Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

УДВОИТЬ СУТОЧНЫЙ ПАЕК!-2

ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ 
Չնայած երկրի առաջատար գիտնականների բազմաթիվ հորդորներին և առաջարկներին` վերացնել մաֆիական սկզբունքներով համալրված ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների թիմը, ԳԱԱ նախագահին, ՀՀ Կառավարության ապակողմնորոշմամբ, հաջողվեց միջոցներ պոկել առկա հանցածին և մաֆիական սկզբունքներով գործող գիտակրթական համակարգի համալրման համար։ Այդ հիմնավոր հորդորները հասանելի չդարձան իշխանություններին, միմիայն այն պատճառով, որ նրանք իրենց խորհրդատու են ընտրել գիտելիքի դարում “խաղից դուրս” վիճակում հայտնված չինովնիկ-ակադեմիկոսներին և խմբակային սկզբունքով ընտրված, կոռուպցիայով շահագրգիռ ու ակադեմիկոսի տիտուլ երազող ԿԳՆ չինովնիկներին: Մյուս աբսուրդն էլ այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես «մրցակցային ընտրություն» ըստ թեկնածուների, իբր «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով հարստացնելու» սկզբունքի։ Աբսուրդ է, քանի որ երկրի առաջատար գիտնականների բազմաթիվ դիմումներով առաջարկվել էր ներդնել աշխարհում ընդունված ռեյտինգային համակարգը, որը միշտ և բնականաբար մերժվել է չինովնիկ-ակադեմիկոսների կողմից՝ ի նպաստ հայկական տարբերակի՝ ԽԾԲ–ի և խմբակային շահերի։ Այս տարվա «ընտրություններն էլ» բացառություն չեն լինելու։ Մասնավորապես, գիտական հանրությանն արդեն հայտնի են, թե ովքե՞ր և ինչու համար են «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով հարստացման» սկզբունքով ակադեմիկոսներ ընտրվելու այդ «անաչառ» ընտրություններում։ Շնորհավորելով նորընտիր ակադեմիկոսներ`
Մաթեմատիկա – Գեղամ Գրիգորի Գևորգյանին (թղթ. անդամ 2000թ.), Քիմիա – Արամ Արտաշեսի Շահինյանին (թղթ. անդամ 2000թ.),
Կենսատեխնոլոգիա – Աշոտ Սերոբի Սաղիյանին (թղթ. անդամ 2006թ.),
Պատմություն – Աշոտ Աղասու Մելքոնյանին (թղթ. անդամ 2006թ.),
Իրավագիտություն – Գագիկ Սերգեյի Ղազինյանին (թղթ. անդամ 2006թ.),
Տնտեսագիտություն – Յուրի Միքայելի Սուվարյանին (թղթ. անդամ 2006թ.),

տիտուլավարձի բարձրացման համար, խնդրում ենք ՀՀ հարկատուներին տեղեկացնել գոնե իրենց «միջազգային ճանաչում ստացած աշխատանքների» հետ, որով «հարստացրել են» համաշխարհային գիտությունը։ Ի դեպ, այս նորընտիր «ակադեմիկոս» տիտուլավորները շատ մոտ անցյալում էին հաղթահարել «թղթակից անդամ» տիտուլի համար սահմանված «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով հարստացման» պայմանը և, այդ մի քանի տարում, ինտենսիվորեն «հարստացրել են» համաշխարհային գիտությունը «միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով», որոնք հիմնված են, երևի, նաև հայկական ունիկալ փորձի վրա (գոնե իրավագիտության և տնտեսագիտության բնագավառներում)։  Իսկ «թղթակից անդամ» տիտուլի համար սահմանված «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով հարստացման» պայմանով «ընտրությունները», պարզ է, որ նախատեսված են ինստիտուտների տնօրենների պաշտոնները իրենց հորից, հոպարից, ամուսնուց և այլն ընդամենը ժառանգություն ստացածների ու մի քանի չինովնիկների համար։ Օրինակ, կասկած չկա, որ «Մոլեկուլային կենսաբանություն, կենսաֆիզիկա» տեղը բրոնյա է արված օլիգարխ Ֆլեշի Բարսեղի կողմից փայփայվող, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի համար։ Իսկ տեղը թափուր չմնալու երաշխավորվածության նպատակով պետբյուջեի հաշվին գործի է դրվել նաև գիտության ոլորտի դրամաշնորհների տրամադրման, բոլորի կողմից ծայրահեղ անտրամաբանական և անգրագետ համարվող գործընթացը։

Մեր ԱԳՆ-ն թեյարան է?

Թուրքիայի իմիտացիոն քայլերի քաղաքականության դրսևորումներից է նաև հասարակական դիվանագիտություն կոչված երևույթը: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Այդ նույն դիվանագիտության շրջանակներում կազմակերպում են հայ-թուրքական տարատեսակ հանդիպումներ, միջոցառումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Եվ Հայաստան են գործուղվում մի շարք թուրքական էմիսարներ»,- ասաց նա:Այդ էմիսարների թվում թուրքագետը նշեց նաև օրերս Հայաստան այցելած թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարներին: Ըստ Մելքոնյանի՝ այդ կուսակցությունը Թուրքիայում որևէ քաղաքական հենարան, վարկանիշ, հասարակական աջակցություն չունեցող կուսակցություն է. «նմանատիպ հարյուրավոր կուսակցություններ կան, սակայն միայն թղթի վրա»:Թուրքագետը հիշեցրեց, որ 2006թ. ստեղծված կուսակցությունը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ստացել է 509 ձայն: «72-միլիոնանոց Թուրքիայում հավաքել 509 ձայն՝ նշանակում է ոչինչ չհավաքել: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները, ակտիվացնելով այս կուսակցությանը, նրան դրդել են շատ պրիմիտիվ քայլերի»,- ասաց նա` նշելով, որ սա թուրքական քարոզչական մեքենայի հերթական փուչիկներից էր, որը շատ արագ պայթեց: Մելքոնյանը նշեց, որ այդ կուսակցության տեսակետները չեն տարբերվում Թուրքիայի պաշտոնական տեսակետից: Թուրքագետի կարծիքով` այդ կուսակցությունն ունեցել է «պլան մաքսիմում և պլան մինիմում»:«Պլան մաքսիմումն էր՝ կազմակերպել Երևանում կոնֆերանս, հանդիպել ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ: Իսկ պլան մինիմումը` կազմակերպել մի մամուլի ասուլիս», - ասաց նա նշելով, որ երկրորդ պլանը նրանք իրականացրեցին: Մելքոնյանը հավելեց, որ այս կուսակցության ղեկավարն աչքի է ընկնում «մեծ թեյասիրությամբ», և ցանկանում էր թեյ խմել Հայաստանի ԱԳՆ-ում: «Սա արևելյան շողոքորթության օրինակով մի պրիմիտիվ կենցաղային խոսակցություն էր: Կարող է՝ նրան թվում է, թե մեր ԱԳՆ-ն թեյարան է», - ասաց Մելքոնյանը` նշելով, որ նմանատիպ վարքագիծը հարիր չէ իրեն կուսակցություն հռչակած քաղաքական ուժին: Ինչ վերաբերում է Երևանում հայ-թուրքական սահմանը հատելու մասին հայտարարությանը, ապա Մելքոնյանը նշեց, որ կուսակցության ղեկավարը կամ ստախոս է, կամ հանցագործ է, որը խախտել է օրենքը: Այս հարցում այլ երկընտրանք չկա:

Նախարարների պուտանկանոցը

Երկու հոգի դիմակավորված, կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի դուռը, ներս են մտել: Նրանք եղել են ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած է եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածները կապկպել են աղջկան եւ տնից տարել ոսկյա զարդեր ու գումար: «Օլգա» ՍՊԸ-ն պատկանում է Դարիկո Դանիելի Պիշնայային: Այս ՍՊԸ-ն հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Դարիկնոց», որտեղից, ըստ հարակից շենքերի բնակիչների, այնտեղ ցանկացած ժամի կարող ես կլորիկ գումարով մարմնավաճառուհիներ պատվիրել: Թալանված «Դարիկնոց» են ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները, փորձաքրեագետներն ու տեղամասային տեսուչները: Դարիկոն այդ պահին իր տղայի հետ մեկնելիս է եղել օդանավակայան` ամուսնուն դիմավորելու: Նրան այդ մասին հեռախոսով տեղեկացրել է աղջիկը, ով ավազակների գնալուց հետո կարողացել է ազատվել կապանքներից ու զանգահարել մորը: Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ երբ փորձել է լուսանկարել կոտրված դուռը, Դարիկոն սկսել է բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան փախնե՞ն, հետո կնկարես: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը էլի գրեցին, կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի ինչքան ուզում ես գրի»:

ՊԶՈՆ ՈՒ ԱՆՆԱ ՉԱՊՄԱՆԸ

Սովորաբար, ինչ կանի որեւէ նորմալ, քաղաքակիրթ երկիր իր այն լրտեսին, որը բացահայտվել է արտերկրում: Երեւի թե կփորձի դրա մասին քիչ խոսել, կփորձի լրտեսին քիչ ի ցույց դնել հանրությանը, կփորձի ինչ որ կերպ ապահովել այդ անձի հետագա գոյությունը, սակայն ձգտելով այդ ամենը քիչ հրապարակայնացնել եւ հանրության աչքից պահել հեռու: Ի վերջո, այդ լրտեսն ինքն էլ թերեւս շահագրգռված կլինի հեռու մնալ հրապարակային կյանքից: Չէ որ դա նաեւ պետք է բնավորություն լինի նրանց համար, գործի բերումից ելնելով: Սակայն հետեւելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, լրիվ հակառակ պատկերացում ես կազմում լրտեսների «հետլրտեսային» կյանքի մասին: Ռուսաստանում, այդ երկրի արտերկրում բացահայտված լրտեսները դառնում են շոու բիզնեսի աստղեր կամ նման մի բան: Մասնավորապես, ԱՄՆ-ում մի քանի ամիս առաջ բացահայտված լրտեսների խումբը, որ վերադարձավ Ռուսաստան, այդ երկրում արժանացավ վարչապետ Պուտինի եւ նախագահ Մեդվեդեւի պարգեւներին, իսկ հիմա էլ, այդ խմբի որոշ անդամներ, մասնավորապես Աննա Չապմանը, կարող են դառնալ հեռուստաաստղ: «Ռոսիա 2» պետական հեռուստաալիքի ղեկավարությունը հաստատել է, որ հանդիպում է ունեցել Չապմանի հետ եւ քննարկել ինչ որ հեռուստանախագիծ: Ավելի մանրամասներ դեռ չկան: Միայն նշվել է, որ խոսքը մարզական կամ լրատվական հաղորդավարուհու պաշտոնի մասին չէ: Այդպիսով, բացահայտված լրտեսներին մեծ հանդիսավորությամբ պետական պարգեւներ հանձնելուց հետո, ՌԴ իշխանությունը ձեռնամուխ է լինում նրանց նաեւ այսպես «աստղացնելու» գործին: Օրինակ, նույն Աննա Չապմանը վերջերս հանդես էր եկել տղամարդկանց ամսագրերից մեկի համար արված էրոտիկ ֆոտոսեսիայով: Թերեւս հենց այդ դեպքերի համար է նաեւ ասել բանաստեղծը, որ Ռուսաստանին խելքով հասկանալ չի լինի: Ռուսաստանում բացահայտված լրտեսը դառնում է բավական հաջողակ հրապարակային գործիչ, պարգեւատրվում, լուսանկարվում, հեռուստանախագծերի մասնակցում: Եվ այդ ամենը միայն մի բանի համար` ինադու: Այն երկրի ինադու, որտեղ բացահայտվել են լրտեսները: Թող ամերիկացիները տեսնեն ու «տրաքեն», որ իրենց բացահայտած լրտեսներին ռուսները գլխների վրա են ման տալիս: Շատ նման իրավիճակ է օրինակ Հայաստանի հասարակության զգալի մասի մոտ: ԱՄՆ-ում ձերբակալել են հայկական հանցախմբի, իսկ այստեղ հանրության որոշ մասր հպարտանում են, որ Պզոն լավ է արել ամերիկացիներին թալանել է: Թեեւ, ինչպես ասում են, ասա բարեկամդ ով է, ասեմ դու ով ես: Ռուսաստանի հետ դարավոր բարեկամությունը պետք է հասցներ այնտեղ, որ Հայաստանին էլ խելքով հասկանալ չի լինի: Ինադու ապրելու այդ մղումը, որը դարձել է կենսական լիցքերի միակ աղբյուրն այդօրինակ ժողովուրդների համար, ուտում է նրանց ներսից, սպանում է կառուցողական ամեն բան: Այդ ժողովուրդները լավագույն դեպքում կարողանում են ընդամենը աշխարհի ամենաշքեղ կրկեսը կառուցել, ինչպես Չեչնիայում, ուր ամեն շաբաթ մի ահաբեկություն է լինում, իսկ տեղի իշխանությունը կրկես է կառուցում` ահաբեկիչների ինադու: Կամ ինչպես Հայաստանում, ուր միայն փող են ստանում արտասահմանից ու ծախսում, իսկ իշխանությունը ճոպանուղի է կառուցում, քննադատների ինադու, որ չասեն, թե Հայաստանում ոչինչ չի փոխվում: Այդպես էլ ապրում են, մեկը ամերիկացիների ինադու, մյուսը ահաբեկիչների ինադու, մյուսը թուրքերի ինադու, քննադատների ինադու: Մինչդեռ փոփոխության էությունը պետք է հենց այն լինի, որ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը եւ վերջապես գլխավորը` «էլիտան» դադարի ինադու ապրելուց, եւ սկսի ապրել վասն: Բայց ոչ վասն դատարկ եւ պոռոտ հայրենասիրության, այլ վասն մարդու, այդ պետության եւ հասարակության ամեն մի անդամի, նրա հնարավորությունների, նրա ստեղծագործական կարողությունների համար հնարավորին լայն դաշտ ստեղծելու, որ հաջողություն եւ հեղինակություն ձեռք բերելու գրավականը չլինի ԱՄՆ-ում բացահայտված լրտեսի կամ բռնված գողի կարգավիճակը:
   

Հայաստանից Վրաստան բեռների փոխադրումն ավելի թանկ է, քան Վրաստանից ԱՄՆ

Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանն ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը: Նրա խոսքով, մեկ կոնտեյների փոխադրումը Հայաստանից վրացական Փոթի նավահանգիստ մեր արտահանողների վրա նստում է 1200 դոլար, այն դեպքում, երբ բեռնափոխադրման արժեքը տվյալ կետից ԱՄՆ կազմում է ընդամենը 800 դոլար: Այսինքն, ցամաքով մի քանի հարյուր կմ փոխադրումն ավելի թանկ է, քան տասնյակ հազար կիլոմետրերի փոխադրումը: Սա, իր հերթին, հանգեցնում է արտահանվող ապրանքների թանկացման եւ համապատասխանաբար մրցունակության անկման: Վարդանյանը հարկ չհամարեց հրապարակել վրացական տարածքով այդ բարձր ծախսերի մանրամասները, սակայն կրկին ընդգծել է այլընտրանքային ուղիներ գտնելու կարեւորությունը:

Ռուսաստանում 2-2,5 միլիոն ենք

Համառուսաստանյան մարդահամարի ժամանակ անկետաների լրացման խախտումները կարող են հանգեցնել նրան, որ արհեստականորեն նվազի Ռուսաստանում ապրող հայերի թիվը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը: Նա ընդգծել է, որ դա վերաբերվում է նաեւ այլ ազգերի, այդ թվում՝ ռուսներին: «Այսինքն, չի կարելի ասել, թե դա դաշնային մակարդակով նպատակամղված քաղաքականություն է»,- ասել է Թավադյանն ու հավելել. «Իսկ փաստը, որ մարդահամարի ժամանակ ասում են, որ այլ ազգություն նշեն, հրահրվում է տեղական մակարդակում»: Չի բացառվում է, որ հայերի մի մասը գրվի «նացմեններ», «խառնածիններ», «արեր», «բաքվեցիներ» կամ «կովկասցիներ»: Թավադյանն ասել է, թե հայերի թիվը նվազեցվել էր նաեւ նախորդ մարդահամարի ժամանակ եւ կազմել միայն 1 մլն 200 հազար, մինչդեռ իրականում հայերի թիվը Ռուսաստանում կազմում է 2-2,5 մլն:

2011թ. գարնանը կսկսվի Երևան-Աշտարակ ճանապարհի վերակառուցումը

Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին Երևան-Աշտարակ 11.71 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման ցանկություն են հայտնել ընդամենը 3 միջազգային ընկերություններ։ Թեև հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 13 ընկերություն, փաթեթ ներկայացրել էին ավստրիական Strabag International, ամերիկյան Fele Terchnolgies և իսպանական MJGruas ընկերությունները։ Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացրած մրցութային փաթեթները: Ավստրիական Strabag International ընկերությունը այդ ճանապարհային հատվածի վերակառուցումը գնահատել էր $51,141 մլն, իսպանական MJGruas-ը՝ $22,618 մլն, իսկ ամերիկյան Fele Terchnolgies-ը՝ $18,944 մլն ։ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկները, կնախապատրաստի պայմանագիրը և 2011թ. գարնան երկրորդ կեսին մրցույթում հաղթած ընկերությունը կսկսի բուն շինաշխատանքները։ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի վերակառուցման մրցույթի առաջին փուլով նախատեսված շինաշխատանքները պետք է ավարտվեն 2012թ. հոկտեմբերի 1-ին։ «Հայաստանում առաջին անգամ է կառուցվելու նման ճանապարհ և ներդրվելու է ճանապարհաշինական նոր մշակույթ, ստանդարտներ»,- ասաց նախարարը։