Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, April 15, 2011

Ինչպես է ԵրՊՄՀ նախկին ռեկտորը փոխել մասնագետի կյանքի ընթացքը

Պողոս Սիմոնյան: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը 1964 թ.-ին և գործուղվել Հայաստանի հեռավոր Վայքի շրջանի Սերս գյուղում մանկավարժ աշխատելու, ուր նրան ընդունել են անսահման սիրով: Երկար է աշխատել և անուն է թողել հայոց լեռներում: Վերադարձել է Երևան, ընդունվել ասպիրանտուրա, պաշտպանել պատմական գիտությունների թեկնածուական, ապա` դոկտորական դիսերտացիան: 20 տարի անընդմեջ եղել է ԵրՊՄՀ պատմության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանը, եղել է ամբասիր ու մաքուր, մինչև իր ընտրաժամանակի ավարտը, որից հետո ... տեղի են ունեցել անակնկալ իրադարձություններ, որոնք չար ու նենգ անձանց խարդախությունների արդյունքում փոխել են նրա կյանքի ընթացքը. 

Ես դաստիարակվել եմ նախորդ հասարակարգում, ստացել նահապետական ընտանիքի դաստիրակություն, ուր մշտապես թևածել է հորս խոսքն ու զրույցը. ՙՈրդի’ս, եղիր ազնիվ, ձգտի’ր արդարության, ասա ճշմարտությունը, թեկուզ այն լինի դառը՚: Մինչդեռ` դաստիարակությանս հակադրվեց գորշ իրականությունը, ուր գերակայում էին սուտն ու կեղծիքը: Այլևս անկարող էի զսպել իմ մեջ ճշմարտության ճիչը, երբ տեսնում էի անօրինություն և կամայականություն, օրինախախտում: Այդպիսի երևույթների դեմ իմ ըմբոստությունը, ճշմարտության բարձրաձայնումը դարձավ պատճառ, որպեսզի իմ ճշմարտությունը եղծեն ստով և ճշմարտության թշնամիները մնան իրենց աթոռներին, իսկ ճշմարտությունը բարձրաձայնողս` դառնամ աշխատազուրկ: Զրկվեցի տարիների ամբասիր աշխատանքով ձեռք բերված աշխատանքից, ուսանողական լսարանից, ուր մինչև հիմա էլ ինձ սպասում են, կարոտում եմ ուսանողներիս: Փողոցում հանդիպում եմ նրանց, գրկախառնվում են և ջերմ խոսքեր ասում՚,- մեր զրույցն այսպես սկսեց պատմական գիտությունների դեկտոր Պողոս Սիմոնյանը: Իսկ բանն այն է, որ Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացում արդեն նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի և նրա մտերիմների կողմից թույլ են տրվել անարդարություններ, որոնց մասին բարձրաձայնելու համար համալսարանում ամբիոն չկար, ուստի` Պողոս Սիմոնյանը դիմել է մամուլին, ուր էլ բարձրաձայնվել է ճշմարտությունը: Ռեկտորը փոխանակ այն ըմբռնելու և միջոցներ փնտրելու, դարձել է դատավոր և հանիրավի մեղադրել Պողոս Սիմոնյանին. ՙԱյն դեպքում, երբ լրագրային հոդվածում բերված տվյալներն անողոք ճշմարտությամբ բացահայտում էին Մանկավարժական համալսարանում տեղ գտած անօրինակությունները: Ռուսաստանի պատմության ամբիոնի դոցենտն էի, սակայն թույլ չտվեցին հասնել պրոֆեսորության: Ռեկտորը անհիմն պատճառաբանությամբ լուծարեց տարիների գիտահետազոտական ու ուսումնական աշխատանքի հարուստ փորձ կուտակած ամբիոնը: Նա հայտարարեց. ՙԲողոքի ուր կարող ես, միևնույն է, արդյունքի չես հասնի՚: Ժամանակակից պաշտոնյաներին հատուկ վարքագիծ է դա, երբ այնպես են կառչում իրենց պաշտոնից, կարծես` պապերից ժառանգություն են ստացել և կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են: Սա է ժամանակակից կյանքի կանոնն ու կարգախոսը: Իմ ճշմարտությունը հիմնավորելու փնտրտուքի ընթացքում եղա բազմաթիվ հիմնարկներում, սակայն դիմումներս վերադարձնում էին Արտյուշա Ղուկասյանին` նշելով, թե նա արդեն նման հարցերի լուծման վարպետն է: Արդյունքում` տարիներ շարունակ մնում եմ գործազուրկ՚: Այժմ` արդեն Արտյուշա Ղուկասյանն էլ է զրկվել ԵրՊՄՀ ռեկտորի պաշտոնից, սակայն դարձել է ԲՈՀ-ի նախագահ: ՙԵրՊՄՀ նորընտիր ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը փորձում է վերանայել բոլոր այն թերությունները, որոնք նկատելի էին նախորդի ժամանակ: Անգամ աշխատում է դասախոսների կենցաղը բարելավել: Երեք ամսվա ընթացքում երեք անգամ հավելյալ աշխատավարձ է վճարվել սոցիալական սուղ պայմաններում ապրող դասախոսներին, բարելավել է նրանց սոցիալական վիճակը: Խոստացել և կատարում է` դասախոսների աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնելու ծրագիրը: Համալսարանում աշխատանքի է հրավիրել մի քանի ակադեմիկոսների: Մինչդեռ` համալսարանում աշխատող միակ ակադեմիկոսը նախկինում հալածվում էր, իսկ այժմ նրա համար ստեղծվել են աշխատանքի բավարար պայմաններ: Ամբիոններում ուսումնական ծրագրերի նորացման ու թարմացման եռուն աշխատանքներ են ծավալվում: Առաջընթացը նկատելի է: Հուսով եմ, որ բարեփոխումների շրջափուլում Ռուբեն Միրզախանյանը կկարողանա մաքրել նախկինում ստեղծված Ավգյան ախոռը տարիների ընթացքում կուտակված աղբից, կբացազատվի քծնողներից, ստրկամիտներից և Մանկավարժական համալսարանը կրկին կփայլի դպրոցներին մանկավարժ և մանկավարժներին մանկավարժ պատրաստելու իր ազնիվ ու հպարտ անվամբ՚,- ասելիքն ամբողջացնելով` մասնավորեց մեր զրուցակիցը: Պողոս Սիմոնյա
նին հարցրեցինք, թե դիմե±լ է ԵրՊՄՀ նորընտիր ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին` իր աշխատանքի վերականգնման խնդրով. ՙՉեմ դիմել, որովհետև դեռևս ԵրՊՄՀ նախկին ռեկտորին ստրկամտորեն նվիրված անձիք կան նրա շրջապատում և չեմ ուզում անցած երեք տարիների իմ հոգեկան տվայտանքները կրկին ենթարկել փորձության: Թեև` նախկին ստորաքարշներից մի քանիսն արդեն ավարտել են իրենց աշխատաժամանակը: Հատկապես` ցավում եմ նրանցից մեկի համար, ով իր ամենասիրելի զբաղմունքից` ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից զրկվելով, պիտի տառապի դրա անհագ կարոտախտով՚:

No comments:

Post a Comment