Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, May 1, 2011

Սեռավարակներն աճում են ...

Մաշկաբանության և սեռավարակների հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Բաբայանի հետ զրուցում ենք երկրում տարածված այս հիվանդատեսակների թվային տվյալների, խնդիրների ու դրանց պատճառների մասին:


- Պարոն Բաբայան, ինչպիսի±ն է պատկերը մաշկային և սեռական հիվանդությունների կտրվածքով:

- Խոսենք, իհարկե, 2010 թ.-ին արձանագրվածների մասին` 2009 թ.-ի համեմատությամբ: Ընդհանուր առմամբ` 100 հազար բնակչի կտրվածքով, փոքր-ինչ աճ կա սեռավարակների շրջանում: Այսպես` 1410 քաղաքացի` 100 հազար բնակչի մեջ 2009 թ.-ին, իսկ 2010 թ.-ին` 1470: Կարելի է համարել, որ ստաբիլ վիճակ է: Սակայն, եթե խնդիրը դիտարկենք 5 տարվա դինամիկայի մեջ, ապա որոշակի աճ կա: Դա արդյունք է այն բանի, որ լուրջ տեղաշարժ է արձանագրվել սեռավարակների ախտորոշիչ համակարգում: Մենք ձեռք ենք բերել նոր և թանկարժեք սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի հեռուն տեսնել և շուտ հայտնաբերել հիվանդությունները, քան` նախկինում: Բացի այդ, մարդիկ ավելի շատ են դիմում բժիշկին: Արձանագրված թվային տվյալները 11 անուն սեռավարակների հանրագումարն են, եթե դրանցից առանձնացնենք ամենահայտնի սեռավարակները` սիֆիլիս, գոնորեա, տրոխոմոնիազ, դրանցում ցուցանիշների նվազում է արձանագրվել: Սիֆիլիսը 4,7-ից իջել է 3,3 տոկոսի, գոնորեան` 18,5-ից իջել է 15,3 տոկոսի, տրոխոմոնիազը` 160-ից` 150 տոկոսի:

- Այդ դեպքում ո±ր հիվանդություններն են աճել:

- Օրինակ. միկրոպլազմայի ախտորոշումը 49 տոկոս է եղել` 100 հազար բնակչի կտրվածքով, դարձել է` 70 տոկոս: Դա նոր սերնդի սեռավարակ է: Նաև` կանդիդոզը, խլամիդիոզը, սեռական հերպեսը: Դրանք այն հիվանդություններն են, որոնք երբեք որպես սեռավարակ առանձնապես վտանգավոր չեն, որովհետև, օրինակ, կանդիդոզը շատերի մոտ ժամանակ առ ժամանակ կարող է գլուխ բարձրացնել, կանանց մոտ` գրեթե բոլորի: Դա պայմանական սեռավարակ է: Շատ նման սեռավարակներ կան, որոնք առավել տարածում են գտնում մարզերի բնակչության շրջանում, որովհետև վարակվում են խոշոր եղջերավոր կենդանիներից: Ինչո±ւ, որովհետև նախկինում գործում էր համակարգ` անասունների պատվաստումներից սկսած մինչև կրծողների դեմ դաշտերում պրոֆիլակտիկ միջոցառումները: Իսկ հիմա համակարգված ոչինչ չկա, անհատների ֆերմաներում վարակները տարածվում են: Արդյունքում` մարդու մարմնի մազային ծածկույթների այսպես կոչված տրիխոֆիլները մոտ 5 տոկոսով ավելացել են: Պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ բժիշկին են դիմում այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունը շատ է տարածված լինում և միշտ չէ, որ բժիշկը կարող է կանխարգելել: Դրա համար, թերևս, պիտի մտահոգվի և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Աճ է արձանագրվել նաև ոտնաթաթերի և եղունգների սնկային հիվանդություններում: Մարդիկ հիվանդանում են սաունաներում, ջրավազաններում, հասարակական վայրերում, որոնք շատ են մեզանում: Շատ օբյեկտներում խոստանում են, թե պահպանում են հիգիենայի կանոնները, բայց ես չեմ հավատում դրան: Բացառվում է, որ ամենուր ամեն ինչը կարգին արվի: Սրբիչների լվանալ - արդուկելը դեռևս չի նշանակում, թե սնկային հիվանդությունը վերացավ: Զարգացած երկրներում` դրանք միանվագ օգտագործմամբ են կամ` հատուկ ախտահանման են ենթարկվում: Ես այս ամենը փաստում եմ ոչ թե այն բանի համար, որ վաղը գնան բոլոր սաունաները ստուգեն, այլ` դրանցից օգտվող քաղաքացիները պետք է գրագետ լինեն և հետևեն հիգիենիկ կանոններին, և սաունաներից հետո մաշկը մշակեն մատչելի միջոցներով, որպեսզի հիվանդությունը չխորանա: Վատ է, որ մեր բնակչությունը և’ սեռավարակների, և’ մաշկային հիվանդությունների խնդրում հետևողական լինելու հարցում գրագետ չէ: Այլապես` մարդն անգամ հարաբերվելով սեռական լուրջ հիվանդություններ ունեցող հակառակ սեռի ներկայացուցչի հետ, և դրանից հետո հետևողական լինելով իր առողջության հանդեպ, կարող է եթե ոչ 100, ապա գոնե 95 տոկոսով ապահովագրվել սեռավարակներից: Դրանց համար և’ քսուկներ, և’ դեղահաբեր կան, և’ իհարկե պահպանակներ, որոնք հայերը չեն օգտագործում:

- Տարբեր սեքսապաթոլոգներ հայտարարում են, թե սեռավարակներով հիվանդացությունը երիտասարդացել է: Ինչպիսի±ն են Ձեր տվյալները:

- Ճիշտ է, մեր տվյալներով էլ այդպես է: Ինչո±ւ, որովհետև ավելի թեթևամիտ վերաբերմունք կա կյանքի հանդեպ, այն մի տեսակ սանձարձակ է դարձել: Ինֆորմացիոն տարաբնույթ միջոցները հրահրում են գնալ այդպիսի քայլերի, մյուս կողմից էլ` ԱՀԿ ուղեցույցներում մատուցվում է կիրառել ավելի հեշտացված մեթոդներ: Օրինակ, եթե նախկինում գոնորեան հնարավոր էր բուժել նվազագույնը 3 - 4 օրվա ընթացքում, ապա հիմա` ընդամենը մեկ հաբով, սիֆիլիսը` մեկ սրսկմամբ: Այո’, այդպես միանգամից: Սա իհարկե, առաջընթաց է, բայց նաև հանգեցնում է կյանքի սանձարձակման: Արդյունքում` երիտասարդները չեն վախենում հիվանդանալուց և ակնկալում են մեկ հաբով առողջացում: Պատճառներից է նաև այն, որ այսօր որտեղ ինչ դեղ ուզում գնում են, անգամ հարևանի կամ դեղատան վաճառողուհու խորհրդով, երբ չգիտեն էլ անգամ, թե ի±նչ հիվանդ են:
Ես կոչ եմ անում չդիմել ինքնաբուժման, անպայման դիմել մասնագետին: Ի վերջո, ոչինչ առողջությունից թանկ չէ: Իսկ սեռավարակներում հետագա բարդությունները լինում են նաև շատ ցավոտ` հանգեցնում են չբերության, ամլության, իմպոտենցիայի, բորբոքման տարաբնույթ երևույթների:

No comments:

Post a Comment