Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, April 23, 2011

ՙ... 30 ընտանիքի հույսին ենք՚

 Հայաստանում տնտեսությունը մոնոպոլիզացված է
Հայաստանի ապրանքահումքային բորսան ստեղծվել է 1990 թ. նոյեմբերի 22-ին: Այս օրերին լրանում է նրա 20-ամյակը: Այն առաջին բորսան է Հայաստանում` սկզբում կոչվել է Երևանի ապրանքաֆոնդային բորսա, նաև արժեթղթեր են վաճառել, սակայն երբ 2000 թ. ընդունվել է ՙԱրժեթղթերի շուկայի կարգավորման մասին՚ ՀՀ օրենքը, այն առանձնացվել է և այս ընկերությունը նախընտրել է զբաղվել միայն ապրանքների վաճառք - աճուրդով: ՙԱդամանդ՚ ապրանքահումքային բորսայի նախագահ Գրիգոր Վարդիկյանի հետ զրուցում ենք Հայաստանում բորսայի կայացման խնդիրների ու ոլորտի չկայացվածության պատճառների մասին:


 
- Պարոն Վարդիկյան, ինչպես± են գործերն այս ապրանքահումքային բորսայում, ո±ւմ հետ եք համագործակցում և ի±նչ արդյունքներ ունեք:

- Դրանց թիվը շատ մեծ է` բանկեր, գրավատներ, տարբեր հիմնարկ ձեռնարկություններ, էներգետիկ կազմակերպություններ, շատ շատերը: Հայաստանյան ցանկացած ընկերություն` լինի պետական, թե մասնավոր, եթե սակարկելով ցանկանում է վաճառել իր գույքը, համապատասխան պայմանագիր ենք կնքում և այդ գործառույթներն իրականացնում ըստ ՙԱպրանքահումքային բորսաների մասին՚ ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1993 թ.-ին` ՀՀ առաջին նաագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ և մինչ այսօր չի փոխվել: Ըստ այդմ` ապրանքահումքային բորսան ընդամենը միջնորդ է և իրավունք չունի որևէ ապրանք գնել և վերավաճառել: Օրինակ. բանկերում գրավադրված գույքերը դրվում են բաց աճուրդի, մասնակիցներից ով ավելի շատ է վճարում, նա էլ` գնում է: Նույնը գրավատների հետ: Նախկինի հզոր արտադրական ձեռնարկություններն իրենց հին խողովակն ու հաստոցն են վաճառում: ՙԱրմենթելն՚ իր օգտագործած գույքը և այլն: Այդ ամենից, օրինակ, անցած տարի մեր միջին կշռված շահույթը կազմել է 2,5 տոկոս: Մենք գոյատևում ենք գույքերի վաճառքից ստացված ընդամենն այդքան տոկոսը ստանալու արդյունքում: Դրա նվազագունը մեկ, առավելագույնը` 5 տոկոս է: Ժամանակին շատ ենք վաճառել պետական գույք, օրինակ. աշխատել ենք Պետգանձարանի հետ, ոսկերչական իրեր ենք վաճառել, գումարը փոխանցել պետբյուջե: Վաճառել ենք, օրինակ, Հունաստանի կառավարության կողմից որպես օգնություն տրված 5 հազար տոննա ցորենը և այլն: Մենք առաջինը սկսել ենք վաճառել բռնագանձված գույքը, որի տերն այն ժամանակ Հարկային ծառայությունն էր: Հիմա, երբ այդ գործառույթները ՙՀարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն փոխանցվել են ՀՀ արդարադատության նախարարությանն` իրենք ստեղծել են իրենց կառույցն ու այլևս մենք դրանով չենք զբաղվում, մեր ձեռքից խլել են այդ ոլորտն էլ: 

- Աճուրդին ովքե±ր են մասնակցում և ինչպե±ս են որոշում` ե±րբ մասնակցեն:

- Մեր ամբողջ ինֆորմացիոն բազան` լոտացուցակը կա մեր կայք էջում, որը մատչելի է բոլորի համար: Առաջ թղթային տարբերակով, բրոքերների ու մամուլի միջոցով էինք հրապարակում, այսօր նորագույն տեխնոլոգիաները բավարար են դրա համար: Այդ տեսակետից առաջընթաց ունենք: Ընդհանրապես` բորսայի գործունեությունն առավել քան թափանցիկ է, բացի գնորդի անունից: 

- Հավանաբար` այս բորսայի միջոցո±վ է վաճառվել Կենտրոնական բանկի պահուստային ոսկիները ...

- Ո’չ, ես որքանով տեղեկացված եմ, այն քանի որ դտնվում էր արտերկրում, այնտեղ էլ վաճառվել է: Մենք առաջինն ԱՊՀ երկրներից 2000 թ.-ից սկսեցինք ֆիքսինգի եղանակով` բաց, թափանցիկ ու աճուրդով վաճառել ոսկու ստնդարտացված ձուլակտորները: Այն ժամանակ ասում էին` ինչպե±ս է հնարավոր, սակայն ես նախաձեռնեցի, որովհետև գաղտնի ոչինչ չի արվում, այսպես կոչված ՙձախ գումարներ՚ չենք աշխատում: Պարզապես` խորհրդային տարիներից ժառանգություն է մնացել վախը ոսկու նկատմամբ: Այնժամ, ով ոսկուն ձեռք էր տալիս` ասում էին ՙվալյուտչիկ ա՚: 

- Աճուրդին մասնակիիցները բացառապես Հայաստանի քաղաքացինե±րն են:

- Ո’չ, գնորդներ ունենք` և’ Վրաստանից, և’ Իրանից: Մեզնում նման արգելք չկա, թաքուն ոչինչ չենք վաճառում: Օտարերկրացիները ներկայացնում են լիազորագիր կամ ներկայանում են կազմակերպության կնիքով: 

- Լավ, պարոն Վարդիկյան, այս ամենով հանդերձ` Հայաստանում ինչո±ւ չի կայանում բորսայական համակրգը, որպեսզի հասարակության անվատանգության նկատառումներից ելնելով` ռազմավարական նշանակության ապրանքները գոնե վաճառվեն բորսայի միջոցով` բաց ու թափանցիկ: 

- Շատ լավ հարց է ու տեղին: Մերը նորմալ բորս չէ և չի լինի, քանի դեռ մենք չենք վաճառում այն, ինչն իրականում պիտի վաճառենք և այն լինի հիմնական գործ: Դա պիտի լինի, օրինակ, ցորենը, որը հասարակության համար հայտնի չէ, թե ի±նչ գնով է ներկրվում և ինպե±ս է ձևավորվում հացի գինը: Իսկ Հայաստան տարեկան ներկրվում է 500 հազար տոննա ցորեն, օգտագործվածի 65 տոկոսից ավելին: Շաքարավազը` նույնպես: Դրանց գնանշումները պիտի կատարվի բորսայում, մինչդեռ` ես որպես բորսայի նախագահ, ով պիտի առաջինն իմանա ասենք` ցորենի գինը` չգիտեմ: Գիտենք մանրածախ վաճառքի, այն էլ` թվարկածներիցս միայն շաքարավազի գինը: Ինչո±ւ է այդպես, որովհետև Հայաստանում տնտեսությունը մոնոպոլիզացված է: Բոլորն ինձնից լավ գիտեն, թե ովքե±ր են ներկրողները: Դրա արդյունքում էլ` հասարակությունը մի օր արթնանում ու տեսնում է, որ հացը թանկացել է: Նույն կերպ գունավոր մետաղները, որ արտահանվում են երկրից: Գաղտնիք է պահվում, թե ի±նչ արժեքով: Հասարակությունը տեղեկացված չէ այս ամենից: Իսկ մենաշնորհը վատ է, որովհետև շաքարավազ կամ կարագ միակ ներկրողն իրեն հարգողին կարող է ավելի մատչելի գնով այն վաճառել, մյուսին, ով նախընտրելի չէ, ավելի թանկ ու վերջինս այլ ընտրություն չունի, որովհետև ներկրողն ու մեծածախ վաճառողը միակն է: Դրա համար ես մի շարք անգամ դիմել եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բոլոր նախագահներին: Որպեսզի գոնե մի քիչ սանձահարենք մենաշնորհներին անհրաժեշտ է, որ 33 տոկոսից ավելի քանակով ներկրում կազմակերպողն ապրանքն իրացնի բորսայում: Այդ դեպքում` կլինի գների համահավասարություն: Այլևս գների հարցում խտրականություն չի լինի: Բոլորի համար գները կլինի բաց ու հրապարակային: 

- Միայն մենաշնո±րհն է խանգարում Հայաստանում բորսայի կայացմանը:

- Միայն դա չէ` իհարկե: Եթե, օրինակ, կատարվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չպետք է մասնակցեն ու ԱԺ պատգամավոր չպետք է դառնան օլիգարխները, ապա գուցե ինչ որ բան կփոխվի: Տնտեսությունը գուցե կազատականացվի: Հայաստանում ամեն ինչը տնտեսաքաղաքական և, իսկ այս պայմաններում` ճանաչելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, համոզված եմ, որ նա կարող է վիճակը շտկել և գիտակցում է այս ամենի կարևորությունը: Դրա համար ժամանակ ու քաղաքական կամք է անրաժեշտ: Միևնույն է լինելու է այդպես, երկիրը պետք ապամենաշնորհացվի, այլապես` հայ ժողովորդը Հայաստանում ապրում է առավելագույնը 30 ընտանիքի հույսին, իսկ այդպես չի լինում ու չի կարելի, դա նաև արժանապատվության խնդիր է: Մենք ընդամենը 3 միլիոն ենք և ընդամենը փոքր քայլերով կարելի է ամեն ինչն անել արդար, թափանցիկ և հրապարակային, որպեսզի մարդկանց մոտ առանց փողի ու ծանոթի մասին խոսակցությունները դադարեն: 

- Իսկ Մոսկվայի համապատասխան կազմակերպություների հետ համագործակցության եզրեր ունե±ք: 

- Մենք համագործակցում ենք Ուկրաինայի ազգային առաջին ապարանքային, Ստավրոպոլի ոչ կոմերցիոն ապրանքային, Ղազախստանի ունիվերսալ ապրանքային բորսաների հետ: Բուն Մոսկվայում գրանցված բորսաները շատ են, սակայն ոչ բոլորն են արդյունավետ գործում: Շատերի հետ ենք փորձել համագործակցել: Հիմա փորձում ենք ստեղծել ԱՊՀ երկրների բորսների միավորում, բայց ոչ ձևական բնույթի: Անգամ հաշվարկային պալատ ենք ստեղծել, հետո` կոնսերվացրել ու սպասում ենք լավ օրվան: Մեկս մյուսում վաճառվող ապրանքատեսականիներից պիտի տեղեկացված լինենք և օգնենք դրանք իրացնելու հարցում: Այս չորս ընկերություններիս միջև կարծես համագործակցությունը ստացվում է և այն բաց է ԱՊՀ երկրներից ցանկացածի համար: Մեր աշխատանքային լեզուն ռուսերենն է: Հրավիրում ենք բոլորին: Դա կհանգեցնիև Հայաստանում բորսայական համակարգի կայացմանը: Բոլորն էլ նույն վիճակում են, եթե չեն գործում առանձին օլիգարխների ենթակայությամբ և միայն նրանց համար: Ամեն ինչ պիտի լինի օրինականության պայմաններում ու քվոտավորված, ոչ այնպես ինչպես եղավ ոչխարն արտահանելու արդյունքում դրա մսի կամ` պանրի գնի թանկացման դեպքում: Հայաստանի պրոբլեմները շատ են, բոլորն ինձնից լավ գիտեն:
Զրուցեց` Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment