Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 2, 2010

Վլադիմիր Գասպարյանը ՊՆ փոխնախարար

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ' ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

«Не до этого»

Ըստ Մոսկվայից, ինչպես նաեւ ՀՀ իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների, անցած կիրակի Երեւանի քաղաքապետ Չոռնի` Գագիկ Բեգլարյանը մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Մոսկվայի այլեւս նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Աղբյուրները փոխանցում են, որ Լուժկովը Բեգլարյանին չի ընդունել: «Не до этого»,-պատասխանել են Գագիկ Բեգլարյանին: Երեւանի քաղաքապետարանի միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, սակայն պնդել է, որ Գագիկ Բեգլարյանը անցյալ շաբաթավերջին Մոսկվա չի մեկնել: «Եթե մեկներ, հնարավոր չէ, որ ես չիմանայի»,-ասել է նա:

Eri-Van` հայկականը Վանում

Հայաստանում գործող մի ընկերություն ցանկանում է կազմակերպել Երեւան-Վան ավիաչվերթներ: Այս մասին, թուրքական Gazeteport-ի փոխանցմամբ, հայտնել է Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն: Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե նոր ավիափոխադրողի անունը հաստատման փուլում է, եւ ամենայն հավանականությամբ, կկոչվի Eri-Van ավիաուղիներ: «Այս շրջանում, երբ փակ է Հայաստանի հետ ցամաքային սահմանը, ավիաչվերթները Վանում տուրիստական մեծ պոտենցիալ կստեղծեն»-նշել է Վանի առեւտրի պալատի նախագահը` հիշեցնելով, որ հայկական մեկ այլ ընկերությունն էլ պատրաստվում է Վանում 5 աստղանի հյուրանոց կառուցել:

Friday, October 1, 2010

Հայերն Մոսվայի ունեցվածքը ծախում են

Եթե զարգացումներն այնպես գնան, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ու դաշնային իշխանությունները բախվեն, մոտ 15-20 քրեական գործեր կհարուցվեն, որոնց մեջ ներգրավված կլինեն նաև տեղի հայ գործարարներն ու Հայաստանի չինովնիկները։ Վերջիններս ներգրավված կլինեն կամ որպես ցուցմունք տվողներ, կամ գործի մասնակիցներ, ասում է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը։Եթե բախում չլինի էլ, ՌԴ իշխանությունները հեշտությամբ Լուժկովի տիկնոջ սեփականությունից ձեռք չեն քաշի և սեփականության վերաձևման գործընթաց կգնա, ասում է Արամ Կարապետյանը, որի տեղեկություններով, դեռ 20 օր առաջ Մոսկվայի շուրջ 10 հայ լուրջ գործարարներ, որոնք բիզնես կապեր ունեն Լուժկովի կլանի հետ, իրենց անշարժ գույքի վաճառք են սկսել։

Դատախազը չի քնում

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադառնալով թերթերից մեկի տպագրած լուրին, թե ինքը քնել է, երբ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները գործ են զեկուցելիս եղել՝ ասել է. «Ցավոք, այդ հրապարակումը տպագրելիս թափանցիկությունը չեն ապահովել: Պետք է նաեւ գրեին, թե ինչ երազ եմ տեսել»: Դատախազը նաեւ հավելել է. «Մեր առանձին ԶԼՄ-ներ հայտնվել են հայտնի ստախոսի դերում, որի տունը եթե հրդեհվի էլ՝ ոչ ոք այլեւս դրան չի հավատա: Այնպիսի ակնհայտ ստեր են հրապարակում, որոնց նույնիսկ արձագանքել էլ չես ուզում: Ցավով եմ ասում սա, քանի որ կուզենայի տեսնել իրոք կայացած ԶԼՄ-ներ, որոնց ամեն տեղեկատվություն կարդալիս վստահությամբ ներշնչվեինք այդ լրատվամիջոցի նկատմամբ»: Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ գլխավոր դատախազը առողջական խնդիրներ ունի եւ անգամ Գերմանիայում բուժման կուրս է անցել, Հովսեփյանը պատասխանել է. «Վերջին 3 տարիների ընթացքում ես ոչ մի օր արձակուրդում չէի եղել: Օգոստոսին հաջողվեց 2 շաբաթով արձակուրդ գնալ: Կնոջս հետ միասին հանգստացել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում»:

Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների

Վերջերս Facebook–ում բացվել է մի խումբ «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների»: Խմբում երեկվա դրությամբ կար մոտ 800 անդամ։  Խմբի նպատակն է ցույց տալ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինությունները, տեղյակ պահել մարդկանց իրենց իրավունքներին՝ ոստիկանների հետ շփման ժամանակ։ Արդեն տեղի է ունեցել մի ուշագրավ բացահայտում: Ըստ այդմ՝ 2009 թվականի ապրիլի 27–ին Երեւանի կենտրոնում, Ամիրյան փողոցում, թռուցիկ բաժանող երիտասարդների վրա էին հարձակվել քաղաքացիական հագուստով անձինք։ Երիտասարդները դիմել էին այդտեղ գտնվող ոստիկանին՝ խնդրելով կարգի հրավիրել անհայտ անձանց, վերջինս ոչ մի գործողություն չէր ձեռնարկել։ Անհայտ անձինք փորձել էին երիտասարդներից խլել թռուցիկները։ Հանդիպելով դիմադրության եւ չկարողանալով խլել թռուցիկները՝ նրանք հեռացել էին։ Ավելի ուշ Կորյունի փողոցից նրանք գողացել էին երիտասարդներից մեկին՝ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայով նրան տանելով անհայտ ուղղությամբ։ Դեպքի վայրում գտնվող լրագրող Անի Գեւորգյանին հաջողվել էր նկարել անհայտ անձանց եւ այն մեքենան, որով գողացել էին երիտասարդին։ 2009 թվականի ապրիլի 28-ին՝ «Հայկական ժամանակ»–ում հրապարակվել էին անհայտ անձանց եւ մեքենայի լուսանկարները նաեւ այն ոստիկանի լուսանկարը, որը չէր միջամտել դեպքին։ 2009թ. ապրիլի 28-ին՝ տեսնելով մամուլում տպագրված այս լուսանկարները, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր «...ձեր նկարած պատկերները թերթում՝ կիսահանցագործ դեմքերը ... չեմ կարծում, որ որեւէ ոստիկան իրեն թույլ տա էդ մարդկանց եւ նրանց գործողությունները պաշտպանի»: Փաստորեն ոստիկանապետը ընդունել էր կիսահանցագործ դեմքերի առկայությունը նրանց գործողությունների ապօրինությունը եւ միայն չէր կարծում, որ ոստիկանը պաշտպանի նրանց գործողությունները։ 2010թ. մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում Ալիկ Սարգսյանի բնութագրած «կիսահանցագործ դեմքերր» արդեն ոստիկանական համազգեստով են։ Ըստ խմբում տեղադրված ինֆորմացիայի, դրանք ոստիկաններ Ավետ Ստեփանյանն ու Արթուր Գասոյանն են, որոնք հանդիսանում են ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցներ։ 2010թ. մայիսի 30-ին այդ նույն «կիսահանցագործ դեմքերը» քաղաքացիական հագուստով Ազատության հրապարակում խոչընդոտում էին քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Թե ինչու են ոստիկանները գործում քաղաքացիական համազգեստով՝ պարզ է։

Արևիկ Պետրոսյանը ՍԴ անդա?մ

Իշխանական աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ քվոտայով ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարական տված Արեւիկ Պետրոսյանը փորձում է դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: «Բանն այն է, որ նոյեմբերի 7-ին լրանալու է ՍԴ անդամ Հենրիկ Դանիելյանի 70-ամյակը, եւ, հետեւաբար, նաեւ պաշտոնավարման ժամկետը: Ու հիմա Արեւիկ Պետրոսյանը բոլոր «կլաններն» օգտագործում է թափուր այդ պաշտոնում նշանակվելու համար: ՍԴ անդամներին նշանակում է Հանրապետության նախագահը: Այսինքն, նշանակումը պետք է անի Սերժ Սարգսյանը: ՍԴ անդամ դառնալու համար Արեւիկ Պետրոյսանը կամ պետք է դուրս գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից, կամ՝ ժամանակավորապես սառեցնի իր անդամությունը: Նախ, ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարեկանը եւ հետո, այստեղ շատ խոսել պետք է չէ: Իսկ Արեւիկ Պետրոսյանը, ինչպես հայտնի է, առանձնապես աչքի չի ընկնում իր այդ ունակությամբ, ինչի համար հրաժարականի իր դիմումը գրելուց առաջ արժանացել էր ԲՀԿ առաջնորդի կոշտ հանդիմանանքին: