Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, November 6, 2011

Վրդովված եղեգնաձորցիները

Թերթի նախորդ համարի այս էջում` ՙԻ±նչ իրավիճակ է Վայոց ձորում՚ մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցը կարդալուց հետո մի եղեգնաձորցի զանգահարեց, ներկայացավ` Խաչիկ Պողոսյան ու ցանկացավ զրուցել մեզ հետ և` քանի որ մեր թղթակից Գեղամ Գրիգորյանն այդ օրը Վայք էր մեկնել` տեղի ծննդատան դեպքի հետ կապված լրագրողական հետաքննության հետքերով, առաջարկեցինք ավելի մոտ` Վայքում հանդիպել ու ներկայացնել, թե ի±նչ խնդիր կա: Խաչիկի հետ միասին հանդիպման էին գնացել նաև ոմն Ռուդիկ Սարուխանյանն ու Ալյոշան, ով ազգանվան հարցում անդրդվելի էր: Պարզվում է նրան` իր բնորոշմամբ, բոլորն են ճանաչում Եղեգնաձորում:



Նրանց վրդովվեցրել էին Վայոց ձորի` իրենց մարզպետ Սերգեյ Բագրատյանի կարծիքներն ու հայտարարությունները: Ի դեպ, նրանք պնդում էին, թե մեր թերթի մշտական ընթերցողներն են, այնուամենայնիվ, այդպես էլ նախորդ համարներից հետաքրքիր որևէ նյութի վերնագիր չհիշեցին: Մի խոսքով, նրանք համաձայն չէին Սերգեյ Բագրատյանի այն կարծիքին, թե. ՙՎայոցձորցին իր տեսակով քաղաքական դաշտի ակտիվ նախաձեռնության կողմնակից չի ...՚: ՙՈ±վ ա ասում, էդ խի± ա բարգավաճական պարոն մարզպետը եղեգնաձորցու` իմ անունից ըտենց խոսում ու էդքան խեղճ ներկայացնում, որ: Ինքը որ ... ըտենց ապրում ա, ուրեմն` սաղ շրջապատում խեղճե±ր են: Մեր մոտ ՀՀԿ-ն էլ ա ակտիվ, էն ՀՀՇ - ՀԱԿ-ն էլ, Դաշնակցությունն էլ, անգամ ՕԵԿ-ը, ո±րն ա պասիվ, որ: Ուղղակի ինքն ա սաղ օրը բաժակի ընկերների հետ մենակ նստում - վեր կենում ու կողքերը չի տենում: Հեսա կգա ընտրությունների վախտը` կտենա, որ Գագիկ Ծառուկյանի համար նորմալ ձեն չի կարա հավաքի՚:
Թերթի տվյալ համարը բացել - վերակարդում ու մեկնաբանում են, սակայն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցապնդմանը, թե իրենք ո±ր քաղաքական ուժն են ներկայացնում. ՙՈչ մի’, մե’նք թասիբով եղեգնաձորցի ենք, բայց քաղաքական կողմնորոշում ունենք ու էդտեղը լավ էլ ասել ա, որ վերլուծել գիտենք ...՚:
Հաջորդը խոսեց Ռուդիկ Սարուխանյանը, թե` ՙՀիմա չհասկացանք, պարոն մարզպետը ՙԲարգավաճ՚ ա±, թե էն ՙնուռի՚` /Արամ Հարությունյանին նկատի ունեին - Գ.Գ./ ՙԱզգային համաձայնություն՚-ից: Էդ խի± ա, բա որ լավ էլ գրել էիք, թե Ավարայրի ճակատամարտն ա, ի±նչ ա, մի հատ մարզի ընտրությունները իրան հաղթանակ վերագրում: Ինքը ոչ մի ձեն էլ չունի Եղեգնաձորում, Վայքում` չգիտեմ, բայց Ջերմուկում էլ` հաստատ չի ունենա ...՚:
Այստեղ Ալյոշան միջամտեց, թե ՙհիմի հետը նստող - վերկենող մի քանի չինովնիկներ կան, էդքանի տեղը գոնե կարա± երաշխավորի, որ իրան կլսեն, իրա ուզածով ձեն կտան: Երևի էդքանը կարենա ...՚: ՙԿամ, որ ասում ա. ՙՄենք միշտ հաղթել ենք օլիգարխներին, խի±, ինքն ի±նչ ա, սաղ օրը մենակ ՙլաց ըլնի՚, բայց շրջապատում ոտերը գետնից կտրվում ա` կասես ինքն աշխատում ա, սաղ հանրապետությունը` հըլը եղեգնաձորցիները ջահնամը, մենակ իրա աշխատածն են ուտում՚,- բնորոշումները կրկին Խաչիկինն են:
Նրանց հատկապես դուր էր եկել խմբագրի հարցը, թե. ՙՍերգեյ Գրուպ՚-ի գործունեությունն ուղղված է շրջանների տնտեսությունների զարգացմանը, այսքան ժամանակ դրանից որևէ մաս հասե±լ է Վայոց ձորին: ՙԷս մարզպետը որ ստեղից մի բան չտանի, բան չի ավելացնի` էդ հաստատ: Ո±նց չի զբաղվում բիզնեսով, երբ տենաս, մենակ դրա մասին ա մտածում: Եթե իրա ՙԳրուպ՚-ի գործը դա ա, էսքան ժամանակ, իրոք, մի քոռ կոպեկ, մի ցիստեռ բենզին կամ` գյուղերին սալյարկա տված կա±, համենայն դեպս` մենք չգիտենք, ախպե’ր: Թե նրան որտեղի±ց բերին մեր գլխին կարգեցին մարզպետ` չհասկացանք: Գագիկ Ծառուկյանն ըլնելով էդքան հեղինակավոր, հարգված մարդ, էն Բելառուսիայի նախագահի, Ռուսաստանի զույգերի` Պուտինի ու Մեդվեդևի հետ ախպեր, նստում - վեր ա կենում, հաց ա կիսում, էս տեսակ չինովնիկներին ո±նց ա պահում իրա կողքը ...՚:
Նրանց բնորոշումներն առավել քան կտրուկ էին, երբեմն էլ` վիրավորական: Մեզ էլ` կարծես թասիբի գցելու համար ասում էին, թե` ՙԵթե չվախենաք, կտպեք՚: Իմ խնդրանքներին, թե խոսենք կոռեկտության սահմաններում, մանավանդ` Արցախ մեկնելու ճանապարհի հացի բազմամարդ սրահում, այսքանով կարողացանք մեղմել եղեգնաձորցիների վրդովվմունքը: Ի դեպ, նրանք պնդում էին նաև, թե թերթի նախորդ համարից Եղեգնաձորի փոստից ու կրպակներից հնարավոր չէ գտնել, բոլորը հավաքել են: Թեև` մենք չհասցրեցինք ճշտել ...
/Ի դեպ, զրույցը ներկայացնում ենք նույն բառուբանով` արտահայտելու համար ըմբոստ եղեգնաձորցիների ընդվզումների կոլորիտային նրբերանգները/:
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան - Վայք - Երևան

Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետը

Հանրապետության Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ` ինչպես նախորդ համարում խոստացել էինք, զրուցել ենք նաև վայոցձորցու, գյուղնախարարի իբր ուշադրության, Մոսկվայի մեր ընթերցողների համար ներդրումային ոլորտների շուրջ հետաքրքրությունների ու բազմաբնույթ այլ խնդիրների մասին:



- Պարոն Բագրատյան, ինչպե±ս է ապրում Վայոց ձորը, վայոցձորցին:

- Վայոցձորցին ապրում է իր կյանքով: Նա իր հույսն ու բարեկեցությունն իր վրա է դնում: Գիտակցում է, որ իր աշխատանքով պիտի բարեկեցիկ լինի, ոչ թե օգնություններով ու օժանդակություններով: Երբևէ` պատմության ընթացքում, վայոցձորցին որպես հենարան միշտ ընկալել է իր ամենօրյա, ծանր, գյուղացու աշխատանքը: Լեռնային գյուղերում` անասնապահությունն է զարգացած, հարթավայրերում` գյուղատնտեսությունը: Եվ երբևէ վայոցձորցին չի ապավինել միայն պետությանը: Այսօր էլ տեսակի փոփոխություն չկա: Եվ եթե պետությունն այսօր հնարավորություն ունի որոշակի բարելավելու շինականի կենցաղը, գյուղացին դա ընդունում է շնորհակալությամբ:

- ՀՀ գյուղնախարարի իբր ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Վայոց ձորի մարզում:

- Վայոց ձորը հիմնականում գյուղատնտեսական մարզ է և անցած տարի 12,5 մլրդ դրամի համախառն արտադրանք է տվել: Գյուղնախարարը հնարավորինս փորձել է աջակցել, հատկացվել է գարու և ցորենի սերմացու, որն օգտագործողները բերքն ստանալուց հետո նոր պիտի վճարեն ՀՀ կառավարությանը: Սահմանամերձ գյուղերին` ինչպիսին են Խաչիկը, Բարձրունին, Խնձորուտը, կարողացել ենք լրացուցիչ սերմացու տրամադրել: Մեր ժողովուրդը հավուր պատշաճի կգնահատի ՀՀ կառավարության ջանքերը:

- Պարոն Բագրատյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում հավաքագրված գույքահարկի և հողահարկի ցուցանիշները: Այսօրվա սոցիալ - տնտեսական բարդ պայմաններում ինչպե±ս եք վերաբերվում այդպիսի քաղաքականությանը և ինչպիսի±ն են արդյունքները Վայոց ձորի մարզում:

- Ժողովրդական ասացվածքը, թե փայտը երկու ծայր ունի, մեր համայնքներում տեսանելի է: Ինչո±ւ, որովհետև եթե մենք չենք առանձնացնում սահմանամերձ գյուղերը, ապա ստեղծվում է մի վիճակ, երբ միգրացիայի երևույթներ են տեղի ունենում: Առայժմ ՀՀ կառավարությունը չի ցանկանում սահմանամերձ գյուղերի համար արտոնությունների հարց քննարկել, որովհետև ենթադրում է, որ այլ համայնքները ևս կարող են օգտվել դրանից, կամ` սահմանամերձները չեն կարողանա իրացնել իրենց արտոնյալ հնարավորությունները: Մենք պետության ցանկացած խնդիր պատրաստ ենք լուծել, բայց նաև կարիք ունենք համագործակցված հարաբերությունների: Իսկ նման քաղաքականության մասին կարող եմ մեջբերել. ՙԲացարձակ է միայն մի բան, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է՚: Լավն ու վատը պետք է հարաբերության մեջ դիտարկվեն:

- Դուք խնդիրներ ունե±ք ՀՀ կառավարության հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության երկու նիստերում այդպես էլ չէր հաստատվում Ձեր թեկնածությունը` Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:

- Երևի ես միակ մարզպետն եմ, որ ոչ մի խնդիր չունեմ ՀՀ կառավարության հետ և այսօր էլ` վերաբերմունքը մարզի նկատմամբ բավական ջերմ է և համագործակցային: Վայոցձորցու տեսակն արտահայտում եմ նաև ես և հայրենի կառավարությունը գիտի, որ սա ինձ համար հարազատ մարզ է:

- Իսկ ինչպիսի±ն են Ձեր փոխհարաբերությունները Վայոց ձորի նախկին մարզպետ, նախորդ խորհրդարանական ընտրություններում Ձեր ախոյան, այժմ այս տարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանի հետ:

- Ընդհանրապես, մենք` բոլորս կյանքի էտապներում ունենում ենք մրցակիցներ, հակառակորդներ: Կոնկրետ դեպքում, երբ ԲՀԿ-ն առաջադրեց իմ թեկնածությունը որպես մարզպետ և Սերժ Սարգսյանն ընդունեց այն, ես պարտավորվեցի, որպեսզի մարզում այլևս հակադրությունների նոր օջախներ չստեղծեմ և անեմ հնարավորինը, որպեսզի քաղաքական ուժերը գործեն համագործակցության դաշտում: Իմ համար մեր բոլոր 8 պատգամավորներն, այդ թվում և’ Սամվել Սարգսյանը, և’ Աշոտ Արսենյանը, և’ Գագիկ, Արմեն ու Սերյոժա Աբրահամյան եղբայրները, մեր մարզի նվիրյալներն են և որևէ մեկը մյուսից օրենսդրական դաշտում իր աշխատանքով գրեթե չի տարբերվում, էական տարբերություններ չեմ տեսնում:

- Վայոց ձորի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին, գուցե` երբեմնի վայոցձորցիներին:

- Վայոց ձորը շատ հարուստ է բնական ռեսուրսներով: Մենք լուրջ հիդրոէներգետիկ ռեսուրսներ ունենք` լեռնային գետերի վրա կարելի է կառուցել 1-ից մինչև 20 ՄԳՎՏ հզորությամբ ՀԷԿ-եր, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի էներգետիկ անկախությանը: Պատրաստ ենք ընդունելու լուրջ ներդրումներ: Բացի այդ, եթե Վայոց ձորի շատ համեղ և օրգանիկ միրգը կարողանանք մատուցել աշխարհին, ապա լավ արդյունքներ կստանանք: Ունենք ներդրումային փաթեթներ, պատրաստ ենք համագործակցության:

Monday, September 26, 2011

Առողջապահության տեղեկատվական, վերլուծական կենտրոն

 Նախորդ համարից շարունակում ենք զրույցը բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի հետ` այս անգամ ՀՀ առողջապահության նախարարության ԱԱԻ-ի Տեղեկատվական, վերլուծական հանրապետական կենտրոնի մասին, որի տնօրենն է նա: 


Այն ստեղծվել է 1996 թ.-ին` ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ: Եղել է առաջինը` նախկին խորհրդային հանրապետությունների թվում: Նպատակն է` ստանալ բոլոր տեսակի, անկախ սեփականության ու իրավակազմակերպական ձևից, բժշկական կազմակերպությունների բժշկական վիճակագրական տվյալները, որոնք վերլուծում են, հրապարակում առանձին գրքով ու ՙՀանրային առողջության ամսական զեկույց՚ ուղեցույցի տեսքով, տեղադրում հատուկ խտասկավառակի վրա և www.health.info.am կայքում: Կենտրոնը 2005 թ.-ից անդամակցում է Առողջապահության ազգային ինստիտուտին` ԱԱԻ, և ազատվել է տնտեսական խնդիրները հոգալու խնդրից: Միևնույն ժամանակ այն ուղիղ հաղորդակցվում է բոլոր տեսակի բժշկական կազմակերպությունների հետ, անգամ` մասնավոր ստոմատոլոգների: Մշակել են հատուկ հաշվապահական ձևեր` յուրաքանչյուր բուժտեսակի մասին առանձին: Ամփոփում են տվյալները, թե որ հիվանդությունից ինչպիսի±ն են արդյունքները, որքա±ն հիվանդներ են ընդունել և ինչպե±ս բուժսպասարկել: Անխտիր բոլորը ներկայացնում են հաշվետվություն, որովհետև այս կենտրոնը միևնույն ժամանակ հանդիսանում է Ազգային վիճակագրական պետական ծառայության գերատեսչական կառույց: Ամփոփ թվերը ներկայացնում են ԱՎԾ-ին, ըստ տարիքային խմբերի, սեռերի ու սոցիալական խմբերի, տարածքային պատկանելության և 10 կամ 100 հազար բնակչի կտրվածքով. ՙԵս գտնում եմ, որ բժշկության ոլորտի ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի բաց և թափանցիկ՚: 

- Հավաքված տեղեկատվության հավաստիությունը որքա±ն եք գնահատում:

- Շատ բարձր, բայց չէի ասի, թե 100 տոկոս: Մենք ստուգելու համակարգչային մեխանիզմ ունենք, որը հնարավորություն է տալիս խաչաձև համադրման արդյունքում հնարավորինս խուսափել անճշտություններից: Բացի այդ` մեր մասնագետները գնում և հաճախ տեղում են ստուգում տրված ինֆորմացիայի հավաստիությունն ու կազմման ձևերը: Ամեն ինչը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
Արդեն ձևավորել են մարզային կենտրոններ` Շիրակում, Լոռիում և Տավուշում, որտեղ հավաքվում են տարածքային տվյալներն ու փաթեթով ուղարկվում հանրապետական այս կենտրոն: Կբացվեն նաև մյուս մարզերում, առաջիկայում` Կոտայքում և Արարատում:
ՙՈւնենք նաև թմրամոլության մոնիտորինգի բաժին, անդամակցում ենք միջազգային ծրագրերին, ազգային զեկույցներ ենք տպագրում, ամփոփում ենք բժշկության այդ ոլորտի տվյալները, որ մինչ այդ անում էր ոստիկանությունը: Ամբողջը կենտրոնացվել է մեկ տեղում և դա լավ է՚,- հավելեց ՏՎԿ տնօրենը:

- Այս ամենն ազգային անվտանգության տեսակետից որքանո±վ է նպատակահարմար` բնակչության առողջական վիճակը բաց հրապարակել: 

- Միևնույն է այդ տվյալները տրամադրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և հրապարակվում իրենց կայքում, անգամ համեմատվում այլ երկրների հետ: Այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում:

Որոշակի հիվանդությունների աճ կա

ՀՀ առողջապահության նախարարության ԱԱԻ Տեղեկատվական, վերլուծական հանրապետական կենտրոնի առողջապահական համակարգի վերլուծական կենտրոնի բաժնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դիանա Անդրեասյանի հետ կոնկրետ զրուցում ենք ոլորտում նկատվող հիվանդացության աճի տեմպերի, պոլիկլինիկա` առաջին օղակ - ստացիոնար բուժհաստատություններ հաճախելիության ցուցանիշների ու խնդիրների մասին:

Պոլիկլինիկաներում, երբ բուժսպասարկումը դարձել է անվճար, այստեղ ստացվող տվյալներն ի±նչ են հուշում, քաղաքացիներն ավելի հետևողակա±ն են դարձել իրենց առողջության հանդեպ: Դիանա Անդրեասյանի դիտարկմամբ, ՙ2005 թ.-ից, երբ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության որոշման առաջնային օղակը մտել է պետպատվերի մեջ, քաղաքացիների հոսքը միանշանակ ավելացել է: Սակայն, եթե անցած տարվա տվյալները համեմատում ենք 1990 թ.-ի հետ, այսօրվա ցուցանիշն, իհարկե, ցածր է, սակայն 2000 թ.-ի համեմատությամբ, անշուշտ, միանշանակ այցելությունների աճ կա: Սակայն միևնույն ժամանակ բավական հոսք կա նաև ստացիոնար բժշկությունում՚:
Մեր համեստ կարծիքով, եթե պոլիկլինիկաներում հաճախելիությունն ավելացել է` կնշանակի պրոֆիլակտիկան լավ է կատարվում, ապա` պետք է որ ստացիոնար դիմողները քիչ լինեին, ուրեմն` ի±նչն է պատճառը, որ երկուստեք մեծ թվով քաղաքացիներ են դիմում: Ցավո’ք, պատկերն այլ է և պոլիկլինիկաներն այնքան էլ պատշաճ չեն կատարում իրենց վերապահված պարտականությունները և քաղաքացիները շատ են դիմում հոսպիտալացված բժշկությանը: Դիանա Անդրեասյանի կարծիքով էլ` ՙպատճառներից է նաև այն, որ մեզ մոտ շատ բարձր է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը, մասնավորապես` արյան շրջանառության համակարգում, որտեղ մահացությունը կազմում է 49 տոկոս: Այդպիսի հիվանդություների շարքին են պատկանում նաև չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետները` այն հիվանդությունները, որոնք զբաղեցնում են առաջին երեք տեղերը հիվանդացության և մահացության կազմում: Խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ ուշ են դիմում բժիշկին, շատ հաճախ չեն դիմում առաջնային օղակին, այլ` միանգամից ստացիոնար բուժծառայությանը: Այդ իսկ պատճառով է թվերի ՙանհամապատասխանությունը՚ պոլիկլինիկա - ստացիոնարի միջև՚:
Վերջին 20 տարիներին, ըստ Տեղեկատվական, վերլուծական կենտրոնի բաժնի պետի, ՙՀայաստանում առավել շատ տարածված են և աճ է արձանագրվում ինֆարկտի և ինսուլտի դեպքերում, ստենոկարդիայում, արյան բարձր ճնշման, ինչպես վերը նշեցինք` չարորակ նորագոյացությունների դեպքերում` առավել տարածված են. տղամարդկանց դեպքում` թոքի, իսկ կանանց դեպքում` կրծքագեղձերի քաղցկեղները: Որոշակի նվազում կա արյան շրջանառության հիվանդություններում: Այսպիսի հիվանդությունների բարդացումը բնութագրվում է մի շարք փոփոխվող և չփոփոխվող գործոններով` տարիքը, սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը, այսինքն` չփոփոխվող, անդարձելի գործոնները: Իսկ բավական տարածված փոփոխվող գործոններն են` ծխախոտը, գիրությունն ու ճարպակալումը, որ բավական բարձր է բնակչության շրջանում, ֆիզիկական թերակտիվությունը, արյան բարձր ճնշման տարածվածությունը և ալկոհոլի օգտագործումն ու չարաշահումը: Սրանք այն կարևորագույն գործոններն են, որոնք արդեն իսկ միջազգայնորեն հաստատված են և ապացուցված՚:
Մի փոքր զարմացանք, թե` այսօրվա սոցիալ - տնտեսական բարդ և թերսնվածության պայմաններում ի±նչ գիրության ու ճարպակալման մասին է խոսքը: Պարզվում է, շատ կարևոր է ոչ միայն սնվելն, այլև նման խնդիրներից խուսափելու համար` ճիշտ սնվելը, առողջ սնունդ ընդունելը: Մի խոսքով, կարևոր է նաև սննդակարգը: Երբ խախտվում է նյութափոխանակության բալանսը, դա կարող է հանգեցնել գիրության և ճարպակալման. ՙՄեր ազգին բնորոշ է շատ հացամթերքներ օգտագործելը` ածխաջրեր ընդունելն, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա՚:
Նույնկերպ` վերջին շրջանում, պարզվում է որոշակիորեն աճել է ալկոհոլի օգտագործումը, որը եթե մասնագետները համեմատում են բնակչության ֆիզիկական թերակտիվության տոկոսի հետ իհարկե` նվազում կա: Այս կենտրոնում ուսումնասիրում են նաև կենցաղային գործոնների ազդեցությունը մարդկանց ֆիզիկական առողջության վրա, մասնավորապես` օդի աղտոտվածությունը, աղբի առկայությունն ու դրանց ազդեցությունը: Դիանա Անդրեասյանը կարևորեց նաև սթրեսային գործոնները, որովհետև ՙմեր բնակչությունն արդեն երկար տարիներ ապրում է սթրեսային գործոնի ազդեցության տակ, որն իհարկե` չէր կարող չանդրադառնալ բնակչության առողջության վրա: Իսկ հիվանդությունների չբացահայտված տվյալներն ի հայտ են գալիս մահացության ցուցանիշների ու պատճառների տեսքով: Եթե դիմելիությունն ու հիվանդության բացահայտումը ժամանակին լինի, ապա արդյունքներն էլ` դրական կլինեն ...՚:
Հետաքրքրվեցինք նաև, թե Տեղեկատվական, վերլուծական հանրապետական կենտրոնի առողջապահական համակարգի վերլուծական կենտրոնի բաժինը տվյալներ ունի± ասենք` մեր կողմից հետաքննվող Պլաստիկ և էսթետիկ ՙբժշկության՚ արդյունքների ու դիմելիության ցուցանիշների մասին: Դիանա Անդրեասյանի բնորոշմամբ, ցուցանիշներն այնքան քիչ են, իսկ մյուս հիվանդություններն այնքան շատ, որ այդպիսի ոլորտները մանրամասն դիտարկելու ցանկություն չունեն: Այդպիսի ընկերությունները ևս վիճակագրական հաշվետվություններ են ներկայացնում այս կենտրոն, ըստ հաշվետվության ձևերի, որոնց մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Քյավառում կյանք չկա

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառը, ժողովրդական լեզվով` Քյավառ, նման չէ քաղաքի, առավել ևս` մարզկենտրոնի: Փոշոտ ու կիսաքանդ փողոցներ, ավերակ, կարծես` խորհրդային տարիներից ի վեր անտերության մատնված մի բնակավայր, որտեղ միայն խրուշչովյան չորսհարկանիներն են փոքր-ինչ հուշում, թե պետք է որ քաղաք լինի: Երկար, ոլորապտույտ ճանապարհն անընդհատ ներքև իջնելով հասցրեց հրապարակ, որտեղ եկեղեցի, երբեմնի հանրախանութ, մարզկենտրոն ու հյուրանոց կա, սակայն արտաքին ոչ հրապույր տեսքը մատնում է չքավորությունը: Երբեմնի հյուրանոցի առաջին հարկի մի փոքր անկյուն ծառայում է իբրև ավտոկայան: Խմբագիրը գնաց մարզպետի հետ հանդիպման, ես էլ` ինչպես մյուս մարզերում, զրույցի բռնվեցի քաղաքացիների հետ: 

Հետաքրքրվեցինք, թե ինչպե±ս են ապրում քյավառցիները: Վանիկը մատնանշեց ամենացցուն օրինակը. ՙՍտեղից մինչև հիվանդանոց, որ սաղ - սալամաթ հասնես, ուրեմն` էլ քո նման տղա չկա: Գավառի մի վախտվա շրջանը 16 գյուղ ունի, էդքանի ու էս քաղաքի մարդկանց համար էդ մի հիվանդանոցն ա, բայց Աստված չանի, մահամերձ հիվանդ լինի` ճանապարհին մեռնում ա, ծննդկանն էլ` էդ քարուքանդ ճամփին ավտոյի մեջ ա ազատվում՚:
Մեր խիստ բարձրաձայն ու քյավառա բառուբանով զրույցից անմասն չմնացին հարևանությամբ կայանած տաքսիների վարորդները: Երևան - Գավառ երթուղու տաքսու վարորդ Կարենն իր օրինակն ավելացրեց. ՙԷդ հիվանդանոցից, էս Թթաստան թաղամասից մի քիչ էն կողմ Արծվաքար գյուղ կա, եթե հիմի մի հատ արծվաքարցի գա, ասի 10 հազար դրամ եմ տալիս, քշի մեր գյուղ, էլի էդ չեմ քշի: Ինչի±, որտև ճամփեն էնքան քանդված ա, որ պիտի քշեմ, հետո էլ էդքան տամ, որ ավտոյի շտանգեքի ռեզինները փոխեմ, բա իմ քյարն ի±նչ ա ...՚:
Գավառին կարծես տեր չկա, ընդհանրապես, ինչո±ւ է այդպես անմխիթար քաղաքի վիճակը` հարցրեցինք: Քաղաքապետ Մարտիրոսյանին Հովհաննես Թամամյանի գործով ձերբակալե±լ են, որ քաղաքը մնացել է անտեր. ՙՉըմ գինա, բայց խի± պիտի ձերբակալեն: Չըմ գինա` թե’ քաղաքում ա, թե’ քաղաքում չի, բայց գինամ, որ ձերբակալված չի՚,- վրա բերեց հարևանությամբ կանգնածը:
Մանկահասակ երեխաների հետ երկու կանայք էին անցնում: Նրանք էլ խառնվեցին մեր խոսքուզրույցին ու այն ինքնաբուխ ստացվեց: Երբ իմացան, որ լրագրող եմ, վրա բերեցին, թե. ՙՄանկապարտեզի կողմում եղե±լ եք ...՚: Ո±ր մանկապարտեզի,- հարցնում եմ,- ինչի±, մարզկենտրոնում ընդամենը մե±կ մանկապարտեզ կա: ՙՉէ, մեկը չի, մի քանիսն են, բայց բոլորի մոտ էլ նույն վիճակն ա: Ճամփեքը հիվանդանոցինից բեշ - բեթար, գյոլած ջուրը հոտել, արդեն մեջը գորտեր են կռկռում: Էդ ճամփեքով էլ էրեխեքն անցնում, մանկապարտեզ են գնում: Էն խուլ գեղերանքից էլ երևի երազում են էս քաղաքում ապրեն: Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մերը, ախպերս ...՚:
Մեկ անգամ չէ, որ ոչ հաճելիորեն զարմանում ենք քաղաքամայրից դուրս հանդիպումներում, սակայն Գավառում բնակիչների չքավորությունը, նրանց իսկ բնորոշմամբ, կատարյալ է: ՙՔյավառցին ինչ ունի - չունի, էս բանկերը տենո±ւմ ես,- աջ ու ձախ է մատնացույց անում վարորդ Կարենը,- սա~ղ ընդեղ լցուկ ա: Ոսկի, արծաթ ունեն` ընդի ա, ավտո, տուն, անշարժ ու շարժական` ինչքան ծախելու լավ բան կա, հըմեն բանկեր լցուկ ա: Մե խատ քյավառցի չես գտնի, որ բանկերին պարտք չըլնի: Ինչի± մասին ես խոսում, այ ախպերս, ստեղ կյանք չկա: Մարդիկ գոյություն են քարշ տալիս, էդքան մի բան: Իրանք են ու իրանց վրի մաշված շորերը, պըրծ ...՚:
Բա արտագնա աշխատանքի` Ռուսաստան չեն գնո±ւմ, փող չեն բերո±ւմ` հարցրեցինք. ՙԳնում են, ո±նց չեն գնում, բայց դե էդ էլ ա սուտ: Բերածով պարտքերն են փակում, Նոր տարի են անում, ու սկսում թազա պարտքեր անել մինչև հաջորդ աշուն: Թե մի բան էլ, Աստված չենա, պատախա, էլ պրծավ, ընտանիքը կործանվում ա: Անցած օրը Սևանա տրասին մի ջահել տղու ժիգուլու բենզինը պրծել ա, ի±նչ աներ, վերա ա կացել, որ բրդի` մինչև կալոնկեն: Մի խատ սպիտակ ավտո ա էկել, իրան էլ, իրա ավտոյի դուռն էլ հավաքել, գնացել ա: Չըմ գինա, քանի ժամ ճամփին ընկած ա մնացել էդ տղեն, մինչև մեկը կանգնել, զանգել ա միլիցա, եկել տարել են: Հիմա նա 6 ու 4 տարեկան ճժեր ունի, վըն պիտի պախա±, պըրծ, էդ տունը քանդվավ: Ո±վ պիտի գործը բացա, խփածի ավտոյի գույնը իրա մաշնի վրեն մնացել ա, բայց տերն ո±վ ա ...՚:
Գավառից հետմիջօրեին` ժամը 16:30-ից հետո քաղաքամայր հասնելու համար երթուղային էլ չկա, միակ հույսը այս տաքսիստներն են` 1500 դրամով: Մյուսներին չի թողնում խոսել, եղածն էլ ՙշաքարով է կտրում՚ վարորդ Կարենը. ՙՆայե’ք, ժուռնալիստ ախպրտիք, էս ձախ թևի կանաչ տարածքը տենո±ւմ եք, ըստեղ ժամանակին այգի կար, կարուսել կար, մարդիկ իրիկունները ման էին գալի: Հիմի իրիկվա 6-ից հետո մարդ չես տենա քյավառա քուչեքը, էլի ինչի±, որտև մենակ փոշի ու կեղտ ա, զիբիլը հելել, ոտի հետ էթում ա, այգին էլ քանդվել, պրծել ա, այ տղա, կարուսելներն էլ քանդին - կերան, ի±նչ արին, չիդեմ՚: ... ՙԲա էս կիսակառույցները տենո±ւմ եք,- բավական առաջացել ենք արդեն, Գավառից դուրս եկել,- դրանք 90-ականներին են կառուցվել ու սենց էլ կիսատ - պռատ մնացել անտեր: Մեր օրերում էլ ո±վ կարա շենք սարքա, նստի մեջը: Սուտ երկիր ա, տենց էկել ա, տենց էլ` շարունակվում ա ...՚: Քիչ այն կողմ էլ ճամփեզրին մի գյուղ է ցույց տալիս, որ ժամանակին Սևանի հաշվին էր ապրում, հիմա` Կարենի բնորոշմամբ. ՙժողովուրդը սովի են մատնվել ...՚:
Սևանի ջուրը բարձրանում է, լավ է, բայց երբեմնի անտառածածկ տարածքը կտրվել, ճանապարհը բարձրացվել է, բայց էլի խնդրի լուծում չի` ջուրը ճանապարհն անցել է հակառակ կողմ` տակից: Ետդարձի ամբողջ ճանապարհին խմբագիրս չխոսեց, իրենից չի, բայց դե Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ի±նչ է ասել, տպագրված վիճակում կկարդամ: Այս արտագնա սոցիալական նյութն էլ մի տեսակ տխուր ստացվեց, էս հատվածն էլ խմբագիրը կհանի, բայց թե ի±նչն էր պատճառը` չգիտեմ: Հայտնի է միայն, որ Քյավառից ո’չ օղու հոտ առանք, ո’չ էլ` կատակասիրության, հումորի նշույլ նկատեցինք: Երևում է` Գավառ - Քյավառում էլ առաջվա պես չեն խմում ...
Հ.Գ. Բառբառով ավելի կոլորիտով է:

ՙԱշխատողը լացելու ժամանակ չի ունենա ... ՚

 Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչ Նվեր Պողոսյանի հետ զրուցում ենք բնակչության ապրելակերպի, խնդիրների, մարզում տիրող հասարակական - քաղաքական իրավիճակի ու ներդրումային ոլորտների մասին:



- Պարոն Պողոսյան, ինչպե±ս է ապրում Գեղարքունիքի մարզը, բնակչությունը, ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների ո±ր մասն է կատարվել անցնող տարիների ընթացքում:

- Ազգաբնակչությունն աշխատում, ապրում է: Ճիշտ է, երբեմն տրտնջալով` ծանր է սոցիալական իրավիճակը, խնդիրներ շատ կան, բայց մեր ժողովուրդն աշխատող է: Այդ առումով մի քիչ ավելի լավ, քան` մյուս մարզերում: Թեև սոցիալական առումով մի քիչ ետ ընկած է Գեղարքունիքը: Մարզում աչքի ընկնող արդյունաբերություն չկա, չունենք լուրջ գործարաններ, ժողովրդին ավելի լավ ապրուստ ընձեռող հնարավորություններ: Դրա համար էլ` Գեղարքունիքն ապրում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, որոշակի հատվածն էլ` արտագնա աշխատանքի շնորհիվ:
Իսկ դոտացիաները ՀՀ կառավարության կողմից ժամանակին են տրվում համայնքներին, ոչ մի օր ուշացում չի լինում: Այնպես որ, այդ առումով ոչ մի խնդիր չունենք:
ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից շատ չնչին մասն է մնացել` աշխատանքներն ընթացքի մեջ են, խնդիրները լուծվում են: Չկա այդպիսի խոստում, որ իրականություն չդառնա:

- Սերժ Սարգսյանի միջնորդությամբ հանրապետության մարզերին` հրատապ խնդիրների լուծման համար, 10 մլրդ դրամ է հատկացվել: Գեղարքունիքի մարզին որքա±ն է բաժին հասել և ի±նչ հրատապ խնդիրներ եք լուծել: 

- Այո’, մեզ տրվել է 1 մլրդ 135 մլն դրամ: Շատ արդյունավետ է ծախսվել: Կատարվել է 34 ծրագիր, հիմնականում` շինարարական աշխատանքներ, որոնցում ընդգրկվում է աշխատուժ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, ուստի` աշխատատեղերի խնդիր էլ է լուծվում: Սա ևս մեկ խթան է ժողովրդի նորմալ ապրելակերպի համար:

- ՀՀ գյուղնախարարի կարծես ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Գեղարքունիքի մարզում:

- Գործնականում մեզ տրվել է սերմացու` 412 տոննա, հացահատիկ ցորենի` աշնանացանի, և այդքան էլ գարի` գարնանացանի համար: Շատ լավ սերմացու էր և արդեն ստացել ենք բերքը` 60 - 65 ցենտներ: Հիմա էլ ստացել ենք առաջին վերարտադրության սերմացուն և բնակչությունն իրավունք ունի գնել և ցանքս կատարել: Այնպես որ, շատ արդյունավետ է: Անցած տարվա տվյալներով ունեցել ենք 108 հազար տոննա հացահատիկ, այս տարի` կհասցնենք մինչև 125 տոննայի: Գնահատականը սա է` հանդեպ ՀՀ կառավարության և գյուղնախարարության այս ոլորտի աշխատանքի:

- Համենայն դեպս, գարնանը գյուղացիության կողմից դժգոհություններ կային տրվող սերմացուի քիչ լինելու հետ կապված ...

- Սերմացուն տրվել է սերմարտադրությունը զարգացնելու համար: Գեղարքունիքում` ցորենի համար ունենք շուրջ 1300 հեկտար հողատարածք, իսկ տրված սերմացուն բավարարեց միայն 42 - 43 հազար հեկտար հողատարածքին: Բնականաբար` տրվածը շատ քիչ է, որովհետև յուրաքանչյուրն էլ ուզում է նոր սերմից գնել և ցանք կատարել: Բայց պետք է հասկանալ, որ հնարավոր չէ միանգամից ամբողջն ապահովել: Ստացված բերքից առանձնացվող սերմացուով արդեն մենք տեղում կարող ենք վերարտադրություն կազմակերպել:

- Պարոն Պողոսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ, կարծես իբրև վարկանիշային ցուցիչ է համարվում հավաքագրվող գույքահարկի ու հողահարկի գումարների չափերը: Այսօրվա սոցիալական բարդ պայմաններում` ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են արդյունքները Գեղարքունիքի մարզում:

- Շատ լավ, արդյունքներն էլ` շատ լավ են: Քաղաքականությունն էլ` ճիշտ է: Երբ նոր էի նշանակվել մարզպետ, մեր համայնքներում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման տվյալներն եղել են 35 - 40 տոկոս: Մինչդեռ համայնքները պիտի շահագրգռված լինեն, որ բյուջեն կատարեն, սեփական եկամուտները հավաքեն, որ ծախսեն: Լուրջ խնդիրներ էր առաջանում: Արդեն 2010 թ. փակել ենք 100 տոկոսով: Համայնքներն էլ սկսել են շնչել, բավական աշխուժացել են, աշխատանքներ են կատարում: Այսօր, եթե մի հարցով մենք ենք կարողանում օգտակար լինել, մի քանի հարցերով էլ իրենք են տեղում օգտակար լինում բնակիչներին: Եթե համայնքի ղեկավարը բյուջեն չհավաքեց, էլ ինչո±վ պիտի ցույց տա, որ ինքը ղեկավար է: Կամ` տվյալ համայնքը գոյություն ունի, թե` չունի, եթե գումար չունի: Այնպես որ, դա շատ կարևոր աշխատանք եմ համարում: Առանց բյուջեի համայնք հասկացողություն գոյություն չունի: Առաջ համայնքները հույսները դրել էին միայն պետական դոտացիաների վրա, այդպես մինչև ե±րբ ... Ա’յ, եթե համայնքների բյուջեն կատարելու ցուցանիշները համապատասխանեցվի տրվող դոտացիաներին` շատ ավելի լավ ու ճիշտ կլիներ:

- Մի հարց հատուկ Մոսկվայի մեր ընթերցողների համար. Գեղարքունիքի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, գուցե` այս մարզի երբեմնի բնակիչներին:

- Հիմնականում շեշտը դրվում է հանքարդյունաբերության վրա, սակայն Գեղարքունիքում այդպիսիք չկան: Կաթի վերամշակման փոքր արտադրություններ ունենք: Իսկ բուն ներդրումների համար. կարտոֆիլի մեծ քանակություն ունենք` թող գան, չիփսի արտադրություն դնեն: Շատ չիչխան ունենք` թող գան, արտադրություն կազմակերպեն, հյութեր ու յուղեր ստանան: Օրինակ. չիչխանի գինու և օղու արտադրամաս կա Վարդենիսում: Չիչխանի յուղ ստանալու համար համապատասխան տեխնիկա է պետք, որ չունենք: Ազատ է տարածքը, ով ցանկանում է, թող գա` կընդառաջենք: Դա միայն փոխշահավոտ համագործակցություն կլինի ու ի նպաստ կլինի մեր մարզին:

- Մեկ - երկու հարց հասարակական խնդիրների մասին. Հանրային լողափի կառուցման և շահագործման շուրջ տարաբնույթ են կարծիքները` դրանց կազմակերպման, քաղաքացիների հանգստի ձևերի, կենցաղային խնդիրները հարակից տարածքներում լուծել - չլուծելու, վերաբերմունքի հետ կապված: Ինչպե±ս կմեկնաբանեիք ...

- Հանրային լողափում օրերս ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությամբ, շուրջ 100 - 110 հազար քաղաքացի է հանգստացել: Եթե այդքանը գնային վճարովի լողափեր` կողմ կլինեի±ն: Թերևս, հիմնականում դժգոհում են վճարովի լողափերի տերերն, ովքեր ֆինանսապես տուժել են: Այլապես` Հանրային լողափում շատ լավ պայմաններ են, մաքրությունն ապահովվում է: Չեմ կարծում, թե այնտեղ հանգստացողը կդժգոհի: Ինքս հաճախ եմ այցելում, տեսնում ինչ վիճակ է, բուժսպասարկումը` տեղին, ամեն ինչ կարգին է: Մարդիկ գնացքով գալիս են, հանգստանում: Չեմ կարծում, թե հանգստանալը պարտադիր խորոված ուտելով է և, որ տարածքում չի թույլատրվում, դա խնդիր է: Պարզապես` տարածքը կեղտոտել չի կարելի: Հանրային լողափ գալիս է նա, ով դրա կարիքն ունի: Խորոված ուտել կարողացողը կգնա վճարովի լողափ:

- Իսկ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը կարծես նոր խնդիրներ է ստեղծում` ճանապարհների, տարածքը մաքրելու ...

- Այո’, եթե Սևանն այս արագությամբ բարձրանա, մենք նոր խնդիրներ կունենանք: Ճահճացած տարածքները չենք հասցնում մաքրել: Այնպես որ, ՀՀ նախագահի արտահայտությունը շատ ճիշտ է, որ մակարդակի բարձրացմանը զուգահեռ նաև մաքուր Սևան պետք է ունենալ: Պիտի կարողանանք մաքրել, նոր միայն` ջուրը բարձրացնել: Դա է ճիշտ մոտեցումը:

- Մի փոքր էլ` քաղաքականացնենք զրույցը. Գեղարքունիքի մարզում կա± քաղաքական կյանք և որքանո±վ է ակտիվ:

- Չէի ասի, թե այդքան ակտիվ է: Բնակչությունը քաղաքականացվում է միայն ընտրությունից ընտրություն: Այնպես որ, այս պահին քաղաքական խնդիրներ չունենք:

- Դուք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչ - մարզպետն եք: Երևանում նկատվող լարվածությունը, գուցե ներքին հակամարտություն - մրցակցությունը ՀՀԿ-ի հետ որևէ կերպ արտահայտվո±ւմ է այս մարզում ...

- Ես հակամարտություն չեմ տեսնում, մրցակցություն ասելն էլ` կարծում եմ, ճիշտ չի լինի: Յուրաքանչյուր կուսակցական, բնականաբար, պայքարում է իր քաղաքական ուժի վերելքի համար: Ես, այո’, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ եմ և ինչպես նախագահ Գագիկ Ծառուկյանն, այնպես էլ` ես քաղաքական ծրագրերը կատարում ենք և չենք խանգարում որևէ կուսակցության: 

- Առաջիկա համապետական` խորհրդարանական և նախագահական ընտրություններում, ի±նչ եք կարծում, խնդիրներ չեք ունենա± Հանրապետական իշխանությունների հետ` մի կողմից իբրև մարզպետ պարտավորությունները կատարելու, մյուս կողմից` կուսակցական առաջադրանքներին ընթացք տալու առումով:

- Չեմ կարծում: Իսկ մնացածն` ընտրություններում կողմնորոշվելու և մնացած հարցերը, կուսակցության ղեկավարի խնդիրն է:

- Պարոն Պողոսյան, իսկ Գավառ մարզկենտրոնի քաղաքապետի և Հովհաննես Թամամյանի ձերբակալության հետ կապված որոշակի լարվածություն էր նկատվում, հատկապես քաղաքապետ Մարտիրոսյանի հետ կապված: Այժմ ինչպիսի± բարոյահոգեբանական իրավիճակ է քաղաքում:

- Քաղաքապետն իր ազգականների հետ անգամ թշնամի է եղել, վերջին ժամանակներս, երևի` վերջին 10 - 11 օրերին է, որ շփվում են: Նրանք անգամ իրար դեմ թեկնածություն էին դնում: Սա իրականություն է, ամբողջ քաղաքը գիտի: Հիմա` չեմ կարծում, թե մտահոգիչ ինչ-որ բան կա մարզկենտրոնում: Նորմալ իրավիճակ է, մարդիկ աշխատում - ապրում են:

- Թերևս` ամեն ինչը կարծես ներկայացնում եք միայն շատ դրական, լավատեսական դիրքերից: Գեղարքունիքի մարզն ի±նչ է` խնդիրներ չունի±, որևէ ակնկալիք չունե±ք իշխանություններից` ՀՀ կառավարությունից, թեկուզ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ երկրորդ փուլով տրվող միլիարդներից:

- Ինչո±ւ չունի: Խնդիրներ շատ ունենք: Այո’, երկրորդ փուլով կանխատեսվում է, որ ևս այդքան գումար կհատկացվի մարզերին: Դրա համար արդեն 49 նոր ծրագիր ենք ներկայացրել ՀՀ կառավարություն` ուզում ենք լավ բան անել` մշակույթի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, բազմաբնույթ` առաջին անհրաժեշտության խնդիրներ լուծել: Իսկ ես, այո’, միշտ լավատես եմ, լացելու սովոր չեմ: Ես սիրում եմ աշխատել: Յուրաքանչյուր մարդ լացելու փոխարեն պետք է աշխատի, եթե աշխատեց, ապա հաստատ լացելու ժամանակ չի ունենա:

Այս տարին բավական նպաստավոր է մեզ համար:

Հանրապետության Արարատի մարզպետ, ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Էդիկ Բարսեղյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, գյուղատնտեսության վիճակի, ծրագրերի, ներդրումային ոլորտների ու քաղաքական անցուդարձի մասին:



- Պարոն Բարսեղյան, ինչպե±ս է ապրում Արարատի մարզը, բնակչությունը: ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները որքանո±վ են կատարվել այս մարզում:

- ՀՀ կառավարության դոտացիները ժամանակին տրամադրվում են մարզի համայնքներին, որոնք էլ գումարներն օգտագործում են նախատեսված բյուջեին համահունչ: Դրանք նաև քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակազմերի, մանկապարտեզների, մշակույթի տների ու սպորտդահլիճների պահպանման ծախսերի համար են: Համայնքապետարանների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում է օգնություն: Ամեն ինչը կատարվում է մարզպետարանի հսկողության տակ: Տարեսկզբին յուրաքանչյուրն իր բյուջեին համահունչ էլ իրականացնում է պետական ծախսերը: Ընթացքում իհարկե` այլ կամ հրատապ լուծման խնդիրներ են առաջանում և ավագանու նոր նիստով նախատեսվածներից գումարներ են տեղափոխվում այլ ոլորտներ` որոշակի հրատապ խնդիրների լուծման համար: Այնպես որ` 2010 թ.-ին Արարատի մարզում ամբողջովին գերակատարել ենք սեփական եկամուտների հավաքագրումը, իսկ այս տարվա 6 ամիսների տվյալներով` ավելի է կատարվել. նախորդ տարվա համեմատությամբ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների գերակշիռ մասը կատարվել է, մնացած աշխատանքներն իրականացվում են և կավարտվեն մինչև 2013 թվականը ...

- Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ՀՀ կառավարության կողմից հանրապետության մարզերին 10 մլրդ դրամ է հատկացվել հրատապ հիմնախնդիրների լուծման համար: Դրանից որքա±ն է հատկացվել Արարատի մարզին և ո±ր ոլորտներում են խնդիրներ լուծվել ...

- ՀՀ կառավարության կողմից Արարատի մարզին հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամի շրջանակներում գումար, որը հիմնականում հատկացվել է դպրոցաշինությանն ու քաղաքներում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը: Հատկացված յուրաքանչյուր դրամը ծախսվում է նպատակային, աշխատանքներն ընթացքի մեջ են:

- Պարոն Բարսեղյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կարծես ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Արարատ գյուղատնտեսական մարզում:

- Մարզում հացահատիկի սերմաթարմացման նպատակով Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2011 թ.-ին ՀՀ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին է տրվել գարնանացան գարու 66 տոննա էլիտար և 10 տոննա առաջին վերարատադրության սերմացու: Նոր Կյանք, Նորամարգ և Փոքր Վեդի համայնքներում ստեղծվել են հացահատիկ սերմարտադրող տնտեսություններ, ինչպես նաև` սորտափորձարկման նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 9,825 կգ եգիպտացորենի սերմացու:
Այս տարի մեծապես օգնել ենք գյուղացիությանն` իրենց գյուղատնտեսական աշխատանքները թեթևացնելու համար: Մասնավորապես. ծիրանի բերքն ամբողջությամբ իրացվել է` մի մասը արտահանման, մյուս մասը` գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկությունների միջոցով: Անգամ պահանջարկ կար, սակայն` գիտե’ք, ծիրանի բերքն այս տարի այնքան էլ շատ չէր: Աննախադեպ է, որ գյուղացիությունը բերքը հանձնելիս վճարվել է տեղում, առանց ուշացումների: Մթերումների հարցում իհարկե առաջատարը ՙԱրտֆուդ՚ ընկերությունն է: Հուսով ենք, որ դեղձի և խաղողի հախուռն բերքահավաքի ժամանակ ևս վերամշակող ձեռնարկություններն ու արտահանողները կաշխատեն այնպես, որ գյուղացիները գոհ կմնան և բերքի ոչ մի հատիկ գետնին չի մնա:
Արտահանվում է, այո’, հիմնականում ՙՍպայկա՚ ընկերության միջոցով ու աջակցությամբ` ինչպես Վրաստան, այնպես էլ` Ռուսաստան ու այլ երկրներ: Շնորհակալ եմ այդ ընկերությանը, որի կազմակերպվածության շնորհիվ` ծիրանի բերքը հիմնականում իրենք են արտահանել: Սպասվում է 20 հազար տոննա դեղձ, որի մի մասը ևս կարտահանվի, որից հետո էլ` ակնկալվում է 94 հազար և ավելի տոննա խաղող, որի մթերումը կիրականացվի մարզի տարածքում գործող տասնյակից ավելի վերամշակող ձեռնարկություններում, իսկ սեղանի տեսականին նույնպես կարտահանվի: Մարզում ունենք նաև սառնարանային տնտեսություններ, որոնք կարող են պահպանել մինչև 20 հազար տոննա բերք և ձմռանը` նախատոնական օրերին, արտահանել շուկա:
Այս տարին բավական նպաստավոր է մեզ համար: Կարողացանք մարզում տեղակայված հակակարկտային կայանների միջոցով այնպես անել, որ չկարկտահարվեն, բնական աղետի չենթարկվեն հարթավայրերը, որտեղ հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգեր են: Անցած տարի մթերվել է 92,5 հազար տոննա խաղող, գյուղացիները գումարներն ստացել են և այդպիսով` թեթևացվել է նրանց հոգսերը: Բավական հաջողություններ կան: Այս տեմպերով որ շարունակենք, կարելի կլինի ասել, որ գյուղացիական կոլեկտիվների և անհատ հողամշակների հոգսերը կթեթևանան:

- Պարոն Բարսեղյան, Արարատի մարզպետ նշանակվելուց հետո` լրագրողների հետ առաջին ճեպազրույցում, խոստացել եք. ՙ... ոռոգման համակարգերի կայուն կազմակերպում, գյուղմթերքների իրացման պատշաճ իրականացնում, ՏԻՄ-եր - մարզպետարան շատ ջերմ հարաբերություններ, մարզում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծում՚: Որքանո±վ են իրականացել սպասումները ...

- Կարելի է ասել` ամբողջությամբ: Իհարկե` ոռոգման համակարգում որոշակի խնդիրներ պատահում են, շատ հաճախ ինքս եմ մեկնում և տեղում պարզում մեղավորներին, ծանոթանում խնդրի բուն էությանը և հրահանգում, բացատրում, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել: Դե, գյուղմթերքների պատշաճ իրացման մասին վերևում հանգամանալից խոսեցինք, իսկ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների հետ շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ ունենք, միասին` համագործակցված աշխատում ենք և որևէ խնդիր չկա այստեղ: Մարզում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է, ամեն ինչ կարգին:

- Այդժամ, թերևս` կարծիք եք հայտնել նաև, թե անլուծելի թվացող խնդիրների դեպքում կդիմեք մարզից բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կամ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջամտություն - օգնությանը: Դրա կարիքն զգացվե±լ է ...

- Ինձ մարզում բոլորն էլ` ընդունել են շատ բարեկամաբար և համագործակցելու պատրաստակամությամբ: Ես էլ` բնականաբար, բոլորին սիրում և հարգում եմ ու այդպես էլ` աշխատում ենք, կատարում մեր առջև դրված պարտավորություններն ու պահանջները` օրենքով սահմանված կարգով և ժամանակին: Սակայն` եթե հարկ լինի, անշուշտ, կդիմեմ նաև բարձրաստիճան պաշտոնյա գործընկերներիս աջակցությանը: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում:

- Պարոն Բարսեղյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում գույքահարկի և հողի հարկի հավաքագրման տվյալները: Այսօրվա սոցիալ - տնտեսական պայմաններում ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են արդյունքներն Արարատի մարզում:

- Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը` նախորդ տարվա համեմատությամբ, ավելին է կատարվել. Գումարային արտահայտությամբ` 16750 հազար դրամ, որից` հողի հարկի գծով. 9770 հազար դրամ, գույքահարկի գծով` 3419 հազար դրամ և 5573 հազար դրամ տեղական տուրքի գծով, թերակատարվել է միայն հողի վարձակալությունը` 2012 հազար դրամով: Բնականաբար` ճիշտ եմ համարում համայնքների հանդեպ ՀՀ տարածքային կառավարման նախարարության նման քաղաքականությունը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում պետք է կարողանա պատշաճ աշխատել և օրենքով սահմանված կարգով իրականացնել այն բոլոր ծրագրերն ու պահանջները, որոնք դրվում են այսօրվա համայնքների, համայնքապետարանների ու համայնքապետերի առջև: Բոլորի մոտ էլ բյուջեները կատարվում են 100 տոկոսով, շատ հաճախ գերակատարվում են: Այնպես որ` մեր մարզի ցուցանիշները, նաև` հարկահավաքման կտրվածքով, կատարվում են և որևէ խնդիր չունենք:

- Քանի որ մեր թերթը լույս է տեսնում Մոսկվայում, թերևս` հետաքրքիր է, թե Արարատի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն այնտեղ ապրող մեր հայրենակից - ընթերցողներին, գուցե` Արարատի մարզի երբեմնի բնակիչներին ...

- Առաջին ներդրումները եղել են արդեն. Հուլիս ամսին ՙԳՊՄ Գոլդ՚ ընկերության մեծ ներդրումների շնորհիվ Արարատի ոսկու կորզման գործարանի նոր գծի կառուցման հիմնաքարը տեղադրվեց: Արդեն գործարկումից հետո կմեծանա արտադրանքների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Մենք նաև հուշագիր ենք ստորագրել գերմանական BHM GBR ընկերության հետ` մարզի Մարմարաշեն համայնքի տարածքում 15 հեկտար հողատարածք ենք տրամադրել և մոտ 70 մլն եվրոյի ներդրում է կատարվելու: Արդյունքում` լայնամասշտաբ առևտրի գոտի, սպորտդահլիճ ու հյուրանոցային համալիր է կառուցվելու` եվրոպական չափանիշներին համապատասխան բոլոր հարմարություններով: Ներդրումները և շինարարական աշխատանքները` պայմանագրի կետերին համահունչ, չկատարելու դեպքում, հողերն անհատույց կվերադարձվեն համայնքին: Այս տարի Արտաշատ քաղաքում նախատեսվում է գործարկել նաև ՙԱրարատ ջուր՚ նոր գործարանը, որի հիմնադիրներից և գլխավոր ներդրողներից մեկն էլ մոսկվաբնակ Արտաշատի նախկին բնակիչ է: Արդեն տեղադրվում են սարքավորումները, հավանաբար` հոկտեմբերի կեսերին այն ամբողջությամբ պատրաստ կլինի: Այնպես որ, մեր մարզի բնակիչներն, ովքեր արտերկրում են, նաև` Մոսկվայում, ակտիվ կապը պահում են հարազատ քաղաքների ու գյուղերի հետ:
Հոկտեմբերին կկազմակերպվեն Արտաշատ քաղաքի 2200 ամյակին նվիրված միջոցառումները և երգի ու բերքի տոնը: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Այսպիսով` մարզում կատարվում է այն ամենն, ինչն ընդունելի է բնակչության համար: Իսկ բուն ներդրումներ կատարողներին դեռևս կարող են հետաքրքրել տրավերտինի հանքավայրերը: Բացի այդ` Արարատի մարզը հայտնի է իր համեղ բնամթերքներով: Գյուղմթերքների վերմշակման արտադրություններ դեռ կարելի է հիմնել և հաջողությամբ աշխատել: Մենք կնպաստենք, բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի ոչ մի խոչընդոտ չլինի, իսկ ներդրողներն իրենց ապահով ու պաշտպանված զգան: Մարզում ընդհանրապես աշխատանքի մեծ պոտենցիալ կա և շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է փոխշահավետ ներդրումներ կատարել ...

- Մի փոքր քաղաքականացնենք զրույցը. Պարոն Բարսեղյան, մարզում կա± քաղաքական կյանք: Երևանում նկատվող ԲՀԿ - ՀՀԿ թվացյալ հակամարտություն - մրցակցության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության, միջկուսակցական տարատեսակ բախումների աղերսները հասնո±ւմ են Արարատի մարզ:

- Քաղաքական կյանք, իհարկե` կա: Բոլոր կուսակցություններն էլ տարածքային կազմակերպություններ ունեն` ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ՀՅ Դաշնակցությունը, նաև` ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը, որոնց հետ ջերմ ու նորմալ հարաբերություններ ունենք: Մեր մարզում հակամարտություններ չկան և չեն կարող լինել: Մենք համագործակցում ենք բոլորի` մարզային կառույցների ղեկավար - ներկայացուցիչների հետ: Դա նպաստում է մարզում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծմանը: Բոլորն էլ ակտիվ մասնակցություն են ունենալու հոկտեմբերին կազմակերպվելիք Արտաշատի հոբելյանին ու բերքի տոնին, ինչպես նաև` մշտապես ներկա են լինում նշվող տոնական օրերին և մարզային միջոցառումներին: Մեզ մոտ շատ ջերմ հարաբերություններ են:

- Դուք` լինելով ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն, ինչպե±ս եք վերաբերվում ՀԱԿ - Կոալիցիա երկխոսությանը:

- Այդ մասին չեմ մտածել, որովհետև իմ գործունեության շրջանակից դուրս է: Կուսակցական և երկրի ղեկավարներն են զբաղվում դրանով: Բայց դրական, լավ հարաբերությունների կողմնակից եմ, որը հանդարտություն ու խաղաղություն կբերի հասարակության տարբեր շերտերում:

- Ձեր առաջին ճեպազրույցի ժամանակ նաև նշել եք, թե ՙՀՀԿ Արարատի մարզային կառույցում կադրային որոշակի փոփոխություններ կարվեն, բայց դա ընդհանուր գործի վրա չի ազդի՚: Եղա±ն կադրային փոփոխություններ, ինչպիսի±ն է իրավիճակը կազմակերպության ներսում:

- Այո’, մեզ էին դիմել Վեդիի ու Արարատի տարածքային կազմակերպությունների ղեկավարները և առողջական խնդիրներից ելնելով, ազատվել այդ պատասխանատու պաշտոններից: Նրանք քաղաքականության մեջ թրծված մարդիկ են և բնականաբար` մնում են ՀՀԿ կուսակցության ջատագովներն ու ակտիվիստները: Ոչինչ չի փոխվել և առաջիկայում էլ` որևէ խնդիր չկա ՀՀԿ Արարատի տարածքայինում: Բոլորն աշխատանքից հետո աշխատում են կուսակցության գրասենյակներում ...

- Պարոն Բարսեղյան, Դուք ոչ վաղ անցյալում եղել եք նաև Սյունիքի մարզպետը: Շա±տ են տարբերությունները` Լեռնահայաստանն ու Արարատյան դաշտավայրը ղեկավարելիս:

- Ես տարբերություն չեմ տեսնում: Պարզապես` ես կապանցի եմ և Կապանի բնակիչները, ճիշտ է ՙքարից հաց քամող՚ ժողովուրդ են, բայց սիրում են աշխատավարձի ցուցակով գումար ստանալ ու իրենց կյանքը դասավորել, որովհետև հանքափորներ են և դժվարությամբ են հաշտվում ազատ շուկայական հարաբերություններին, իսկ Արարատյան դաշտավայրի ժողովուրդը շատ է կապված հողի հետ, նույնքան աշխատասեր է, և այստեղի ղեկավարը միշտ պետք է բնակչության կարծիքի հետ հաշվի նստի` իր կեցվածքով, վարքագծով, խոսելաձևով ... Ես շատ գոհ ու շնորհակալ եմ, որ ինձ լավ ընդունել են, առողջ մթնոլորտ է ստեղծված և փորձում եմ այնպես անել, որ ընդունարան եկած որևէ արարատցի դժգոհ չհեռանա: Ամիսը մեկ անգամ պարտադիր, անհրաժեշտության դեպքում նաև արտահերթ ընդունելություն ենք կազմակերպում, հրավիրում ենք տվյալ համայնքի ղեկավարին և խնդիրները համատեղ լուծում:

- Եվ վերջում. Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Դա որևէ կերպ ազդե±լ է մարզի գործերի, ընդհանուր մթնոլորտի վրա: Կամ` ինչպե±ս եք վերաբերվում այդ խնդրին:

- Ճիշտն ասած, այդ մասին ես լսել եմ լրատվամիջոցներից: Չգիտեմ` ինչի± համար է, ի±նչ խնդիր կա, բայց իհարկե, չէի ցանկանա, որ իմ նախորդի հանդեպ քրեական գործ հարուցվեր: Ես նորմալ եմ վերաբերվում իրեն: Մենք միշտ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, երբ ես ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարն ու Փրկարար ծառայության տնօրենն էի. հյուրընկալվում էի այստեղ` իր մոտ և նորմալ աշխատում, խորհրդակցում էինք: Ոչ մի անձնական կամ այլ տիպի խնդիր չունեմ նրա հետ: