Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, April 23, 2011

Հայաստանից փախչում են, ինչպես խորտակվող նավից ...

Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ վնասակար քաղաքականության մասին նախորդ համարի խմբագրականում անդրադարձել էինք ու խոստացել մանրամասներ հրապարակել: Ըստ այդմ` Երևանում Մոսկվայի տանը Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը սեմինար - քննարկում է անցկացրել, գոհացել մինչ այժմ Հայաստանից արտագաղթածների ցուցանիշներով ու այդ հաջողությունը նշել երևանյան ռեստորաններից մեկում: 

 
Իսկ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը գտնվում է մայրաքաղաքի Սարմենի փողոցում, մեր երկրի գիտության գլխավոր տաճարի` ԳԱԱ-ի հարևանությամբ ու որ ամենակարևորն է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակից մի քան քայլ հեռավորության վրա: Հարյուրավոր պոտենցիալ արտագաղթողներ են ամեն օր այցելում այնտեղ, հերթագրվում Ռուսաստանի տարբեր մարզեր /ի դեպ, ոչ ինչպես նախապես էինք նշել, թե միայն Չինաստանի սահմանն են հայերով բնակեցնում - Ժ. Մ./ մեկնելու, ամենատարբեր աշխատանքներ կատարելու համար, միայն թե ժամ առաջ, րոպե շուտ հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից և 24 ժամյա ռեժիմում արժանանան Ռուսաստանի քաղաքացիությանը: Երբ զրուցում էինք ջերմեռանդորեն մեկնել ցանկացողների հետ, նրանցից մեկը դիպուկ պատասխան տվեց. ՙՀայրենիքից հեռանալու, սեփական երկրում ապրել չցանկանալու, այստեղ որևէ լավ բանի հույս չունենալու, որի պատճառներից գլխավորը անկախությունից հետո երկրի իշխանություննների վարած մարդատյաց քաղաքականությունն է, այս ամենի մասին զգուշացրել ենք, խոսացել ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն մի ընտրության ժամանակ, բայց մեզ լսողն ո±վ է, հիմա էլ` թող ոչ մեկը չմեղադրի մեզ: Ով մեզ մեղադրի, թող իրեն նայի` միևնույն է գնալու ենք: Ստեղ ապրելու տեղ չի: Մեր գնալը ոչ թե պատճառն է, այլ` հետևանքը՚: Նա մի քիչ ներվային աջ ու ձախ քայլեց Միգրացիոն կենտրոնի փոքրիկ բակում, հետո` մոտեցավ ու թախանձագին խնդրեց ոչ մի դեպքում չհրապարակել իր անունը: Նախնդրեց մեն էլ` խոստացանք չգրել նրա ով լինելու մասին: Իսկ ովքե±ր են հիմնական մեկնողները ...
Ռուսաստանի Դաշնության օրենքով և պետական ծրագրով առավել քան պահանջված են ցանկացած արհեստ ունեցողները` տոկարներ, հյուսներ, էլեկտրիկներ, պատշարներ, սալիկապատողներ, ընդհանրապես` շինարարներ, եռակցողներ, ավտո ՙդզող - փչող՚-ներ, ինչպես նաև` մանկավարժներ, երաժշտական կրթություն ունեցողներ, գեղարվեստական կրթություն ստացածներ ու դրանք դպրոցում կամ բուհում դասավանդողներ: Պարզվում է, Ռուսաստանին լայն ոլորտների աշխատուժ է պետք, իսկ հայերն, ըստ ռուս փորձագետների, լավ մասնագետներ են և նվիրված են աշխատում: Ահա և ամեն օր Ռուսաստան մեկնել ցանկացողների համար այդ փոքրիկ շենքում, բայց բազմամարդ սենյակում բաց սեմինարներ են անցկացնում` ֆիլմ են ցուցադրում, թե ինչպե±ս են ընտանյոք հանդերձ մեկնել` տրակտորիստ ամուսինն ու ջուլհակ կինը և, ինչպե±ս են անծայրածիր դաշտերում ու հսկա գործարանում աշխատում, երեկոյան ընտանյոք հանդերձ հավաքվում սեղանի շուրջ ու գոհունակությամբ ընթրում, տեսախցիկին ձեռքով անում ու հրավիրում բախտակիցներին: Յուրաքանչյուր ֆիլմ ընդմիջվում է բաց քարոզչությամբ: Հասկացողների համար մին` չհասկացողների համար` հազար ու մին անգամ հիշեցնում են, որ ամեն ինչ արվում է Ռուսաստանի Դաշնության, ասել է թե` բացառապես պետական միջոցներով: Անգամ անձնագրերի պատճենահանման, բազմաթիվ բլանկների լրացման համար ոչ մի դրամ չեն ուզում: Անպայման պահանջում են դիպլոմի բնօրինակը, համոզվում, որ ամեն ինչ ճիշտ է, ներկայացված մասնագիտությունը համապատասխանում է իրականությանն ու այլևս ավելորդ ու բյուրոկրատական քաշքշուկ չեն ստեղծում, ավելորդ փաստաթղթեր չեն պահանջում: Փոխարենն` անգամ այդքանից դժգոհողներին երկրում տիրոջ, ավելին` կարծես տանտիրոջ իրավունքով սպառնում են. ՙԵթե չեք ուզում, կամ` երկմտում եք, հենց հիմա կարող եք հեռանալ, մենք ոչ մեկին ոչինչ չենք ստիպում կամ պարտադրում՚:
Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն կենտրոն դիմող քաղաքացիները թող չթվա, թե հայ սոցիալապես անապահով խավն է, կամ` լրիվ անճարներն, ովքեր ոչինչ չեն կարողանում անել հայրենիքում: Դիմողների ու բուռն ցանկությամբ Հայաստանը լքողների շրջանակում մեր դիտարկմամբ, շատ են երբեմնի գործարանների բազմավաստակ վարպետներն, ովքեր հիմա իբրև աշխատանքի տեղ զբաղեցրել են տոնավաճառների տաղավարներն ու հաջողությամբ առևտուր են անում: Իհարկե, կան նաև մարզերից եկածներ, Ռուսաստանում խոպան աշխատանքի մեկնած ամուսինների մոտ վերջնականապես մեկնել ցանկացող կանայք ու երեխաներ: Նրանցից մեկին, երբ հարցրեցինք, թե ինչի± եք մեկնում և ո±ւր, ասաց, թե ՙԱմուսինս փախեփախ վիճակում չաշխատելու համար հազարավոր դոլարներ ա տվել, որ Ռուսաստանի գռաժդանստվա ստանա, հիմի, ըսոնք ձրի տանում են, ձրի գռաժդանստվան էլ տալիս են, խի± չեթամ, որ, էլ Աստծուց կրա±կ էի ուզում: Տալիս ա, էլի, գնա, փրկվի՚:
Այդ ե±րբ էր, որ հայը հայրենիքից ընդմիշտ մեկնելը փրկություն էր համարում: Այս ամենը խիստ նման է խորտակվող նավից փրկվողների կարգավիճակին, իսկ Հայաստանի իշխանությունները պարզապես կույր են կամ կույր են ձևանում, իսկ որոշ տեղեկությունների համաձայն նաև լուռ ու համաձայնեցված քաղաքականություն են վարում, որպեսզի օր առաջ որքան քիչ մարդ մնա երկրում, այնքան` կառավարելն ու սոցիալական ծախսերը հոգալը հեշտ և պետական միջոցներ հատկացնելը քիչ կլինեն: Այսպես էլ դատարկվելու է Հայաստանը` Ազգային անվտանգության խորհրդի լուռ ու բութ հայացքի ներքո: Հետագա միջոցառումներին մասնակցելու հնարավորության դեպքում առավել մանրամասներ կհրապարակենք: Մի խնդրանք միայն, այս ամենը չդիտել իբրև գովազդ և ամեն օր առավոտյան չավելացնել Ռուսաստանի միգրացիոն կենտրոնի երևանյան գրասենյակ դիմողների բանակը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Հ. Գ. Հերթական սեմինարը սկսվել էր արդեն, երբ անձրևի տակ թրջված ու կապտած, մատներն իրար շփող, կապտած շուրթերով հո անող մի աղջնակ ներս ընկավ: Առաջին հանդիպած ռուս չինովնիկը հարցրեց, թե ՙՁեզ ի±նչ է պետք՚: Աղջնակը, թե ուզում եմ իմանալ` ինչպե±ս կարող եմ հասնել Ռուսաստան, պատասխանն իբրև հումոր էր. ՙԻհարկե ինքնաթիռով, ոտքով հաստատ չեք հասնի ...՚: Սա էլ իբրև փոքրիկ էտյուդ այդ հանգրվանից ...

Հ.Գ. Թե ի±նչ պայմաններով են տանում, հատկապես` ո±ւր, ի±նչ է լինում այն բանից հետո, երբ ընտրված հասցեով գնալու համար անգամ մերժում են, դիմողներից քանի±սն են գնում և ի±նչ ակնկալիքներով, կներկայացնենք հաջորդիվ:

No comments:

Post a Comment