստեղ, նաև` Հայաստանում Ամերիկյան համալսարանից, կամ` ավելի ճիշտ կլինի ասել` կուլ տալիս խայծը: Դպրոցի հիմնադիր, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը մեզ հետ զրույցում մասնավորեց, թե Առաջնորդության դպրոցը ո’չ կրոնական, ո’չ քաղաքական կառույց է: Մեր պարզ հարցին, որ նախորդ օրը շարադրում էինք ավարտական միջոցառմանը շտապած ապագա առաջնորդներն ու նրանցից միայն Դավիթ Հովհաննիսյանը հասկացավ ու իբրև Հայաստանի առաջնորդի կերպար առանձնացրեց Ռալֆ Յիրիկյանին, հետո էլ` հիշեց Տիգրան Սարգսյանին, ապա Սամվել Մովսիսյանի կարծիքով, ՙՀայաստանում, ցավոք սրտի, չկա իմ պատկերացրած խարիզմատիկ առաջնորդը՚: Այսպես` առաջնորդների կողմից էլ ամուլ մեր հասարակությունում միակ այդպիսի առաքելությունը, որ ստանձնել են` էդ իրենք են որ կան:
Պատկերացնո±ւմ եք, թե կյանքը որքա~ն դժգույն կլիներ, եթե հայկական իրականությունում և ոչ ոք չզբաղվեր առաջնորդներ պատրաստելու սուրբ գործով, մինչև հիմա առավել ակտիվները վերընյութի` երիտասարդական խորհրդարանում են, մյուսներն` ուսանում են և հաստատ կփոխարինեն նրանց: ՙԱյս առաջնորդները հավատում են Հայաստանի ապագային, ուժեղ են, չեն վախենում և իրենց գործերով են ամեն ինչ փոխելու են դեպի լավը, այլ ոչ թե` առաջնորդներ, ովքեր կարողանում են լավ խոսել, բայց գործ չանել՚,- բնորոշեց Սամվել Մովսիսյանը: Դպրոցի վաղ երիտասարդ ղեկավարը համոզված է, որ իրենց շրջանավարտները ՙհեղափոխություն՚ կիրականացնեն Հայաստանում: Նրանք աշխատեցնում են նաև ՏՏ դպրոց ...

Friday, July 15, 2011

Լֆիկ Սամոն ու էժանացումները

ԱԺ գործարար պատգամավոր Լֆիկ` Սամվել Ալեքսանյանին հարցրեցինք, թե Ռուսաստանը վերացրել է ցորենի վրա դրված էմբարդան և շարունակելու է ազատ վաճառքը բոլոր արտահանողներին: Դրա արդյունքում` Հայաստանի խոշոր ներկրողներից և Բաղրամյանի ալրաղացի սեփականատերերից հանդիսանալով` կարո±ղ եք երաշխավորել, որ հաց - հացամթերքի գները Հայաստանում կէժանանան: Նա, որ հաճախ հրաժարվում է լրագրողներիս հարցերին պատասխանելուց, այս անգամ բավական ՙբարի՚ գտնվեց, սակայն հարցերին պատասխանում էր ընդամենը մեկ բառով: Այս հարցին էլ. ՙԱյո’, կզգան՚: Որքա±ն, ե±րբ, չասաց, չգիտի ...

 
Սամվել Ալեքսանյանը հավաստեց նաև, թե Ախուրյանի շաքարի գործարանն աշխատում է և, իբր, իր արտադրած շաքարն էլ կէժանանա, երբ մատնանշեցինք, թե առայժմ գները բարձրանում են, հակադարձեց, թե` ՙՀեսա կէժանանան՚:
Գործարարներն ի±նչ խնդիրներ ունեն, ընդհանրապես կա±ն այդպիսիք` ստիպված եղանք հարցնել, գուցե բացվի, մի քիչ խոսի: ՙՉէ, պրոբլեմ չկա, ոնց կա, ըտենց էլ` կա՚,- եղավ անորոշ պատասխանը:
Իսկ ընդհանուր տնտեսության վիճա±կը` հարցրեցինք. ՙՇատ լավ ա՚: Կրկին վերադարձանք թանկացումներին ու Լֆիկը զայրացավ. ՙԱյ, ցավդ տանեմ, սաղ աշխարհում ա էտի, հո մենակ Երևանում չի±: Միջազգային գները թանկանում են, ստեղ էլ են թանկանում՚: Սամվել Ալեքսանյանը զայրացավ ու հեռացավ, փորձեցինք` լրագրողական համառություն դրսևորել` նորից հարցրեցինք, թե Հարավ - Արևմտյան թաղամասում Ձեր սեփական հացի գործարանի առաքիչները տուն առ տուն պտտվում են և բնակիչներին հաց են առաջարկում բերել օրվա ո±ր ժամին, ի±նչ ջերմությամբ, ո±ր տեսակից. ՙՆման բան չկա, ցավդ տանեմ: Ես ասում եմ` չկա, դու ասում ես` լրագրողներն են տեսել: Ի±նչ մանր ու միջին բիզնեսը փակե~լ, ի±նչ հաց բաժանե~լ, տենց բան չկա, ախպերս՚,- եղավ պատասխանը:

ՙՖլեշ՚ - ՙՄիկա՚

Պարզվում է` ՙՄիկա՚ հեղուկ վառելանյութ ներկրող ընկերությունը զբաղեցնում է բենզինի շուկայում չնչին տոկոսներ` մի քանի ընկերությունների հետ կիսելով շուկայի 20 տոկոսը: Այս կարծիքին է ՙՖլեշ՚ ՍՊԸ փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը.


ՙՈւղղակի ՙՄիկա՚-ի տնօրենը հայտնի մարդ է, սիրում է ամեն տեղ երևալ, իսկ մեր Բարսեղ Բեգլարյանն էդպիսի ցանկություններ չունի, որ ամեն տեղ ՙքիթը մտցնի՚: Բան չունեմ ասելու, Միկա Բաղդասարովը բավական լուրջ բիզնեսմեն է, և նրա բիզնեսն ավելի շատ ՙՀայկական ավիաուղիներ՚-ն է: Դա էլ ուրիշ ոչ մեկը չունի Հայաստանում, բացի իրենից: Մոնոպոլ բիզնես է, չգիտեմ շահութաբերությունն ինչպես է, բայց դրանից բացի հազիվ թե ուժ ու եռանդ ունենա մյուս ոլորտներն էլ վերահսկելու՚: Բարսեղ Բեգլարյանը, պարզվում է, քանի~ տարի է հարցազրույց չի տալիս. ՙԳլուխս կախ իմ գործն եմ անում, ինչի±ս էլ պետքն ա՚,- անկեղծացավ նա:

՚121 տոկոսով թանկացել է բենզինը ...ՙ

 Հայաստանում հեղուկ վառելանյութի գները հասել են 480, անգամ 500 դրամի: Ինչո±ւ են այդքան թանկանում բենզինի ու դիզվառելանյութի գները: Այս հարցի շուրջ փորձեցինք զրուցել ՙՖլեշ՚ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի հետ: Նա ուղղորդեց, որ մեր հարցերին պատասխանի ՙՖլեշ՚ ՍՊԸ փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը: Նրա հետ էլ` զրուցում ենք բենզինի գնաճի, առաջիկա բերքահավաքային շրջանում նոր թանկացումների, ոլորտում մրցակցության ու խնդիրների մասին:


- Պարոն Էլչյան, վերջին շրջանում ինչո±ւ է անընդմեջ թանկանում բենզինը:
 
- Վերջին 15 - 20 օրվա ընթացքում թանկացում չի եղել: Իսկ դրանից առաջ թանկացումները միմիայն կապված են միջազգային շուկայում սահմանված գներից: Տարեսկզբի համեմատ միջազգային շուկայում մեկ տոննա բենզինը թանկացել է 128 տոկոսով, իսկ Հայաստանում` 121 տոկոսով:

- Ինչո±վ է պայմանավորված տարբերությունը:

- Գնագոյացման մեջ բաներ կան, որոնք չեն փոխվել: Տարեկսզբին` ճիշտ է, հարկերն ավելացան, բենզինի յուրաքանչյուր լիտրի վրա մոտ 10 դրամով, բայց դրանից հետո էական թանկացումներ չեղան: Բենզինի գնի հարցում 70 - 80 տոկոսն է փոփոխական` կապված միջազգային գների հետ, դրանից էլ` տարբերությունները: Մի 20 օր առաջ էլի պիտի թանկանար, բայց միջազգային շուկայում մի պահ փոփոխություններ կատարվեցին ու կանխեցին նոր թանկացումները: Այսօր մեծածախ և մանրածախ գների միջև տարբերությունը խիստ փոքր է, ինչը բնական չի: Մանրածախը լցակայաններում ավելի թանկ պիտի լիներ, բայց մենք զսպել ենք գները: Ըստ բիզնեսի կաննոների` կարելի է որոշակի ժամանակահատվածում աշխատել շատ փոքր կամ` զրոյական եկամուտով:

- Դա անում եք իշխանության վերին օղակների հորդորո±վ:

- Հորդոր` որպես այդպիսին չի եղել: Հորդոր չի կարող լինել, խոսակցություններ եղել են, բայց կոնկրետ ցուցումներ չեն եղել: Ուղղակի երկրի ընդհանուր վիճակից ելնելով` գտանք, որ մի 15 - 20 օր, մի ամիս կարելի է վնասով աշխատել: Դա չի նշանակում, թե կարելի է տարին վնասով փակել: Ո’չ, տարին հաստատ եկամուտով կփակենք: Բիզնեսը վնասով չի կարող աշխատել: Դա ուրիշ բան է:

- Զսպումները որքա±ն կշարունակվեն:

- Երկար զսպել, գները չբարձրացնել` հնարավոր չի: Ամեն ինչն է թանկանում: Համաշխարհային շուկայում անգամ սննդամթերքը թանկանում է: Անցած տարի բենզինի գները 30 տոկոսով են թանկացել: Այստեղ նաև առաջարկ - պահանջարկի խնդիր կար: Դրա վրա շատ ազդեցին արաբական աշխարհի խժդժությունները: Լիբիան լրիվ դուրս է եկել, որը մոտ 2 - 3 տոկոս մասնակցություն ուներ և եղանակ էր ստեղծում միջազգային շուկայում: ՕՊԵԿ-ը, համեմատության համար նշենք, վերահսկում է շուկայի 36 - 37 տոկոսը, բայց նրա յուրաքանչյուր քայլը` հսկայական գնային տարբերությունների է հանգեցնում:

- Գյուղատնտեսական խոտհարքների ու բերքահավաքի ժամանակ պահանջարկի մեծացումը կհանգեցնի± նոր թանկացումների, նաև` դիզվառելիքի գնում:

- Բենզինի գները երևի չեն բարձրանա, դիզվառելիքինը` մի քիչ կասկածում եմ, որովհետև վերջին 10 - 15 օրերի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում դիզվառելիքի դիֆիցիտ կա: Մեզանում, ասում են` սկսվեց բերքահավաքի շրջանը, վառելիքը թանկացավ, բայց ամբողջ աշխարհում էլ է սկսվում, չէ±: Դա Հայաստանի հետ կապված չի, ամբողջ աշխարհում է պահանջարկը մեծանում և դիֆիցիտ ստեղծվում: Մարտի սկզբին դիզվառելիքի գինը հավասարվեց բենզինին, որը պայմանավորված էր Ճապոնիայում ցունամիի արդյունքում ատոմակայանների կանգի, հզոր գեներատորների աշխատեցման և վառելիքի մեծ ծավալների ուղղորդման հետ:
Հայաստանի վառելիքի շուկան մյուս երկրներից տարբերվում է, որովհետև այստեղ չեն մտել տրանսնացիոնալ ընկերությունները: Մեր շուկան շատ փոքր է և երևի գրավիչ չի միջազգային կազմակերպությունների համար, որ ներդրում անեն: Հայաստանում բենզինի ծավալները խիստ կրճատվել են: Բենզինով մեքենաներ օգտագործում են միջինից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները, ում եկամուտները ցածր են` անցնում են գազին: Իմ տվյալներով, Հայաստանի մեքենաների 70 - 80 տոկոսը գազով են աշխատում: Դրանք նախատեսված չեն գազով շահագործման համար, ուստի` միևնույն ժամանակ վտանգավոր են:

- Լավ, պարոն Էլչյան, Հայաստանում ինչպիսի±ն է մրցակցությունը վառելիք ներկրող ու մանրամեծածախ վաճառողներիդ միջև և որքանո±վ է քաղաքակիրթ:

- Մրցակցությունը բավական ակտիվ է, սուր, սակայն անքաղաքակրթության խնդիրներ չեն առաջանում: Որոշակի վեճեր, իհարկե, լինում են, բայց բանը ձեռնամարտին չի հասնում: Տնտեսական մրցակցությունը շատ սուր է, փոքր շուկայում երկու ընկերություններ վերահսկում են շուկայի մոտ 80 տոկոսը: Մյուս փոքրերը` ՙՄիկա՚-ն, ՙՄաքսօյլ՚-ն ու մյուսները զբաղվում են 20 տոկոսով: Մենք վերահսկում ենք շուկայի մոտ 40 տոկոսը:

- ՙՖլեշ՚-ը որքանո±վ է կատարում իր հարկային պարտավորությունները ...

- 15 տարի առաջ, երբ ստեղծվեց ՙՖլեշ՚-ը, խնդիր դրեցինք, որ միշտ պիտի կատարենք բոլոր հարկային պարտավորությունները: Մեր կազմակերպությունը միշտ էլ բոլորից շատ հարկեր է մուծել: Այդպես էլ շարունակվում է մինչ օրս: Մեր կարգախոսն է. ՙԲարի համբավն ամենաթանկ կապիտալն է՚ և մեր հեղինակությունը պահպանում ենք:
Պարզապես` բենզինի և դիզվառելիքի շուկան չի վերահսկվում: Դրանով իսկ վատ է: Չի’ վերահսկվում որակը, չի’ վերահսկվում քանակը: Չգիտես ինչու` մոտ երկու տարի առաջ որոշեցին, որ բենզալցակայանները փոքր և միջին բիզնես են և հանեցին վերահսկողությունից: Մինչդեռ` ժամանակին պետստանդարտը հետևում էր: Խայտառակ վիճակ է տիրում առաջարկվող քանակի և որակի հարցում: Մենք միշտ մանրածախ շուկայում աճ ենք ունեցել, այս տարի 20 տոկոսով վաճառքը կրճատվել է: Գներն աբսուրդ են, բայց որակը գոնե պետք է պահել, ինչը մենք անում ենք: Իսկ գազով մեքենա շահագործելն էլ` հայկական now - how-ն է, որ թույլ չի տալիս որ Հայաստանում տրանսպորտը կաթվածահար լինի: Արդյունքում` բենզին սպառողները շատ պակասել են: Առաջիկայում վախենամ վառելիքի գներն էլի բարձրանան: Մենք Ռուսաստանից ենք ներկրում, որտեղ էլ խիստ դիֆիցիտ կա: Բենզինի էմբարդան Ռուսաստանը դեռևս չի հանել ...

Բուժսանմասն` ինչպես Ղարաբաղն Ադրբեջանի կազմում

Երևանի ավագանու խորհրդի նախորդ նիստում ավագանիները շտապ կարգով պետք է մի որոշում ընդունեին, որը վերաբերում էր բժշկության երկու առաջնային օղակներին. թիվ 4 բուժսանմասը պետք է միավորվեր թիվ 13 պոլիկլինիկային: Հարցը քննարկվեց, որից անգամ քաղաքապետ Կարեն Կարապետյանը զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց առանձին հավաքվել և պարզել, թե ինչն ինչոց է: Միակ մարդը, որ պոլիկլինիկաները միավորելու գործում չափից ավելի շահագրգիռ էր, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանն էր: Իսկ վարչության պետի նման շահագրգռվածության, ամենատարբեր փաստարկների շնորհիվ որոշումն առաջ տանելու բացատրության հիմքերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Մինչդեռ` իրականությունը շատ ավելի հետաքրքիր է:  



Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը ՙՆաիրիտ՚-ի նախկին պոլիկլինիկան է, որը պահպանվել է նախկին գլխավոր բժիշկ Էմիլ Նաջարյանի կազմակերպչական հատկությունների և հեղինակության շնորհիվ: Նա ժամանակին հասել է այն բանին, որ քաղաքապետարանի որոշմամբ Շենգավիթի մյուս երկու պոլիկլինիկաներից տեղամասեր են վերցվել և հանձնվել այս առաջնային օղակին: Այդպես, թիվ 4 բուժսանմասն ապահովվել է շուրջ 4 հազար բնակիչներով, որի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն` ի սկզբանե եղել և հետագայում էլ` շարունակել է գործել որպես հիմնարկների աշխատողներին բուժական ծառայություններ մատուցող հաստատություն: Այստեղ էին բժշկական քննություն անցնում գործարանների, տարբեր հիմնարկների աշխատողները, ովքեր պարտավոր էին տարվա մեջ մեկ անգամ դա անել: Շնորհիվ գլխավոր բժշկի, այս բուժսանմասը պայմանագրեր է ունեցել. ՀԷՑ-երի, ՙՄաքուր երկաթ՚, ՙԳրանդ Հոլդինգ՚, ՙՀայկենցաղքիմիա՚, ՙՍթար՚ ձեռնարկությունների ու Շենգավիթի մանկապարտեզների հետ: Շնորհիվ դրա, եթե պետությունից այն ստանում էր 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայությունների շնորհիվ` եկամուտն ավելանում էր ևս 14 մլն դրամով: Էմիլ Վարդգեսովիչին հաջողվել էր հասնել նաև տարածքի ապահովման խնդրի լուծմանը. ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ն այս տարածքը պետք է հանձներ քաղաքապետարանին: Թե ինչո±ւ մինչև հիմա չի իրականացվել` ... հայտնի չէ:
Թերևս` ստացվում է, որ բուժսանմասը միավորելու օգտին տրված բոլոր փաստարկները ֆիկցիա են: Հետաքրքիր է, թե ինչպե±ս և ո±ւմ կողմից կարող էր հղացվել հիշյալ բուժհիմնարկը միավորելու և կոլեկտիվի հիմնական մասին` մեկ այլ պոլիկլինիկայի տարածք տեղափոխելու որոշումը:
Մեր հետաքննությունն ավելի քան հետաքրքիր մանրամասներ բացահայտեց այս գործով: Երևանի ավագանու նիստում Առողջապահության վարչության պետը` կրծքով, բոլոր ուժերով փորձել է պաշտպանել, որին, փաստորեն, սովորության շնորհիվ կողմ քվեարկելու դեպքում մեղսակից կդառնային նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետը: Մինչդեռ` Կարեն Կարապետյանն աշխատանքային դրայվի արդյունքում` հարցի քվեարկությունը հետաձգեց:
Ի դեպ, դժբախտ պատահականությամբ 2009 թ.-ին թիվ 4 բուժսանմասի տնօրեն Էմիլ Նաջարյանը, իսկ 2011 թ. թիվ 13 պոլիկլինիկայի երջանկահիշատակ տնօրեն Արամ Գալստյանը հանկարծամահ են եղել: Թիվ 4 բուժսանմասի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը երկու - երեք ամիս առաջ նշանակվել է թիվ 13-ի տնօրեն:
Ռուզաննա Դուրգարյանն ավարտել է բուհն ու աշխատել հենց արտադրական պոլիկլինիկայում, պաշտպանել թեկնածուականը, այժմ` դասավանդում է ՙՀայբուսակ՚ համալսարանում: Ռուզաննա Դուրգարյանը ՙկրիշա՚ չունի, հայրը` ԵՊՀ պրոֆեսոր է, հարազատները` համեստ մարդիկ ...
Հանդիպեցինք Ռուզաննա Դուրգարյանի հետ և փորձեցինք պարզաբանել խնդիրը: Ըստ նրա, հարցը թիվ 4 բուժսանմասում է, շենքն իրենցը չի. ՙՆաիրիտ՚-ինն է, բուժհիմնարկի շենքը մնացել է նրանց ՙբալանսում՚: Ժամանակին ամեն ինչը պետական էր, Խորհրդային միության փլուզումից հետո սեփականատիրական հարցեր են առաջացել, թե շենքն ո±ւմն է: Առքուվաճառքի ձևակերպման փուլում գործընթացը դադարեցվել է: Որոշումն` ի կատար չի ածվել:
Եթե պոլիկլինիկան չմիավորվի` պիտի լուծարվի±` հարցրեցինք: Ռուզաննա Դուրգարյանը վստահ է, որ թիվ 4-ի բոլոր բժիշկներին քաղաքապետարանը կապահովի մասնագիտական աշխատանքով: Պարզվում է, խնդիրը բարձրացվել է դեռևս մի քանի տարի առաջ և Արամ Գալստյանն էլ գիտակցել է, որ միավորումը զուտ խնդիր է` ֆինանսական որևէ օգուտ չկա, որովհետև թիվ 4-ում պետպատվերը շատ քիչ է: Մինչդեռ` թիվ 4-ի նախկին և թիվ 13-ի ներկա տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը կողմ է միավորմանը, որովհետև նախկին գործընկերներին դուրս են հանում տարածքից:
Նա թիվ 4 բուժսանմաս - ՙՆաիրիտ՚ գործարան հարաբերություները համեմատեց ղարաբաղաադրբեջանականի հետ. ՙՈնց որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Զինվորներին բերում, կանգնացնում էին, մուտքը փակում և չէին թողնում, որ բժիշկներս մտնեինք շենք՚:
Ըստ նրա, թիվ 4-ում նեղ մասնագիտական բուժաշխատողներն աշխատում են համատեղության կարգով, միավորման դեպքում` կհեռանան, մյուսներին` ՙիհարկե, աշխատանքի տեղավորելու ենք: Քաղաքապետարանի առողջապահական վարչության պետ Արմեն Ուլիխանյանի, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և քաղաքապետ Կարեն Կարապետյանի համար առաջին մտահոգությունը եղել է դա, որ վերակազմավորման ժամանակ ոչ մի աշխատող դուրս չմնա՚: Այս մասին գիտի թիվ 13-ի տնօրեն Ռ. Դուրգարյանը: Նա անգամ գնացել ու երեք - չորս անգամ ժողով է արել թիվ 4 բուժսանմասում, բոլորին խոստացել է տեղավորել աշխատանքի: Համատեղությամբ աշխատողների աշխատավարձերն էլ, պարզվում է, այն չէ, որ խնդիրներ առաջացնեն:
Գուցե թիվ 4 բուժսանմասում որևէ մեկը հավակնություններ ունի դառնալ տնօրե±ն` հարցրեցինք տիկին Դուրգարյանին. ՙԱյնտեղ նշանակում արվել է, թեկնածուին առաջարկել եմ ինքս, բուժգծով տեղակալին էլ առաջարկել եմ ինքս, դարձրել եմ` ինքս՚: Մեր զարմացական արձագանքին` նա հիշատակեց քաղաքապետարանի համաձայնության մասին, որին էլ ինքը միջնորդել է` և’ տնօրենի, և’ բուժգծով տեղակալի հարցում. ՙԽնդրանքս չեն մերժել, նշանակումը կատարվել է՚:
Այստեղ նաև բնակչության խնդիր կա: Երկրի արդյունաբերական ձեռնարկությունների կանգից հետո, թիվ 4 բուժսանմասին բնակիչներ են տրվել թիվ 18 և թիվ 13 պոլիկլինիկաներից: Այնժամ պահպանվել է բուժսանմասը, հիմա` ոչ: Այժմ` նրանք, ովքեր տեղափոխվել են թիվ 18-ից, թերապևտներից Անահիտ Կարապետյանի կարծիքով, չեն գնա թիվ 13 բուժսպասարկվելու: Փորձում են ընտրել ՙօպտիմալ տարբերակը՚:
Բուժսանմասի բուժանձնակազմն ինչո±ւ չի ուզում միավորվել թիվ 13 պոլիկլինիկային` հարցրեցինք: Ըստ Ռուզաննա Դուրգարյանի, եթե մեկ - երկուսը չեն ուզում, դա դեռ չի նշանակում, որ կոլեկտիվը չի ուզում: Մինչդեռ` երբ մեկնեցինք թիվ 4 և կցկտուր զրույց ունեցանք պատի տակ շարված բժշկուհիների հետ, պարզվեց` նրանցից շատերն են գոնե տարակուսում այդ հարցում: Նրանք ընդամենը ցանկանում են պահպանել շենքը, սակայն երբ վերադասները քաղաքապետից մինչև նախկին տնօրեն այլ բան են ուզում ու ծրագրել, իրենք ի±նչ անեն. բժշկուհիները ո’չ քաղաքապետարանի աշխատանքից, ո’չ ավագանիների գոյությունից տեղյակ չեն, չգիտեն էլ, թե ովքե±ր կարող են պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը: Փոխարենը` Ռուզաննա Դուրգարյանը կարծում է, որ ՙԼավ բժիշկը բնակչին ցանկացած տեղ կտանի, առավել ևս` երկու կանգառ հեռու՚: Պա±րզ է ...
Ի վերջո, ինչո±ւ Երևանի ավագանին որոշում չկայացրեց: Ռ. Դուրգարյանի կարծիքով, որոշումը կայացվել է, թիվ 4 բուժսանմասի տնօրեն Հարությունյանն ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչն ինչոց է: Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրենը հաստատ գիտի, որ Արմեն Ուլիխանյանը առաջնային օղակների միավորման հարցում ոչ մի հետաքրքրություն չունի, իսկ երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանը չի կարող թիվ 4-ի շենքային խնդիրը լուծել, ապա միջնորդություններում հաջողակ Ռուզաննա Դուրգարյանն էլ նման առաջարկ չի անում: Ի դեպ, ձեռնարկությունների հետ պայմանագրերն էլ թարմացրել է նա, այնպես որ, եթե նման հարց ծագի. ՙԴա իմ համար խնդիր չի՚:
Երկարշարադրյալ այս խնդրի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում քաղաքացին չգիտի, թե նման դեպքում ո±ւմ դիմել, ինչպե±ս դիմել, ինչո±ւ դիմել, ով ում ենթական է, ով ում է պարտավոր պատասխանել և ինչու:
Վերջնարդյունքում` մի բան հստակ չէ ՀՀ կառավարությունն` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ն` ի դեմս վարչապետի եղբոր, ինչո±ւ չեն կարող լուծել բուժսանմասի շենքային խնդիրը, ո±ւմ շահերից է այն բխում և կոռուպցիոն ռիսկերը որտե±ղ են: Բժիշկները հայտարարում են, թե ՙոչ մեկը մեր կարծիքը չի հարցրել, իրենք իրենց վերևներում որոշումներ են կայացնում ...՚:

Խաչի մեջ նաեւ սրի գաղափարը կա

 Բյուզանդի քանդված տներից քիչ հեռու, օլիգարխների թաթիկներից մազապուրծ, սակայն քաղաքամայրի կենտրոնում անշուք ու կիսավեր, բոլոր հարևանների բակը մի ոտնուղի տանում է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի տուն: Թերևս` երևանյան հին թաղերը սիրողները, եթե անցել են Արամի փողոցով, նկատած կլինեն կարմրատուֆ խաչքարերի փոքրիկ արտադրամասը, որտեղ գլուխը կախ իր պատվերներն է կատարում ու խաչանախշում վարպետ Վարազդատը: Հարևանությամբ էլ ապրում է` կիսավեր, վառված ու խունացած փայտաշեն տնակներով բակը նեղլիկ շարունակվում էր մինչև կավարտվեր վարպետի առաջին հայացքից կանաչ օազիս հիշեցնող տան սահմաններում, իսկ բակ - նախասրահում միակ ժպտերեսիկը, թերևս, պատին երբևէ նկարված, թե պաստառապատված արևածաղիկներն էին: Դե, խաչքարագործի հետ ինչի±ց պիտի սկսենք զրույցը, եթե ոչ քարերի լեզվից ու պատվերների հանդեպ վերաբերմունք - դրսևորումներից:


Վարպետ Վարազդատն, իհարկե, զրույցը փորձեց նախաձեռնել սբ. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրած խաչքարերի մասին պատմելով, բայց հեշտությամբ էլ տեղի տվեց լրագրողական հարցուփորձերին` խաչը` սուր, համայնքի համար, թե` ՙպուզատիի՚ գերեզմանի, հասարակության արժեհամակարգի անկման դրսևորումների մասին: Տեղ - տեղ, իհարկե, նա տարվում էր քրիստոնեական Հայաստանի ու խաչի նշանակության, խաչքարազարդերի խորհուրդխորին պատմություններով:
Տիկինը ջուր ու սուրճ բերեց, գործընկերուհիս` Անի Կոստանդյանը հրաժարվեց երկուսից էլ, Վարազդատը ծխախոտ վառեց, որդին աղմուկով տնից դուրս եկավ, հայրը հասցրեց հրապարակավ կշտամբել. ՙՉոբան ա մեծանում տղես՚, որ բնորոշ է, թերևս, այսօրվա վաղ վայ երիտասարդությանը ... Մինչև` հասանք մեր հետաքրքրության սահմանին: Ի±նչ տարբերություն, խաչքարը պատրաստվում է գերեզմանի±, թե` համայնքային զբոսայգում տեղադրվելու համար: Վարպետ Վարազդատի ձեռքի տակով անցած կարմրատաշ քարից ծնված խաչերի մի մասը նվիրված են զոհված ազատամարտիկներին, նաև` համայնքային պատվերներ են, Սփյուռքից` Եղեռնի հուշարձանների համար, և, իհարկե, գերեզմանաքարեր: Վարպետը հասցրել է ապրել Միացյալ Նահանգներում, Մայամիի հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել. ՙԱյնտեղ չկարողացա ապրել: Ես պիտի անեմ էն, ինչը որ ես եմ ուզում: Կարծես խեղդվում էի օտարության մեջ, մի տեսակ ամոթի վիճակ էր պատել ինձ: Չկարողացա` վերադարձա՚: Շատ խաչքարերի լուսանկարներն ունի միայն, որոնք արձանագրված ակնթարթում նկարագրում են, թե ո~ւր է հասել իր երեկվա ձեռքի աշխատանքն ու մտքի ծնունդը:
Պարզվում է` հայ ժողովրդին, ըստ խաչքարագործի, երբեք չի հուզել` խաչքարը կլինի զբոսայգում, գերեզմանոցում, թե` իր այգում կամ ճանապարհի եզրին: Թե որքան կարելի է հասարակացնել ու ճամփեզրի ժեռ կատարին հավասարեցնել մարդու մտքի ու բազկի համատեղ աշխատանքի համաձուլվածքը, դա խնդրի այլ կողմն է, սակայն այս մասին մանրամասներից չհիասթափվելու համար Վարազդատ Համբարձումյանին հարցրեցինք, թե` այնուամենայնիվ, Ներսես Աշտարակեցու ճշմարտությամբ. ՙԽաչի մեջ սուր՚ տեսնո±ւմ է, թե հավատքն իրենն արել ու համահավասարեցրել է ամեն ինչ: Ժամանակին թագավորները խաչքար են տեղադրել սահմանի վրա, և այսօրվա բառապաշարով` պաշտոնական այցելուներին դիմավորել դրա մոտ, նախապաշարմունք, նախապաշտամունք ստեղծել: Խաչքարն աղոթք է առ Աստված, իսկ աղոթքը նաև մարդու անկեղծ վիճակն է: Մտքերը վարպետ Վարազդատինն են, որ գալիս են դեպի անկեղծություն. ՙՈչ միայն սուր տեսնում եմ, այլև կա և մեր կյանքի մի մասն է դա: Դրանում այնքան կյանք կա, որ այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Այդ գաղափարը, հոգևոր միտքը, եթե որևէ մեկը չի կարող ընկալել, ապա համեմատելի է աղանդավորի հետ: Հնարավոր չէ, որ հավատքը պաշտպանության կարիք չունենա: Դավանափոխող թշնամիներից պարտավոր ես պաշտպանվել նաև խաչը սուր դարձնելով՚:
Խաչքարագործն, իհարկե, հիշեց նաև հիսուսյան երկիմաստ ճշմարտությունները, բայց մեր հայացքն ավելի շատ թափառում էր բակ - նախասրահում ու փորձում սոցիալականացնել զրույցն ու բարձրաբերձ մտքերից վերադառնալ դժգույն իրականություն: Տան տիկինն ու դուստրը ներսուդուրս էին անում, զբաղված էին գարնանային գոլին բնորոշ զբաղմունքներով: Գարնան զարթոնքի հետ գուցե հասարակության միտքն էլ հաղթահարի արժանապատվության մերօրյա ոտնահարվող քայլերթերն ու վերադառնա խաչ` ի բարձրյալն Աստված, թե± խաչ` ի պաշտպանություն զորաց: Վարպետի հաղթամարմին, բայց կատուների հետ մեծանալու արդյունքում խելոք շունը գարնան արևից գլուխ բարձրացրած կանաչի բույրն էր հոտոտում օդում ու գլխիկոր հետևում եկող - գնացողին, մեր հերթով զրույցին: Բակում բավական զով էր, իսկ խոսակցությունը շուլալվում էր` ներառելով թեմաներ բազում ...
Վարպետ Վարազդատը երկու միանման խաչքարեր չունի, ամեն անգամ նորովի է մտածում ու խաչքար ձևում: Ինչո±ւ ձևում, որովհետև, ինչպես զրույցի ժամանակ պարզվեց, նա մասնագիտությամբ հագուստի մոդելյոր է, սկսել է կտոր ձևելուց` ապա 1980-ականներից ձեռք մեկնել քարին, սակայն վերաբերմունքն իր գործի հանդեպ գրեթե նույնն է մնացել: Նրա ստեղծած նախշերը, նման են տառերին կամ նոտաներին. ՙԱյսօր ոչ մեկն էլ` ո’չ նոր տառ, ո’չ նոր նոտա է հորինում, սակայն շարունակ ստեղծագործություններ են ծնվում: Թվում է, թե էլ ի±նչ նոր խոսք կամ հնչյուն, մեղեդի կարող է ծնվել աշխարհում, կարծես ամեն ինչ վաղուց ի վեր ասված է, սակայն ծնվում են ամեն օր, ամեն ժամ՚: Նույն կերպ նախշերն ամեն անգամ նոր ձև, նոր տեսք են ստանում վարպետ Վարազդատի բազկի ուժով ու դառնում խաչքարի մի մասնիկ, բոլորը միասին` մի ամբողջություն, որ յուրաքանչյուրի աչքում մի նախշ է պատկերանում:
Թերևս` ցավ է, որ հայերիս մոտ գերեզմաններն էլ վերածվել են մրցակցության: Վարպետ Վարազդատի կարծիքով էլ` նույնիսկ գլուխգործոցներ կան, սակայն նա չի մեղադրում ՙայդպիսի մտքի թռիչքի տեր մարդկանց՚. ՙԵթե մարդն արվեստագետ չէ, միևնույն է, հոգևոր աշխարհում հավասարություն է: Մարդն, ասենք` ճակատագրի բերումով չի եղել արվեստագետ, դա դեռ չի նշանակում, որ իր շիրիմի վրա չպիտի արվեստի գործ ունենա՚: Այսպես` արվեստի նշաձողն օր-օրի իջեցնում ու հավասարեցնում ենք ՙախպերության՚ կանոններին ...
Ի վերջո, կտրուկ որոշեցինք սոցիալականացնել զրույցը, հետաքրքրվել, թե` խաչքարագործությունը ՙտուն պահո±ւմ է՚, քանի երեխա ունի վարպետը, հանապազօրյա հացի խնդիրը լուծո±ւմ է: Վարազդատ Համբարձումյանը պատմեց, որ հինգ երեխա ունի, ցանկացել է յոթն ունենալ, սակայն կյանքի դժվարություններն իրենն արել են, մանրամասնեց դստեր ու փեսայի ով լինելն` արվեստի ուղին ընտրելը, հուշեց հարցնել թե զավակները եթե ճշգրիտ գիտություններն ընտրեն ու մասնագիտանան, խաչի հավատքով ապրող վարպետը կընդդիմանա±: ՙԽաչքարագործությունը տուն պահում է, ոչի’նչ: Պատվերներ լինում են: Պատրաստ խաչքարերից մեկը ՙԱրաբո՚ ջոկատի զոհված տղաներին է նվիրված: Ի±նչ էլ մտածենք խաչի շուրջն ենք մտածում, տուն պահելն էլ` հարաբերական հասկացողություն է: Քչից չկշտացողը` շատից էլ չի կշտանա: Մեկի համար հանապազօրյա հացը կղզի ունենալն է, մյուսի համար` քաղցը հագեցնելը: Նորմալ է, չեմ դժգոհում: Իսկ երեխաներս` բոլորն էլ մշակութային ուղղություններով են մասնագիտանում, նման խնդիրներ չունենք՚,- անկեղծացավ վարպետ Վարազդատը:
Այնուամենայնիվ, մեր հիմնական հարցապնդման պատասխանը չէինք ստացել, ու որոշեցինք հարցը կտրուկ ձևակերպել, գուցե` վարպետին հասցնենք կատարյալ անկեղծության: Ստացվեց` ... մասամբ. ՙԱրժեքներ կան, որոնք, իհարկե, չեն վաճառվում: Դրա տերն Աստված է, ես ինչի± էդ բեռը վերցնեմ իմ վրա. Պատվիրատուն օլիգա±րխ է, թե` ինչ: Լինում են դեպքեր, երբ փորձում են ճաշակ թելադրել, խորհուրդ եմ տալիս` իրենց հարմար խաչքարագործ գտնեն: Դա ուրիշ խնդիր է: Եղել է, որ հիմարություն են ուզել` խաչի կենտրոնում հոր նկարը լինի, էն էլ` կերամիկայից, ասել եմ` էդտեղ Հիսուսի տեղն ա, հորդ տեղը չի ... Հորդ տեղը ներքևում ա: Նման բաների չեմ համաձայնվում, ուզում են միլիոն տան` չե’մ համաձայնվի՚: Մեր հարցապնդումն էլ հենց դրան էր վերաբերում, թե խաչքարի հանդեպ քրեաօլիգարխի ու մտավորական մահկանացուի վերաբերմունքի տարբերություններն ի±նչ դրսևորումներ են ունենում Վարազդատ Համբարձումյանին հանդիպելիս:
Խաչքարագործի մուրճի ձայն - համանվագը չլսեցինք: Պատրաստի խաչքարերը տեսանք ճամփեզրի փոքրիկ արհեստանոցում: Վարպետ Վարազդատը մեզ մինչև այդտեղ էլ ուղեկցեց, մեր զրույցներում դիվանագիտություն էլ նկատեց ու փիլիսոփայելուց էլ զերծ չմնաց: Դե, խաչքարագործ է, սովորական մահկանացուներիցս ավելի շատ է հաղորդակցվում հոգևոր հայրերի հետ ու բառուբանն էլ մի քիչ նույնական է դարձել: Հաջորդ անգամ Արամի փողոցով անցնելիս էլի մուրճի ձայն չլսեցինք, երևի աշխատանքները դեռ չի ավարտել եկեղեցու բակում:
Երևանյան այս նեղլիկ փողոցը հարուստ է նաև հայոց ինքնության ու հոգևոր հավատալիքներից խաչքարի նորօրյա վարպետի մեծ աշխարհի փոքրիկ անկյան հետ հաղորդակցությամբ:

Շնչախտը սոցիալական հիվանդություն է

Դեռևս անցած դարի 80-ականներից աշխարհում սկսեցին առանձին աշխատանքներ տանել բրոնխիալ ասթմայի ուղղությամբ, որովհետև այն գնալով զարգանում էր` ի դեպ, թե’ հիվանդացությունը, թե’ ընթացքը: Արդեն 1992 թ.-ին վերանայվեց ասթմայի բուն էությունը, բարդացման, սրացման վիճակները: Բանն այն է, որ բրոնխիալ ասթման դատավճիռ չէ, բայց ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այս անգամ էլ` Բրոնխիալ ասթմայի օրը նշվեց Մոսկվայի տանը: Մենք Անձավաբուժության հանրապետական և ՙԲնաբուժություն՚ բժշկական կենտրոնների տնօրեն Անդրանիկ Ոսկանյանի հետ զրուցեցինք ընդհանրապես բրոնխիալ ասթմայի վիճակի, խնդիրների ու իրենց կողմից առաջարկվող համալիր միջոցառումների մասին:


- Բրոնխիալ ասթման, այսուհետ` շնչախտը, բրոնխների իմունագեն հիվանդություն է և ինֆեկցիոն չէ, չի տարածվում մարդուց մարդուն: Ձեռնարկված միջոցառումները փորձում են կարգավորել խնդիրը և մասնագետներս եկել ենք եզրակացության, որ շնչախտը լուրջ խնդիր է, սակայն այնքան բժշկական չէ, որքան` սոցիական է: Դրա համար, որպեսզի շնչախտի դեմ պայքարը լինի արդյունավետ, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը շահագրգռված լինի և հասկանա դրա լրջությունը` ո’չ որպես հիվանդություն, այլ` որպես սոցիալական խնդիր: ԱՀԿ-ի կողմից նախաձեռնված տոնն էլ` նպատակ ունի գոնե այդ օրը հատկապես ուշադրություն դարձնել դրա վրա: Բոլոր զարգացած կապիտալիստական երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում շնչախտին: Մեծ գումարներ են հատկացնում նման հիվանդների բուժման համար: Ինչո±ւ, որովհետև շնչախտից բուժելն ավելի մատչելի է, քան` դրանից հաշմանդամ դարձած քաղաքացիներին պահելը: Իսկ շնչախտով հիվանդների առնվազն 5 տոկոսը հաշմանդամ են դառնում:
Ի դեպ, այն հիվանդներն, ովքեր գրանցված են ՀՀ առողջապահության նախարարությունում, նրանք հենց այդ 5 տոկոս հաշմանդամներն են: Մյուսները` ՙյոլա՚ են գնում, ապրում են իրենց համար, շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք հիվանդ են: 

- Իսկ շնչախտի համար կա± կոնկրետ գրգռիչների ցանկ, թե ի±նչն է խթան հանդիսանում:

- Շնչախտի համար գրգռիչ կարող են լինել մեզ շրջապատող ամեն ինչը` իրերից մինչև էկոլոգիա, սննդամթերք ու բնություն: Այն մարդիկ, ովքեր ունեն իմունային համակարգի խնդիր, կամ` ի ծնե ավելի զգայուն են, նրանք ունեն շնչախտ: Մենք հիվանդին իջեցնելով աղի հանքի Անձավաբուժական կենտրոն` նրան հեռացնում ենք բոլոր այդ գրգռիչներից և մարդու իմունային պաշտպանողական համակարգը հանգստանում ու կարգավորվում է: Դուրս գալուց հետո` իմունային համակարգն արդեն կարողանում է դիմակայել գրգռիչներին: Բուժման կուրսը 20 - 30 անգամ կրկնելու արդյունքում` շնչախտով տառապող հիվանդն այլևս հեշտությամբ է համակերպվում գրգռիչների դեմ պայքարին: Դա նման է մանկական կոնստրուկտորին, երբ մի քանի անգամ քանդել - հավաքելով` ավելի ճիշտ և վերջնականապես ենք ունենում ամբողջական պատկեր: Այնպես որ` լավ կամ` վատ ապրելը, քաղաքում կամ` գյուղում ապրելը ոչ մի նշանակություն չունի, շնչախտի համար կարևոր է գրգռիչների քանակը, որը իմունային համակարգի կողմից բերում է պատասխան արձագանքների: Օրինակ` Հյուսիս - արևելքում գրեթե չկա շնչախտ, աստիճանաբար իջնելով հարավ` այն աճում է, մինչև ասենք` Հնդկաստանում շնչախտը 100 հազար քաղաքացու կտրվածքով` 35 տոկոս է: Ծովափերին, օրինակ, տաք և խոնավ կլիմայի պայմաններում, գրգռիչների համար խթանիչներ շատ կան:

- Պարոն Ոսկանյան, իսկ որևէ համալիր միջոցառում հնարավո±ր չէ ձեռնարկել համապատասխան հիվանդների իմունային համակարգը բարձր պահելու համար:

- Միջազգային գլոբալ ծրագրի կողմից ամեն տարի նոր թեստ է առաջադրվում: Այս տավա կոչնակն է. ՙԴու կարող ես հսկել քո ասթման՚: Իսկապես` քաղաքացին կարող է ինքնահսկել այն, եթե բժիշկի կողմից ստանա անհրաժեշտ ինֆորմացիա և` հետևողական լինի դրանց կատարման հարցում:
Ես առաջարկեցի և հիմա էլ մասնավորեմ, որ Հայաստանի 7 հազար շնչախտով հիվանդներն անցնեն սկրինինգ: Մեր` Ասթմայի հանրապետական կենտրոնի կողմից, որի կազմում են Անձավաբուժության և ՙԲնաբուժություն՚ կենտրոնները, առաջարկում ենք այնպես անել, որ բժիշկները ճիշտ մոտեցում ունենան շնչախտի հանդեպ, որի արդյունքում էլ` հիվանդների թիվը կնվազի: Մեր ձեռնարկած քայլերի արդյունքում 1992 թ.-ից առ այսօր շնչախտից հաշմանդամությունը և մահացությունը երեք անգամ նվազել է: Ցուցանիշներն, իհարկե, ուրախալի են, բայց խնդիրն այն է, որ քայլեր է պետք ձեռնարկել երեխաների շրջանում շնչախտը հաղթահարելու համար, իսկ դա հնարավոր է դեռահասությունից երիտասարդությանն անցնելու, այսինքն` սեռահասուն դառնալու ընթացքում: Մինչդեռ` մինչ այդ պետք է նրանք լինեն անձավում կամ` վերգետնյա գալո - կամերայում:
Մշակել ենք ծրագիր, որը սակայն ֆինանսավորել է պետք: Դրա իրականացման արդյունքում` համոզված եմ, որ հանրապետությունում կտրուկ կնվազի չափահաս քաղաքացիների շրջանում շնչախտով հիվանդների թիվը: Այդ ճանապարհով են գնում բոլոր զարգացած պետությունները: Անհրաժեշտ է` ոչ թե հետևանքը բուժել, այլ` պատճառը: Բնությունն ունի այն կարգավորիչները, որոնք երեխաներին կբուժեն, եթե նրանք տարին մեկ անգամ անցնեն անձավաբուժության կուրս: Հիմա, երբ առանց որևէ միջամտության սեռահասունության շրջանում նրանք 1/3-ով հաղթահարում են շնչախտն, ապա անձավաբուժությունից հետո այդ ցուցանիշը կհասնի` 2/3-ի: Դա փաստ է: Նրանք ֆիզիկապես ավելի լավ կաճեն, լավ կսովորեն, և առօրյա կյանքում լիարժեք քաղաքացիներ կլինեն: Թեև` նրանց բժշկական անձնագրում պետք է գրել, որ երբևէ եղել են շնչախտի հիվանդացության ռիսկային խմբի մեջ, որպեսզի նրանք հետագայում դա հաշվի առնեն և այսպես կոչված` ՙհամը չհանեն՚: Այս ամենը հնարավոր է միայն բժշկական և սոցիալական ոլորտների աշխատողների համատեղ ջանքերի ու ֆինանսական ներդրման արդյունքում, երբ պետական այրերը շահագրգռված կլինեն այդ հարցում: Պարզապես անհրաժեշտ է, որ երեխաներն առաջին դասարանում` ծնողների օգնությամբ, լրացնեն մեր կողմից կազմված հարցաթերթիկը: Օրինակ. մեր միջոցներով մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի 28 դպրոցներում անցկացված հարցումներն արձանագրել են ոչ թե պոլիկլինիկաների գրանցած 0,9 տոկոս շնչախտ, այլ` 12,6 տոկոս, բացի դրանից` 8 տոկոսն էլ գտնվում է ռիսկային խմբի մեջ:
Այս ամենը որպես բիզնես հնարավոր չէ և չի կարելի դիտարկել: Պարզապես, որպեսզի երեխաները բուժման կուրսի ժամանակ նաև չկտրվեն հանրակրթությունից, ժամանակին առաջարկել էինք նաև Անձավաբուժությանը կից մանկապարտեզներից մեկը դարձնել ուսումնական կենտրոն, որտեղ կուսանեն մարզերից եկած աշակերտները:
Եվ վերջում ավելացնեմ, որ մեծահասակների շրջանում անցկացրած մեր հարցումների արդյունքներով` անձավաբուժություն անցածները տասը անգամ ավելի քիչ են գտնվել բուժական տեղեկանքով արձակուրդում, քան նրանք, ովքեր երբևէ չեն եղել աղի հանքի Անձավաբուժական ստորգետնյա կենտրոնում կամ` ՙԲնաբուժության՚ գալո - կամերայում:

Նվազ զամբյուղով, առողջ ապրելակե±րպ

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին մասնակցում էր Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը. ՙՀաճախ է խոսվում առողջ ապրելակերպի մասին, և որքան շատ է այն գովազդվում, այնքան ակնառու է դառնում իրականությունից կտրված լինելու ջրբաժանը: Անկախ հասարակարգից, իշխանությունների ապրելակերպից, օլիգարխների քանակից, շոուների բազմազանությունից, թիկնապահների տեսքից և ընդդիմության վարժանքներից, հասարակության գերակշռող մասի առողջական վիճակը հեռու է շարային պիտանելիության համար, բժշկի դեղատոմսերը և խորհուրդներն անիրագործելի են շարքային մահկանացուների համար, սոցիալական նպաստների արժեզրկված օգնությունը անբավարար է նվազ զամբյուղի պարունակության համար՚:  


Այս ամենի մասին խոսվում է ոչ միայն ընտանիքներում, կոլեկտիվներում, փողոցներում և մշակույթի օջախներում, այլև ԱԺ-ի նիստերում և ՀՀ կառավարության նախագծերի տողատակերում: Աղքատության հաղթահարման ռազամավարության ծրագիրը դրա վառ վկայությունն է, իսկ վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում աղքատության շեմը 32 - 35 տոկոսի վրա է, եթե խնդիրն ավելի ռեալ դիտարկենք` ավելի բարձր թիվ կարձանագրվի: Ի դեպ, վերջին տարիներին ՙԿենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի նախագծում ներկայացվող հաճախակի փոփոխությունների և լրացումների դրույթներն առայժմ անօգտակար են ամենօրյա կյանքի նվազագույնը բավարարելու համար: Եվ ահա առօրյա դժվարություններից խուսանավելու նպատակով կազմվում են երկարաժամկետ, հավակնոտ ծրագրեր մանկության և մայրության, թշվառության հաղթահարման, գերության և ծերության, երիտասարդության և մտավորականության պահպանման, սահմանամերձ շրջանների և Հյուսիսային պողոտայի բնակեցման բազմաբնույթ ծրագրերի համար: Ինչ խոսք, որ դրանց մի մասը կիրագործվի հատկապես մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի անմարդաբնակ տարածքը արտոնություններով տրամադրելու պարագայում:
Նախորդ շաբաթ հերթական անգամ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել ՙԿենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Որոշ հարցերի քննարկումը 60 օրով հետաձգվեց: Իսկ Արծվիկ Մինասյանի և այլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հարցը տեղափոխվեց մեծ օրակարգ: Սակայն հարցը միայն մեծ օրակարգ տեղափոխելը չէ, այլ այն, որ Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի կազմը և կառուցվածքը ճշգրտված չէ մինչև օրս, մինչև օրս ամբողջությամբ մշակված չէ մարդու առողջության պահպանման, միջազգային չափանիշների և չափորոշիչների հայկական կամ հայաստանյան նվազագույն զամբյուղի պարունակությունը առողջապահության տեսակետից: Հայաստանը եվրոպական ընտանիքին անդամագրվում է` սնուցման ոչ լիարժեք չափաբաժնով, շուրջ 2400 կկալ մեկ մարդու համար, որը հաշվարկված է զարգացող երկրների համար, ասենք` Սոմալիի, իսկ զարգացած երկրների համար կկալ-ի ցուցանիշը 3400-ն է: Բացի այդ` զամբյուղի պարունակությունը խղճուկ է` շուրջ 25 - 30 տեսականի, ապրանքատեսակ` հիմնականում հացահատիկային լայն տեսականի:
Պատահական չէ, որ մարդու կենսագոյության նվազ ապահովման մասին հարցը չի քննարկվում ԱԺ Մայրության, առողջապահության և առողջության պահպանման հանձնաժողովում, քանզի բժշկական եզրակությունը կարող էր լինել շատ անսպասելի` ՙՄի±թե այս զամբյուղով կարելի է ապրել՚ կամ, ասենք, ՙՍա ապրող մարդու զամբյուղ չէ՚: Ինչևէ ... ՙԱռողջ ապրելակերպ՚-ը կարելի է ժամանակավորապես գովազդի ստենդից հանել և բավարարվել ֆիզիկական գոյության հիմնահարցերով: Սա առավել գործնական է և օգտակար կլինի ազգաբնակչության համար` մինչև որ հասնենք զարգացած երկրների կենսաապահովման մակարդակներին` 3400 կկալ մեկ մարդու համար: Ինչևէ, օրակարգի հարցերը քննարկվեցին այնպես, ինչպես կցանկանար ՀՀ կառավարությունը:
Այնուհետև հայտարարվեց փակ նիստ անցկացնելու մասին` առանց հրավիրվածներիս, իսկ համացանցից տեղեկացանք, որ նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները դռնփակ նիստում հանդիպել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ափփիին և ՀԲ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: Քննարկվել են հանրապետությունում մեկնարկած կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը և քաղծառայողների աշխատավարձերին առնչվող հարցեր: Այս երկուսի մեջ, ես մի ընդհանուր կապ եմ տեսնում: Փոխանակվել են տեսակետներ և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը` համաձայնելով հնչած տեսակետների հետ, նշել է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների և քաղծառայողների աշխատավարձերի առնչությամբ ՀԲ-ը նախատեսում է իրականացնել առաքելություններ: Պարոն Ժան Միշել Ափփիին նշել է, որ այլ հարցերի համատեքստում ՀՀ կառավարության հետ քննարկվել են աշխատավարձերի հարցերը՚: Հարց է. եթե ուզում են քաղծառայողների աշխատավարձերը վերանայել, ապա դա ինչո±ւ են կապում կենսաթոշակային բարեփոխումների հետ: Ուրեմն, այդ շաղկապումը ենթադրում է քաղծառայողների աշխատավարձերը կենսաթոշակային բարեփոխումների անվան տակ բարձրացնելու մասին, ինչը` շատ վատ է, իսկ կենսաթոշակառուների խնդիրները շարունակում են մնալ անորոշ ու մշուշոտ ...
Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ծնունդների աճ կա?

 ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ - գինեկոլոգ, Հանրապետական ծննդատան` Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանի հետ զրուցում ենք ծննդօգնության ոլորտում սերտիֆիկացիայի ներդրումից հետո արձանագրվող արդյունքների ու նորությունների մասին:



- Պարոն Աբրահամյան, ինչպիսի±ն են անցած տարվա ծննդօգնության արդյունքները Հայաստանում, ի±նչ հաջողություններ, գուցե խնդիրներ են արձանագրվել համակարգում:
 
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2010 թ. ծննդօգնությունում ունենք թվական հաջողություններ և այն բարեփոխումները, որոնք իրականացվել են` դրական ազդեցություն ունեցան համակարգում: Կարևորն այն է, որ չնայած քիչ, բայց նորից ծնելիության քանակի աճ է արձանագրվել ամբողջ հանրապետությունում: Ամենամեծ ձեռքբերումը` մայրական մահացության ցուցանիշների նվազումն է: Եթե խնդիրը դիտարկենք բացարձակ թվերով, ապա եթե 2009 թ.-ին ունեցել ենք 12 - 13 մայրական մահացության դեպք, ապա 2010 թ.-ին` ընդամենը երեքը: Անցած տարվա ցուցանիշն ուղիղ համեմատական է եվրոպական երկրների տվյալներին: Բացի այդ` կենդանածինների թիվն է ավելացել: Կարևորը` ոչ միայն քանի ծնունդ ենք ունեցել, այլ թե որքան կենդանածին և առողջ երեխաներ են ծնվել: Նվազել է նաև պերինատալ մահացությունը, որը լինում է հղիության, ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո առաջին 7 օրվա ընթացքում:
Այսքանը` մասնագիտական տեսանկյունից, իսկ ի շնորհիվ երկրում վարվող և ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականության, հանձինս նախարար Հարություն Քուշկյանի ամենօրյա հսկողության և հետևողական աշխատանքի, ունեցել ենք շատ դրական արդյունքներ:

- Ծննդօգնության ոլորտում հավաստագրերի ներդրումից հետո ինչպիսի± արդյունքներ կան, որքանո±վ է արդյունավետ:

- Ամենակարևորը` բոլորս գիտենք, որ հայկական վերաբերմունք կար բժշկի հանդեպ` դեռևս խորհրդային տարիներից եկած մի սովորույթ, երբ ծննդկանի հարազատները բժիշկներից անպայման ՙշնորհակալ՚ պիտի լինեին բժշկական ծառայությունների համար: Ես` որպես ՀՀ գլխավոր մանկաբարձ - գինեկոլոգ, մասնավորապես` Հանրապետական ծննդատան տնօրեն, հայտարարում եմ, որ այն ոչ լեգալ շնորհակալությունները, որ կատարվում էին բնակչության կողմից, վերացվել են համակարգից` ի շնորհիվ հավաստագրերի ներդրման, ի շնորհիվ այն բանի, որ բնակչությունը տեղեկացված է և տեղեկացվում է այդ մասին: Բացի մանկաբարձությունից սպասարկումն անվճար է նաև մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր ծառայություններում, պոլիկլինիկաներում` կանանց կոնսուլտացիաներում: Բացի այդ, մինչև 7 տարեկան երեխաների համար ներդրվել է նոր հավաստագիր, որը մայրերը ստանում են հենց ծննդատներից: Այս բոլորն իսկապես շատ ճիշտ քայլեր են: Հաշվի առնելով քաղաքացիների սոցիալ - տնտեսական վիճակը, թեթևացվել է նրանց սոցիալական բեռը:

- ՀՀ կառավարության նիստերից մեկում` տարեսկզբին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց հավաստագրերի ներդրման արդյունքում ծննդօգնության համակարգից 80 տոկոսով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին: Արդյոք դա այդպե±ս է:

- Նախ` համաձայն չեմ ՙկոռուպցիա՚ բառի հետ, այլ բան է հավելյալ կամ ստվերային վճարումները: Եղել է, ոչ մեկը չի ժխտում: Ավելին, ոչ թե 80 տոկոսով, այլ երևի արդեն հատել էր 95 տոկոսի սահմանը: Պարզապես անցած տարի ժողովուրդն ամբողջությամբ տեղեկացված չէր նորություններից: Հիմա` ծննդկանի հետ իմ առաջին խոսակցությունն այն մասին է, որ ծննդօգնությունն, ընդհուպ` կեսարյան հատումներն անվճար են, դրանց համար պետությունն է վճարում, հարազատները ոչ մի վճարում չեն անում: Միայն` համաձայն չափորոշիչների, եթե ցանկանում են այդ մի քանի օրն անցկացնել խիստ բարեկեցիկ պայմաններով հիվանդասենյակում, վճարում են դրա համար: Դրանով փոքր-ինչ թեթևացվում է ծննդօգնության բուժհիմնարկների հոգսերը: Այնպես որ, ՀՀ վարչապետի ասածները տեղին էին, սակայն այսօր արդեն քաղաքացիները տեղեկացված են իրենց իրավունքների մասին և ոչ մի վճարում չեն կատարում:

- Կարծիք կա, որ հավաստագրերի ներդրումից հետո ծննդատները դիմում են կեսարյան ծննդալուծմանը, որպեսզի ավելի շատ գումարներ ստանան պետությունից: Ինչպիսի±ն են իրական տվյալները:

- Ցավոք, այդպես խոսում են նրանք, ովքեր կոնկրետ տեղեկություններ չունեն: Հայաստանում կեսարյան հատման ցուցանիշները` զարգացած երկրների հետ համեմատությամբ, գտնվում են ամենահետին շարքերում: Ամբողջ հանրապետությունում կեսարյան հատումների ցուցանիշը տատանվում է 16 - 17 տոկոսի սահմաններում: Աննշան ավելացումը պայմանավորված է նրանով, որ օր-օրի ավելանում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը նաև այս համակարգում: Եթե մի 10 - 15 տարի առաջ չունեինք վերջին շրջանում արտադրված սարքավորումներ, ապա այսօր դրանք կան և հաջողությամբ գործում են: Առաջ ցածր քաշով նորածինների դեպքում խնդիրներ ունեինք` նրանց կյանքը պահպանելու հարցում, մինչդեռ` հիմա հնարավորություն ունենք անգամ 600 գրամանոց երեխաների կյանքը պահպանել և նորմալ զարգացնել: Դրանք` ի շնորհիվ կեսարյան հատման, որովհետև դա բխում է մոր և պտղի շահերից, ոչ թե պետությունից հավելյալ ֆինանսավորում ստանալու համար: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Անգամ ԱՊՀ երկրներից մենք վերջինն ենք կեսարյան հատման ցուցանիշներով, որը համապատասխան է ԱՀԿ տվյալներին: Բացի այդ, ոչ մի ծննդօգնության բուժհիմնարկ, եթե անգամ պետությունը մի փոքր ավելի շատ գումար է տալիս /կեսարյան հատման համար այնքան ծախսեր է լինում, որ ոչ մի մասնագետ և տնօրինություն շահագրգռված չէ կեսարյան հատում անել - Ռ.Ա./ կեսարյան հատումը ՙխաղ ու պար՚ չէ, ունի իր բացարձակ և հարաբերական ցուցումներն ու պայմանները: Աստված ու մի տուր, եթե մի անգամ ոչ տեղին կեսարյան հատում լինի և խնդիրներ ծագեն, ապա բուժհիմնարկի համար լուրջ խնդիրներ կառաջանան: Կեսարյան հատումները կատարվում են միայն անհրաժեշտության դեպքում, երբ հնարավոր չէ բնական ճանապարհով ծննդալուծել:

- Մայրաքաղաքի ծննդատները բաժանվել են թվային մակարդակների: Ընդհանուրից անդրադառնանք Ձեր ղեկավարությամբ գործող ծննդօգնության բուժհիմնարկին: Ո±ր մակարդակում է այս ծննդատունը:

- Մեր կենտրոնը վերանվանվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: Բուժսպասարկում ենք ոչ միայն Երևանի, այլև մարզերից եկած, այսպես կոչված, բարձր ռիսկի հղիներին ու գինեկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներին: Սա կենտրոն է, որտեղ նաև պետական Բժշկական համալսարանի ուսումնական բազան է, որի ամբիոնի վարիչն եմ: Այստեղ վերջին տարիներին պաշտպանվել են գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ, վերջին տասը տարիների մասնագիտական դասագրքերը գրվել են մեր կենտրոնի կողմից, մենագրություններն ու ձեռնարկները ևս մշակվել ու տպագրվել են մեր կողմից:

- Սա ոչ միայն զուտ ծննդօգնության բուժհիմնարկ է, այլև, եթե չեմ սխալվում, արհեստական բեղմնավորման առանձին բաժանմունք ունենք, որտեղ պարբերաբար ֆրանսիացի մասնագետներ են հյուրընկալվում և իրենց փորձը փոխանակում տեղի բժիշկների հետ: Ինչպիսի±ն են արդյունքները ...

- Այո’, մենք դեռ 1994 թ.-ին առաջինը հիմնադրել ենք արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունքը, հետո` կախված սարքավորումների հին սերնդի լինելու հետ ժամանակավորապես դադար տվեցինք, գործեց միայն արհեստական սերմնավորման բաժանմունքը, իսկ բեղմնավորման համար ներկայումս ծննդատանը կից կառուցել ենք վերջին խոսքով հագեցած նոր բաժանմունք և մայիսին արդեն պայմանագրային կարգով հրավիրելու ենք մասնագետների, ովքեր կատարելու են արհեստական փորձանոթային բեղմնավորում: Մասնագետներ են գալու մոսկովյան <Դետի իզ պրիրոդի> բուժկենտրոնից, որը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա, այո’, նրանք աշխատում են այստեղ 1994 թ.-ից և կատարում են ոչ միայն արհեստական սերմնավորում, այլև չբերությունների դեպքում լապորասկոպիա և մինչև հիմա էլ մեր համատեղ գործունեությունը շարունակվում է, ունենք շատ լավ արդյունքներ: Բազմաթիվ ընտանիքներ երջանկացել են այսպես նորածին ունենալու բերկրանքից:

Saturday, July 9, 2011

Ով է ՀԱՄԿ նախագահը

 Հարցն, իհարկե, փոքր ինչ հռետորական է հնչում, սակայն 2010 թ. օգոստոսի 15 - 25-ը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, այսինքն` ՀԱՄԿ նախկին` ՀԱՄԽ-ի հարևանությամբ տարածքում երիտասարդ անկախ վերլուծաբանները սոցիոլոգիական հարցում են անցկացրել, որտեղ` ի թիվս այլ հարցերի, 18 տարեկանից բարձր քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ո±վ է Էդուարդ Թումասյանը: Նա է այսօր կառավարում ՀԱՄԿ-ը` Արհմիութենական շարժումն ու կոնֆեդերացիան:



Եվ ի±նչ է պարզվել: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը` 70 տոկոսը չգիտեն, թե ով է նա: 10,8 տոկոսն իրենց սոցիալական իրավունքների պաշտպանին ճանաչում են ավտոմեքենայով` ՙ073 ԼԼ 11 մեքենայի տերը՚: 10,1 տոկոսը գիտի, որ նա ՀԱՄԿ-ի Խաչիկ Առաքելյանի ընկերն է: 4 տոկոսն ընդհանրապես Թումասյան ազգանունը խառնել է և նրան համարել Թումանյանի թոռը: 3 տոկոսը գիտի, որ նա գյումրեցի է: Մեկ տոկոսը` բռնցքամարտիկ: 0,5 տոկոսը` բժիշկ: 0,3 տոկոսը` ՀԱՄԿ-ի առողջապահության միության նախագահ: 0,2 տոկոսը` Կառավարության անդամ: 0,1 տոկոսը` ՙԷրեբունի Պլազա՚-ի տնօրեն:
ՀԱՄԿ-ի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն այս հարցման ամբողջական փաթեթը 18. 05. 2011 թ.-ին Ա - 01/54 գրությամբ ուղարկել է Էդուարդ Թումասյանին և ի±նչ եք կարծում, ի±նչ է արել գլխավոր արհմիութենականը: Ավելի լավ է և պատկերավոր, մեջբերել նրա գրավոր պատասխանը թվագրված 07 - 01/11 20. 05. 2011 թ.-ին. ՙՁեզ է ուղարկվում Հայաստանի ԲՈՒՀ-ի /եթե նկատեցիք նա հաղորդակից չէ անգամ տարիներ ի վեր հայերենում արված քերականական փոփոխությանը և շարունակում է գրել հապավում - մեծատառերով և եզակի թվով - Ժ.Մ./ արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանին ՙԱրհմիությունների պիտանելիությունը՚ թեմայով ուսումնասիրության արդյունքները` ի գիտություն՚: Ասել է, թե նա ի գիտությո±ւն է ընդունել, որ իրեն ոչ մեկը չի ընկալում որպես գլխավոր արհմիութենական, ՀԱՄԿ-ի նախագահ: Մերօրյա խրթին իրավիճակներում, պարզվում է, կարելի է հանդիպել նաև նման դեպք - երևույթի:
Առաջիկայում մենք կներկայացնենք նաև որոշակի մանրամասներ ՀԱՄԿ-ի նախագահի ստվերային գործունեության և դրսևորումների մասին: Այս ամենի շուրջ քննարկումներ դեռ կլինեն և խնդիրները կբարձրաձայնվեն ամենայն մանրամասնությամբ ու խորությամբ:

ՙԵթե ինքնասիրություն, ազգային արժանապատվություն ունենք ...՚

 Facebook սոցիալական ցանցն այսօր դարձել է հասարակական - քաղաքական դիրքորոշումների արտահայտման, կարծիքների փոխանակման ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալու առաջնային հարթակներից մեկը: Եվ ահա, նրա էջերում Գևորգ Տեր-Վարդանյանը մեզ առաջարկեց հայության ազգանունների փոփոխության հարց առաջադրել: Առավել մանրամասն` ինչի± մասին է խոսքը, ինչո±ւ հատկապես հիմա, և իրավական ի±նչ խնդիրներ կարող է առաջացնել այն: Ահա այս հարցերի շուրջ զրուցելու համար հանդիպեցինք Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ /ձեռագրատան պատասխանատու/ Գևորգ Տեր-Վարդանյանի հետ և հարցերն ուղղեցինք նրան:



- Պարոն Տեր-Վարդանյան, Դուք առաջարկում եք թուրքական և ոչ միայն ... անվանումով և ՙյան՚ վերջավորությամբ ազգանունների փոփոխություն, ի±նչ ի նկատի ունեք. ինչպե±ս և որքանո±վ է նպատակահարմար:

- Ընդհանրապես` նկատի ունեմ օտարալեզու արմատ ունեցող հայկական ազգանունների սրբագրման խնդիրը, որը շատ կարևոր եմ համարում: Ի վերջո, մարդու անուն - ազգանունն իր դիմագիծն է: Մենք ունենք Թոփալյան ազգանուն, որը մարմնական արատ է նշանակում, կամ` արհեստ նշանակող ինչ որ բան, ասենք` Գույումջյան, թուրքերեն գույում` արծաթ, ջի` գործի վարպետ - մասնագետ և ՙյան՚ վերջավորություն` վիրավորական չէ±: Ալթըփարմագյան` թարգմանաբար նշանակում է վեց մատ ունեցող: Բնության մեջ նման դեպքեր լինում են, ոչ սովորական հատկանիշ է, բայց դա կպցնել վեց մատով ծնված մարդու հետագա բոլոր սերունդների ճակատին` պատշաճ ու գեղեցիկ չէ:
Եթե մենք պետականություն ունենք և նրա ամբողջությունն էլ ինքնասիրությունն ունի, կուզեք մի քիչ թանձր` ազգային արժանապատվություն ունի, ապա պարտավոր ենք սրբագրել ընդհանրապես մեր ազգանունները և հայերենացնել դրանք: Գուցե թե միայն ԱԺ-ի կողմից ընդունվելիք օրենքով արժի դա անել, որովհետև, եթե մարդկանց կամքին թողնվի, ապա կարող է պարզվել, որ Արման անունը մաքուր հայկական է և վաղը, մյուս օրն էլ` Արմանյան ազգանուն կունենանք: Ինչո±ւ, որովհետև Արմենին շատ է նման:
Ազգանունը թարգմանելով կամ նմանը գտնելով կլինի, թե` ինչպես, պետք է դա անել և հիմա ճիշտ ժամանակն է: Անհրաժեշտ է հայերեն ազգանունների ցանկ պատրաստել և մարդկանց նախապատրաստել փոփոխությանը: Օրինակ, ես կարծում եմ, որ հայը Փափազյան ազգանուն չպետք է ունենա ... Այդ ազգանունն ընդամենը հունարեն Պապաս` քահանա բառի թուրքերեն աղավաղված հնչումն է, որի հայերեն տարբերակները մենք ունենք` Երիցյան, Տերտերյան: Ալթունյան` ոսկին է, թուրքերենով` Ալթինը: Մխիթարյան միաբաններից մեկը թարգմանել և սստացել է շատ գեղեցիկ Ոսկյան ազգանունը:

- Կարծում եք, որ առավել ևս թուրքական անունով կազմված ազգանուն ունեցողին այսօր հետաքրքրո±ւմ է դա և դրականորեն կարձագանքի± Ձեր նախաձեռնությանը` մեր օրերում, երբ բոլորը կարծես մրցավազքի մեջ են:

- Շատերն ուղղակի չգիտեն, թե ի±նչ կնշանակի իրենց ազգանունը: Արևելյան Հայաստանը, երբ Ռուսաստանի կազմի մեջ ներառվեց կամ` նվաճվեց, հայերեն ազգանուններ հնարվեցին և սովորաբար մարդուն տրվեց իր պապի անունից արտածված ազգանուն: Եթե պապի անունը Հովհաննես էր, ուրեմն` ազգանունը եղավ Հովհաննիսյան:
Արևմտյան Հայաստանում իրավիճակն այլ էր, այնտեղ հայերը հիմնականում արհեստի և արվեստի տերեր էին և դրանից էին բխում ազգանունները` շատ հաճախ ներառելով նաև մարմնական թերությունները: Դրա համար արևմտահայերի ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի, Հայաստանում` պետական պաշտոնյաները: Երևի թե ՙԱրի տուն՚-ի կողքին կարելի է սա էլ ասել: Ի վերջո, մարդը պետք է ունենա այնպիսի ազգանուն, որից միայն լավ կզգա: Չեմ կարծում, թե բոլորը սա կողջունեն, բայց եթե արժանապատվություն ունեցող երկիր ու ժողովուրդ ենք, ապա արժի, որ այս քայլին գնանք:

- Ձեր նախաձեռնությունն, իհարկե, լավն է, հայրենասիրական, բայց չմոռանանք, որ ազգանունները նաև իրավական հենք ունեն և շատ հաճախ ժառանգության խնդիրներ կարող են առաջանալ, մանավանդ` այսօրվա մարդկային փոխհարաբերությունների պայմաններում:

- Դրա համար ձևը պետք է մշակել և ... ընդամենը: Ամեն մի փոփոխություն պիտի փաստաթղթերով արձանագրվի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ապացուցել, թե իր ազգանունը նախկինում ի±նչ է եղել: Մենք բնակավայրերից շատերի անվանումներն ենք փոխել` քաղաքների, փողոցների և բավական եռանդով: Մեր պատմության ոսկեդարը քաղաքի փողոցների վրա վերարտադրեցինք` լավ կամ վատ, և կարծես վատ չենք զգում: Ազգանունների փոփոխությունն էլ դրա շարունակությունն է և անհրաժեշտություն ...

՚Ապացուցողական բժշկությունից ճիշտ բան չկաՙ

 ՙՌ. և Պ. Սկէնառ՚ առողջության վերականգնման կենտրոնը, որ գործում է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի առաջին հարկում, ստեղծվել է 2003 թ.-ին, մինչ այդ սկէնառ սարքը կենտրոնի տնօրեն Ռուբեն Հարությունյանը ներդրել է Հայաստանում և աստիճանաբար զարգացնելով ստեղծել կենտրոն: Նրա հետ զրուցում ենք նորագույն այս բժշկական մեթոդի, արդյունքների ու ծրագրերի մասին:



- Պարոն Հարությունյան, նախ ներկայացրեք խնդրեմ ՙՍկէնառ՚ առողջության վերականգնման կենտրոնը, ի±նչ բուժծառայություններ եք առաջարկում քաղաքացիներին:
 
- Մենք նոր մեթոդներ ենք ներդրել Հայաստանում, որը չկա այլ բժշկական կենտրոններում: Դրանք, օրինակ, սարքավորումներն են. ՙՕԲԵՐՈՆ՚-ը, որը էլեկտրոռեզոնանսային դիագնոստիկայի մեթոդ է: Այն նոր ուղղվածություն է բժշկության մեջ` պոստուռոլոգիա է /կապված չէ ուռոլոգիայի հետ - Ռ.Հ./, ողնաշարի ուղղաձիգ դիրքի կառուցվածքն ենք որոշում` սկսած ներվային համակարգից, և կարողանում ենք ախտորոշել ու վերականգնել: Այն դրական ազդեցություն է ունենում նևրոզների, դեպրեսիաների, ինսուլտային բարդությունների, մնացորդային երևույթների, հենաշարժական ապարատի խանգարումների դեպքում:
Հաջորդը` ՙՉԱԿՐԱ՚ սարքավորումն է /կապ չունի չակրա էներգետիկ դաշտերի հետ - Ռ.Հ/, որով կարողանում ենք մարդու մոտ ախտորոշել տեսողական և լսողական հաղորդակցության շեմը, և եթե կա խանգարում` բուժել:
Հաջորդը` ՙՏեստոթերապիան՚ է` գլխուղեղի միջոցով կարողանում ենք վերականգնել և’ տեսողական, և’ լսողական, և’ սրտանոթային համակարգերի հիվանդությունները, ինչպես նաև` հեպատիտները: Այս սարքը բավական մեծ հնարավորություններ ունի, որից ի դեպ, հայաստանյան բժիշկների մեծամասնությունը տեղյակ չէ:
Հաջորդը` ՙՆովապրոլն՚ է: Մարդու գլխուղեղի վրա ձայնալուսային ազդեցություն թողնելով` մենք կարողանում ենք բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` սթրեսները, նևրոզները, դեպրեսիաները, ինչպես նաև` մաշկային զանազան հիվանդություններ:
Յուրաքանչյուր տարի մենք ներդնում ենք նոր սարքավորում, նոր մեթոդ: Այս տարի արդեն ներդրել ենք ՙԳեմոսկանիրովոնիեն՚, որի մասին շատ լաբորատորիաներում չգիտեն: Մատից վերցված մեկ կաթիլ արյունով մենք կարողանում ենք պարզել էլեկտրոցիդների, լեյկոցիտների, արյան պլազմայի ֆունկցիոնալ վիճակները, ինչը հիվանդն ինքը պարզ տեսնում է էկրանի վրա: Դա ախտորոշման ոլորտում նորարարություն է և շատ մեծ հնարավորություններ ունի:
Այս բոլոր սարքավորումները միասին` մենք օգտագործում ենք հայկական նոր մեթոդով: Արդյունքում` վերականգնում ենք շատ հիվանդություներ. հենշարժական համակարգի` ոտքերի ցավ, այտուցում, գոնոարտրոզ, միջողային ճողվածք, առիթմիա, ճնշման տատանումներ, հոդացավեր, օստեոխոնդրոզ և այլն: Բացի այդ` տեսողական խանգարումները. կարճատեսություն, հեռատեսություն, տեսողական ներվի և ցանցաթաղանթի հիվանդություններ, որոնք շատ կլինիկաներ հրաժարվում են բուժել: Ասում են` բժիշկի միջամտությունն այլևս անհնար է, մինչդեռ` գալիս են մեզ մոտ և բուժվում - վերականգնվում են: Շատերը հայտարարում են նաև, թե լսողական խնդիրները` խլացումն անբուժելի է, ես պաշտոնապես հայտարարում եմ` մենք բուժում ենք: Բացի այդ` բավական լավ կարողանում ենք բուժել կամ թեթևացնել էնդոկրին հիվանդությունները` վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումները և այլն: Պետք է ասել, որ բավական լավ արդյունքներ ենք ստանում, մարդկանց հորմոնալ ֆոնն է կարգավորվում, ամբողջ օրգանիզմն ենք վերականգնում: Ախտահարված երիկամներն ենք վերականգնում, գանգրենաներն ենք կանխում, միզասեռական օրգանների հիվանդությունները, երիկամների բորբոքումները: Մենք` հիվանդի ապրելակերպն ենք կարգավորում: Երեխաների գիշերամիզությունն ենք բուժում, տղամարդկանց շագանակագեղձի բորբոքումները, ադենոման, պոտենցիայի խանգարումները: Կանանց մոտ` արգանդի միոման, բորբոքումները, չբերությունը: Բավական շատ են ինֆեկցիոն պոլիարտրիտներով դիմողներն, ովքեր երկար տարիներ տարբեր տեղերում բուժվել են, սակայն բարդացված խնդիրներով գալիս են մեզ մոտ: Սպորտային բժշկությունն է մեզ մոտ լավ զարգացած: Մենք մարզիկների ենք բուժել, ովքեր այդուհետ դարձել են աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Երևանյան հիվանդությունն ենք բուժում, որը շատ տեղերում համարվում է անբուժելի ...

- Ձեր թվարկած հիվանդություններն ու ախտորոշման հնարավորությունները միանգամից աղերսվում են հանրապետությունում գործող մի քանի հսկա, նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների գործունեության հետ: Այդ ամբողջը մի կենտրոնում, անհամեմատ փոքր տարածքում հնարավո±ր է կատարել և լավ արդյունք ստանալ:

- Ամեն ինչ հնարավոր է: Սկէնառ սարքն ամեն ինչն ախտորոշում է գլխուղեղի միջոցով: Այն անսահմանափակ հնարավորություն ունի վերականգնելու հիվանդի վիճակը: Մենք հիվանդության մասին ինֆորմացիան ստանում ենք գլխուղեղից, այնտեղ ազդում թիրախ օրգանների վրա և հանգեցնում առողջացման:

- Դուք մանրամասն նկարագրեցիք նորագույն բուժսարքավորումները, իսկ ի±նչ բուժանձնակազմով եք այդ ամենն անում:

- Մի քանի բուժքույրեր և մեկ բժիշկի օգնական: Մեր կենտրոնում կարողացել ենք մշակել համալիր մեթոդ, որն էլ կիրառում ենք բոլորս միասին:

- Ժողովրդական լեզվով ասած` բժշկության մեջ մեծ դեր ու նշանակություն ունի ներշնչանքը: Ասել է, թե Դուք կարծես հոգեբանական մեթոդներ եք կիրառում նաև` հիվանդության թիրախների հանդեպ:
 
- Մենք առաջնորդվում ենք նորագույն մեթոդներով: Ճի’շտ ախտորոշելու, ճի’շտ կողմնորոշվելու և ճի’շտ բուժելու ճանապարհով: Հոգեբանական մեթոդ, իհարկե, կա, բայց եթե ճիշտ չկողմնորոշվենք, պատճառը չգտնենք, ապա դա էլ իր ազդեցությունը չի ունենա:

- Հասկանալի է, որ այս կենտրոնում բուժսպասարկումը վճարովի է, վճարումների տատանողական սահմաններն ինչպիսի±ն են:
 
- Այսքան տարի գործունեության ընթացքում մենք չունենք պետական հովանավորչություն` պետպատվեր: Այստեղ վարձակալության հիմնունքներով ենք գործում: Ամբողջը հաշվարկված, մեր չորս սարքավորումներով ամբողջ օրգանիմզի բուժհետազոտությունը, որ տևում է 3 - 4 ժամ, արժե ընդամենը 35 հազար դրամ: Հավատացեք` ունեցել ենք հիվանդներ, ովքեր մեր հետազոտությունների արդյունքներում համոզվելու համար դիմել են տարբեր այլ ախտորոշիչ կենտրոններ, ծախսել 120 - 150 հազար դրամ, վերջում ասել են` Դուք ճի’շտ եք: Ավելին` մեզ մոտ համավճարային համակարգը չի գործում, հավելյալ վճարումներ չկան:

- Այս կենտրոն դիմած քաղաքացիների տվյալներն ինչպիսի±ն են: Այսօր, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է, քաղաքացիներն ավելի հետևողակա±ն են դարձել իրենց առողջության հանդեպ:
 
- Ես 31 տարվա աշխատանքային փորձ ունեմ, առողջապահության կազմակերպիչ եմ և գիտեմ, որ սոցիալական ծանր վիճակը շատ է բարդացնում քաղաքացիների առողջական վիճակը: Հիմա` շատերն են դիմում պոլիկլինիկաների բժիշկներին: Սակայն, երբ ՙդանակը ոսկորին է հասնում՚` դիմում են մասնագիտական բուժկենտրոններիս: Թեև` պրոֆիլակտիկան շատ մեծ նշանակություն ունի: Բացի այդ, մասնագետներն, առավել ևս բժիշկները, պետք է նյութապես ապահովված լինեն, իսկ պոլիկլինիկաների բժիշկների համար դա խնդիր է մնում: Այդ պայմաններում նրանք չեն կարող զբաղվել ինքնազարգացմամբ: Եվ, ամենագլխավորը` մեր հասարակությունը բժշկականորեն կրթված չէ: Դա միայն մեզանով չի լինի: Լավ կլիներ, որ պետպատվեր ունենային ոչ միայն պետական հիվանդանոցներն, այլև` ոչ պետական բուժհիմնարկներս: Այդ դեպքում` մրցակցությունը կլիներ ճիշտ և հավասար: Այլապես` հիմա հիվանդն է հիվանդ բերում: Դրական ազդեցությունը շրջապատում լավագույնս համարժեք ազդեցությունն է ունենում:

- Եվ վերջում. ունե±ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
 
- Այո’, ցանկացած հիվանդի կարելի է օգնել: Չկան անբուժելի հիվանդություններ, եթե ճիշտ բժշկական մոտեցում ցուցաբերվի: Առողջությունից թանկ բան չկա:
 

Հ.Գ. Առիթ ունեցանք նաև զրուցել ՙՍկէնառ՚ առողջության վերականգնման կենտրոնում բուժվող հիվանդների հետ.
Աշոտ Կիրակոսյանին ուրիշ հիվանդ է խորհուրդ տվել գալ այստեղ, նա երկրորդ օրն էր այցելում ՙՍկէնառ՚ կենտրոն, արդեն դրական արդյունք ուներ. ՙԴեմքիս ձախ կողմը ոչինչ չէր զգում, հիմա` լավ եմ արդեն՚:
Շաքարային դիաբետով հիվանդ Ավետիսը ճնշման տատանումով, ոտքերի ցավով է եկել այս կենտրոն` հարազատների օգնությամբ. ՙԷսօր արդեն մենակ եմ էկել, ինքնուրույն եմ տեղաշարժվում, ցավերս հանգստացել են: Առաջին օրը տեսնում էի կես մետրից` հիմա 4 - 5 մետրից նորմալ տեսնում եմ, գույներն էլ տարբերում եմ: Լավ ա, գոհ եմ, էլ ո±նց գոհ չլինեմ՚:
Հրազդանից Զոյան հենաշարժական խնդիրներով է հասել Երևան ու դիմել ՙՍկէնառ՚ կենտրոն. ՙԵս չէի կարող քայլել, սկզբնական շրջանում հույս չունեի, ինչ ճիշտն ա ճիշտ, բայց հիմա ես աշխարհի չափ գոհ եմ, որ քայլում եմ՚:
Միացյալ նահանգներից հայրենիք ժամանած Ժենյան այս կենտրոնի անհրաժեշտությունն զգում է և շատ գոհ է Ռուբեն Հարությունյանից. ՙԵթե բավարարված չլինեի` չէի գա: Պատահաբար հետուստատեսությամբ եմ լսել այս կենտրոնի մասին, անմիջապես զանգահարել, եկել եմ, դա 6 տարի առաջ էր: Հիմա էլ` եկել եմ Հայաստան, նորից եմ դիմում այստեղ և շատ գոհ եմ` պետք է շարունակեմ բուժումս՚:
Գայանե Բաբայանը` 10 տարեկան որդուն` Գևորգին այս կենտրոն է բերել այլ կլինիկայում տեսողության համակարգի վիրահատության վերջնագրով. ՙԱսացին, թե ուրիշ մեթոդ չկա: Լսեցինք այս կենտրոնի մասին, բերեցինք, 3 օր է անցել, արդեն 10 տոկոս լավացում կա: Բարեկամներից եմ լսել ՙՍկէնառ՚ կենտրոնի մասին՚:
ՙԱպացուցողական բժշկությունից ճիշտ բան չկա՚,- եզրակացրեց Ռուբեն Հարությունյանը: