Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դառնում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը եւ նոր  կարգավիճակով շուտով մեկնելու է Բիշքեկ: Օմբուդսմենի պաշտոնի հավանական թեկնածուների փնտրտուքն սկսված է: «Երկիր»-ի տեղեկություններով, այն զբաղեցնելու առաջարկ է արվել մասնավորապես միջազգային իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանին, ով, սակայն հրաժարվել է: Հիշեցնենք, որ Պողոսյանը  GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգողն է: Արմեն Հարությունյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր 2006 թվականից:

No comments:
Post a Comment