Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, December 1, 2010

Երկիր մոլորակի ամենամերձակա տիրույթները

Բյուրականի աստղադիտարանի, Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և «Ռոսկոսմոսի» միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ Վերջերս Հայաստան այցի շրջանակներում ռուս դիվանգետների պատվիրակության անդամները քննարկել էին երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև աստղաֆիզիկայի։ «Բյուրականի աստղադիտարանը հրավիրվում է մասնակցելու միջազգային ծրագրին, որի նպատակն է ուսումնասիրել Երկիր մոլորակի ամենամերձակա տիրույթները, որտեղ գտնվում են տիեզերական նավերի բեկորները, որոնք շրջապատել են մոլորակը։ Բացի այդ երկրի համար վտանգ հանդիսացող աստերոիդները»,– ասաց տնօրենը։ Ըստ Հարությունյանի՝ այդ բեկորներն անվանում են «տիեզերական աղբ»։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դրանք կարող են ընկնել Երկիր մոլորակի վրա։ «Մերձերկրային տարածքի հետազոտությունները կիրառական բնույթ ունեն, մեր աստղադիտարանը զբաղվում է հիմնարար հետազոտություններով, աստղաֆիզիկայի հարցերով»,– ասաց նա։ Նրա խոսքով՝ չնայած այն բանի, որ Բյուրականի աստղադիտարանի գործնեությունը չի ծավալվում այս ուղղությամբ, սա այն խնդիրներից մեկն է, որը ներդրումների հոսք կապահովի դեպի Հայաստանը։ «Ֆինանսավորումը կզարգացնի նաև մեր հիմնական աշխատանքը»,– ասաց նա։ Տնօրենը տեղեկացրեց, որ դիտումները կիրականացվեն Բյուրականի աստղադիտարանի տարածքում։ Այս համատեքստում նա նշեց, որ այսօր կա նաև դիտակների արդիացման խնդիր։ «Մի քանի օր առաջ Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից խնդրել են ներկայացնել նոր ինֆորմացիա, որպեսզի այս հարցը քննարկվի ամենաբարձր մակարդակով»,– ասաց նա։

No comments:

Post a Comment