Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 2, 2010

Ռուսամետների հոգեկան խանգարումները

Հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահման կլինի: Նման ցանկությամբ «Հայ-ռուսական համագործակցություն» հեռուստակամուրջի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պետդումային միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը: Տարածաշրջանային գործընթացների նման տեսլականը Բաղդասարովը մեկնաբանել է նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է տարածաշրջանում, իսկ Վրաստանը դեռ «շարունակում է թշնամական քաղաքականությունը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»: «Եթե Վրաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ինչո՞ւ Աբխազիա-Փոթի-Աջարիա-Ջավախք միջանցք չբացել: ԱՄՆ-ը վաղուց կաներ դա, իսկ մենք մեզ համեստ ենք պահում: Հուսով եմ՝ ժամանակի հետ այդ համեստությունը կանցնի»,- ասել է Բաղդասարովը:

No comments:

Post a Comment