Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, December 1, 2010

Գրանցվել են կանոնների խախտումներ

Ինտերնետ կայքերի մրցանակաբաշխության ArmNet Awards մրցույթի առաջին փուլն ավարտված է։ Արդեն հայտնի են  հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին գրանցվել է 121.4 հազ. քվե` 640 կայքերի օգտին: Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ քվեարկության ընթացքում գրանցվել են կանոնների խախտումներ: Այսպես՝ նույն օգտագործողը մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Սակայն ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը եւ թույլ են տվել չարաշահումներ: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի ցանկն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Մրցույթի առաջին փուլի արդյունքների համաձայն՝ առաջին հորիզոնականում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի վեբ- կայքը՝ sarm.am-ը։ Նշենք, որ ArmNet Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի էկոնոմիկայի  նախարարի բարձր հովանու ներքո։ Ստացվում է, որ մրցույթի կանոնները ամենաշատը խախտել են հենց նույն մրցույթը հովանավորող կառույցի օգտին: Երկրորդ հորիզոնականում է գտնվում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Հայկ Ակարմազյանի կայքը՝ akarmazyan.com, իսկ երրորդ տեղում է՝  hayland.am հայկական սոցիալական ցանցը: Մրցույթի կազմակերպիչները որոշել են մրցույթի երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած, այլեւ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Նշենք, որ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

No comments:

Post a Comment