Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, April 23, 2011

Ըստ էության

Հայաստանի երրորդ հանրապետությունն ստեղծվեց հայ ժողովրդի համար պատմական տխուր ժամանակահատվածում, սակայն համաժողովրդական խանդավառության ու ազգային միասնության շնորհիվ:

 
Այս հանրապետության հիմնադիրներն այն օրերին ՙՂարաբաղ կոմիտե՚ կոչված հայրենասիրական ճակատի անդամները եղան` Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան և այլ նվիրյալներ: Հետագայում, այս խումբն ավելի ընդլայնվելով, իր շրջանակներում ներգրավեց տարբեր շահեր ու նպատակներ հետապնդող անձանց, կազմեց ՀՀՇ-ն: Տեղի ունեցան համաժողովրդական ընտրություններ և ժողովրդի միահամուռ կամոք ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Շարժման մյուս ղեկավարներից յուրաքանչյուրը զբաղեցրեց իրեն արժանի որևէ պաշտոն, իսկ Վազգեն Մանուկյանը բեկվեց իր ընկերներից ու խռովյալի դիրք ընդունեց` չգիտակցելով, որ տվյալ իրադրության պայմաններում պետք է բավարարվել նվազագույնի պարտադրանքով, այլ ոչ թե ներկայացնել առավելագույնի պահանջները: Ընթացիկ պատմաշրջանում ՀՀՇ առաջնորդի երերուն աթոռին տիրացան Վանո Սիրադեղյանը, Դավիթ Շահնազարյանը և ուրիշներ, որոնց թվում Տեր Հուսիկ Լազարյան (Արուշ ավազանի անունով) կոչեցյալ մի քահանա, ում վերապահված էր մեր հայրենիքում պետական պաշտոնյաներ նշանակելու իրավասությունը: Այստեղից էլ մեր ազգային մտածողության մեջ սրբապղծության մանանեխն ընկավ, և աստիճանաբար քաղաքական իշխանություն հաստատեցին կոսմոպոլիտները` հոգեբանությամբ ազգատյաց, բարոյապես խենեշ, տիրադավ նպատակամղումով ստահակները: Այս արշավախմբի նպատակն էր երկրի երեսից վերացնել հայրենասերների մեր տեսակը, ոչնչացնել ազգայինը, հայկականը և փոխարենը համատարած այլասերության շերտով ծածկել մեր հայրենի հողը` նախապատվություն շնորհելով արվամոլներին: ՀՀՇ ներթափանցելու առաջին իսկ օրերից այս լակոտները ձեռնամուխ եղան ասպարեզից դուրս մղելու նախ Լևոն Տեր-Պետրոսյանի նեցուկներին` Վանո Սիրադեղյանին, Հրանտ Բագրատյանին և այլոց: Պասկվիլներով հեղեղվեց ՀՀ առաջին նախագահի աշխատասենյակը: Եվ վերջինս ստիպված եղավ երկրի նվիրյալներից ոմանց պաշտոնապես մեկուսացնել, որպեսզի գոնե մասամբ հագուրդ տար զրպարտիչների ցանկություններին: Այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ գտնվեց: Ամբարտավանների այս ջոկատը համառորեն շարունակեց դավադրությունն այնքան ժամանակ, մինչև քայքայվեց ՀՀՇ-ն, գործող իշխանությունը հրաժարական տվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհուպ պարտադրված եղավ ժամանակավորապես թողնել մեծ քաղաքականությունը: Հիրավի, Հանրապետության կայացման արշալույսին քարոզչության տաճար ներխուժեց քաղաքական պոռնկորդիների մի ամբոխավար ջոկատ, որի աղտոտ ցնցոտիները ապականեցին սրբավայրը: Ջոկատավարը` մի ծակված ու ծակ փիլիսոփա, ում բերանից իր հեռավոր ուսուցիչ արվամոլ Սոկրատի հետանցքից արտանետված արյունաշաղախ կղանքի գարշահոտն է շարունակվում թափվել անբասիր քաղաքական գործիչների անվան ու արժանապատվության վրա: Այս իգացող ստամբակը այժմ էլ չի դադարում ամենուր հայհոյախոսել իր նախկին առաջնորդին` ՀՀ առաջին նախագահին ու նրա շրջապատին: Եվ այս ամենն այն պատճառով, որ անցյալում նրան հնարավորություն չի տրվել ամեն գնով զբաղեցնել Հայաստանի արտաքին կամ ներքին գործերի նախարարի պաշտոններից որևէ մեկը: Այս զազրախոսի մեքենայություններին երկար տարիներ է հետևել տողերիս հեղինակը: Այսպես է վարվում անցեղ շունը, որին հատուկ է ուրացողի ու տիրադավի վարքը:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հիշյալ գաջաջների խուռնամբոխի առաջ գալուն մասամբ նպաստեց նաև ՀՀ կառավարության կատարած տնտեսական ռեֆորմը` պետական ունեցվածքի անհապաղ վաճառքը` հանուն երկրում կապիտալիզմի հիմնադրման: Այս դեպքում էր, որ ստեղծվեց տնտեսական անարխիան, երբ գործարանների սովետական դիրեկտորները հողմացրիվ արեցին բանվորներին, իրենք չնչին գումարներով գնեցին համաժողովրդական ունեցվածքը և նվիրաբերեցին իրենց որդիներին, հայտարարելով, որ այսօրվա պետությունը խորհրդային պետության իրավահաջորդն է: Եվ աղքատացած բանվորական զանգվածը սովից փրկվելու համար փողոցներում ու ստորգետնյա անցումներում սկսեց վաճառել վերջին վաուչերը և երկիրը լքել: Ավելացնենք նաև, որ երկրում մնացած սև և գունավոր մետաղները արտահանվում էին միայն ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրությամբ, ինչը կատարվում էր այժմ հանգուցյալ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով: Նույն անձի կամայականությամբ և Լևոն Տեր-Պետրոսյանի լռելյայն համաձայնությամբ Հայաստան ներկրվեց ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այդ Հայաստանի քարտեզն անգամ չգիտեր և գիտենալու ցանկություն էլ չուներ: Մարդը հոգով մուսուլման էր: Այստեղից էլ բխում է այն տրամաբանական հարցը, թե ինչո±ւ Վազգեն Սարգսյանը մեր հայրենիք բերեց ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանին: Միգուցե, որ նրան կարգեր անգլիական թագուհի, իսկ ինքը, Կարեն Դեմիրճյանին ստվերելով, միանձնյա կառավարեր երկիրը: Թերևս` Հոկտեմբերի 27-ը սպառիչ կերպով տվեց այս հարցի պատասխանը: Իհարկե` Աստծո գիտությամբ: Միայն թե ափսոս էին հարակից զոհերը: Վազգեն Սարգսյանը չզլացավ իր ռեֆորմիստական գործունեությունը ծավալել նաև կաթողիկոսական վերջին ընտրություններին, ինչի հետևանքով Լուսավորչի եկեղեցու զորագլուխ կարգվեց Գարեգին Բ-ն, ում դիմանկարին նայելիս ակամա մտաբերում եմ հանրահայտ աստվածաշնչյան ձևակերպումներից մեկը. ՙՎայ հովիվք, որ զանձինս արածեք և ոչ զխաշինս՚:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները Հայաստանի պատմության մեջ գնահատվում է որպես վայրիվերումներով ու արյունոտ իրադարձություններով լի ժամանակաշրջան, երբ կատարվեցին սպանություններ ու բռնություններ, արհեստական մեղադրանքներ ստեղծվեցին ու հանիրավի դատապարտվեցին ակնհայտ անմեղ անձինք, ահռելի չափերի հասավ արտագաղթը և երկիրն ամայացավ` իշխանությունը թողնելով անարժաններին: Այսօր ժամանակն է, որպեսզի նորովի դիտարկվեն անցյալի պատմական անցքերը և նոր իրավիճակների տրամաբանությամբ ղեկավարվելով, կերտել Հայաստանի երրորդ հանրապետության ընթացիկ պատմությունը:
Առայժմ` այսքանը ...
ՄԵՐՈՒԺԱՆ

No comments:

Post a Comment