Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 2, 2010

Ադրբեջանի «նայողը» պատվիրել է «Դեդ Հասանի» սպանությունը

Ուկրաինայում շշուկներ են տարածվում, որ հայտնի օրենքով գող «Դեդ Հասանի» սպանությունը պատվիրել է վերջերս Կիեւում ձերբակալված Ռովշան Ջանիեւը՝ «Լենքորանսկի» մականունով: Այդ հեղինակությունն իբր չի կարողացել կիսել ազդեցության գոտին Հասանի հետ: Սակայն Ուկրաինայի օրենքով գողերից մեկը, ով ընկերություն է անում «Դեդ Հասանի» հետ, հերքել է այդ լուրերը, ասելով, որ «Ռովշանը բոլորի հետ լավ հարաբերություններ ունի»: Ջանիեւի անմեղությունն անուղղակիորեն ապացուցվում է եւ այն փաստով, որ քրեական աշխարհում նա հայտնի է որպես գողական հին ավանդույթները հարգող: Նույն հայացքների կրողն է նաեւ «Դեդ Հասանը»: Ուստի հենց ինքն էլ ժամանակին նպաստել է, որ 35-ամյա քրեականը դառնա Ադրբեջանի «նայողը», ռուսական քրեականների անունից վերահսկի տեղացի հեղինակություններին»,- ասել է ուկրաինացին: Սակայն ուկրաինացի իրավապահները կարծում են, որ շշուկները տարածել է նա, ով հանձնել է Ջանիեւին, քանի որ վախենում է, թե հեղինակությունը կարող է վրեժ լուծել իրենից: Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Դեդ Հասանը» վերջերս կայացած մեծ «հավաքում» ասել է, թե իրեն պատվիրել է Ջանիեւը, որի հետ ազդեցության գոտիների համար ընդհարում է ունեցել: Ջանիեւին ձերբակալել են սեպտեմբերի 15-ին՝ փաստաթղթերի կեղծման համար:

No comments:

Post a Comment