Երևանում ընթանում էր հայ բժիշկների եռօրյա համաժողովը: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան էին ժամանել հայ բժիշկներ: Սփյուռքում, ովքեր ունեն առողջության, մասնավորապես` սրտի հետ կապված խնդիրներ, պարզվում է, կարող են գալ Հայաստանում բուժվելու, քանի որ Հայաստանը դարձել է առաջավոր կենտրոն` սրտի վիրաբուժության համար: Միևնույն ժամանակ` այստեղ մատչելի է նաև ատամնաբուժությունը:
Մեկ անգամ չէ, որ ատամնաբուժարանում քաղաքացին վարակվել է դեղնախտով, իսկ սրտի վիրահատությունը, եթե այդքան մատչելի է, ապա օլիգարխ - պատգամավորներն ինչո±ւ են մեկնում Ֆրանսիա: ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին իբր բժշկում էր ՙՍիրտ - Անոթ՚ սրտաբանական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը, տեսանք ինչ եղավ, իսկ հասարկության այսօրվա որակներին ավելի հասկանալի Ֆիլե Գագոն նույնպես նույն սրտաբանի ՙզոհերից՚ է: Կամ` մասնավորապես սրտաբանությունն այնպիսի մակարդակի է իջել, որ առանձին են գործում Առիթմոլոգիայի ու բուն Սրտաբանական կենտրոնները` ի դեմս Սմբատ Ջամալյանի ու Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ: Ի դեպ, նրանցից և ոչ ոք իր ներկայությամբ չէր պատվել երրորդ համահայկական կոնգրեսը, որտեղ տեր ու տիրական էր ամեն ինչում կարծես ՙթանի ճանճի՚ կամ` ՙանպոչ գդալի՚ դերակատարում ունեցող, ԱԺ-ում Առողջության և մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի սեփակնատեր Արա Բաբլոյանը: Հասկանալի էր միայն նրա հուզմունքը, երբ խոսում էր սեփական բուժկենտրոնի մասին, մինչդեռ` ոչ մի խոսք խնդրով ու ոլորտով զբաղվելուն միտված խորհրդարանական աշխատանքների մասին: Ի±նչ է արել, որ ի±նչ էլ` խոսի: Ինչպես ժամանակին ՀՀ առողջապահության նախարար էր ու ձեռք գցեց թիվ 3 մանկական հիվանդանոցն ու անվանեց ՙԱրաբկիր՚, ձեռքի հետ էլ` Փափազյան փողացում գտնվող Պրոտեզավորման հանրապետական կենտրոնն ու տիկնոջը սեփականատեր դրձրեց, հիմա էլ` ՙհամաժողով կճառե՚: Սա էլ` սփյուռքահայ ՙկթու կովերի՚ համար:
Հասկանալի է, որ սա ևս հայրենադարձության կարևոր քայլ է. սփյուռքահայերը, լսելով այս մասին, երևի հենց հաջորդ օրը կկապեն ճամպրուկներն ու կգան Հայաստան` բուժվելու: Ճիշտ է, հնարավոր է, որ այդ նույն սփյուռքահայերը, այստեղ մնալու դեպքում, աշխատանքի բացակայության, բիզնես անելու դժվարությունների պատճառով, հայաստանցիների նման, սրտի հետ կապված խնդիրներ ունենան, բայց դա այնքան էլ մեծ բան չէ. կարևորը, որ Արա Բաբլայանին կհաջողվի սեփական բիզնես արդյունքները ներկայացնելիս մի բանի մասին խոսել, իսկ արդեն այդ ժամանակ գուցե հասնի նաև նրան, որ սրտի հիվանդություններն ու ատամնաբուժությունն էլ ավելի մատչելի դառնան. այլ հարց է, թե արտագաղթող լավագույն մասնագետների փոխարեն ովքե±ր են մատուցելու այդ մատչելի ծառայությունները: Համաժողովում լավագույնս փայլեց նաև բժիշկների փաղասիրությունը: Նախ` մասնակցությունն էր նրանց համար վճարովի, ապա` ռեստորանում հրաժեշտի ընթրիքը, իսկ ամենացնցողը ՙբժշկական պասի՚ սկզբունքով Լոս - Անջելեսում գործող ոմն Աիդային մեսիջներ ուղղելու Արա Բաբլոյանի փորձերն ու վերջինիս կողմից ամեն անգամ ՙհենց այս պահին դրամ ունիք, տվե’ք, օգնենք ՙԱրաբկիր՚-ին՚ բառակապակցության օգտագործումն էր, որ այնքան համահունչ էր Արա Սայենիչի կենտրոնի ձեռքբերումների մասին մտքի շարադրանքի ժամանակ ցուցադրական, բայց մարդկային հուզումին: Տղերքը` կներեք նաև ամերիկահայ տիկինն իրար հետ ՙփոդրաթ՚ գործ են անում, մենք էլ` անպատեհ պահերին հայտնվում էինք համաժողովում, որտեղ լրագրողների համար անգամ օրակարգ չկար. ՙԱռավոտյան շատ լրագրողներ կային այստեղ՚,- նետեց կազմակերպիչ տիկնանցից մեկը, իմա` թե ՙհիմա ինչի± եք եկել՚: Ստիպված եղանք բացատրել, որ սուրույով ոչխարն է լինում, կամ` գայլերի ոհմակը ...
Մի ցավոտ խնդրի մասին ևս. Բանն այն է, որ մեր տպավորությամբ Հայաստանում բժիշկները երբեք իրենց հարգն ու պատիվը ոչ միայն պահպանել չգիտեն, այլև` հագուրդ են տալիս օտարամոլությանը: Եթե խորհրդային տարիներին պատճառաբանվում էր, թե բժշկական ամբողջ գրականությունը ռուսերեն է և դա է պատճառը, որ բժիշկների հիմնական մասը ռուսախոս են, ապա նորանկախ մեր հանրապետությունում, պարզվում է, հիմա էլ բժշկական գրականությունն անգլերեն է, ուստի` բժիշկներն իրար հետ հարաբերվում են բացառապես անգլերեն: Համենայն դեպս` համաժողովում պատկերն այդպիսին էր: Այլ կերպ ինչպե±ս հասկանալ, երբ հայ բժիկը հայ բանախոս բժիշկին հարց է ուղղում անգլերեն` այն դեպքում, երբ բոլոր ունկնդիրներն էլ բացառությամբ հայեր են: Տեսեք - տեսեք, ես անգլերեն գիտեմ, ա’յ, որ ինձ միջնորդեք կամ` տանեք Արևնուտք Ձեզ սևերես չեմ անի: Մինչդեռ` առաջին նախապայմանը ոչ միայն լեզուն է, այլև մասնագիտական որակներն ու հաղորդակցվելու կուլտուրան, որ շատ հաճախ բացակայում է հայ բժիշկների մոտ:
Այնպես որ` ինչպես սփյուռքահայ բժիշկներից Կարպիս Մինասը նկատեց. ՙՊարապ վախտի խաղալիք է այս ամենը: Հայաստանում տպավորությունս է, թե բժիշկների չիշիկն էլ ջաղչի քարին օգուտ է, ինչպես` գիտե±ք չէ` մկնիկինը: Մեծ պապիկս կսեր ...՚:
Այս տարի կկազմակերպվի նաև հայ սրտաբանների համաժողով: Նախատեսվում է մեկը` հայկական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
No comments:
Post a Comment