Երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին:
Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Saturday, December 4, 2010
ՈՐՏԵՂ Է ԼԻՆՈՒՄ ՁՐԻ ՊԱՆԻՐԸ
ՀՀ ՏՄՊՊՀ-ը ավարտել է «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը եւ նախապես արված հայտարարության համաձայն, ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացվեցին հանրությանը:
Շուկայի կառուցվածքը
Պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշվածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի ավելի քան 30 տոկոսը եւ ընդհուպ մոտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչվելու համար անհրաժեշտ սահմանագծին: Սակայն, գործող օրենսդորությամբ ընկերությունը չի կարող ճանաչել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցությունից: Ներկայում ԱԺ-ում գտնվող օրենքի փոփոխությունների նախագծի ընդունումից հետո «Աշտարակ կաթը» արդեն առկա փաստերի հիման վրա կարող է ճանաչվել գերիշխող դիրք ունեցող: Միաժամանակ չի բացառվում, որ մոտ ապագայում շուկայի նոր ուսումնասիրություն անցկացվի, որի արդյունքում ընկերությունը ճանաչվի գերշխող դիրք ունեցող, քանի որ այն մեծ թափով ընդլայնում է իր գործունեությունը եւ առաջիկայում կարող է հատել անհրաժեշտ սահմանագիծը:
Գնի բարձրացման պատճառները
Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, տեղեկատվություն ներկայացրած բոլոր 16 ընկերությունները դա հիմնականում պայմանավորել են կաթի գնի բարձրացմամբ:Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ շուկայում, իրոք, առկա է մթերվող կաթի գնի բարձրացում, բայց եւ պարզվել է, որ պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը:
Պարզվել է նաեւ, որ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Մյուս արտադրողները հետեւել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ: Ի դեպ, այս փաստերի ներքո, ուսումնասիրութան ընթացքում «Աշտարակ կաթն» արդեն 400-500 դրամով իջեցրել է պանրի գինը, ինչի մասին վկայում են երեւանյան սուպերմարքեթներում Հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս: Անիրական համարելով ընկերությունների ներկայացրած տվյալները, Հանձնաժողովը ենթադրում է, որ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ, ուստի եւ որոշում կայացվեց ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային մարմիններին:
Այլ խախտումներ
Ուսումնասիրությունը բացահայտեց մեկ կարեւոր հանգամանք եւս.

2009թ-ի տվյալներով պանրի արտադրության մեջ մեծ ծավալով կաթի փոշի է օգտագործվել: Մինչդեռ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել Գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել Գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Wednesday, December 1, 2010
Մայրցամաքների միջև սկսվել է կապիտալի հոսք
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ցանկանում է Արևելքից Արևմուտք և հակառակ ուղղությամբ գնացող դրամական հոսքերի մի մասը պահել Հայաստանում։ Երեկ Զարգացման հայկական գործակալության կազմակերպած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովին նախարարն ասել է, թե Հայաստանը գտնվում է աշխարհամասերի միջև տեղի ունեցող կապիտալի հոսքերի կենտրոնում և պետք է օգտվի այդ հնարավորությունից: Ըստ նրա՝ մայրցամաքների միջև սկսվել է կապիտալի հոսք, և այսօր պարզ չէ, թե այդ տեղաշարժը կատարվում է Արևելքից Արևմո՞ւտք, թե՞ հակառակ ուղղությամբ: Երիցյանի կարծիքով` Հայաստանը գտնվում է դրանց կենտրոնում և ճկունություն դրսևորելու դեպքում կարող է այդ հոսքերի մի մասը երկրում պահել: Ըստ նրա` օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում Հայաստանը բազմապիսի հնարավորություններ ունի և այդ հարցում պետք չէ սահմանափակվել մեկ ոլորտով: Նախարարի կարծիքով` այն ոլորտներում, որտեղ ներգրավվել են օտարերկյա ուղղակի ներդրումներ, լուրջ հաջողություններ կան ինչպես աճի, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների վերափոխման, արդիականացման առումով…. Էկոնոմիկայի նախարարի լավատեսության հետ համաձայնելն այնքան էլ հեշտ չէ, եթե այն դիտարկենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակված թվերի ֆոնին։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9.5%-ով ՝ կազմելով $472.2 մլն, իսկ ուղղակի ներդրումները կրճատվել են 9,3%-ով՝ կազմելով $348.7 մլն: Պետք է հաշվի առնել, որ այս կրճատումը տեղի է ունեցել ճգնաժամային 2009թ. համեմատ։ Անցած տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր 35.2%-ով` կազմելով $522 մլն, իսկ ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել էր 35,4 %-ով՝ կազմելով $384.3 մլն:
Երկիր մոլորակի ամենամերձակա տիրույթները
Բյուրականի աստղադիտարանի, Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և «Ռոսկոսմոսի» միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ Վերջերս Հայաստան այցի շրջանակներում ռուս դիվանգետների պատվիրակության անդամները քննարկել էին երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև աստղաֆիզիկայի։ «Բյուրականի աստղադիտարանը հրավիրվում է մասնակցելու միջազգային ծրագրին, որի նպատակն է ուսումնասիրել Երկիր մոլորակի ամենամերձակա տիրույթները, որտեղ գտնվում են տիեզերական նավերի բեկորները, որոնք շրջապատել են մոլորակը։ Բացի այդ երկրի համար վտանգ հանդիսացող աստերոիդները»,– ասաց տնօրենը։ Ըստ Հարությունյանի՝ այդ բեկորներն անվանում են «տիեզերական աղբ»։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դրանք կարող են ընկնել Երկիր մոլորակի վրա։ «Մերձերկրային տարածքի հետազոտությունները կիրառական բնույթ ունեն, մեր աստղադիտարանը զբաղվում է հիմնարար հետազոտություններով, աստղաֆիզիկայի հարցերով»,– ասաց նա։ Նրա խոսքով՝ չնայած այն բանի, որ Բյուրականի աստղադիտարանի գործնեությունը չի ծավալվում այս ուղղությամբ, սա այն խնդիրներից մեկն է, որը ներդրումների հոսք կապահովի դեպի Հայաստանը։ «Ֆինանսավորումը կզարգացնի նաև մեր հիմնական աշխատանքը»,– ասաց նա։ Տնօրենը տեղեկացրեց, որ դիտումները կիրականացվեն Բյուրականի աստղադիտարանի տարածքում։ Այս համատեքստում նա նշեց, որ այսօր կա նաև դիտակների արդիացման խնդիր։ «Մի քանի օր առաջ Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից խնդրել են ներկայացնել նոր ինֆորմացիա, որպեսզի այս հարցը քննարկվի ամենաբարձր մակարդակով»,– ասաց նա։
Գրանցվել են կանոնների խախտումներ
Ինտերնետ կայքերի մրցանակաբաշխության ArmNet Awards մրցույթի առաջին փուլն ավարտված է։ Արդեն հայտնի են հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին գրանցվել է 121.4 հազ. քվե` 640 կայքերի օգտին: Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ քվեարկության ընթացքում գրանցվել են կանոնների խախտումներ: Այսպես՝ նույն օգտագործողը մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Սակայն ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը եւ թույլ են տվել չարաշահումներ: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի ցանկն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Մրցույթի առաջին փուլի արդյունքների համաձայն՝ առաջին հորիզոնականում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի վեբ- կայքը՝ sarm.am-ը։ Նշենք, որ ArmNet Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո։ Ստացվում է, որ մրցույթի կանոնները ամենաշատը խախտել են հենց նույն մրցույթը հովանավորող կառույցի օգտին: Երկրորդ հորիզոնականում է գտնվում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Հայկ Ակարմազյանի կայքը՝ akarmazyan.com, իսկ երրորդ տեղում է՝ hayland.am հայկական սոցիալական ցանցը: Մրցույթի կազմակերպիչները որոշել են մրցույթի երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած, այլեւ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Նշենք, որ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:
ԹԹԻ ՕՂՈՒ, ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ՕՐ
Այսօր դեկտեմբերի 1-ն է` վերամիավորման մասին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի Որոշման 21-ամյակը: Շնորհավորում եմ բոլորին, ով պահպանել է իր հիշողությունն ու հավատարմությունը երազանքին: Այսօր ընտրյալների օրն է, խմենք թթի օղի, շնորհավորենք իրար եւ հեռու ուղարկենք կապիտուլյանտներին, ապուշներին ու մառազմատիկներին: Կճեղքենք, տղերք, դրանում որեւէ կասկած չկա, մերն է հավերժությունը, նրանցը` միայն որջում մինչեւ վերջ նստած մնալու ցանկությունը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՍՏԱՆԱ. ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԵՀԱԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների համատեղ հայտարարություն ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համաձայնեցին, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ ենթատեքստում նրանք հղում արեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Մոսկվայի 2008 թ. նոյեմբերի 2-ի եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն եւ անվտանգություն կբերի, եւ կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջեւ համաձայնության հասնելու համար; Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ձգտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ի լ’Ակվիլայի եւ 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա: Միջնորդ երեք երկրները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներին, որոնք կանգնած են անհրաժեշտ որոշումների կայացման առջեւ: Նրանք կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին նոր էներգիայով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, եւ հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ` աջակցելով ձեռնարկվող ջանքերին: Բանակցությունների ընթացքի մթնոլորտի բարելավման համար, նրանք կոչ արեցին հավելյալ քայլեր ձեռնարկել` ուղղված հրադադարի ամրապնդմանը եւ վստահության միջոցների իրականացմանը բոլոր բնագավառներում:
Subscribe to:
Posts (Atom)