Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, February 27, 2011

Սկզբում թող շալվար, հետո` ֆրակ հագնեն …

Աշխարհահռչակ օպերային տենոր, Երևանի օպերային թատրոնի վերջին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հունվարի 29-ին դարձավ 60 տարեկան: Հոբելյանի նախորդ օրը` պայմանավորվածության համաձայն, այցելեցինք նրա առանձնատուն: Փնտրում էինք հասցեն և գտանք շենքից հնչող օպերային երգեցողության հնչյուններից, Գեղամ Գրիգորյանը, ինչպես հետո ասաց. Տոսկա էր փորձում: Նրա հյուրընկալ օջախում էլ զրուցեցինք անցած ուղու, օպերային թատրոնի վիճակի, հայտնի բեմերում մեծանուն երգիչների հետ ելույթների ու հասարակության մասին:

- Պարոն Գրիգորյան, Ժամանակի ՄԻՏՔ՚ անկախ շաբաթաթերթի անունից շնորհավորում ենք Ձեր 60-ամյա հոբելյանը: Հետահայց, երբ գնահատելու լինեք անցած ստեղծագործական տարիները, ինչպիսի±ն էին, ի±նչը կառանձնացնեիք:

- Շնորհակալություն` շնորհավորանքի համար: Ստեղծագործական 40 տարվա ուղի եմ անցել: Պրոֆեսիոնալ, լիարժեք կյանքս սկսել եմ 1971 թ.-ից, երբ արդեն միջազգային մրցույթների դափնեկիր էի: Խորհրդային միության տարբեր քաղաքներում, Արևմտյան Գերմանիայում, Փարիզում, Սիրիայում, Իտալիայում եմ ելույթներ ունեցել: Այնուհետև` Երևանում կարճ ժամանակով աշխատելուց հետո հրավիրվեցի Լիտվա, հետո` միաժամանակ` և’ Երևանում էի, և’ Վիլնյուսում: Այնպիսի ժամանակներ էին, երբ չէին թողնում արտասահման գնամ: Մինչև անգամ ուզում էի երգելը թողնել: Շատերը` Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն խառնվեցին այդ գործին: Կարեն Դեմիրճյանը, Հովհաննես Չեքիջյանն օգնեցին, որ դեպի արտերկիր արգելանքս բացվի և սկսեցի հայտնի բեմերում, մեծ թատրոններում, հեղինակավոր փառատոններում երգել: Մեծ թատրոններում միշտ ինձ համար պլանավորվում էր ներկայացումները: Վերջում` վերադարձա Երևան: – Այդ ճանապարհին` կա± որևէ բան, որ գուցե այնպես չէիք անի, ինչպես եղել է: – Իհարկե` կա: Չեմ ուզում այդ մասին խոսել, բայց … կան: Մի քանի այդպիսի դեպքեր եղել են …

- Լավ, բացի Ձեր ստեղծագործական ուղուց, նաև հովանի եք եղել երիտասարդներին: Նրանցից համացանցում մեր փնտրտուքները հանդիպեցին Հովհաննես Այվազյան անվանը: Շա±տ են նրանք:

- Շատ անգամ չեմ էլ արդեն հիշում, թե ո±ւմ եմ օգնել և ինչով: Ուսանողների եմ հովանավորել` ես ինքս չեմ որոշել, թե` ում: Ընտրել են տաղանդավորներին, ես միայն օգնել եմ: – Երջանկահիշատակ Տիգրան Լևոնյանից ազատվեցին Ձեր` աշխարհահռչակ տենորի հնչեղ հեղինակությամբ: Ինչպե±ս եղավ, որ վերադարձաք Երևան: – Իմ անունը հանիրավի կապում են Տիգրան Լևոնյանի անվան հետ, բայց որևէ կապ չկա: Ինձ առաջարկեցին, հրավիրեցին, ես էլ` համաձայնեցի: Միշտ երազել էի, որ մեր օպերային թատրոնը ղեակավարեմ, որ լավ, պրոֆեսիոնալ թատրոն դառնա: Սակայն` հենց եկա, սկսեցին խանգարել: Մինչև անգամ չեմ հասկանում, թե ինչի± էին հրավիրում, որ պիտի խանգարեին: Նախ` Հոկտեմբերի 27-ի սպանությունն էր Ազգային ժողովում: Օպերային թատրոնում պատրաստվում էինք մեծ համերգ բեմադրել, մեծ թաղում ստացվեց: Հետագայում` երջանկահիշատակ Օհան Դուրյանի հանդեպ վատ վարվեցին: Ովքեր նրա հանդեպ այդպես վարվեցին` մեղավոր էին ու պետք չէր ինքնագլուխ բաներ անել: Ես շատ լավ կարող էի Օհան Դուրյանի հետ աշխատել, արդեն բանակցում էինք, թե ինչն ինչպես պիտի անենք: Պարզապես` անհասկացող մարդիկ չհասկացան ինչն ինչպես պիտի արվի: Այսօր էլ է նույն բանը կատարվում: Շատ մարդկանց դուրս են գցում, անտեսում են, փոխանակ` աջակցեն մեր արվեստագետներին, ովքեր թողնում, գնում են, սոված են: Այդպիսի մարդն ինչպե±ս կարող է լավ երգել կամ` աշխատել:

- Հիմնական դժգոհությունը, թերևս, կապված էր Ձեր և Կարեն Դուրգարյանի կողմից մենաշնորհային կառավարումից, որ Դուք եք նպաստել Օհան Դուրյանի օպերայից հեռանալուն, և եթե նա լիներ թատրոնում, ապա այդ խաղերը չէին անցնի ու ամենակարևորը` երգեցողության տոնայնությունը չէր փոխվի: Այսպիսի կարծիք կա` ինչպե±ս կմեկնաբանեիք:

- Ո±վ է այդպիսի բան ասում: Հիմար, անհասկացող մարդիկ են այդպիսի բաներ տարածում: Մենք շատ մեծ գործ էինք անում Օհան Դուրյանի հետ, բայց … Գործից հասկացողները գիտեն, որ մի ղեկավար պիտի լինի, եթե մի քանիսը լինեն` գործն ի սկզբանե տապալված է, մանավանդ` արվեստում: Դրանից սկսվեց: Ես երբ եկա թատրոն, ընդամենը 5 – 6 երգիչներ կային, հետո` նրանց թիվը հասնում էր 75-ի, որտեղի±ց. Բոլորի հետ պարապում էինք, ոտքի էինք կանգնեցնում:

- Կարծիք կա նաև, որ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի Ձեր աշխատանքում բարձրաստիճան չինովնիկները չխթանեցին Ձեր աշխատանքի արդյունավետությունն անխաթար աջակցությամբ, գործունեության ուղղորդմամբ ու անաչառ վերահսկողությամբ …

- Ինձ երբեք որևէ մեկը, որևէ բանում չի աջակցել: Թատրոնին` գուցե ինչ-որ հարցերում մի փոքր օգնել են, բայց 15 անգամ խանգարել: Դա’ օգնություն չէր, դա’ խանագարել էր: Թատրոնն իր կյանքն ունի, թատրոնը միայն դահլիճը չէ, որ օգտագործում են ինչպես ուզում են: – Այդ տարիներին էր, չէ±, որ օպերային թատրոնը տրամադրվեց ըմբշամարտի մրցումներին: – Միայն ըմբշամա±րտն է: Մինչև անգամ զուգարաններ էին դրել բեմի վրա: Շախմատի տարաբնույթ մրցումներ … Ինչպե±ս է այդ շենքը դիմացել նման բաներին: Դա Օպերային թատրոն է, որն իր աշխատաոճն ունի` ամենօրյա փորձեր, մինչդեռ` մենք չէինք կարողանում ներկայացումներ բեմադրել: Սկզբում մտածում էինք, այդ վարձավճարներով ինչ-ինչ ծախսեր փակելու մասին, բայց ի±նչ ծախսեր: Ո±վ ուզում է, զանգում, ասում է, ՙէս օրվա համար դահլիճը պետք ա՚ ու … վերջ: Շոուների դահլիճ է դարձել, օպերայի մասին խոսել էլ պետք չի: Օպերայի մասին պետք է առանձին մտածել և փողերը քամուն չտալ:

- Ձեր հեռանալուց հետո Օպերայի գեղղեկավարի պաշտոնը թափուր է: Թատրոնին այդ պաշտոնը պետք չէ±:



- Ինչպե±ս` պետք չէ: Իրենց դա ձեռք չի տալիս, որովհետև գեղարվեստական ղեկավարի հետ խոսելն ուրիշ է` դժվար: – Հիմա ինչի± վրա եք աշխատում, հայ հանդիսատեսն առաջիկայում որտե±ղ կտեսնի Ձեզ, ո±ր բեմադրության մեջ: – Չգիտեմ` տեսնենք: Եթե շատ ուզեն` կերգեմ, չեն ուզի` չեմ երգի: Ես այնքա~ն եմ երգել, որ դրա կարիքը չունեմ: Շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր շատ կարոտում են իմ ձայնը, մենք հավաքվում ենք այս տանը և երգում, ուրախանում ենք: Եթե իրենք էլ են ուզում ուրախանալ, ուրեմն` պետք է դրա մասին մտածեն: Հիմա` ես շատ լավ աշակերտներ ունեմ, ուսանողներ, բայց կուզեի, որ ես ընտրեի նրանց, այլապես` ով փող ունի. գալիս պարապում է: Մինչդեռ` պետք է այնպես լինի, որ տաղանդավորն ունենա այդ փողը: Դրա համար կա պետություն: – Իսկ ընտրության հնարավորություն կա± այսօրվա երիտասարդության մեջ: – Իհարկե` կա: Ձայնը հասարակ հումք է, որը պետք է շտկել, մշակել: Օպերային արվեստն էստրադային երգեցողություն չէ, որ փողոցից ում ուզենան բռնեն, երգացնեն: Օպերայում` ո’չ բարձրախոս կա, ո’չ արհեստական տոնայնություն:

- Ձեզ արժանի տենոր – հետևորդ տեսնո±ւմ եք, կա±:

- Ո’չ, չեմ տեսնում: Մինչև անգամ աշխարհում չեմ տեսնում: Այդ մակարդակը դեռ չկա: Ինչի± եք զարմանում, վերջին 40 տարվա մեջ ի±նչ եք տեսել` 3 – 4 երգչի ամբողջ աշխարհում: Շատ բաներ է կորցված: Եթե օպերան շարունակեն շոուների վերածել, կարող է ընդհանրապես չտեսնեք որևէ մեկին: Օպերայինը միշտ եղել է էլիտար արվեստ: Դեռ ուրախալի է, որ Եվրոպայում կան փառատոններ, որտեղ մինչև 70 հազար ունկնդիրներ նստում ու օպերաներ, դասական երաժշտություն են լսում: Կարծես` վերածնվում է գեղեցիկի հասկացողությունը, բայց` ոչ մեզ մոտ: Այստեղ` լրիվ հակառակն է: Ցանկություն կա, ուզում են մի բան անել, բայց էլի դառնում է ՙտՏՍՈջցւՈ՚: Ցուցամոլությամբ փողը ջուրն են գցում:

- Ձեր բեմադրած ներկայացումներից ո±րը կառանձնացնեիք:

- Ես կա’մ փող չեմ ունեցել լավ բան բեմադրելու համար, կա’մ եղել է շատ սահմանափակ մի բան: Մինչև անգամ ՙԴավիթ Բեկ՚-ը երբ բեմադրում էի, իմ ընկերներից էի շատ բաներ խնդրում, բերում, բայց դեռ չսկսած, արդեն քննադատում էին` չիմանալով` ի±նչ է և ինչպես: Սովետական ժամանակների պես` չէին կարդացել, չգիտեին, բայց քննադատում էին: Նույն վիճակը շարունակվում է: Եթե բեմադրիչն ուրիշ տեղից չէ, ուրեմն` Հայստանում պետք է քննադատվի: Կամ` պիտի լինի շատ անգույն մեկն, ով իրենց չի խանգարի:

- ՙՀինգ հանդիպում Գեղամ Գրիգորյանի հետ՚ ֆիլմի վրաց ռեժիսոր Էդուարդ Եդիկիսիլո±վն է Ձեր անձնական արխիվարիուսը:

- Իմ արխիվն է իր մոտ, երբ պետք լինի` կվերցնեմ: Երբ կմեռնեմ` պետք կգա: Հայերի համար ամենակարևոր պահն է. ՙԳնա մեռի, արի` սիրեմ՚: Թեև` լավ էլ մոռանում են: Շա±տ եք լսում Գոհար Գասպարյանին, շատ-շատ ծննդյան կամ` մահվան օրը: – Այս տարին Ձեզ համար հոբելյանական է, իշխանություններից ակնկալիքներ ունե±ք, գուցե` առանձին մեծ ներկայացում բեմադրեք: – Դեռ ձայն չեն հանում` չգիտեմ: Ուրիշ թատրոններից հրավիրում են, բայց հնարավորություն չունեմ` չգիտեմ: Կուզենայի` մի լավ համերգ անել Երևանում, ընկերներիս հրավիրել, որն էլ` մեծ գումարների հետ է կապված: Կուզենայի Վալերի Գերգիևը գար, իր թատրոնի հաշվին մի քանի արտիստներ բերեր, թեև` պիտի դեռ խոսենք:

- Ես գիտեմ, որ Դուք ձկնորսություն եք սիրում, ժամանակին ֆուտբոլ խաղալ, հիմա` դիտել, ասում են` անգամ խորովածի բաստուրման արվեստով եք անում:

- Հա~ /ծիծաղում է/: Շատ եմ սիրում: Ամեն մի հայ տղամարդ ամեն ինչ էլ անում է, տրամադրություն է պետք: Վաղը հյուրեր կլինեն, իմ հարազատները, իմ ընկերները, միշտ նույն մարդիկ` տարբեր ոլորտներից:

- Լավ, վերջում, թերևս, հարցնենք, թե ինչպե±ս եք պատկերացնում Երևանի օպերային թատրոնի ապագան:

- Դեռ չեմ պատկերացնում: Դա պատկերացնելու բան չի, պետք է ծրագրել ու հասնել նպատակին, պետք է կրթել, հնարավորություն տալ, որ մարդիկ զարգանան, իսկ ոչ մեկին այդ հնարավորությունը չի տրվում, ուղղակի ՙպտիչկա՚ են դնում ու փողերը փոշիացնում: Ոչ ոք չի մտածում թատրոնի մասին, ինչո±ւ միայն օպերային. Սունդուկյանի անվան մայր թատրոնն էլ նույն վիճակում է: Թատրոնն այլ աշխարհ է: Այն կենդանի օրգանիզմ է, որը պիտի ապրի, իսկ մեզ մոտ ուզում են դարձնել դահլիճ, որտեղ ամեն մեկն ինչ ուզի կանի: Մինչդեռ` թատրոնն իր ուղին պետք է ունենա: Ո±վ ասաց, թե ով է ճիշտը: Վերջում է երևում: Այսօրվա արտիստները նախկինն էլ են տեսել, ուրեմն` մի բան ավելին գիտեն: Պետք է օգնել նրանց: Հայաստանում հայի համար արվեստում կայանալը դժվար է: Ընդհանրապես` աշխարհում խոսք կա, թե ՙՏՑպփպրՑՉպ վպՑ տՐՏՐՏչՌ՚, այո’, այդպիսի բան կա, բայց դրան էլ չափ կա:

- Այդ ամենում իր բացասական նպաստը չունի± հասարակության արժեքային համակարգի կորուստը մեր օրերում:

- Իհարկե` ունի: Ի±նչ է կատարվում մեր ժողովրդի հետ: Մեքենայի ու բջջայինի արժեքն է չափանիշ դարձել: Մի մեծ զանգված կա, որն ընդհանրապես` ո’չ թատրոն է գնացել, ո’չ գիրք է կարդացել, ո’չ համերգ է տեսել: Հեռախոսների մեջ արաբական, թուրքական մուղամները լցրած լսում են և դա իր համար ավելի մեծ արժեք է, քան օպերային թատրոնը: Թիթիզների երկիր է դարձել Հայաստանը: Շատ վատ է, դրա մասին է պետք մտածել: Ես կուզենայի, որ նախ` շալվար, հետո` ֆրակ հագնեն, փափիոն կապեն …

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ