Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, April 5, 2011

Անբարեխիղճ արտադրողները կզգաստանան …՚

Աշտարակ կաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանի հետ զրուցում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության նախորդ նիստում հայտարարված պանրագործության ոլորտում երկրորդ փուլով ստուգումների ու կաթնամթերք արտադրող այս ընկերության շուրջ ստեղծված տարակարծությունների մասին:


- Պարոն Ասլանյան, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե պանրագործության ոլորտում առաջին փուլով կատարվել են ստուգումներ: ՙԱշտարակ կաթ՚ ընկերությունում եղե±լ են ստուգումներ և ի±նչ է արձանագրվել:

- Այո’, խոսքն անցած տարվա նոյեմբերին կատարված ստուգումների մասին է, երբ ընտրվել էր պանիր արտադրողների 100-ից ավելի պանրանմուշ: Հետազոտության արդյունքները փաստում են, որ մեր արտադրանքը եղել է նորմային համապատասխան: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից վերջերս իրականացվող հսկողությանը, հատկապես` կաթնամթերքի արտադրության ոլորտում, մենք միայն դրական ենք վերաբերվում այդ գործընթացին: Դրանով մի շարք խնդիրներ կլուծվեն: Նախ կզգաստանան անբարեխիղճ արտադրողները և կկարգավորվի ոլորտը, կբարձրանա որակը, արտադրողն ու սպառողն առավել ուշադիր կլինեն և ամենակարևորը` ՙՀայկական պանիր՚ բրենդն ավելի մեծ արժեք ու վստահություն ձեռք կբերի: Մենք, օրինակ, պանիրն արտահանում ենք Ռուսաստան և ԱՄՆ, ուստի` մեր կողմից արտադրվածը համապատասխանում է` թե’ ռուսական, և թե’ ամերիկյան սննդի անվտանգության չափանիշներին: Սակայն բավական է որևէ մեկն ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով արտահանի չափանիշներին ոչ համապատասխան հայկական ՙԼոռի՚, և միանգամից կհեղինակազրկվի ամբողջ հայկական պանիրը:

- Լավ, իսկ ի±նչ խնդիրներ կհայտնաբերվեն ստուգումների երկրորդ փուլում:

- Շատ կցանկանամ, որ հայտարարվի անբարեխիղճ արտադրողների անունները, որպեսզի ստվեր չգցվի բարեխիղճ արտադրողներիս վրա: Նոր ստուգումներն, իմ կարծիքով, կբացահայտեն խնդիրներ նաև կաթի հավաքագրման, արտադրության գործընթացներում և վաճառակետերում: Ինչ վերաբերում է վաճառակետերին, ապա չի բացառվում, որ կարող են գտնվել որոշ իրացնողներ, որոնց սպառման կետերում կլինեն պահպանման պայմանների ու կարգի խախտումներ: ՙԱշտարակ կաթ՚-ի արտադրությունն ամբողջությամբ վերահսկվում է, իսկ մեր կողմից բացահայտված անբարեխիղճ իրացնողներին մենք այլևս կաթնամթերք չենք առաքում:

- Արդեն իսկ բացահայտված խնդիրներից, ըստ մեր մերձկառավարական աղբյուրների, այն է, որ արտադրամասերում արձանագրվում է համատարած հակահամաճարակային վիճակ, որովհետև շատերը պանրագործությամբ են զբաղվում խորհրդային ժառանգություն` հսկա շինություններում, որտեղ մաքրվում է միայն բուն արտադրության տարածքը` աչքաթող անելով հավելյալ տարածքները, բարձր առաստաղներից կախված սարդոստայններն ու փոշին: Ինչպիսի±ն են պայմաններն ՙԱշտարակ կաթ՚-ում:

- Մեզ մոտ սանիտարահիգիենիկ պայմանները պահպանվում են ամենախիստ պահանջներով: Մեր բոլոր մթերման կետերի լաբորատորիաները հագեցած են ֆիզիկաքիմիական և միկրոբիոլոգիական հետազոտություններ կատարելու համար ստեղծված սարքավորումներով: Մոտ երեք շաբաթից կբացվի ևս մեկ նոր լաբորատորիա, որն առավել հագեցած կլինի նորագույն սարքավորումներով: Կազմակերպությունում գործում է նաև ներքին վերահսկողության բաժին: Եվ այս ամենը նպաստում է կատարյալ մաքրության ապահովմանը:

- Այս խնդիրներից բացի` հասարակությանը հուզող ամենազգայուն թեմաներից է, թե ինչո±ւ թանկացավ պանիրը: Կարծիք կա, որ 2009 թ.-ի աշնանն արձանագրվել է պանրի ավելցուկ, ինչից խուսափելու համար 2010 թ.-ին պանրագործները խուսափել են մեծ ծավալի կաթ մթերել ու պանիր արտադրել, ինչի արդյունքում էլ` արձանագրվել է պահանջարկ և դա մեղմելու համար ՙԱշտարակ կաթ՚-ն առաջիններից մեկը թանկացրել է պանիրը, որպեսզի փոքր-ինչ մեղմի պահանջարկի ծավալները: Ինչպե±ս եք վերաբերվում դրան կամ` ըստ Ձեզ, ինչո±ւ թանկացավ պանիրը:

- Իրականում պատճառները շատ էին: Այո’, մեկն այն է, որ եղավ արտադրության ավելցուկ, սակայն չկարողացան արտահանել: Հաջորդ տարի կաթի մթերման ծավալները պակասեցին, բայց դրա համար պատճառ հանդիսացան երաշտն ու եղանակային պայմանները: Մյուս պատճառն այն է, որ միջազգային շուկայում կաթի փոշու, կարագի, փաթեթավորման նյութերի ու էներգակիրների գներն էլ բարձրացան, մյուս կողմից` տեղի ունեցավ ինֆլյացիա: Այս գործոնների արդյունքում միանշանակ է, որ պանրի գինը պիտի թանկանար: Չմոռանանք նաև այն փաստը, որ աչք է զարնում այն բրենդի անունը, որն առավել հայտնի է: Ամեն ինչ նախևառաջ կապվում է ՙԱշտարակ կաթ՚-ի հետ, որովհետև մեր բրենդը հայտնի է ոչ միայն պանրով, այլև պաղպաղակի ու կաթնամթերքի հարուստ տեսականիով:

- ՙԱշտարակ կաթ՚-ի շուրջ ստեղծված լրատվական թոհուբոհում դափնվում է նաև այն, թե ինչ որ ստուգումների արդյունքում կաթնամթերքում սոդայի քանակը բարձր է գրանցվել:

- Թերևս` ես ներկայացնեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրությունը. ՙՀայաստանում բացակայում է նման հավատարմագրված փորձարկման լաբորատորիա, որի ոլորտում ներառված լինի սոդայի պարունակություն որոշող ցուցանիշը …՚: Այսինքն, սոդայի պարունակությունը որոշող լաբորատորիա Հայաստանում չկա, ուստի` այդպիսի բան չէր կարող արձանագրվել, իսկ գրության շարունակության մեջ ասվում է. ՙ… վերարտադրող ցուցանիշով փորձարկումը պարտադիր պահանջ չէ, քանի որ այն սահմանված չէ ՀՀ կառավարության … որոշմամբ՚: Միևնույն ժամանակ կուզեի նշել, որ ՙԱշտարակ կաթը՚ կարիք էլ չունի օգտագործել սոդա` կաթի արտադրության մեջ, քանի որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա:

- Ըստ կանխատեսումների, այս տարի աշնանը պանրագործության ոլորտում կրկին կարձանագրվի արտադրված պանրի ավելցուկ: Ինչպիսի±ն են Ձեր տվյալները:

- Կարող է այդպես լինել, որովհետև հիմա ով փոքրիկ ՙվաննա՚ ունի, և կաթ, պանիր է արտադրում: Ցանկացած գյուղում ու տնտեսությունում համոզված են, որ արտադրված պանիրը կվաճառեն: Դա հանգեցնելու է խնդիրների, թե ի±նչ կլինի` չեմ կարող ասել:

- Կարճ կնկարագրե’ք, ինչպե±ս և ո±ր տարածքներից է ՙԱշտարակ կաթ՚-ը մթերում կաթը, ինչպե±ս է արտադրվում կաթնամթերքն ու հասնում սպառողին:

- Օրերս 50-րդ մթերման կետը բացեցինք: Ամբողջ հանրապետությունում ունենք մթերման խոշոր կետեր և ենթակետեր: Իսկ բուն արտադրությունը կազմակերպվում է Ճամբարակի, Ագարակի և Երևանի կաթնամթերքի գործարաններում ու հասնում սպառողին: Կաթը մթերում և տեղափոխում ենք հատուկ թերմոսային մեքենաներով, որոնց հավանաբար շատերն են հանդիպել ճանապարհներին:

- Կաթնամթերքում նորություն ՙԿովիկ՚-ը գտե±լ է իր սպառողին, ինչպիսի±ն են արդյունքները: Մամուլում կարծիք կար, որ երբ յուղայնությունը ցածր է, ինքնարժեքն էլ պիտի իջնի …

- ՙԿովիկ՚-ը տեղական շուկա մտավ անցած տարվա վերջին և, այո’, արդեն իսկ գտել է իր սպառողին: Առավելությունն այն է, որ դրանում սպիտակուցներն ու կալցիումն ավելի բարձր են, և նախատեսված է նրանց համար, ովքեր գերադասում են ցածր յուղայնությամբ սնունդ օգտագործել: Իսկ յուղայնությունը նվազեցնելու արդյունքում ինքնարժեքը չի կարող իջնել, որովհետև այդ դեպքում սպիտակուցների տոկոսային հարաբերակցությունն է բարձրանում: Մնացած կարծիքները, որ սպրդել են որոշ լրատվամիջոցներ, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:

- Կաթնամթերքի արտադրությունում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք գուցե կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին:

- Վստահաբար, գյուղատնտեսության մեջ, տոհմային, ֆերմերային տնտեսություններում ներդրումները կտան ցանկալի արդյունք, որովհետև մենք պատրաստ ենք մթերել առավել մեծ քանակությամբ կաթ: Այսօր կաթի փոշի է ներկրվում Հայաստան, ինչը նշանակում է, որ կաթնամթերքի տեղական արտադրողներս դեռևս ամբողջությամբ չենք ապահովում շուկայի պահանջարկը:

- Եվ վերջում. ՙԱշատարակ կաթ՚-ն ունի± կարգախոս, որով առաջնորդվում է:

- Այո’, այս պահին օգտագործվող կարգախոսն է. ՙՍարի կաթի ուժը …՚

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment