Ժամանակի քաղաքական դիսիդենտ, բանաստեղծ, հրապարակախոս Մերուժանի /Հովհաննիսյան - Ժ.Մ./ հետ զրուցում ենք հնարավոր քաղաքական զարգացումների, խնդիրների ու դրանց դիմակայելու հնարավորությունների մասին: Զրույցն աղերսվում է ղարաբաղյան խնդրի ու ղարաբաղյան կլանի հետ` միաժամանակ:
- Պարոն Մերուժան, ինչպիսի±ն է մտահոգության բաղադրիչն ինչպես մեր ճակատագրի, այնպես էլ` ղարաբաղյան խնդրի շուրջ:
- Այսօր ես ցավի ու ափսոսանքի զգացումով եմ խնկարկում հիշատակը հանուն Ղարաբաղի ազատագրման զոհված ազատամարտիկների, ովքեր սրբազան ուխտով նահատակության գնացին` չկարծելով, որ երբևէ ղարաբաղցիները պիտի լքեն իրենց հայրենիքը և տեղափոխվեն Հայաստան, այստեղ վերջնականապես հաստատվեն և դեռ առանց միջոցների առաջ կանգնելու` իշխանությունը զավթեն: Այս մասին չէր խորհում նաև հանգուցյալ Վազգեն Սարգսյանը, քանզի նա նույնպես, ըստ էության, չէր ճանաչում ղարաբաղցիներին: Հիրավի, հիմնովին կփոխվեր նրա համոզմունքը, եթե Հոկտեմբերի 27-ին չզոհվեր, այլ վիրավորվեր, միայն թե` ողջ մնար: Այն ժամանակ թերևս Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բոլորովին այլ տրամաբանություն ու գործելակերպ կթելադրեր: Մնում է, որ գեթ այսօր հայաստանյան հայրենասեր մտավորականությունը, հողի աշխատավորներն ու բանվորական զանգվածները լրջագույնս մտահոգվեն իրենց ճակատագրի և ղարաբաղյան խնդրի շուրջ:
- Ղարաբաղյան շարժումը սկսվեց ՙՄիացում՚ կարգախոսով, սակայն նաև մեր տղաների արյան գնով ձեռք բերված հաղթանակներից հետո` շարունակում ենք զոհեր տալ Արցախի զոհասեղանին, այս անգամ` ժամկետային զինծառայողների տեսքով, իսկ Ղարաբաղը ոչ միայն դուրս է մղվել խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունից, այլև` դե-յուրե չի ընդունվում աշխարհում: Ո±րն է ելքը ...
- Լեռնային Ղարաբաղ կոչված հողակտորը որևէ տեղ չի զբաղեցնում աշխարհի քաղաքական ու ֆիզիկական քարտեզի վրա, նրա իշխանությունները և ժողովուրդը չեն համարվում որևէ երկրի բնակիչ: Այստեղ պետությունը ինքնակոչ է և չի ճանաչված ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ` Հայաստանի կողմից: Այս դեպքում` ի±նչ նպատակ է հետապնդում հայ զինվորի ծառայությունը Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ կլինի և ժամանակն է, որ այդ հողակտորը ճանաչվի Հայաստանի անբաժանելի մաս և ընդգրկվի նրա կազմում: Բոլորին քաջ հայտնի է, որ Հայաստանն է պատերազմում հաղթել Ադրբեջանին, այլ ոչ` Ղարաբաղը: Ուստի, արդարացի է այդ հողակտորի վերադարձը մայր Հայաստան: Որպես օրինակ կարող ենք հիշել Գերմանիայի կողմից Էլզասի գրավումը Ֆրանսիայից:
- Այս համատեքստում` ղարաբաղյան կլանի արշավանքները Հայաստանում` ի վերջո, ինչի± կարող են հանգեցնել:
- Առաջիկա` 2012 - 13 թթ. լինելու է ՀՀ նախագահի ընտրությունների տարի: Այս նկատառումով իշխող կուսակցությունները պիտի աշխատացնեն իրենց քարոզչական մեքենաները, պիտի գործեն կեղծիքն ու խարդավանքը, ընտրակաշառքն ու ահաբեկչությունը: Դատավորները պիտի լինեն անարդար, քաղաքացիներն` անազնիվ, և համատարած պիտի իշխի շաղակրատությունը: Նման պայմաններում անհրաժեշտ է հիշել արևմուտքի բանականության հայրերից Հ. Մոնտեսքիոյի հետևյալ ձևակերպումը. ՙՀարկավոր է ճշմարտացի լինել ամեն ինչում, նույնիսկ այն բանում, ինչը վերաբերում է հայրենիքին: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մեռնել իր հայրենիքի համար, բայց երբեք չի կարելի պարտադրել ստել հանուն հայրենիքի՚: Եվ մի արասցե Աստված, որ Սերժիկ Սարգսյանը վերընտրվի: Այս վերընտրությանը հետևելու են Հայաստանի ներքաղաքական քաոսն ու եղբայրադավությունը, շարունակվելու է ղարաբաղյան պատերազմը և անորոշ ու անհասկանալի իրավիճակում հայտնված մեր հանրապետությունը ողբերգականորեն կարձանագրի իր վախճանը:
- Նույն կլանի սպասարկուներն են նաև Ձեր շարքերի պատիվն ու արժանապատվությունն այսօր աղճատող ռազմիկզոհրաբյաններն, ովքեր խորհրդայինից գրեթե ոչինչով չտարբերվող իշխանությունների ընդամենը շարքային սպասարկուներն են: Այդպիսի գծուծներին ինչպե±ս կբնորոշեիք այժմ ...
- Խորհրդավոր քաղբանտարկյալներից ոմանք ներկա իշխանություններին արջի ծառայություն են մատուցում, ինչը պարադոքսալ է թվում շատերին և կասկած առաջացնում վերջիններիս հայրենասիրության և առհասարակ այլախոհ հասկացողության մասին: Ուստի` անհրաժեշտ պարզաբանման կարգով տեղին եմ գտնում այս առթիվ ներկայացնել իմ տեսակետը: Այլախոհությունը կենսակերպ է, իսկ այլախոհը պահանջատեր քաղաքացու տեսակ: Այլախոհը պետք է ապրի գեղեցիկ, բայց ոչ բարեկեցիկ և իր ապրելակերպով ու բարոյական կեցվածքով չպետք է տարբերվի հասարակության ընչազուրկ խավից: Նա քաղաքացու այն տեսակն է, ով պետք է անվերջ պայքար մղի իր հողի աշխատավորության ու բանվորական զանգվածների բարօրության համար: Երբ անցյալում նման հայացքներ դրսևորելու պատճառով դատապարտված անձը ներկայումս դառնում է իշխանության կրողն ու սպասավորը, դադարում է այլախոհի արժանապատիվ կոչումը կրելուց և կոչվում է խամաճիկ, որը հանուն անձնական հարստության միանում է ժողովրդին կեղեքող ու հարստահարող դասին: Սա ենթադրել է տալիս, որ նա անցյալում եղել է գծուծ սոցիալական բողոքական:
- Այդ դեպքում` այս վարչախմբի անկումը ե±րբ կդառնա իրական և ինչպես:
- Գործող իշխանությանն արժե խորհել, թե ինչո±վ է պատճառաբանված իշխանափոխության ցանկությունը ժողովրդի մեջ: Չէ± որ օրըստօրե ավելի մեծ չափերի է հասնում արտագաղթողների թիվը: Հեռանում է մտավորականությունը, ամայանում է երկիրը, ավելանում են աղքատությունն ու գործազրկությունը: Ցավալի է նաև այն, որ այսօր ցանկացած պետական գործչի մահը ոչ միայն չի տխրեցնում հասարակությանը, այլև երբեմն խրախճանքի առիթ է տալիս: Մինչդեռ` ուրիշ երկրներում նման դեպքերում համաժողովրդական սուգ է հայտարարվում, իջեցվում են պետական դրոշները: Եվ վերջապես` ինչո±ւ է ցանկալի մութ ու ցուրտ տարիներին նախագահած Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Այս վերաբերմունքը հետևանք չէ միայն երկրի տնտեսական նահանջի: Սա վկայում է անպայման տիրող քաղաքական վերնախավի հեղինակության անկման մասին:
- ՙՄարտի 1՚ իրականացնողներն ու արյան վրա իշխանական աթոռակին բազմողները խաղաղ ճանապարհով երբևէ կզիջե±ն իրենց դիրքերը:
- Հայաստանում այժմ արդեն բնական ճանապարհով, այսինքն` խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ չի կարող: Ղարաբաղյան կլանը ամեն հնարավոր ու անհնարին գործողությունների կդիմի հայաստանաբնակ հայերի միջև թշնամանք սերմանելու համար, որպեսզի ներքին առճակատման պայմաններում կարողանա պետության կառավարման ղեկն իր ձեռքում պահել: Սա պետք է գիտակցի տեղաբնակ հայությունը: Հակառակ պարագայում` Սերժիկ Սարգսյանի վերընտրվելուն հաջորդելու է Ռոբերտ Քոչարյանի նորոգ իշխանավարությունը, և Հայաստանը մնալու է հորդայական ասպատակության հավերժական թիրախ: Ինչպես գիտենք, դեռևս խորհրդային կարգերի օրոք Ղարաբաղի հայության կոմունիստ ներկայացուցիչները հանդիսանում էին ռուսական մեծապետական շովինիզմի սպասավորները Հայաստանում: Նրանց մեծ մասը ձևավորում էր չեկան և կուսակցական ապարատը, իսկ գլխավոր էմիսարն անպայման ազգությամբ ռուս էր, Մոսկվայից առաքված, որպես ՀԿԿ երկրորդ քարտուղար: Այսօր կրկին Հայաստանը հանձնված է Ռուսաստանին` իբրև ՙԳույք` պարտքի դիմաց՚ և մեր երկրում դարձյալ հաստատված է Ռուսաստանի հեգեմոնիան, որի բարոյական նեցուկը ղարաբաղյան կլանն է: Այնպես որ, թույլ չտանք Սերժիկ Սարգսյանին վերընտրվել, նույնիսկ եթե վերջինս դարձյալ ստանա Մոսկվայի ՙդաբրոն՚: Ափսոս է հայ ժողովուրդը:
Զրուցեց` Սարգիս ՍԻՄՈՆՅԱՆԸ
No comments:
Post a Comment