Մեր զրուցակիցն է հասարակական գործիչ, ջավախքաբնակ բանաստեղծ Հակոբ Ավետիսյանն, ով եղել է ՙՋավախք՚ ժողովրդական շարժման հիմնադիրներից մեկը:
- Սկսած 1980-ական թվականներից հասարակական - գաղափարախոսական, ինչու չէ նաև բարեգործական գործունեությամբ եղել եք ջավախքյան իրադարձությունների կենտրոնում: Ինչպե±ս է ապրում Ջավախքը, ջավախքցին:
- Ջավախցին ամուր կապված է իր բնօրրանին, իր ընտանիքին: Այն արժանիքները գնահատող, մշտապես հայրենիքի և հայության հոգսերով տառապող հայության այն հատվածն է, որը դժբախտաբար օտարացած է, իսկ դրանում մեղքի մեծ բաժինը Հայաստանինն է, նրա վարած վայ քաղաքականությանը: Այն Ջավախքի ու ջավախքցու նկատմամբ անտարբեր կեցվածք է որդեգրել: Այսօր էլ` ռազմավարական այս կարևորագույն հայկական տարածքը` մոռացված է: Իսկ Ջավախքի հիմնախնդիրներն ավելի խորն են, քան` ներկայացվում է: Հայաստանի իշխանությունները` ելնելով իրենց շահերից, փորձ չեն անում խորությամբ ընկալել ջավախքյան սինդրոմը:
- Հայաստանի իշխանությունների նման քար անտարբերությունը պատճառաբանված է` Վրաստանի ներքին գործերին չխառնվելո±վ£
- Դա Վրաստանի ներքին գործը չէ, Վրաստանի և վրացու համար Ջավախքը պատմական տարածք է` հայերով բնակեցված, որի հանդեպ հատուկ ընդգծված, ծրագրված քայլեր են ձեռնարկում: Մինչդեռ` Հայաստանի իշխանությունները Ջավախքի խնդիրների առնչությամբ ոչ մի ռազմավարություն չունեն: Մեր ուզածը արժանապատիվ ապրելն է, իսկ դրա համար հայրենիք պետք է ունենալ: Հայաստանում ազգային անվտանգության հատուկ ռազմավարություն մշակվեց, որտեղ Ջավախքի մասին որևէ տող չկա: Ամենացավալին այն է, որ վրաց զինվորը հայկական տարածքից հող յուրացրեց, իսկ Հայաստանի սահմանապահները նրանց լկտի ոտնձգությունների դեմը չառան£ Վաղը կարող է նույնը կրկնվել: Լռե±նք, չտեսնելու տա±նք, ինչ էª Հայաստանին սնուցող երակներից մեկը Վրաստանի տարածքո±վ է անցնում ...
- Երևանում տարբեր ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ իրենց ելույթներում հաճախակի են փաստում Ջավախքի պրոբլեմների ու դրանց լուծման ելքերի մասին: Մեկն ասում է այնտեղ պրոբլեմ չկա, մեկ ուրիշը փաստում է, որ պրոբլեմները ոչ միայն սոցիալ - տնտեսական են, այլև քաղաքական: Ու±մ հավատալ:
- Քանի որ Հայաստանի կողմից պետական մոտեցում չկա, ուրեմն` նման յուրաքանչյուր խոսք - կարծիք - դիրքորոշում դրական ազդեցություն չի կարող ունենալ: Ջավախքը չի դիտարկվում հայերով բնակեցված Հայաստանի մաս, այլ` Սփյուռք: Նման տեսակետի հետ ոչ ոք հաշվի չի նստի: Նրանք Ջավախքի խնդիրը ոչ թե տնտեսական պետք է համարեն, այլ` քաղաքական, ազգային: Ջավախցին այսօր օտար ու միայնակ է, որովհետև մայր հայրենիքի իշխանությունների կողմից բարոյական, հոգևոր` ոչ մի օժանդակություն չի ստանում: Հայաստանի իշխանությունները Ջավախքին վերաբերող հարցերում որդեգրել են զիջողի, անուժի, անկարողի դերը: Ջավախքցիների իրավունքները` ոտնահարվում են: Արժանապատիվ ապրելու համար ազգային հարցում պաշտպանված պիտի զգաս: Իսկ Վրաստանի կողմից պետականորեն մշակված ծրագիր կա, որը այսօր առավել բացահայտ է իրագործվում: Ով էլ լինի Վրաստանի նախագահ, այն երբեք չի փոխվի: Ջավախքը հայաթափելուն լծված են Վրաստանի իշխանությունները, քաղաքական գործիչները, մտավորականությունն ու ընդդիմությունը: Դա նրանց համար ամենասուրբ գործն է: Ջավախքը նրանք դիտարկում են իրենց կոկորդում խրված ոսկոր և հայաթափման գործընթացը հեշտությամբ առաջ են տանում` իրենց ճանապարհին չհանդիպելով որևիցե լուրջ դիմադրության և խոչընդոտի:
- Ի±նչ է` մենք Հայաստանում չունե±նք նվիրյալներ, ովքեր Ջավախքի խնդիրները ճիշտ տեսանկյունից են դիտարկում:
- Իհարկե` կան նման նվիրյալներ. պատմաբան Աշոտ Մելքոնյանն, ով ԽՍՀՄ-ից առ այսօր ի հայտ է բերում Ջավախքի իրական պատմությունը, ջավախքցու խռովքը, պատմական, ազգային նկարագիրը: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վաստակը նույնպես անուրանալի է, ով սկսած 1980-ական թվականներից ոտնատակ է արել Ջավախքը` գյուղ առ գյուղ (անձամբ ես ուղեկցել եմ նրան), վեր հանելով յուրաքանչյուր բնակավայրի պատմամշակութային արժեքները: Արդյունքում` մենք ունենք մի ծավալուն և ընդգրկուն հրատարակություն: Դեռ ուսումնասիրման ենթակա շատ պատմամշակութային կոթողներ ունենք, որոնք կործանման, մոռացման եզրին են: Իսկ կինոռեժիսոր, միջազգային բազմաթիվ փառատոնների մրցանակակիր, մեր հայրենակից Հարություն Խաչատրյանի միայն ՙՊոետի վերադարձը՚ ֆիլմում ամեն ինչ ասվում է, որտեղ ճշմարտացիորեն ներկայացված է` թե° Ջիվանու ժամանակաշրջանը և թե° այսօրվա Ջավախքը:
- Ճի±շտ է, որ Ջավախքում անցուդարձը վերահսկվում է Վրաստանի անվտանգության ծառայությունների կողմից և որ յուրաքանչյուր փոքր ու մեծ ՙաթոռ՚ ստացողը պետք է անցնի հիշյալ ծառայությունների ՙմամլիչի՚ տակով:
- Ղեկավար բոլոր ատյաններում աշխատողների գերակշռող մասը հայեր են և նրանք ուզեն - չուզեն վրաց իշխանությունների քաղաքականության գիծն են առաջ տանում. երբեմն` գիտակցաբար, երբեմն` անգիտակցաբար: Նրանք գերու կարգավիճակում են: Այսինքն` նա, ով պաշտոն ունի, վրացիների շահերով է ղեկավարվում: Չմոռանանք, որ 1,5 - 2 մլն հայեր Վրաստանում վրացական ազգանուններ են կրում: Կասպիի, Գորիի շրջանում, Կախեթիայում մի քանի տասնյակ հասնող գյուղեր կան, որոնց բնակչության գերակշիռ հատվածը էթնիկ հայեր են, մինչդեռ` վրացականացվել են` ոչ իրենց մեղքով: Մեր ՙքթի տակ՚` Ասպինձայի շրջանի (Ախալքալաքից 30 կմ հեռու) Ուդե, Արալ, Խզաբավրա, Խերթվիսի, Վարգավ գյուղերի բնակիչների թվում մեծ թիվ են կազմում կաթոլիկ և ուղղափառ հայերը: Այժմյան Վրաստանի բնակչության 20 տոկոսը ծագումով հայեր են:
- Ի վերջո, արժանապատիվ ապրելու համար ջավախահային ի±նչ է հարկավոր:
- Ազատվել ստրկամիտ մտածելու, գործելու երևակայությունից ու կապանքներից: Հայերիս խեղդում է ստրկամտությունը, օտարից կախվածությունը: Կարծես` առանց ռուսի կամ եվրոպական այս կամ այն ազգի հովանավորչության, չենք կարող գոյատևել: Ուղեղներս լցրել ենք սին պատրանքներով, թե օտարը մեզ կարող է փայփայել, սատարել, ձեռք մեկնել, թե մեզ հարկավոր է օտար թիկունք, օտարի ՙկռիշա՚: Եվ չենք գիտակցում, որ ինքներս մեզ պիտի տեր կանգնենք: Այլևս` քնած է մեր մեջ արժանապատիվ ապրելու ձգտումը: Իսկ վրացու հոգեբանության մեջ արժանապատվությունը, ազատամտությունն ավելի խորն է նստած: Նրանք սովետի օրոք էլ անթաքույց պայքարի մեջ էին:
Զրուցեց` Ռազմիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
No comments:
Post a Comment