Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, January 24, 2011

«Պահանջում ենք քաղաքապետի ու նախագահի հրաժարականը»

Ինչպես բազմիցս տեղեկացրել էինք Երևանի քաղաքապետի՝ փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կրկին հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց և իրենց բողոքն էին արտահայտում տվյալ որոշման դեմ։ Ցուցարարները գտնում են, որ իշխանությունների այս որոշումը զրկելու է նրանց մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։ -Շատերս ուրիշ աշխատանքի հնարավորություն չունենք և ուղղակի ստիպված ենք զբաղվել փողոցային առևտրով մեր ընտանիքները պահելու համար։ Թող իշխանությունները նախ աշխատատեղեր ստեղծեն, ապա նոր նման որոշումներ կայացնեն։ Նրանք մեզնից խլում են մեր մի կտոր հացը։ Ինչպե՞ս ենք պահելու մեր երեխաներին, - հայտնում էին ցուցարարները։Նրանք նաև նշում էին, որ իրենց խոստացել էին նախ լուծել տաղավարների հարցերը և ապա միայն արգելել փողոցային առևտուրը, այնինչ դեռևս ոչ մի հարց կարգավորված չէ։ Որպես այս ամենի նպատակ նրանք տեսնում են սուպերմարկետների առևտրի շատացումը։ -20 տարի իշխանությունները երբեք չեն հոգացել մեր մասին ու միայն իրենց մասին են մտածել։ Պահանջում ենք քաղաքապետի ու նախագահի հրաժարականը։ Նրանք չեն մտածում ժողովրդի մասին։ Ցուցարարները խոստացան, որ նրանց ցույցերը կշարունակվի այնքան ժամանակ մինչև հարցին դրական լուծում չտրվի։

No comments:

Post a Comment